Help House
🙌 Միասին մենք կարող ենք հույս բերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ամենաշատը:
🙌 Together, we can bring hope to those who need it most!
Կազմակերպության նպատակներնեն.
• Բացահայտել և աջակցել տաղանդավոր երիտասարդներին,
• Աջակցել դպրոցականներին, ուսանողներին և գործազուրկներին մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի ընտրության հարցերում,
• Կազմակերպել համալիր միջոցառումներ՝ ուղղված հեռավոր և սահմանամերձ գյուղերում կրթության բարելավմանն ու ընդհանուր զարգացմանը,
• Կազմակերպել (իրականացնել) հասարակության աշխատունակ հատվածի սոցիալական պաշտպ
🤝 Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է նոր հնարավորությունների, մասնագիտական զարգացման և արժանապատիվ ապագայի։
«Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնի շահառու Էրիկ Մկրտչյանը, Հելփ Հաուս ՀԿ-ի ֆինանսավորմամբ, հաջողությամբ ավարտել է վեբ դիզայնի դասընթացը Արտ Հաուս դիզայն դպրոցում։
Մենք վստահ ենք, որ կրթությունը լավագույն ներդրումն է մարդու ապագայի համար, իսկ յուրաքանչյուր նման նախաձեռնություն նոր հնարավորություն է տալիս ձեռք բերելու պահանջված մասնագիտություն, զարգացնելու հմտություններն ու վստահ քայլերով կառուցելու մասնագիտական ապագան։
🎨 Տեսանյութում կարող եք տեսնել Էրիկի կողմից ուսուցման ընթացքում իրականացված աշխատանքներից մի փոքր հատվածը, որոնք վկայում են նրա ստեղծագործական մոտեցման, աշխատասիրության և ձեռք բերած գիտելիքների մասին։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությամբ նպաստում են նման կարևոր նախաձեռնությունների իրականացմանը։ Միասին կարող ենք փոխել կյանքեր և ստեղծել նոր հաջողության պատմություններ։
🤝 We believe that everyone deserves new opportunities, professional growth, and a brighter future.
Erik Mkrtchyan, a beneficiary of the Zinvori Tun Rehabilitation Center, has successfully completed the Web Design course at Art House Design School, funded by Help House NGO.
We are confident that education is one of the most valuable investments in a person's future. Every initiative like this creates new opportunities to gain in-demand skills, build confidence, and take meaningful steps toward a successful professional career.
🎨 In this video, you can see a selection of Erik's projects created during the course, showcasing his creativity, dedication, and the knowledge he has gained.
We sincerely thank everyone whose support makes initiatives like this possible. Together, we can change lives and create new success stories.
🇦🇲 Հուլիսի 11-ին Anush Klimczyk Foundation-ը և Help House ՀԿ-ն համատեղ կազմակերպեցին երեխաների նկարչական մրցույթ՝ պարգևելով փոքրիկներին ստեղծագործելու, իրենց երևակայությունն արտահայտելու և գեղեցիկ օր անցկացնելու հնարավորություն։
🖌️ Յուրաքանչյուր աշխատանք յուրահատուկ էր և արտացոլում էր երեխաների ստեղծագործ միտքն ու գունեղ աշխարհը։ Այդ օրը հաղթող էր յուրաքանչյուր մասնակից, ով համարձակվեց ստեղծել և հավատալ իր գաղափարներին։
🎁 Բոլոր երեխաները ստացան նվերներ, համեղ հյուրասիրություն և իրենց աշխատանքի արժանի գնահատանքը։ Ամենաթանկ պարգևը, սակայն, նրանց անկեղծ ժպիտներն ու վառ հույզերն էին։
💙 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երեխաներին, ծնողներին, կամավորներին և մեր գործընկերներին այս գեղեցիկ օրը միասին ստեղծելու համար։
✨ Միասին շարունակում ենք ստեղծել հնարավորություններ, որոնք երեխաներին պարգևում են վստահություն, ոգեշնչում և երջանիկ հիշողություններ։
🇬🇧 On July 11, Anush Klimczyk Foundation and Help House NGO organized a children's painting competition, giving young participants the opportunity to express their creativity and enjoy a joyful day.
🖌️ Every artwork reflected a child's unique imagination and creativity. On this special day, every participant was a winner for having the courage to create and express themselves.
🎁 All children received gifts, delicious treats, and recognition for their wonderful work. The greatest reward, however, was the genuine joy and smiles on their faces.
💙 We sincerely thank all the children, parents, volunteers, and our partners for making this event possible.
✨ Together, we continue creating opportunities that inspire children, build confidence, and create lasting memories.
12/07/2026
🇦🇲 Այս գեղեցիկ տոնը մեզ հիշեցնում է, որ բարությունը, սերն ու հոգատարությունը կարող են փոխել մարդկանց կյանքը։ Ջրի յուրաքանչյուր կաթիլի պես, յուրաքանչյուր բարի արարք կարող է հույս ու ժպիտ պարգևել մեկ ուրիշին։
🤝 Help House NGO-ն մաղթում է, որ ձեր ընտանիքներում միշտ տիրեն խաղաղությունը, առողջությունը, երջանկությունն ու համերաշխությունը։
✨ Միասին մենք կարող ենք հույս բերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ամենաշատը։
💙 Ուրախ Վարդավառ
🇬🇧 Today, Armenia celebrates Vardavar, a cherished holiday of joy, kindness, and togetherness. As people share the tradition of splashing water, may this beautiful day fill every home with happiness, love, and hope.
🤝 Help House NGO wishes you and your loved ones peace, good health, happiness, and harmony.
✨ Together, we can bring hope to those who need it most.
💙 Happy Vardavar
06/07/2026
🇦🇲 Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր նախագծերի համակարգող Նաիրա Կարապետյանը հաջողությամբ ընդունվել և մասնակցում է «Digital Competence for CSOs» (Թվային կարողություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար) միջազգային դասընթացին։
Ծրագրի շրջանակներում Նաիրան արդեն իսկ մասնակցել է հուլիսի 3-4-ին Երևանում կայացած երկօրյա ինտենսիվ գործնական դասընթացներին։ Միջազգային բարձրակարգ փորձագետների աջակցությամբ՝ աշխատանքային փուլն ուղղված էր կազմակերպությունների թվային դիմակայունության բարձրացմանը, այդ թվում՝
💻 Թվային բովանդակության մշակմանը (Digital Content Development),
🔒 Անվտանգ հաղորդակցության գործիքների ներդրմանը,
🛡️ Կիբեռանվտանգության հիմունքներին և լավագույն փորձառություններին։
Այս դասընթացից ստացված գիտելիքներն ու գործիքները մեծապես կնպաստեն մեր ՀԿ-ի ռազմավարական զարգացմանը, ինչպես նաև էլ ավելի արդյունավետ կդարձնեն մեր ընթացիկ ու ապագա նախագծերի կառավարումը։
🇬🇧 We are pleased to announce that our Project Coordinator, Naira Karapetyan, has successfully been admitted to and is participating in the international course "Digital Competence for CSOs" (Digital Competence for Civil Society Organisations).
Within the framework of the program, Naira has already participated in the two-day intensive practical workshops held in Yerevan on July 3-4. Supported by top-tier international experts, the working phase was aimed at increasing the digital resilience of organizations, including:
💻 Digital Content Development,
🔒 Implementation of secure communication tools,
🛡️ Foundational cybersecurity and best practices.
The knowledge and tools obtained from this course will greatly contribute to the strategic development of our NGO, as well as make the management of our current and future projects even more efficient.
25/06/2026
🇦🇲 Ուրախությամբ կիսվում ենք, որ «Հելփ Հաուս» ՔՀԿ-ի նախագծերի համակարգող Նաիրա Կարապետյանը մասնակցել է Erasmus+ «It's Up To Me 11.1» միջազգային վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպվել է NaturKultur e.V. կազմակերպության կողմից Գերմանիայում։
🤝 Նաիրա Կարապետյանը ծրագրին մասնակցել է որպես «Հելփ Հաուս» ՔՀԿ-ի ներկայացուցիչ՝ ներկայացնելով մեր կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական աշխատանքի ոլորտում իրականացվող փորձն ու նախաձեռնությունները։
📚 Ծրագիրը միավորել էր տարբեր երկրների երիտասարդական աշխատողների և մասնագետների՝ նպատակ ունենալով զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները, խթանել միջմշակութային համագործակցությունը և նպաստել երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձի ու լավագույն փորձառությունների փոխանակմանը։
🌍 Ծրագրին մասնակցությունը կարևոր հնարավորություն էր նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, միջազգային գործընկերություններ ձևավորելու և երիտասարդական աշխատանքի ոլորտում նոր մոտեցումներ ուսումնասիրելու համար, որոնք հետագայում կնպաստեն նաև մեր կազմակերպության գործունեության զարգացմանը։
🇬🇧 We are pleased to share that Naira Karapetyan, Project Coordinator at "Help House" NGO, participated in the Erasmus+ international training course "It's Up To Me 11.1," organized by NaturKultur e.V. in Germany.
🤝 Naira Karapetyan attended the project as a representative of "Help House" NGO, presenting our organization as well as the experiences and initiatives carried out in Armenia's youth work sector.
📚 The project brought together youth workers and specialists from different countries, aiming to develop the professional capacities of the participants, promote intercultural cooperation, and facilitate the exchange of experience and best practices in the field of youth work.
🌍 Participation in the project was an important opportunity to acquire new knowledge and skills, establish international partnerships, and explore new approaches to youth work, which will further contribute to the development of our organization's activities.
11/06/2026
🇦🇲 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Հելփ Հաուս» ՔՀԿ-ի նախագծերի համակարգող Նաիրա Կարապետյանը պաշտոնապես ընտրվել է մասնակցելու Erasmus+ «It's Up To Me 11.1» միջազգային վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպվում է NaturKultur e.V. կազմակերպության կողմից Գերմանիայում։
🤝 Նաիրա Կարապետյանը ծրագրին կմասնակցի որպես «Հելփ Հաուս» ՔՀԿ-ի ներկայացուցիչ՝ ներկայացնելով մեր կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական աշխատանքի ոլորտում իրականացվող փորձը։
📚Ծրագիրը միտված է մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջմշակութային համագործակցության խթանմանը և երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձի ու լավագույն փորձառությունների փոխանակմանը։
✨ Մաղթում ենք Նաիրային արդյունավետ և ոգեշնչող ուսուցման փորձառություն, արժեքավոր միջազգային կապեր և մեծ հաջողություններ ծրագրի ողջ ընթացքում։
🇬🇧 We are pleased to announce that Naira Karapetyan, Project Coordinator at Help House NGO, has been officially selected to participate in the Erasmus+ training course “It's Up To Me 11.1”, organized by NaturKultur e.V. in Germany.
🤝 Naira will take part in the programme as a representative of Help House NGO, sharing the experience and perspectives of our organization and the youth sector in Armenia.
📚 The training course aims to strengthen participants’ professional competences, foster intercultural cooperation, and support the exchange of experiences and good practices in the field of youth work.
✨ We wish Naira a productive and inspiring learning experience, valuable international connections, and great success throughout the programme.
✂️ «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի վարսահարդարման դասընթացի ուսանողները, մասնագետ Հայկուշ Ավագյանի ուղեկցությամբ, «Հելփ Հաուս» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում հերթական անգամ այցելեցին «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։
💛 Այցի ընթացքում ուսանողները սիրով խնամեցին կենտրոնի տարեց բնակիչներին՝ նրանց տրամադրելով վարսահարդարման ծառայություններ և պարգևելով հաճելի պահեր, ջերմ վերաբերմունք ու բարձր տրամադրություն։
🤝 Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր ներդրումն ունենալ բարի գործերի իրականացման մեջ։ Երբեմն ընդամենը մի փոքր ուշադրությունն ու հոգատարությունը բավական են՝ մարդու օրը լուսավորելու և ժպիտ պարգևելու համար։
🙏 Շնորհակալություն բոլոր ուսանողներին, մասնագետ Հայկուշ Ավագյանին և մեր գործընկերներին՝ այս մարդասիրական նախաձեռնությունն իրականացնելու համար։
01/06/2026
🎈 Հունիսի 1-ը ոչ միայն տոն է, այլ նաև հիշեցում, որ յուրաքանչյուր երեխա ունի սիրո, խնամքի, կրթության և անվտանգ միջավայրում մեծանալու իրավունք։
«Հելփ Հաուս» ՔՀԿ-ն շնորհավորում է բոլոր երեխաներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, պայծառ ժպիտներ ու մեծ երազանքներ։
Թող յուրաքանչյուր երեխա վստահ լինի, որ իր կողքին կան մարդիկ, ովքեր հավատում են իր ուժերին, խրախուսում են նրան և աջակցում կյանքի յուրաքանչյուր փուլում։
#Հունիսի1 #Մանկություն #ԵրեխաներիՊաշտպանություն
28/05/2026
Պատմության քառուղիներով անցած, բայց երբեք չծնկած ոգու տոն… Մայիսի 28
📜 Կան ամսաթվեր, որոնք ջնջում են դարերի լռությունը և դառնում ազգի հավերժության անձնագիրը։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը սեփական արյամբ ու անկոտրում կամքով գրեց իր անկախության հռչակագիրը՝ աշխարհին ի լուր հայտարարելով Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը։
Այս տոնը սոսկ հիշողություն չէ. այն հպարտության աղբյուր է, որը սնվում է Սարդարապատի զանգերի ղողանջից ու հայրենի հողի հանդեպ անսահման սիրուց։ Այնտեղ, որտեղ վերջն էր թվում, հայը կերտեց իր նոր արշալույսը։
❤️💙🧡 Այսօր, երբ մեր Եռագույնը հպարտորեն ծածանվում է կապույտ երկնքում, մենք վերանորոգում ենք մեր ուխտը՝ սիրելու, պահպանելու և շենացնելու մեր սրբազան հայրենիքը։ Թող խաղաղությունն ու հզորությունը լինեն մեր երկրի անժամկետ ուղեկիցները։
Փա՛ռք մեր անցյալին ու հավատով դեպի հաղթական ապագա...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
0045