Mutual Support Center
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mutual Support Center, Community Organization, Տիգրան Մեծ 24, Yerevan.
«Փոխօգնության Կենտրոն» ՀԿ-ն զբաղվում է լսողության խանգարումներ ունեցող և խխունջային ներպատվաստման ենթարկված անձանց լսողախոսքային վերականգնողական աշխատանքներով:
03/03/2026
Մարտի 3-ը աշխարհում նշվում է որպես Լսողության միջազգային օր💙
Լսողությունը պարզապես զգայարան չէ, այն կապ է աշխարհի, մարդկանց և զգացմունքների հետ։ Պահպանենք այն գիտակցված ու պատասխանատու մոտեցմամբ🦻🧏♀️
17/12/2025
Լավագույն բժիշկ. տրոմբի և բարձր ճնշման մասին. անոթային վիրաբույժ Վարդան Ոսկանյան -ը սոցիալական մեդիայում Facebook - https://www.facebook.com/euromedia24tv/Telegram - https://t.me/Euromedia24Կայք - https://euromedia2...
29/11/2025
Ուրախությամբ հայտնում ենք, որ Լսողության ռեաբիլիտացիայի մասնագետների հայկական առաջին ազգային կոնգրեսի շրջանակներում ներկայացրեցինք սուրդոմանկավարժական ասպեկտները` պացիենտի և ծնողների նախավիրահատական պատրաստման, խխուջային իմպլանտների խոսքային պրոցեսորների միացման և կարգավորման վերաբերյալ:
Մեր կենտրոնի մասնագետներ Լիլիթ Հարությունյանը և Մերի Մարտիրոսյանը հանդես եկան զեկույցով`
«Լսողախոսքային աբիլիտացիոն աշխատանքների բովանդակությունը խխունջային ներպատվաստումից հետո ՀՀ-ում»
Լսողության ռեաբիլիտացիայի մասնագետների հայկական ասոցիացիայի առաջին ազգային կոնգրես😍
Երջանիկ ենք լինել դրա մի մասը😊
17/10/2025
Just positive vibe 😄✌️
Daniel 💛
12/09/2025
Այսօր մեր կենտրոնի սուրդոմանկավարժ
Լիլիթ Հարությունյանի ծննդյան տարեդարձն է, ջերմորեն շնորհավորում ենք քեզ սիրելի Լիլիթ և մաղթում, որ աշխատանքդ միշտ բերի գոհունակություն քեզ, իսկ առօրյադ՝ սեր ու ուրախություն։ Բոլոր երազանքներդ իրականանան ճիշտ պահին🎂🥳🥰
Այն դեպքերում, երբ երեխայի մոտ արդեն ձևավորված է լիարժեք կապակցված խոսք, մասնագետի հետ շարունակական կապի պահպանումը և պարբերաբար այցելությունները կարևոր են ոչ միայն առաջընթացի դինամիկ գնահատման, այլև երեխային` խոսքային պրոցեսորի հերթական ծրագրավորման գործընթացին նախապատրաստվելու համար։ Միայն սիստեմատիկ սուրդոմանկավարժական և աուդիոլոգիական փոխկապակցված աջակցությունն ու վերահսկողությունն են ապահովում երեխայի խոսքի որակական կայուն զարգացումը:
22/08/2025
Արդյունավետ լսողախոսքային վերականգնողական աշխատանքների կարևոր բաղադրիչը խոսքային պրոցեսորի մշտական կրումն է:
🔊 Լսողական կենտրոնի մշտական խթանում – երեխայի կամ մեծահասակի լսողական կենտրոնը պետք է մշտապես ստանա ձայնային ազդակներ, որպեսզի ուղեղը սովորի դրանք մշակել։ Եթե խոսքային պրոցեսորը հաճախ հանում են, ուղեղի այդ «վարժանքը» խաթարվում է։
🦻Խոսքի ընկալման զարգացում – խոսքի ընկալումը պահանջում է շարունակական լսողական փորձ, իսկ դա հնարավոր է միայն պրոցեսորի օրական երկարատև կրման միջոցով։
🗣 Խոսքի զարգացում – հատկապես երեխաների մոտ խոսքի զարգացման սենզիտիվ փուլերը սերտորեն կապված են լսողական ներգործության հետ։
📈 Վերականգնողական աշխատանքի արդյունավետություն – սուրդոմանկավարժի հետ անցկացվող պարապմունքները առավելագույն արդյունք են տալիս, եթե խոսքային պրոցեսորը կրում են ոչ միայն պարապմունքի ժամանակ, այլև ամբողջ օրվա ընթացքում։
📍Ուրեմն, կարելի է ասել, որ խոսքային պրոցեսորի մշտական կրումը ոչ թե պարզապես տեխնիկական պահանջ է, այլ վերականգնողական ամբողջ գործընթացի հիմքը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Website
Address
Տիգրան Մեծ 24
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |