Flora Atoyan

Flora Atoyan

Share

Marketer. Customer service trainer. Travel Influencer. Art historian. Lecturer

Ես Ֆլորա Աթոյանն եմ:

𝑨𝒓𝒕 𝒂𝒅𝒅𝒊𝒄𝒕𝒆𝒅 𝑴𝒂𝒓𝒌𝒆𝒕𝒆𝒓, 𝑪𝒖𝒔𝒕𝒐𝒎𝒆𝒓 𝑺𝒆𝒓𝒗𝒊𝒄𝒆 𝒕𝒓𝒂𝒊𝒏𝒆𝒓, 𝒃𝒐𝒐𝒌 𝒍𝒐𝒗𝒆𝒓 𝒆𝒏𝒕𝒉𝒖𝒔𝒊𝒂𝒔𝒕, 𝒕𝒓𝒂𝒗𝒆𝒍𝒍𝒆𝒓, 𝒅𝒆𝒆𝒑𝒍𝒚 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 𝒘𝒊𝒕𝒉 𝒍𝒊𝒇𝒆 𝒂𝒏𝒅 𝒃𝒆𝒂𝒖𝒕𝒚.

Մարքեթինգով զբաղվում եմ վերջին 7 տարին, սպասարկման ոլորտում եմ արդեն 13 տարի:

ՌԴ-ում Tashir Group of Companies-ում սկսվեց իմ գործունեությունը` որպես սպասարկման թրեյներ: Մի որոշ ժամանակ շարունակեցի սպասարկման թրեյնինգները Դուբայում ռեստորանային ոլորտում:

04/06/2026

Ուրիշի հաջողությամբ անկեղծ ուրախանալը հասունության նշան է։
Նախանձը շատ հաճախ ծնվում է ոչ թե ուրիշի հաջողությունից, այլ սեփական չիրացվածությունից։

⏰Երբ մարդը ներսում խաղաղ չէ իր կյանքի հետ,ուրիշի աճը նրա համար դառնում է հիշեցում այն ամենի մասին, թե ինքն ինչ չունի, չի փորձել կամ չի համարձակվել անել։

Այդ պատճառով շատ մարդիկ չեն նախանձում հենց քեզ։
Նրանք նախանձում են այն զգացողությանը,որը դու իրենց մեջ արթնացնում ես։

Քո հաջողությունը նրանց հիշեցնում է՝ որ իրենք էլ կարող էին փորձել։
Որ իրենք էլ ժամանակ ունեին։
Որ իրենք էլ երազանքներ ունեին, որոնք մի օր բաց են թողել։

🔔Այստեղ շատ կարևոր բան կա հասկանալու.

Ինքնավստահ մարդը սովորաբար քիչ է համեմատվում։
Նա գնում է իր ՍԵՓԱԿԱՆ ճանապարհով։
Իսկ մարդն, ով դեռ չգիտի ինչ է ուզում կյանքից, անընդհատ չափում է իրեն ուրիշների ապրածով։

Համեմատությունը տանում է երկու ծայրահեղության՝
կամ դու բոլորից լավն ես,
կամ բոլորից վատը։

Երկու դեպքում էլ մարդը կորցնում է կապն իրական «ես»-ի հետ։

Առողջ մարդը հասկանում է,որ ուրիշի հաջողությունը իր պարտությունը չէ։
Աշխարհում բավական ռեսուրս կա բոլորի աճի համար։

Եվ ամենահետաքրքիրն այն է,որ մարդիկ, ովքեր կարողանում են անկեղծ ուրախանալ ուրիշների ձեռքբերումներով, սովորաբար ավելի արագ են աճում իրենք։

❓Ինչո՞ւ

Որովհետև նախանձը բացասական էներգիա է։
Այն մարդուն պահում է համեմատության, դժգոհության ու ներքին ինքնաճնշման ու ինքնախարազանման մեջ։

Իսկ ուրախանալ կարողանալը մարդուն սովորեցնում է տեսնել հնարավորություններ, ոչ թե մրցակիցներ։

Ինչպե՞ս չնախանձել ու չհամեմատվել։

🔸Դադարեք ուրիշների կյանքը համեմատել ձեր կյանքի հետ
🔸Հասկացեք, որ յուրաքանչյուր մարդ ունի իր վճարած ժամանակն ու զոհողությունները յուրաքանչյուր հաջողության համար
🔸Կենտրոնացեք ձեր ճանապարհի վրա, ոչ թե ուրիշների արագության
🔸Ուրիշի հաջողությունը դիտեք որպես ԱՊԱՑՈՒՅՑ, որ հնարավոր է, ոչ թե որպես սպառնալիք

Երջանիկ մարդիկ սովորաբար մրցակցության մեջ չեն ապրում։Նրանք ապրում են ստեղծելու, աճելու ու իրենց ճանապարհով գնալու մեջ:

#բարձրմտքեր #ինքնդքեզհոգեբան

Photos from Flora Atoyan's post 02/06/2026

Entering my purple era 💜

📍.hotels .kazbegi
🪻

Photos from Flora Atoyan's post 31/05/2026

❓Արդյոք սպասարկման ոլորտը բոլորի համար է:

Դասընթացներին այս թեման հաճախ քննարկում ենք:

Մի դեպք եմ ուզում ձեզ պատմել իմ վերջին ճամփորդություններից:

Մարոկկոյում ենք՝ Մարաքեշում:
Հյուրանոցը բոլոր հարմարություններով է, ռիադի պես շքեղ, բայց ավելի մեծ ու մասշտաբային:

Ռիադները մարոկյան շքեղ տներ են՝ 5-15 սենյակով, արտաքինից շատ պարզ ու հասարակ, իսկ ներսում՝ սնդուսափայլ կահույք, շենշող ջահեր, արևելյան կարպետներ, լողավազանով ու ձեռագործ շատրվանով բակեր:

Մեր հյուրանոցը բոլոր բաղադրիչներն ունի բացի փոքրությունն ու ավելի մտերմիկ ու ջերմ ընդունելությունը:

Հաջորդ օրը գնում ենք նախաճաշի:
Մի տղա է կանգնած մրգերի բաժնում, սմուզիներ է սարքում:

Ես շատ եմ սիրում սմուզի, պատրաատվում եմ մոտենալ: Տղայի դեմքը զզվանք է արտահայտում: Մեկ նայում է հյութաքամիչին, մեկ մարդկանց ու տպավորություն է, որ մտքում ինչ վատ բան գիտի, ասում է բոլորի հասցեին:

Չեմ մոտենում:

Նայում է մարդկանց անթաքույց հակակրանքով:
Երբ ոչ ոք չի նայում իր կողմը, թարմ քամած նարնջի հյութին ջուր է ավելացնում:

Մարոկկոն նարնջի երկիր է: Փողոցում քայլում ես նարինջները գլխիդ են թափվում: Նարինջը ջրի գին ունի(մեր ջրի, քանի որ մենք էլ քաղցրահամ ջրի երկիր ենք:

Հեռախոսիս զումով շարունակում եմ ուսումնասիրել այս տղային: Մի կերպ է շփվում մարդկանց հետ: Զգացվում է, որ իրեն ստիպում է:

Հաջորդ 2 օրերին նույն վիճակն է:

Առհասարակ հյուրանոցների նախաճաշը դա ամենահիշվող փորձառություններից մեկն է:

Եթե նույնիսկ ձեզ վատ են դիմավորել ընդունարանում, նախաճաշը կարող է շատ բան փրկել:
Այս դեպքում՝ ամեն ինչ փչացնել:

Մարդիկ ունեն տարբեր խնդիրներ, դարդուցավեր, ԲԱՅՑ եթե ընտրում են այս ոլորտը, ամենակարևորը դա մարդկանց հանդեպ համակրանքն ու հարգանքն է:

Սա հնարավոր չէ սովորեցնել որևէ դասընթացի ընթացքում: Եթե աշխատանքի հարցազրույց եք անում, տվեք հարցեր հենց այս վերաբերմունքը պարզելու ու տեսնելու համար:
Մնացածը կարելի է սովորել, այս մեկը՝ ոչ:
____
👩🏻‍🏫Հերթական ~The Art Of Customer Service~ դասընթացը GMG խանութների ցանցի համար

#սպասարկմանթրեյներ #սպասարկում #դասընթաց #դասընթացներ

28/05/2026

🇦🇲❤️‍🩹Շնորհավոր՜՜ Առաջին Հանրապետության օր, սիրելի մարդիկ:

Իշխանությունները գալու և գնալու են, կարևորագույնը, որ ունենք դա մեր անկախ հանրապետությունն է, որի միակ երաշխիքն այսօր և միշտ դա մեր բանակն է ու մեր ազգի մարտունակությունը:

Այսօրվա զորահանդեսից սիրտս հուզմունքով ու հանգստությամբ լցվեց:

Մի կողմ դնենք դեկորացիաները. Արարատը մեր տեսադաշտից ու մեր սրտից ոչ մեկ չի կարող ջնջել:

Մենք դարերով մեր անկախ պետականության համար մաքառած ազգ ենք և չափազանց բարձր գին ենք վճարել, որ դրոշ ունենանք, օրհներգ ունենանք, պետություն ու սեփական զինանշան ունենանք և վերջիվերջո ՝ պաշտպանված սահմաններ:

Մեր բանակն այսօր փայլեց նոր տեսակի զինանմուշներով և դրանց մի մասը՝ հայկական արտադրության, ասեք, որ սա հպարտանալու բան է:

Մեզ մնում է չհուսահատվել և առաջ նայել🇦🇲
նոր ուժով և հավատով, որ ամեն բան լավ է լինելու:

#շնորհավորմայիսի28 #մայիսի28 #հանրապետությանօր #հայաստան #երևան

22/05/2026

1️⃣ Երբ մաման ասում է «սոված չեմ», իրականում ուզում է նախ բոլորս ուտենք, կշտանանք, հետո ինքը մի բան ուտի:

2️⃣«Հյուր է գալիս՜՜՜» և տունը պլպլում է 20 րոպեի ընթացքում:

3️⃣ Տատիկը.«Նիհարել ես բալես, հալումաշ ես եղել»

4️⃣ Ամբողջ ընտանիքը մասնակցում է քո կյանքի բոլոր որոշումներին

5️⃣ «Ուր ես հասել» զանգերը նույնիսկ 30+ տարեկանում

6️⃣ Երբ հյուրին ճանապարհում են մինչև շենքի դուռը և դռան մոտ էլ մի 40 րոպե զրույցի բռնվում հետը

7️⃣ «Ամոթ ա, մարդիկ ինչ կմտածեն» արտահայտություն՝ կապված քո գալու ժամի, քո հագուկապի, քո դպրոցի/համալսարանի գնահատականների հետ:

8️⃣ Առաջին կենացը՝ «բարով տեսանք», հետո ծնողների համար, հետո անցավորների և այդպես շարունակ:

9️⃣Քո սենյակում հեռախոսով խոսում ես(լարով) և ամբողջ տունը ուշի ուշով լսում է

🔟 Ցանկացած խնդիր պիտի քննարկվի, ոչ մեկ իրավունք չունի դեպրեսվել կամ որևէ թաքուն խնդիր ունենալ:
____
❤️‍🩹Ավելացրու քո կետերը

#Հայընտանիք #հայազգ #հայկական #հայաստան #հայեր

Photos from Flora Atoyan's post 21/05/2026

Ընտանիքն ինձ համար սկսվում է այն սեփական տնից, որտեղ անցել է իմ մանկությունը:

Այն պահին, երբ ոտք եմ դնում մեր տուն, ես ինձ տեսնում եմ 6 տարեկանում, 15 տարեկանում, 20 տարեկանում.. տեսնում եմ տարբեր տրամադրությունների և էմոցիոնալ տարբեր պահերի մեջ:

Ժամանակն այստեղ կանգ է առել, թեև առաջվանից ոչ պատերի գույնը կա, ոչ կահույքը, ոչ էլ դռները:

Չկան իմ տատն ու պապը, ովքեր ինձ համար իմ ամենավաղ հիշողությունների հետ են ասոցացվում:

Ընտանիքը մաման է, որ իմ մասին հոգ է տանում այն նույն գուրգուրանքով, ինչ որ 20 տարի առաջ, պապան, ով փորձում է հիշել ես ինչ եմ սիրում. նորովի ենք ճանաչում իրար:

Լառան, ով էլ խուճուճ ոսկեծամ մազերով չարաճճի երեխան չի, այլ մեծ աղջիկ, ով ամենանեղ պահերին սարի նման կանգնած է:

Ընտանիքը դա 100 % ոց աջակցություն է, ու կապ չունի դու ճիշտ ես, թե ոչ, 100% ոց նվիրվածությունն ու հավատարմություն, մարդիկ, ում միշտ առաջինն ես հիշում քո ամենանեղ ու ամենաուրախ օրերին:

Ընտանիքն այն մարդիկ են, ում հետ ես միշտ ուզում եմ կիսել իմ ամենահամեղ շոկոլադները, ում հետ ափսոսում եմ, որ չեմ կարողանում կիսել իմ տեսած բոլոր սիրունությունները:

Ընտանիքն այն մարդիկ են, ովքեր ամենաշատն են իմը և ում ես ամենաշատն եմ վախենում կորցնել:

Հայր Զաքարիան այս միջոցառման ժամանակ ասաց.
-Ընտանիք ստեղծելու համար բավարար է սիրելը, իսկ պահպանելու համար՝ ներել ու համբերել:

Ես կարծում եմ, որ ամեն մեկի խելքի բանը չէ ընտանիք կազմելը, դա անձնանվեր գործ է, ամուր ու կայուն մարդկանց համար է ու ոչ բոլորի մոտ է ստացվում:
_______

Ընատանիքի օրվան նվիրված այս սիրուն միջոցառման կազմակերպիչներ՝




Վայր՝


Զգեստ՝


Զարդեր
և Ագուլեցի

#հայաստան #ընտանիքիօր #ընտանիք #հայկականընտանիք

20/05/2026

✋Դուք շոկոլադ չեք, որ ձեզ բոլորը սիրեն։

Ու որքան շուտ սա հասկանաք,
այնքան շուտ կդադարեք ապրել ուրիշների հավանության համար։

Մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են բոլորին դուր գալ,
վերջում դադարում են դուր գալ իրենք իրենց։

Սկզբում թվում է՝ սա պարզապես լավ դաստիարակություն է։

Դուք զիջում եք, որովհետև «բարի» եք։
Լռում եք, որովհետև չեք սիրում կոնֆլիկտներ։
Օգնում եք բոլորին, նույնիսկ երբ հոգնած եք։
Ասում եք «ոչինչ», երբ ներսում ցավում է։
Ժպտում եք, երբ ժպտալու ցանկություն չունեք։

Բայց people pleaser լինելը մարդկանց սիրելու մասին չէ։
Դա վախի մասին է։
Վախ՝ մերժված լինելու,
վախ՝ չսիրված մնալու,
վախ՝ մարդկանց հիասթափեցնելու,
վախ՝ «վատ մարդու» տպավորություն թողնելու։

Աշխարհը չի հարգում մարդկանց,
ովքեր չունեն սահմաններ։

Ընդհակառակը՝
մարդիկ շատ արագ սովորում են ձեր անվերջ հասանելիությանը ու սկսում են դա ընդունել որպես նորմա։

Դուք դառնում եք այն մարդը,
ով միշտ հասկանում է բոլորին…
բացի իրենից։

Ու ամենացավալին այն է,
որ մարդիկ, ում համար դուք այդքան փոքրացնում եք ձեզ,
միևնույնն է՝ միշտ էլ դժգոհելու բան գտնելու են։

Այդ պատճառով դադարեք անընդհատ բացատրություններ տալ։

Դադարեք բոլորի տրամադրության պատասխանատվությունը վերցնել ձեր վրա։
Դադարեք մեղավոր զգալ ձեր «ոչ»-ի համար։

Ոչ բոլորն են պարտավոր ձեզ սիրել, բայց դուք պարտավոր եք չդավաճանել ինքներդ ձեզ:

#ինքդքեզհոգեբան #բարձրմտքեր #հոգեբանություն

Want your public figure to be the top-listed Public Figure in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan