EDA TOUR
insurance, travel, tourism/ապահովագրություն,ավիատոմսեր,տուրիզմ
07/04/2025
Հին Չինաստանում աղջիկը, ով ամուսնանում էր, ապրում էր ամուսնու տանը և ծառայում էր նրան և նրա մորը: Այնպես էր ստացվել, որ մի աղջիկ ամուսնությունից հետո չէր կարողանում տանել սկեսուրի անդադար կշտամբանքները: Աղջիկը որոշում է ազատվել նրանից:
Նա գնաց խոտաբույսերի առևտրականի մոտ, ով իր հոր ընկերն էր: Աղջիկն ասաց նրան.
– Ես այլևս չեմ կարող ապրել սկեսուրիս հետ, նա ինձ խելագարեցնում է, կարո՞ղ եք ինձ օգնել, ես լավ կվճարեմ։
-Ի՞նչ կարող եմ ես քեզ համար անել,- հարցնում է խոտաբույսերի առևտրականը:
– Ես ուզում եմ, որպեսզի դուք ինձ թույն վաճառեք: Ես կթունավորեմ սկեսուրիս և կազատվեմ ամեն ինչից, ասում է նա:
Երկար մտածելուց հետո առևտրականն ասում է։
– Լավ, ես կօգնեմ քեզ: Բայց դու պետք է 2 բան հասկանաս: Նախ, դու չես կարող միանգամից թունավորել սկեսուրիդ, որովհետև մարդիկ կհասկանան, թե ինչ կատարվեց: Ես քեզ այնպիսի խոտ կտամ, որն աստիճանաբար կսպանի նրան և ոչ ոքի մտքով չի ան ցնի, որ նրան թունավորել են:
Երկրորդ, որպեսզի վերջնականապես խուսափես յուրաքանչյուր կասկածից, դու պետք է զպես զայրույթդ, սովորես հարգել և սիրել նրան, ինչպես նաև լինել համբերատար: Այդ ժամանակ ոչ ոք չի կասկածի քեզ, երբ նա մահանա:Աղջիկը համաձայնվեց ամեն ինչում, վերցրեց խոտերը և սկսեց ավելացնել սկեսուրի կերակուրի մեջ: Բացի դրանից, նա սովորեց վերահսկել իրեն, լսել և հարգել սկեսուրին: Երբ սկեսուրը տեսավ, թե ինչպես է իր նկատմամբ փոխվել հարսի վերաբերմունքը, սկսեց ամբողջ սրտով սիրել նրան: Նա սկսեց բոլորին պատմել, որ իր հարսն ամենալավն է և այնպիսին է, որի մասին կարելի է միայն երազել։ Կես տարի անց նրանց հարաբերությունները դարձան շատ մոտ, ինչպես մոր և աղջկա:Եվ ահա մի օր աղջիկը գնաց խոտաբույսերի վաճառականի մոտ և աղաչեց.
– Ի սեր Ասծտո, խնդրում եմ փրկեք սկեսուրիս թույնից, որը ես նրան տվել եմ: Ես չեմ ցանկանում սպանել նրան: Նա դարձել է ամենահիասքանչ սկեսուրը և ես նրան սիրում եմ:
Առևտրականը ժպտաց և պատասխանեց։
– Մի անհանգստացիր, ես քեզ ոչ մի թույն էլ չեմ տվել: Այն, ինչ ես քեզ տվել եմ, ուղղակի համեմունքներ են: Թույնը միայն քո գլխում էր, և դու ինքդ ազատվեցիր դրանից։
Նարինե Վելիցյան
03/02/2025
Ամեն
Ոմանք մի զավակ են ուզում, աղոթում ամեն օր,
Ոմանք էլ վատ զավակի երեսից ամոթով մնում:
Ոմանք անարժան սիրո են նվիրվում,
Ոմանք էլ սերը մենակ ապրում, տառապում:
Ոմանք պայքարում են օրվա ապրուստի համար,
Ոմանք ապրում հաճույքի համար:
Ոմանք որբությունից լալիս են, գոռում,
Ոմանք ծնողներին ծերանոց տանում:
Ոմանք հայրենիք են ստորաբար ծախում,
Ոմանք բուռ հողի համար զոհվում, սրբանում:
Ոմանք դժբախտ են մեծ ընտանիքում,
Ոմանք մենակ են, ընկերներն են լքում:
Ոմանք ծախվում են փառքի համար,
Ոմանք օրհնվում՝ սիրո, բարության:
Ոմանք ուրիշի դժբախտությամբ երջանկություն են ուզում,
Ոմանք մի կտոր ժպիտ արցունքոտ աչքերում:
Ոմանք վստահությունից են կորցնում,
Ոմանք հավատում Աստծուն ու խաղաղություն գտնում:
Շուշաննա Հայասա
28/12/2024
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Yerevan
0047
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
28/12/2024