ArmDram
Մետաղադրամներ, մեդալներ և կրծքանշաններ
01/12/2025
Հայաստանի Հանրապետության շրջանառու մետաղադրամների (ոչ թանկարժեք մետաղներից) համար նախատեսված ալբոմ։ Այն իր մեջ ընդգրկում է ՀՀ անկախացումից մինչև օրս կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր մետաղադրամները։
Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է (ISO կոդը' AMD): Մեկ դրամը հավասար է հարյուր լումա։ Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ Ազգային դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թ. նոյեմբերի 22-ին։
Ալբոմը ներառում է.
1) Մետաղադրամների առաջին շարք - 1994թ. (7 մետաղադրամ)
2) Մետաղադրամների երկրորդ շարք - 2003-2004թթ. (6 մետաղադրամ)
3) Հիշատակային, "Շախմատի 32-րդ օլիմպիադա" 100 դրամ (1 մետաղադրամ)
4) Հոբելյանական, " Եղիշե Չարենց - 100" 100 դրամ (1 մետաղադրամ)
5) Հիշատակային մետաղադրամների շարք "ՀՀ մարզեր և Երևան" - (11 մետաղադրամ)
6) Հիշատակին մետաղադրամների շարք "Հայաստանի վայրի ծառեր" - (6 մետաղադրամ)
7) Հոբելյանական մետաղադրամների շարք "Ազգային արժույթի 30 տարի" - (6 մետաղադրամ)
Ալբոմը վաճառվում է ինչպես մետաղադրամներով լրացված, այնպես էլ դատարկ վիճակով։
Բոլոր մետաղադրամները իդեալական, ոչ օգտագործված "բանկային" (UNC) վիճակում։
✓մետաղադրամների հետ - 25.000 դրամ
✓ առանց մետաղադրամների - 4.800 դրամ
28/04/2025
1965-1991 թվականներին ԽՍՀՄ-ում, ոչ թանկարժեք մետաղներից թողարկվել են 68 հիշատակային և հոբելյանական' 1, 3 և 5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ։ Այդ թողարկումներից երեքը' "Երկրաշարժ", "Մատենադարան" և "Սասունցի Դավիթ" մետաղադըամները նվիրված են Հայաստանին և հայկական մշակույթին ։
Ալբոմում հավաքված են հենց այդ 3 PROOF վիճակի մետաղադրամները, որոնք գտնվում են հատուկ պարկուճներում.
Երկրաշարժ
Անվանական արժեք - 3 ռուբլի
Թողարկման տարեթիվ - 1989թ
Մետաղ - Պղինձ-Նիկել (Mh25)
Քաշ - 14.35 գ
Տրամագիծ - 33.0 մմ
Տպաքանակ - 3 մլն, որից պրուֆ 0.3
Ուրվագծի հեղինակ - Աշոտ Ադամյան
Մատենադարան
Անվանական արժեք - 5 ռուբլի
Թողարկման տարեթիվ - 1990թ
Մետաղ - Պղինձ-Նիկել (Mh25)
Քաշ - 19.8 գ
Տրամագիծ - 35.0 մմ
Տպաքանակ - 3 մլն, որից պրուֆ 0.4
Ուրվագծի հեղինակ - Ալեքսանդր Կողմին
Սասունցի Դավիթ
Անվանական արժեք - 5 ռուբլի
Թողարկման տարեթիվ - 1991թ
Մետաղ - Պղինձ-Նիկել (Mh25)
Քաշ - 19.8 գ
Տրամագիծ - 35.0 մմ
Տպաքանակ - 2.5 մլն, որից պրուֆ 0.35
Ուրվագծի հեղինակ - Ալեքսանդր Բակլանով
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամների գրքույկը(альбом-планшет) մետաղադրամներով ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
12/04/2025
"Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի մուտքի ցուցանակ" հուշանվերային մեդալ:
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Մարտունի քաղաքի մուտքի ցուցանակի գունավոր լուսանկար:
Մարտունի, քաղաք Արցախի Հանրապետության արևելյան մասում, Մարտունու շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից 58 կմ հեռավորության վրա։
Համայնքը հարթավայրային է, ունի 8243,64 հա տարածք, որից 5466,61 հա գյուղատնտեսական նշանակության, 2364,73 հա անտառային հողեր։
2015 թվականին Մարտունի համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 5705 մարդ, կար 1624 տնտեսություն։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Ս. Մեծն Ներսես եկեղեցի (XX դ.), Գևորգավանի ռուսական եկեղեցի (XIX դ.):
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, «Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոն» ՊՈԱԿ, Մարտունու մշակույթի տուն, շրջանային հիվանդանոց, կար 2 դպրոց` 1 հոսքային և 1 հիմնական, որտեղ սովորում էին 765 աշակերտներ, և Մարտունու Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց, համայնքն ուներ 2 պետական մանկապարտեզ, որտեղ ընդհանուր առմամբ մանկապարտեզ հաճախում են 333 երեխաներ։
Հուշանվերային մեդալը ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
10/04/2025
Երևանի զինանշան, Երևանի դրոշի և օրհներգի հետ համատեղ Երևան քաղաքի խորհրդանիշերից մեկն է։
Կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված «ԵՐԵՎԱՆ» պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։ Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։
Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը։
Վաճառվում են Երևան քաղաքի զինանշանի պատկերով կրծքանշաններ։
Առկա է 4 տեսակ.
- բրոնզագույն
- անտիկ արծաթագույն
- ոսկեգույն
- էմալապատ
Մետաղը' ալյումինե, պղնձե և ցինկե ձուլվածք։
Չափսը' 1,8 x 1,5 սմ։
18/03/2025
Արցախի Հանրապետության մետաղադրամներ 2004թ։
Արցախյան դրամ, Արցախի ազգային արժույթ։
Արցախյան մեկ դրամը հավասար է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության դրամը ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։
Արցախյան դրամը հիմնականում օգտագործվում է որպես դեկորատիվ տարր կամ դրամագիտական հավաքածուների մաս։ Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է, որը Հայաստանում անվանվում է արցախյան դրամ։
Արցախի Հանրապետության մետաղադրամները թողարկվել են 2004 թվականին, Ավստրիայի դրամահատարանում։
1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատվավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։
Ընդունվեցին անկախ պետության ազգային խորհրդանիշերը' դրոշը, զինանշանը և օրհներգը։ Կարևոր նվաճում էր նաև որպես արժույթ ռուբլու վերացումը երկրում։
1994 թ. հայկական դրամը Արցախում դարձավ միակ պաշտոնական արժույթը։ 2004 թ. վաճառքի ուղղիչ նպատակներով Արցախի Հանրապետությունը թողարկել է մետաղադրամներ և թղթդրամներ։
09/03/2025
«Արցախի հերոս» ոսկե արծիվ շքանշանակիր, հուշանվերային մեդալ՝ Աշոտ Ղուլյան (Բեկոր) 1959-1992թթ։
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանակիրի գունավոր լուսանկար
Հուշանվերային մեդալները ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
09/03/2025
«Արցախի հերոս» ոսկե արծիվ շքանշանակիր, հուշանվերային մեդալ՝ Լեոնիդ Ազգալդյան 1942-1992թթ։
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանակիրի գունավոր լուսանկար
Հուշանվերային մեդալները ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
09/03/2025
«Արցախի հերոս» ոսկե արծիվ շքանշանակիր, հուշանվերային մեդալ՝ Յուրի Պողոսյան 1961-1992թթ։
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանակիրի գունավոր լուսանկար
Հուշանվերային մեդալները ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
09/03/2025
«Արցախի հերոս» ոսկե արծիվ շքանշանակիր, հուշանվերային մեդալ՝ Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) 1939-2021թթ։
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանակիրի գունավոր լուսանկար
Հուշանվերային մեդալները ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
09/03/2025
«Արցախի հերոս» ոսկե արծիվ շքանշանակիր, հուշանվերային մեդալ՝ Մոնթե Մելքոնյան (Ավո) 1957-1993թթ։
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանակիրի գունավոր լուսանկար
Հուշանվերային մեդալները ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
09/03/2025
«Արցախի հերոսներ» ոսկե արծիվ շքանշանակիրներ, հուշանվերային մեդալների հավաքածու։
Հավաքածուն բաղկացած է հինգ մեդալներից։ Պատկերված են՝
1. Յուրի Պողոսյան 1961-1992թթ։
2. Աշոտ Ղուլյան (Բեկոր) 1959-1992թթ։
3. Մոնթե Մելքոնյան (Ավո) 1957-1993թթ։
4. Լեոնիդ Ազգալդյան 1942-1992թթ։
5. Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) 1939-2021թթ։
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանակիրի գունավոր լուսանկար
Հուշանվերային մեդալները ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
07/03/2025
«Արցախի եկեղեցիներ» հուշանվերային մեդալների հավաքածու։
Հավաքածուն բաղկացած է հինգ մեդալներից։ Պատկերված են՝
1. Դադիվանք վանական համալիր (IX դար)
2. Ամարասի վանք (IV դար)
3. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի (XIX դար)
4. Կատարո վանք (IV դար)
5. Գանձասար վանական համալիր (XIII դար)
Մետաղ՝ լատուն
Տրամագիծ՝ 29,5մմ
Վիճակ՝ prooflike
Դիմերեսը՝ Արցախի Հանրապետության զինանշան
Դարձերեսը՝ եկեղեցու գունավոր լուսանկար
Հուշանվերային մեդալները ձեռք բերելու համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477238378
Click here to claim your Sponsored Listing.