Varus Med

Varus Med

Share

Հայաստանում առաջին մասնագիտացված ռևմատոլոգիական բժշկական կենտրոն

Photos from Varus Med's post 09/07/2026

Ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում հարցերը հաճախ նույնն են։ Ահա դրանցից ամենատարածվածները. ✅թերթեք նկարները:

Հ.Գ. 📌 Եթե ձեզ մոտ կան հոդացավ, այտուց, առավոտյան երկարատև կարկամություն կամ այլ անհանգստացնող ախտանիշներ, մի զբաղվեք ինքնաբուժությամբ։

Ժամանակին ռևմատոլոգին դիմելը կարող է օգնել կանխել հիվանդության առաջընթացը և պահպանել կյանքի որակը։

📲 +374 44 066 115 / +374 33 066 115 կամ 📩
📍Սունդուկյան 70

#ռևմատոլոգիա
#ռևմատոլոգիա

03/07/2026

Ռևմատոլոգներ Վալենտինա Վարդանյանը և Նունե Մանուկյանն անդրադարձել են Ռեյնոյի համախտանիշին:

27/06/2026

Մեր 14-րդ սուրճը վայելել ենք գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանի հետ:

Զրուցել ենք բժշկության ճանապարհի, մասնագիտության ընտրության, սեփական բիզնես վարելու փորձի, առողջ սննդի ու առօրյա սովորությունների մասին։

Իսկ զրույցի ընթացքում չենք շրջանցել նաև կանանց հետաքրքրող թեթև, անկեղծ ու անձնական թեմաները։

Մի՛ մոռացեք բաժանորդագրվել՝ հղումը bio-ում 🔗

☕️ Հաղորդման գործընկեր՝

Սուրճի շուրջ Շուշանիկ Միրիջանյանի հետ 23/06/2026

Մեր 14-րդ սուրճը վայելել ենք գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանի հետ:

Զրուցել ենք բժշկության ճանապարհի, մասնագիտության ընտրության, սեփական բիզնես վարելու փորձի, առողջ սննդի ու առօրյա սովորությունների մասին։ Իսկ զրույցի ընթացքում չենք շրջանցել նաև կանանց հետաքրքրող թեթև, անկեղծ ու անձնական թեմաները։

Մի՛ մոռացեք բաժանորդագրվել՝ https://youtube.com/?si=eM7VRcBWIUNXwWPq

☕️ Հաղորդման գործընկեր՝

Սուրճի շուրջ Շուշանիկ Միրիջանյանի հետ Այս անգամ մեր հյուրն է գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը:Զրուց...

22/06/2026

☕️ Այս անգամ մեր հյուրը գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանն է։

Զրուցել ենք բժշկի մասնագիտության ընտրության, սեփական բիզնեսի, առողջ սննդի, առօրյայի և, իհարկե, կանացի թեթև ու հետաքրքիր թեմաների շուրջ։

🎥 Ամբողջական թողարկումը՝ վաղը մեր YouTube ալիքում։

Մի՛ մոռացեք բաժանորդագրվել՝ հղումը bio-ում 🔗

☕️ Հաղորդման գործընկեր՝

Photos from Varus Med's post 21/06/2026

Հունիսի 21-ը նշվում է` որպես բուժաշխատողի օր:

Այս օրը հրաշալի առիթ է շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր իրենց գիտելիքով, հոգատարությամբ ու նվիրումով ամեն օր կանգնած են մարդկային կյանքի կողքին։

Բժշկությունն ամենօրյա պատասխանատվություն է, անքուն հերթապահություն և հավատ՝ կյանքի նկատմամբ։

Շնորհակալություն ձեր անփոխարինելի ծառայության համար։

19/06/2026

«Վարուս Մեդ»-ում այսուհետ գործում է էսթետիկ բժշկության ծառայություն:

Խորհրդատվության և հերթագրման համար`
📲 +374 44 066 115 / +374 33 066 115
📍Սունդուկյան 70

#ռևմատոլոգիա #էսթետիկբժշկություն

15/06/2026

Միայն տասնամյակներ անց
մանրէաբանության հիմնադիր Լուի Պաստյորը ապացուցեց այն, ինչ Զեմելվայսը տեսնում էր առանց մանրադիտակի։

12/06/2026

«Վարուս Մեդ»-ում արդեն գործում է նեֆրոլոգիական ծառայություն:

Խորհրդատվության և հերթագրման համար`
📲 +374 44 066 115 / +374 33 066 115
📍Սունդուկյան 70

#ռևմատոլոգիա #նեֆրոլոգիա

Photos from Varus Med's post 09/06/2026

Հպարտությամբ կիսվում ենք կարևոր մասնագիտական ձեռքբերմամբ։

«Վարուս Մեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանը, ինչպես նաև կենտրոնի ռևմատոլոգներ Նունե Մանուկյանն ու Աննա Սարգսյանը մասնակցել են Լոնդոնում կայացած EULAR 2026 կոնգրեսին՝ ռևմատոլոգիայի ոլորտի ամենահեղինակավոր և ազդեցիկ միջազգային գիտական միջոցառումներից մեկին։

Կոնգրեսի շրջանակում ներկայացվել է մեր թիմի գիտական հետազոտությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագիտական հանրության շրջանում և ներկայացվել պոստերային զեկույցի ձևաչափով։

Մեզ համար առանձնահատուկ հպարտության առիթ է նաև այն, որ հետազոտության առաջին հեղինակ Նունե Մանուկյանը արժանացել է EULAR-ի կրթաթոշակային գրանտին՝ աշխատանքի գիտական արժեքի և արդիականության բարձր գնահատականի արդյունքում։

Այս ձեռքբերումը մեզ համար ունի նաև խորհրդանշական նշանակություն․ սա «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնի առաջին գիտական աշխատանքն էր, որը ներկայացվեց միջազգային հեղինակավոր գիտական հարթակում։

Մենք վստահ ենք, որ ժամանակակից բժշկությունը ձևավորվում է ոչ միայն ամենօրյա կլինիկական աշխատանքի, այլև գիտության, հետազոտության, նոր գիտելիքի ստեղծման և շարունակական զարգացման շնորհիվ։

📚🔬 Եվ սա միայն սկիզբն է։

Մենք շարունակելու ենք սովորել, հետազոտել, զարգանալ և արժանապատվորեն ներկայացնել հայկական բժշկությունը միջազգային լավագույն հարթակներում։

Armenia TeamVaRusMed

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


70 Sundukyan Street
Yerevan
0012

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00