Bio Way Beauty Center.Shop

Bio Way Beauty Center.Shop

Share

профессиональный уход и окрашивание волос

26/04/2026

Составление текстов
✨ ԲիոՎեյ Վարսահարդարների Ակումբի մասին ✨

❓ Ի՞նչ է ԲիոՎեյ Վարսահարդարների Ակումբը
💬 Սա հարթակ է, որը ստեղծվել է վարսահարդարների համար՝ ոչ միայն մասնագիտական հմտությունները զարգացնելու, այլ նաև բիզնեսում աճելու և եկամուտները մեծացնելու համար։

❓ Ինչո՞ւ ստեղծվեց այս Ակումբը
💬 Քանի որ այսօր վարսահարդարները սովորում են բազմաթիվ տեխնիկաներ, բայց հաճախ չեն տիրապետում բիզնեսի, մարքեթինգի և վաճառքի կարևոր գործիքներին։

❓ Ի՞նչ խնդիր է լուծում Ակումբը
💬 Օգնում է վարսահարդարներին հասկանալ՝ ինչպես իրենց գիտելիքը ճիշտ կիրառել, զարգացնել և վերածել կայուն եկամտի։

❓ Ի՞նչ է սովորեցնում Ակումբը
💬
▪️ Բիզնեսի զարգացում
▪️ Մարքեթինգ
▪️ Վաճառքներ
▪️ Սոցիալական ցանցերում ճիշտ ներկայություն
▪️ Անձնական բրենդինգ

❓ Ինչո՞ւ է կարևոր անձնական բրենդը
💬 Քանի որ այն ձևավորում է վարսահարդարի ճանաչումը, վստահությունը և անմիջական ազդեցություն ունի եկամուտների աճի վրա։

❓ Ո՞վ է Ակումբի հիմնադիրը
💬 Կարինա Սարգսյանը՝ ով վարսահարդարներին տեսնում է որպես արվեստագետներ և ստեղծել է մի միջավայր, որտեղ նրանք կարող են զարգանալ նաև որպես բիզնես մտածող մասնագետներ։

❓ Ի՞նչով է ԲիոՎեյ Ակումբը տարբերվում մյուս ուսումնական ծրագրերից
💬 Այն չի սահմանափակվում միայն տեխնիկական գիտելիքով․ Ակումբը տալիս է ամբողջական մոտեցում՝ միավորելով արվեստը և բիզնեսը։

❓ Ի՞նչ արդյունք կարող է ստանալ վարսահարդարը
💬
▪️ Ինքնավստահություն
▪️ Հստակ բիզնես մտածելակերպ
▪️ Ավելի բարձր եկամուտ
▪️ Անձնական բրենդի զարգացում
▪️ Նոր մոտիվացիա և ոգևորություն

❓ Ի՞նչ միջավայր է ստեղծում Ակումբը
💬 Մի համայնք, որտեղ վարսահարդարները վերագտնում են իրենց, նորովի են նայում իրենց մասնագիտությանը և ապրում իրենց աշխատանքի վերածնունդը ✨

ԲիոՎեյ Ակումբը պարզապես կրթություն չէ։
Սա ճանապարհ է՝ դեպի քո լավագույն տարբերակը 💫

❓Ցանկանու՞մ ես դառնալ ԲիոՎեյ Ակումբի անդամ։
Մեկնաբանություններն դիր + կամ գրիր անձնական նամակ։

Photos from Bio Way Beauty Center.Shop's post 03/04/2026

Բիոզավիվկան պարզապես ծառայություն չէ։
Սա աշխատանք է մազերի տեքստուրայի հետ, որը պահանջում է հասկանալ մազի կառուցվածքը և ունենալ համակարգային մոտեցում։ Մենք հայտարարում ենք բիոզավիվկայի դասընթացի հավաքագրում Bioway ակադեմիայում։
📎 Ապրիլի 9-ին
📎 լիարժեք խորացված դասընթաց

Դասընթացը հարմար է բազային վարսահարդարման կրթություն ունեցող մասնագետների համար, ովքեր ցանկանում են յուրացնել նոր ուղղություն և աշխատել գանգուր մազերի հետ պրոֆեսիոնալ մակարդակով։

Ծրագրում ներառված է ոչ միայն բիոզավիվկան, այլ նաև տեքստուրայի հետ աշխատանքի ամբողջ համակարգը՝ սկսած ախտորոշումից և տեխնիկայի ընտրությունից մինչև սանրվածք, խնամք և հարդարում։

Մենք փոխանցում ենք ոչ թե առանձին հնարքներ, այլ խորքային գիտելիք, որը թույլ է տալիս՝
— վստահ աշխատել տարբեր տեսակի մազերի հետ
— ստեղծել լիարժեք արդյունք հաճախորդի համար
— կառուցել երկարաժամկետ համագործակցություն և սպասարկում

Սա լիարժեք քայլ է դեպի նոր մասնագիտացում։

Գրանցվելու և մանրամասների համար
մեկնաբանություններում գրեք «+» և մենք ձեզ կուղարկենք բոլոր մանրամասները
luse

01/04/2026
10/03/2026

Գյումրի քաղաքում գեղեցկության սրահները մասնակցելով ԲիոՎեյ ընկերության կողմից կազմակերպված սեմինարներին , ցանկացան թարմացնել իրենց գիտելիքները, մոտեցումները և շարունակել սպասարկել իրենց հաճախորդներին Նանո տեխնոլոգիաներով արտադրված ներկերով .armenia և խնամքի միջոցներով։

Շնորհակալություն, Ամալյա Ղազարյանին, ով վերապատրաստվեց Եվրոպայում՝ ակադեմիայում և այժմ մեծ նվիրումով կիսվում է իր գիտելիքներով Գյումրու սրահներում՝ իր կոլեգաների հետ։

ձեզ նորանոր բարձունքներ ենք ցանկանում։ Դուք այսուհետ առնչվելու եք մասնագիտական մի նոր աշխարհի հետ։ Շնորհակալ ենք և հիացած ձեր ձգտումներով։ Հիանալի մարդ և մասնագետ🩵

Թիմային աշխատանքը և միմյանց օգնելու ցանկությունը միմիայն կհանգեցնի մեծ հաջողությունների։

06/03/2026

Subrina Professional

Thanks,

27/02/2026

#салонкрасотыереван

10/02/2026

BioWay-ի հետ դու՝
✅Զարգանում ես
✅Երազում ես
✅Հասնում ես նպատակներիդ
✅Կատարելագործվում ես և ձեռք ես բերում նոր հմտություններ
✅Սովորում ես մասնագիտական նոր ճյուղ
✅Ճամփորդում ես
✅Վաստակում ես լավ գումարներ
✅Ձեռք ես բերում ինքնավստահություն
✅Ձեռք ես բերում ճանաչում
✅Ունենում ես հոգատար թիմ, ընկերներ, սեր

Բիովեյի առաքելությունն է՝
✅Ճանաչելի դարձնել վարսահարդարումը որպես արվեստի ճյուղ
✅Բարձրացնել վարսահարդարների կարգավիճակը և նրանց ճանաչելի դարձնել որպես ստեղծագործողներ և մազերի էսթետիկ բժիշկներ
✅Սովորեցնել ինչպես աշխատել ավելի մեծ եկամուտներ
✅Կրթել վարսահարդարներին նորագույն մոտեցումներով և գիտելիքներով
✅Փոխել վարսահադարի մասնագիտության նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը հասարակության կողմից

🛑Էական չէ դու սկսնակ թե ստաժավոր վարսահարդար ես։ Բիովեյի հետ՝ ինքդ քեզ և մասնագիտությունդ կբացահայտես նորովի։

10/02/2026

BioWay-ի հետ դու՝
✅Զարգանում ես
✅Երազում ես
✅Հասնում ես նպատակներիդ
✅Կատարելագործվում ես և ձեռք ես բերում նոր հմտություններ
✅Սովորում ես մասնագիտական նոր ճյուղ
✅Ճամփորդում ես
✅Վաստակում ես լավ գումարներ
✅Ձեռք ես բերում ինքնավստահություն
✅Ձեռք ես բերում ճանաչում
✅Ունենում ես հոգատար թիմ, ընկերներ, սեր

Բիովեյի առաքելությունն է՝
✅Ճանաչելի դարձնել վարսահարդարումը որպես արվեստի ճյուղ
✅Բարձրացնել վարսահարդարների կարգավիճակը և նրանց ճանաչելի դարձնել որպես ստեղծագործողներ և մազերի էսթետիկ բժիշկներ
✅ Սովորեցնել վարսահարդարներին նոր եկամուտների աղբյուրներ
✅Կրթել վարսահարդարներին նորագույն մոտեցումներով և գիտելիքներով
✅Փոխել վարսահադարի մասնագիտության նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը հասարակության կողմից

🛑Էական չէ դու սկսնակ թե ստաժավոր վարսահարդար ես։ Բիովեյի հետ ինքդ քեզ և մասնագիտությունդ կբացահայտես նորովի։

Photos from Bio Way Beauty Center.Shop's post 30/09/2025

Master Class by

Organizer .academy
Brand .armenia

26/08/2025

Bioway-ը վարսահարդարների համար դարձել է մի ընտանիք, որտեղ աշխատանքը և բարեկեցությունը միաձուլվել են։

Bioway-ը վարսահարդարներին ապահովում է.
✅Լավագույն գին և որակ ապրանքանիշեր
✅24 ժամ անվճար խորհրդատվություն
✅Վարսահարդարման արվեստին ուղեկցող գիտելիքների ուսուցում՝ բիզնես հոգեբանություն, վաճառքներ, էթիկա
✅ Նորարարական տեխնիկաների վերապատրաստում
✅ Հայաստանից դուրս վարսահարդարների վերապատրաստում
✅ Մասնագիտական նոր ճյուղի վերապատրաստում և սերտիֆիկացում՝ որպես խնամքի մասնագետներ

Մարդկության համար վարսահարդարը ամենակարևորներից է։ Ինչու՞, որովհետև երբ մարդ առողջ է երկրորդ ցանկությունը՝ գեղեցիկ լինելն է։ Իսկ գեղեցիկ լինելու համար, հատկապես, կինը առաջնահերթ դիմում է վարսահարդարին։ Կնոջ շքեղությունը, խնամված տեսքը, առաջին հայացքից արտահայտում են նրա վարսերը։ Ահա թե ինչու՞ է վարսահարդարը այդքան պահանջված։

Սակայն վարսահարդարի ծանր աշխատանքը, շատերի համար թվում է դյուրին։
Bioway-ը բարձր է գնահատում վարսահարդարի դժվարին և պատասխանատու աշխատանքը։ Այդ առիթով ստեղծվեց «Առողջ ԲիոՎեյ» պրոեկտը, որը կզբաղվի նաև վարսահարդարների առողջության բարելավմամբ և հանդես կգա տարբեր ծրագրերով։

Այս անգամ մի խումբ վարսահարդարներ ուղորդվեցին դեպի Աբասթումանի կուրորտ, որտեղ նրանք կշնչեն 90% մաքուր թթվածին, կլավացնեն իրեն օրգանիզմի աշխատանքը, կօգտվեն առողջարարական ջրերից՝ կվերականգնեն հոդերի աշխատանքը և կվայելեն շքեղ բնությունը։

Եթե վարսահարդար ես՝ դու նույնպես կարող ես դառնալ Bioway ընտանիքի անդամ։

Bio Way Beauty Center.Shop Concept Armenia Subrina Professional Armenia

16/06/2025

Ի՞նչու է INFINITY ներկը ոչ միայն մազերի գունավորում, այլև խնամք։🤔

INFINITY — ժամանակակից մազի ներկ է, որը երաշխավորում է նուրբ վերաբերմունք մազերի առողջության նկատմամբ՝ շնորհիվ իր հիբրիդային բանաձևի, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ամոնիակի պարունակությունը՝ օգտագործելով ամինոսպիրտներ։

▫️ Նուրբ է ազդում մազի կառուցվածքի վրա
▫️ Հասցնում է կայուն գույն մինչև 8 շաբաթ
▫️ 100%–ով ծածկում է սպիտակ մազերը

INFINITY-ն միաժամանակ գունավորում է և վերականգնում՝ շնորհիվ կերատինի և շի յուղի համատեղ ազդեցության։

▫️ Շի յուղը սնուցում և խոնավացնում է մազերը՝ տալով ադամանդե փայլ։
▫️ Կերատինը արդյունավետ կերպով լրացնում է կորտեքսի բաց տարածքները՝ վերականգնելով մազի բնական կառուցվածքը։ Դրա շնորհիվ ներկի պիգմենտը ամուր ամրանում է մազերի վրա։

INFINITY-ն ընդամենը ներկ չէ։ Դա ձեր գործիքը է ցանկացած գաղափար կյանքի կոչելու համար։
Քայլ արեք դեպի ստեղծագործական ոգեշնչում, հեշտ աշխատանք և կանխատեսելի արդյունք։

Իսկ դուք արդեն օգտագործե՞լ եք INFINITY մշտական ներկը։ Կիսվեք ձեր տպավորություններով ու աշխատանքների լուսանկարներով մեկնաբանություններում👇

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Armenia, Artsakh 5
Yerevan

Opening Hours

Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 19:00