Irthyroid
🏥 Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն
🖇️Վահանաձև գեղձի հանգույցների աբլացիա
🖇️Նոր սերնդի բուժում՝ առանց վիրահատական միջամտության
📍Հակոբ Հակոբյան 3/15
📞 010755075
01/10/2026
🩺 Աբլացիայի մասին ամենահաճախ տրվող հարցերը:
Որքա՞ն է տևում միջամտությունը, մնում է արդյո՞ք սպի, և ե՞րբ են նկատվում առաջին արդյունքները։
Թերթեք կարուսելը՝ պատասխաններին ծանոթանալու համար։
📞 Խորհրդատվության և գրանցման համար՝ 010 755075
📍 Երևան, Հակոբ Հակոբյան 3/15
#Աբլացիա #ՎահանաձևԳեղձ #ՎահանաձևԳեղձիՀանգույցներ #ՄիջամտականՌադիոլոգիա #Абляция #ЩитовиднаяЖелеза #УзлыЩитовиднойЖелезы #ИнтервенционнаяРадиология #ЛечениеЩитовиднойЖелезы
29/09/2026
28/09/2026
🇦🇲 Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ IASIOS ENROLLED CENTRE»
Միջազգային չափորոշիչներ՝ միջամտական ուռուցքաբանության ոլորտում։
Ուրախությամբ և հպարտությամբ հայտնում ենք, որ Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը (Interventional Radiology Center, Yerevan) պաշտոնապես ստացել է IASIOS Enrolled Centre կարգավիճակ՝ դառնալով Հայաստանի առաջին բժշկական կենտրոնը, որը միացել է Միջամտական ուռուցքաբանության ծառայությունների միջազգային հավատարմագրման համակարգին՝ IASIOS (International Accreditation System for Interventional Oncology Services)։
Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր կենտրոնի, այլև Հայաստանում միջամտական ռադիոլոգիայի և միջամտական ուռուցքաբանության զարգացման համար։
IASIOS-ի հավատարմագրման համակարգը հիմնված է CIRSE-ի (Cardiovascular and Interventional Radiological Society of Europe)՝ միջամտական ուռուցքաբանության որակի ապահովման միջազգային չափորոշիչների վրա։
Հավատարմագրման գործընթացի շրջանակում գնահատվում են միջամտական ուռուցքաբանության ծառայության գրեթե բոլոր կարևոր բաղադրիչները՝ մասնագետների և ենթակառուցվածքների համապատասխանությունը, բազմամասնագիտական որոշումների կայացումը, բուժման պլանավորումն ու իրականացումը, հիվանդների հետագա հսկողությունը, անվտանգությունը և որակի շարունակական բարելավումը։
🌍 Հատկապես կարևոր է, որ Հայաստանը այս նախաձեռնությամբ դառնում է առաջինը Հարավային Կովկասում և, Բալթյան երկրները չհաշված, առաջինը հետխորհրդային տարածաշրջանում, որը ներկայացված է IASIOS միջազգային համակարգում։
Մեզ համար սա պարզապես միջազգային կարգավիճակ չէ։ Սա պարտավորություն է՝ Հայաստանում միջամտական ուռուցքաբանությունը զարգացնելու ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան և մեր հիվանդներին հասանելի դարձնելու այնպիսի բուժօգնություն, որի որակը, անվտանգությունը և կազմակերպումը համապատասխանեցվում են միջազգային ընդունված ստանդարտներին։
Այս փուլում մեր կենտրոնն ունի IASIOS Enrolled Centre կարգավիճակ և սկսել է ամբողջական հավատարմագրման գործընթացը։ Մեր հաջորդ նպատակը IASIOS Accredited Centre կարգավիճակի ձեռքբերումն է։
Մենք հպարտ ենք լինել IASIOS և CIRSE միջազգային մասնագիտական համայնքի մի մասը, ներկայացնել Հայաստանը և մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում ժամանակակից, անվտանգ և որակյալ միջամտական ուռուցքաբանության զարգացման գործում։
Շնորհակալություն IASIOS-ին և CIRSE-ին՝ միջազգային չափորոշիչների ձևավորման, որակի բարձրացման և միջամտական ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքի համար։
Interventional Radiology Center — Yerevan, Armenia 🇦🇲
#ՄիջամտականՌադիոլոգիա #ՄիջամտականՈւռուցքաբանություն
Արդյո՞ք կարևոր է, թե ինչ սարքավորումով է կատարվում ՈւՁՀ-ն։
Իհարկե, ժամանակակից սարքավորումներն ու նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս առավել մանրամասն գնահատել վահանաձև գեղձի հանգույցների կառուցվածքը։
Սակայն ոչ պակաս կարևոր են մասնագետի փորձն ու հմտությունները։
Փորձառու մասնագետի գնահատումը կարևոր է ոչ միայն չարորակության բարձր ռիսկ ունեցող հանգույցները ժամանակին հայտնաբերելու, այլև բարորակ հանգույցների դեպքում անհիմն բարակասեղային ասպիրացիոն պունկցիոն բիոպսիաներից (ԲԱՊԲ) և վիրահատություններից խուսափելու համար։
🇷🇺 ______
Имеет ли значение, на каком оборудовании проводится УЗИ?
Безусловно, современное оборудование и новейшие технологии позволяют более детально оценить структуру узлов щитовидной железы.
Однако не менее важны опыт и профессиональные навыки специалиста.
Квалифицированная оценка необходима не только для своевременного выявления узлов с высоким риском злокачественности, но и для того, чтобы избежать необоснованных тонкоигольных аспирационных биопсий (ТАБ) и хирургических вмешательств при доброкачественных узлах.
🇺🇸 ________
Does the ultrasound equipment make a difference?
Absolutely! Modern ultrasound equipment and advanced technologies allow for a more detailed assessment of thyroid nodule structure.
However, the experience and expertise of the special are equally important.
An accurate assessment is essential not only for identifying nodules with a high risk of malignancy but also for avoiding unnecessary fine-needle aspiration biopsies (FNA) and surgical interventions in patients with benign nodules.
#ՎահանաձևԳեղձ #ՈւՁՀ #Աբլացիա #Հանգույցներ #ЩитовиднаяЖелеза #УЗИ #УзлыЩитовиднойЖелезы
✔️ Абляция папиллярной карциномы — современное решение без хирургического вмешательства
Современный метод абляции позволяет эффективно проводить лечение без традиционной операции и связанных с ней осложнений.
▫️ Без разрезов
▫️ Без рубцов
▫️ Быстрая и комфортная процедура
▫️ Короткий период восстановления
📞 Запишитесь на обследование уже сегодня!
📱 +374 10 755075
📍 Ереван, ул. Акопа Акопяна, 3/15
📧 [email protected]
#Աբլացիա #ՎահանաձևԳեղձ #ՊապիլյարԿարցինոմա #Абляция #ПапиллярнаяКарцинома #ЩитовиднаяЖелеза
23/09/2026
#գործկա
👩🏻⚕️Հերթափոխով բուժքրոջ աշխատանքի հնարավորություն
🕒 Աշխատանքային գրաֆիկ՝ 24-ժամյա հերթապահություն՝ երեք օրը մեկ։
📌 Պահանջվող հմտություններ
✔ Բուժքրոջ մասնագիտական որակավորում և հավաստագիր
✔ Աշխատանքային փորձ՝ պարտադիր
✔ Մասնագիտական պրոֆեսիոնալիզմ
✔ Պարտաճանաչություն և ճշտապահություն
✔ Բուժառուների բարեհամբույր սպասարկում
✔ Սանիտարահիգիենիկ պայմանների պահպանում
📢 Պարտականություններ
✔ Երակային կաթետրի տեղադրում և միջամտությունների իրականացում
✔ Դեղորայքի ծախսագրման վարում
✔ Բուժառուների դուրսգրման գործընթացի նախապատրաստում
📞 Մանրամասների համար զանգահարեք՝ 010 755075
📩 CV-ն ուղարկեք՝ [email protected]
23/09/2026
#գործկա
👩🏻⚕️ Վիրահատարանի բուժքրոջ աշխատանքի հնարավորություն
📌 Պահանջվող հմտություններ
📢 Վիրահատարանում աշխատանքային փորձ՝ պարտադիր:
✔ Բուժքրոջ մասնագիտական որակավորում և հավաստագիր
✔ Բարձր մասնագիտական պատրաստվածություն
✔ Պարտաճանաչություն և ճշտապահություն
✔ Թիմում աշխատելու կարողություն
✔ Սանիտարահիգիենիկ և ասեպտիկ պայմանների խիստ պահպանում
📢 Պարտականություններ
✔ Վիրահատարանի նախապատրաստում միջամտություններին
✔ Բժշկին աջակցություն միջամտությունների ընթացքում
✔ Անհրաժեշտ գործիքների և բժշկական պարագաների նախապատրաստում
✔ Գործիքների ախտահանման և ստերիլիզացման գործընթացի վերահսկում
✔ Վիրահատարանում ասեպտիկ և հակասեպտիկ կանոնների պահպանում
📞 Մանրամասների համար զանգահարեք՝
010 755075
📩 CV-ն ուղարկեք՝
[email protected]
❓ Կարելի՞ է միայն ՈւՁՀ-ով ասել՝ հանգույցը վտանգավո՞ր է, թե՞ ոչ։
ՈւՁՀ-ն շատ ինֆորմատիվ հետազոտություն է վահանաձև գեղձի հանգույցների հայտնաբերման և դրանց չարորակացման ռիսկի գնահատման համար։
Կարևոր է գնահատել ոչ միայն հանգույցի չափը, այլև՝
▪️ եզրագծերը
▪️ կառուցվածքը
▪️ կալցիֆիկատների առկայությունը
▪️ այլ կարևոր ուլտրաձայնային հատկանիշներ։
ՈւՁՀ ցուցանիշների ճշգրիտ գնահատման արդյունքում դեպքերի մոտ 90%-ում հնարավոր է գնահատել չարորակացման ռիսկը։
Սակայն ռիսկային հանգույցների դեպքում վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա (ԲԱՊԲ)։
📞 Գրանցվեք խորհրդատվության՝
📱 +374 10 755075
📍 Հակոբ Հակոբյան 3/15, Երևան
_________
🇷🇺 Можно ли только по УЗИ определить, опасен узел или нет?
УЗИ — очень информативный метод исследования для выявления узлов щитовидной железы и оценки риска их злокачественности.
Очень важно оценивать не только размер узла, но и его контуры, структуру, наличие кальцинатов и другие ультразвуковые признаки.
При точной оценке УЗ-признаков примерно в 90% случаев можно определить риск злокачественности узла.
Однако при наличии подозрительных признаков окончательная диагностика проводится с помощью тонкоигольной аспирационной биопси:
________
🇺🇸 Can ultrasound alone determine whether a thyroid nodule is dangerous?
Ultrasound is a highly informative examination for detecting thyroid nodules and assessing their risk of malignancy.
It is important to evaluate not only the size of the nodule, but also its margins, structure, the presence of calcifications, and other ultrasound features.
With an accurate assessment of ultrasound findings, the risk of malignancy can be estimated in approximately 90% of cases.
However, when a nodule has suspicious features, the final diagnosis is made using fine-needle aspiration biopsy (FNA).
#վահանաձևգեղձ #վահանաձևգեղձիհանգույց #աբլացիա #щитовиднаяжелеза #узлыщитовиднойжелезы #узищитовиднойжелезы
22/09/2026
Առաջ/հետո
Before/After
📞 Գրանցվեք խորհրդատվության՝
📱 +374 10 755075
📍 Հակոբ Հակոբյան 3/15
#վահանաձևգեղձ #հանգույցներիաբլացիա #աբլացիա #щитовиднаяжелеза #абляцияузлов #узлыщитовиднойжелезы
🩺 Մեր բուժառուի մոտ վահանաձև գեղձի հանգույցը տեղակայված էր ռետրոստերնալ՝ կրծոսկրի հետևում, անատոմիական առումով բավականին բարդ և դժվար հասանելի գոտում։
Մենք իրականացրել ենք հանգույցի աբլացիա։ Նման տեղակայմամբ հանգույցների աբլացիան համաշխարհային բժշկական պրակտիկայում հազվադեպ է իրականացվում՝ պայմանավորված միջամտության տեխնիկական բարդությամբ և հանգույցի դժվար հասանելիությամբ։
Մեր կենտրոնի մասնագետներն ունեն այս անատոմիական գոտում աշխատելու փորձ, այդ թվում՝ բիոպսիաների իրականացման ընթացքում։
Միջամտության արդյունքը շատ լավ է․ հանգույցի ծավալը նվազել է մոտ 70%-ով։
🇷🇺 _______
У нашего пациента был узел щитовидной железы, расположенный ретростернально, то есть за грудиной, в достаточно сложной анатомической зоне.
Мы выполнили абляцию. Подобные случаи вообще очень редки в мировой практике, поскольку доступ к таким узлам достаточно сложный.
Но у нас есть опыт работы с этой зоной, в частности при проведении биопсий.
Результат очень хороший: объём узла уменьшился примерно на 70%.
🇺🇸 ______
In our patient, the thyroid nodule was located retrosternally—that is, behind the sternum—in a particularly challenging anatomical area.
We performed ablation of the nodule. Such cases are relatively rare in global practice because nodules in this location are technically difficult to access.
However, our center has experience working in this anatomical region, particularly when performing biopsies.
The result is very good: the nodule’s volume has decreased by approximately 70%
#ՎահանաձևԳեղձ #ՎահանաձևԳեղձիՀանգույց #Աբլացիա #ՄիջամտականՌադիոլոգիա #ՎահանաձևԳեղձիԱբլացիա #ЩитовиднаяЖелеза #УзлыЩитовиднойЖелезы #Абляция #АбляцияУзлов #ИнтервенционнаяРадиология
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Yerevan
0033
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Irthyroid posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.