The ROOF Quest club

The ROOF Quest club

Share

7-րդ երկնքում...
Քուեսթ, Քննարկում, Դասընթաց, Ցուցասրահ, ?

«Քուեսթ ակումբ»- Մի վայր, որտեղ սենյակից սենյակ տեղափոխվելու համար դուք անցնում եք փորձությունների միջով՝
*լուծել խնդիրներ,
*ստուգել սեփական գիտելիքները և կարողությունները,
*գտնել «բանալիները» ընկերների հետ:
Ցանկության դեպքում նախօրոք զանգահարեք 055 29 02 16 և 093 844 764 հեռախոսահամարներով:

Photos from The ROOF Quest club's post 03/10/2019

Just now... 😉
___________________

Սպորտային քվեսթ Վանաձորում/ Vanadzor Sport Quest 29/08/2019

👉Մեր հերթական Քուեսթը` այս անգամ Սպորտային քուեսթ Վանաձորում
👉Հաջորդը` Երևանում🔐

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ #երիտմայրաքաղաքում #թույն տոն էր: Ակտիվ և սպորտային հատվածն ապահովեց Բու Լեռնահեծանվային պարկ զբոսաշրջության զարգացման հկ-ն, որը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Էկո Լաբ կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի հետ միասին կազմակերպել էր #ՍպորտայինՔվեսթ:

Շուրջ 50 #վանաձորցի #երիտասարդներ բաժանվել էին թիմերի և փորձում էին կատարել տարբեր առաջադրանքներ ու լուծել անհնարին թվացող հանելուկներ: Հաղթող ճանաչված 3 թիմերը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից պարգևատրվեցին մրցանակներով և նվեր էկո պայուսակներով:
Սպորտային գունագեղ տոնը եզրափակվեց զովացուցիչ ըմպելիքների և եգիպտացորենի հյուրասիրությամբ:


#ՎազիրուԵրազիր
#ԿիրովաՋան

17/10/2018

Խաղա՞նք..🤭

Photos 05/04/2017

Պատրա՞ստ եք նոր մարտահրավերներին:
Ինչի՞ց էր իրականում (դե այսինքն հեքիաթում) պատրաստված Մոխրոտիկի կոշիկը:
Առաջին ճիշտ պատասխանողին սպասում է անակնկալ և հարց տալու իրավունք

Photos 01/04/2017

դե-դե, արդեն կարոտե՞լ էիք նոր հարցերին:)
ի՞նչ հարց կարելի է տալ ապրիլի 1-ին, եթե ոչ այս տոնի նախապատմությունը:
Ո՞րն է ամենահայտնի լեգենդը այս տոնի հետ կապված:
Առաջին ճիշտ գուշակողին անակնկալ (չենք խաբում :) ) և իհարկե հարցի իրավունք

Photos 30/03/2017

Նոր հաղթող, նոր հարց Հայկուհու կողմից
Բոլորը գիտեն այդ թևավոր արտահայտությունը, սակայն այն իրականում իրենից ներկայացնում է հայտնի լատինական ասույթի միայն առաջին մասը, իսկ ասույթն ավարտվում է հետևյալ բառերով. «հազվադեպ հաջողություն է»:
Ի՞նչ եք կարծում, ինչն է հազվադեպ հաջողություն :)

Ճիշտ գուշակողին անակնկալ և հարց տալու իրավունք

i.imgflip.com 30/03/2017

Հարց նախորդ հաղթող Մանվելի կողմից.
Մահապատժի դատապարտված ավազակին թագավորն ասաց․ «Քեզ տրվում է վերջին խոսքի հնարավորություն․ եթե դու հիմա սուտ ասես, ապա քեզ կախելու են, իսկ եթե ճիշտ ասես, խեղդելու են»։ Փոքր-ինչ մտածելուց հետո ավազակն այնպիսի բան ասաց, որ թագավորը չկարողացավ իրականացնել իր սպառնալիքները։ Ի՞նչ ասաց նա։
առաջին ճիշտ գուշակողին անակնկալ և հարց տալու իրավունք

i.imgflip.com

Photos 30/03/2017

Հերթական մարտահրավերը!!!!
Ճարպ, երշիկի կտոր, դանակ, բժշկական ձեռնոց, ածելի... պատկերացրեք, որ բոլոր այս առարկաները կատարել են նույն ֆունկցիան:
Ամերիկյան Լինքոլն քաղաքում տարօրինակ ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ներկայացված էին այս առարկաները և ոչ միայն:
Ի՞նչ եք կարծում, ինչ ֆունկցիա էին կատարում և ինչ ցուցահանդես էր դա:
Առաջին ճիշտ գուշակողին անակնկալ և հարց տալու հնարավորություն

Photos 29/03/2017

Դետեկտիվային հարց Մարիի կողմից:)
Մի շենքի դիմաց մարդ էր մահացել: Ոստիկանները կարծում էին, թե մարդը ինքնասպան է եղել՝ ցատկելով շենքի պատուհանից:
Այդ ժամանակ դեպքի վայր է գալիս մի Х մարդ: Տեղեկանալով ամբողջ կատարվածի մասին՝ նա ոստիկաններից խնդրում է 10 փամփուշտ՝ ասելով, որ նա կարող է ապացուցել, թե այդ մարդը իրոք ինքնասպան է եղել, թե ոչ։
Վերցնելով փամփուշտները՝ նա բարձրանում է առաջին հարկ, բացում է պատուհանը և նետում 1 փամփուշտ, բարձրանում է երկրորդ հարկ, կրկին բացում պատուհանը, փամփուշտ նետում և փակում....
Եվ այսպես այդ գործընթացը շարունակվում է մինչև 10-րդ հարկ:
Իջնելով ոստիկանների մոտ՝ նա հայտնում է իր եզրակացությունը. մարդուն սպանել են. նա ինքնասպան չի եղել:
Ինչպե՞ս դա հաջողվեց պարզել mister X-ին:
Առաջին դետեկտիվին անակնկալ և հարց տալու իրավունք :)

Photos 29/03/2017

«Երկնային» հարց հաղթող Նուարայից.
Օդում անցնում էր թռչունների երամը, մի անցորդ, նայելով երամին, ասում է.
-Բարև, հարյուր թռչուններ։
Թռչուններից մեկը պատասխանում է .
- Մենք հարյուր չենք. մենք, էլի մենք, մեր կեսը, մեր կեսի կեսը և դու. այս այդ ժամանակ կլինենք հարյուր։
Հարց. Քանի՞ թռչուն կար երկնքում։
Առաջին ճիշտ պատասխանողին անակնկալ և հարցի իրավունք :)

Photos 29/03/2017

Այս անգամ էլ հարց բնությունից Սաթենիկի կողմից:
Սա ընդամենը ծառի ճյուղ է, սակայն խնամքի ո՞ր պարագային է փոխարինում այս ճյուղը Հնդկաստանի բնակչության ճնշող մեծամասնության մոտ։
Առաջին ճիշտ պատասխանողին սպասվում է անակնկալ և հարց տալու իրավունք

Want your establishment to be the top-listed Arts & Entertainment in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


19 Tumanyan Street
Yerevan
0001

Opening Hours

Monday 12:00 - 23:59
Tuesday 12:00 - 23:59
Wednesday 12:00 - 23:59
Thursday 12:00 - 23:59
Friday 12:00 - 23:59
Saturday 12:00 - 23:59
Sunday 12:00 - 23:59