Prohaeresius
Prohaeresius Team is a practical and research group which includes professionals from many branches of psychology (Yerevan, Armenia).
"Պրոերեսիոս" թիմը գիտահետազոտական և գործնական խումբ է բաղկացած հոգեբանության ամենատարբեր ոլորտների մասնագետներից: Մենք մատուցում ենք հոգեբանական խորհրդատվություն և կազմակերպում մասնագիտական թրեյնինգներ:
Պարույր Հայկազն (լատինացված՝ Պրոերեսիոս, 276-367), Հռոմում գործած հայ հռչակավոր հռետոր, փիլիսոփա էր։ Գիմերիոսի, Նապիոսի և Լիբանիոսի հետ ոգևորել է երիտասարդությանը, ճաշակ ձևավորել գիտությունների նկ
03/11/2022
Նախավաճառքը սկսված է 🎉🎉🎉
💲Արժեքը՝ 6000 ՀՀ դրամ
📬Պատվիրելու և մանրամասների համար գրել (նաև WhatsApp, Telegram, Viber)՝ +37455550911
▶️ Արժեքի մեջ ներառված է նաև փոստային առաքման արժեքը ՀՀ ողջ տարածքում:
▶️ Ստացման մոտավոր ամսաթիվը՝ ս.թ. դեկտեմբերի 2:
Սթենֆորդի համալսարանի հոգեբուժության պատվավոր պրոֆեսոր և բազմաթիվ համաշխարհային բեսթսելերների հեղինակ Իրվին Յալոմը, ժամանակակից թերևս ամենահայտնի էքզիստենցիալ հոգեթերապևտներից մեկն է, ում գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր դարձել հազարավոր հոգեթերապևտների համար։ Վերջինիս գրչին են պատկանում՝ «Երբ Նիցշեն արտասվում էր», «Շոպենհաուերն ինչպես սպեղանի» և «Սպինոզայի հիմնախնդիրը» գրքերը։ Նրա կարևոր աշխատանքներից մեկն էլ «Հառելով հայացքը արևին։ Ինչպես հաղթահարել մահվան վախը» գիրքն է, որը լույս է տեսել 2008 թ-ին, և այսօր հայ ընթերցողի դատին է հանձնվում նաև հայերեն թարգմանությամբ։
Այս գիրքը, որի հիմնական թեման հեղինակը զարգացնում է իր այցելուների պատմությունների միջոցով և դրանց զուգահեռ, սովորեցնում է հասկանալ և ընդունել մարդկային գոյության պայմանները, ապրել լիաթոք՝ ազատվելով այդ ամենը խոչընդոտող վախերից, ներառյալ մահվան վախը։ Թեմայով պայմանավորված իր ողջ լրջությամբ հանդերձ գիրքը կլանում է առաջին իսկ տողերից՝ օգնելով ընթերցողին նաև խորհել կարևորագույն գոյաբանական հարցերի շուրջ։
#իրվինյալոմ #հայացքըհառելովարևին #մահվանվախ #հոգեբանություն #հոգեթերապիա #էքզիստենցիալիզմ #էքզիստենցիալհոգեթերապիա
03/11/2022
Բարկության կառավարում․ մաս 7 «Բարկության կառավարում» տեսաշարը բավականին պոպուլյար թեմայի՝ Anger Management-ի մասին է, մասնավորապես՝ բարկության կամ զայրույթի էության, դրա մեխանիզմների, բա...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
29/11/2022