Apoteka LLC

Apoteka LLC

Share

Հիմնական գործունեություններն են՝ դեղորայքի ներմուծում, գրանցում, որակի վերահսկում,դեղորայքի ներկայացում և վաճառքի խթանում:

17/06/2021

Խոլեստերնի և տրիգլիցերիդների սիստեմատիկ վերահսկողությունն առողջ սրտի գրավականն է:
Արյան մեջ լիպիդների բարձր մակարդակը` (Խոլեստերին < 5,5մմոլ/լ, տրիգլիցերիդներ

08/06/2021

Ի՞նչ վտանգներով է հղի դիաբետը, եթե չվերահսկվի:
Ինչո՞վ են վտանգավոր շաքարային դիաբետի բարդությունները:
Շաքարային դիաբետը չվերահսկելու դեպքում կարող է առաջացնել լուրջ բարդություններ: Բարդությունները լինում են սուր և քրոնիկ: Սուր բարդություններից են հիպերգլիկեմիկ վիճակը՝ կետոզը, կետոացիդոզը, կետոացիդոտիկ կոման, հիպոգլիկեմիկ վիճակները, հիպոգլիկեմիկ կոման: Քրոնիկական բարդությունները լինում են երկարատև, չվերահսկված դիաբետի, արյան մեջ շաքարի բարձր պարունակության պայմաններում: Հաճախ լինում են նեյրոպաթիաներ (պոլինեյրոպաթիա, էնցեֆալոպաթիա), հիվանդները նշում են վերջույթների տարբեր զգացողություններ, պարէսթեզիաներ՝ ծակծկոց, մրմռոց, այրոց և այլն, շշմածություն, գլխապտույտ, գլխացավ, վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարման հետ կապված` սրտի ռիթմի խանգարումներ, աղեստամոքսային համակարգի կողմից՝ մոտորիկայի խանգարման արդյունքում` լուծ, փորկապություն: Դիաբետիկ նեֆրոպաթիայի պատճառով տուժում են երիկամները, ախտահարվում է նրանց կծիկային համակարգը` բերելով երիկամային քրոնիկական անբավարարության: Տեսողական նյարդի ցանցաթաղանթի ախտահարման արդյունքում զարգանում են դիաբետիկ ռետինոպաթիաներ, երիտասարդների մոտ զարգանում է վաղաժամ կատարակտա, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել կուրության: Դիմադրողականության իջեցման պատճառով մաշկում զարգանում են տարբեր բորբոքային գործընթացներ` ֆուրունկուլներ, կարբունկուլներ, մաշկի, եղունգների սնկային ախտահարումներ: Ախտահարվում են նաև ստորին վերջույթները (դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ), ինչը կապված է ոչ լիարժեք նյարդավորման, աթերոսկլերոտիկ մակրոանգիոպաթիաների, հյուսվածքների սնուցման խանգարումների հետ: Ցանկացած վերք կարող է բարդանալ երկրորդային ինֆեկցիայով և բերել գանգրենայի, ինչն ամենալուրջ բարդություններից է, երբ առաջանում է ամպուտացիայի անհրաժեշտություն:
Սննդակարգ , ֆիզիկական ակտիվություն և համապատասխան դեղամիջոցների ընդունում ՝ միայն այս 3 գործոնները միասին կկարողանան ապահովել բուժման արդյունավետություն և թույլ կտան խուսափել վերը նշված բարդություններից:

29/07/2020

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան լաց է լինում կոլիկայից (գազիկներից):
Հետևեք երեխային.
✅Ցավերը որովայնի հատվածում սկսում են հանկարծակի,
✅Մեկ րոպե առաջ երեխան ժպտում էր,իսկ հետո սկսեց ճչալ,
✅Անհանգստությունը առաջանում է առավել հաճախ երեխային կերակրելուց հետո:
✅Որովայնը փքված է
Նորածնի վարքը.
❗️Բարձրաձայն գոռոց,
❗️Հրում է ,հետո ոտքերը սեղմում ստամոքսին,
❗️Սեղմում է ձեռքերը, բռունցք է անքում,
❗️Անհանգստացած է
Այս բոլորից խուսափելու համար մանկաբույժը Ձեզ խորհուրդ կտա.
📣փոքրիկի որովայնին մերսում կատարել,
📣մայրիկին՝ պահպանի ճիշտ սննդակարգ,
📣դեղորայքային օգնություն փոքրիկին, որպեսզի կարգավորվի գազառաջացումը ստամոքսում:
Լավագույն միջոցը նորածնային կոլիկայի ժամանակ հանդիսանում է Շվեյցարական արտադրության Սիմետիկոնը, որը հանդես է գալիս Դիսֆլատիլ վաճառքային անունով:
Դիսֆլատիլ՝ թող Ձեր փոքրիկը հանգիստ քնի և ժպիտներ պարգևի:

22/07/2020

Դիաբետիկ պոլինեյրոպաթիան շաքարախտի (դիաբետ) ամենատարածված բարդացումն է: Այն առաջացնում է տարատեսակ բարդություններ:

• ձեռքերի և ոտքերի այրոցներ և ծակծկոցներ,
• ջերմության նկատմամբ մաշկի զգայունության կորուստ,
• գիշերային ցավեր,
• վերջույթների թմրածություն,
• վերջույթների հանկարծակի սառչելու զգացում,
• ոտնաթաթերի այտուցվածություն,
• վերջույթների մաշկի չորություն և թեփոտում,
• ոտնաթաթերի ոսկրային կոշտուկներ, չբուժվող վերքեր և խոցեր…
Հարկ է նշել, որ պոլինեյրոպաթիայի արդյունավետ բուժման համար անչափ կարևոր է արյան մեջ շաքարի մակարդակը պահել նորմայի սահմանում, չնայած որ դա չի երաշխավորում, որ հիվանդությունը չի զարգանա, քանի որ գոյություն ունեն այլ ռիսկային գործոններ ևս՝ տարիք, ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, ճարպակալում, շաքարախտով հիվանդ լինելու ժամանակահատված:
Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի ճիշտ ընտրված բուժման դեպքում հնարավոր է խուսափել շաքարային դիբաբետի այնպիսի բարդություններից ինչպինիք են ՝ վերջույթների թմրածությունը, այրոցի զգացումը, զգայունության կորստը,նյարդաթելի դեստրուկցիան,ոտնաթաթերի խոցերի առաջացումը ընդհուպ մինչև անդամահատումը (ամպուտացիա) և պահպանել ոտնաթաթերի ֆունկցիոնալությունը:
Պոլինեյրոպաթիայի բուժման համար նախատեսված է Թիոկտացիդ դեղամիջոցը ,որի արդյունավետությունը ապացուցված է բամաթիվ կլինիկական հետազոտություններով և միակն է, որը ոչ միայն վերացնում է սիմպտոմները այլ նաև նպաստում է նյարդային ֆունկցիայի բարելավմանը:
Շաքարախտի տվյալ տեսակի բարդացումը արդյունավետորեն հաղթահարելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցնել և հետևել էնդոկրինոլոգի բոլոր խորհուրդներին: ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

20/07/2020

Դիաբետիկ պոլինեյրոպաթիան ծայրամասային նյարդային համակարգի նյարդերի ախտահարումն է: Այն շաքարային դիաբետի ամենատարածված բարդացումն է: Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի ճիշտ ընտրված բուժման դեպքում հնարավոր է խուսափել շաքարային դիբաբետի այնպիսի բարդություններից ինչպինիք են ՝ վերջույթների թմրածությունը, այրոցի զգացումը, զգայունության կորստը,նյարդաթելի դեստրուկցիան,ոտնաթաթերի խոցերի առաջացումը ընդհուպ մինչև անդամահատումը (ամպուտացիա) և պահպանել ոտնաթաթերի ֆունկցիոնալությունը:
Շաքարախտի տվյալ տեսակի բարդացումը արդյունավետորեն հաղթահարելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցնել և հետևել էնդոկրինոլոգի բոլոր խորհուրդներին:
Պոլինեյրոպաթիայի բուժման համար նախատեսված է Թիոկտացիդ դեղամիջոցը ,որի արդյունավետությունը ապացուցված է բամաթիվ կլինիկական հետազոտություններով և միակն է, որը ոչ միայն վերացնում է սիմպտոմները այլ նաև նպաստում է նյարդային ֆունկցիայի բարելավմանը:ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

09/07/2020

📣Սիրելի մայրիկներ,արդյո՞ք նկատել եք Ձեր երեխայի մոտ մաշկի հետ կապված խնդիրներ՝
✅երեխայի մաշկը չորանու՞մ է,
✅առկա է կարմրությու՞ն, քոր, թեփոտություն:
❗️Այս ամենը կարող է վկայել ատոպիկ դերմատիտի առկայության մասին:
Elidel cream՝ լավագույն ոչ հորմոնալ դեղամիջոցը ատոպիկ դերմատիտի բուժման համար:
❗️Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

30/06/2020

Շաքարային դիաբետի ժամանակ մեծ դեր ունի դիետան և ճիշտ սննդակարգը❗️
📣📣📣Պետք է սահմանափակել հետևյալ սննդամթերքի կիրառումը՝
✅շաքար
✅մեղր
✅մուրաբաներ և ջեմեր
✅կոնֆետներ և այլ քաղցրավենիք
✅խաղող, բանան, չամիչ և այլն:
Շաքարային դիաբետի ժամանակ սնունդ պետք է ընդունել ոչ պակաս քան օրական 4, իսկ ավելի լավ է 5-6 անգամ, և միևնույն ժամերին:

22/06/2020

Վերջին անգամ ե՞րբ եք ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը❓
Վերջին շրջանում շատ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ կարող են ունենալ գլյուկոզայի փոխանակության խանգարում (նախադիաբետ) կամ նույնիսկ շաքարային դիաբետ՝անգամ չունենալով կասկածներ դրանց մասին։
Նախադիաբետը կարող է դառնալ շաքարային դիաբետ:Շաքարային դիաբետը իր հերթին մեծ ռիսկ է տեսողության կորստի, սրտային հիվանդությունների, ինսուլտի, երիկամային անբավարարության, ստորին վերջույթների ամպուտացիայի և վաղ մահվան համար։ Գրեթե ամեն 4-րդ մարդն ունի դիաբետ կամ նախադիաբետ, որն ախտորոշված չէ։ Հնարավոր է կանխարգելել դիաբետը ֆիզիկական ակտիվության, քաշի նվազման և սննդակարգի կարգավորման միջոցով։ Խորհուրդ է տրվում պարբերաբար որոշել գլուկոզան արյան մեջ՝ 45տ-ից հետո ամեն 3 տարին մեկ(եթե նախորդ ցուցանիշը նորմայի սահմաններում է)։
📣Պետք է ուշադիր լինել այն նշաններին, որոնք խոսում են արյան մեջ բարձր գլյուկոզայի մասին,որոնցից են՝
✅ծարավի զգացողություն
✅բերանում չորության զգացում
✅հաճախամիզություն,գիշերամիզություն
✅հոգնածության և թուլության զգացում
✅քաշի կորուստ
❗️Ստուգե՛ք գլյուկոզայի մակարդակը,գլյուկոզան ցանկալի է պահել 4,5-6 մմոլ/լ -ի սահմաններում: ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ

Photos from Apoteka LLC's post 19/06/2020

Ատոպիկ դերմատիտը մաշկի տարածված, քրոնիկ կրկնվող հիվանդություն է:
Առաջին ախտանիշները հայտնվում են վաղ մանկական տարիքում: ԱԴ-ն ,որպես կանոն, երկարատև ընթացող հիվանդություն է: Հիվանդների մոտ 1/3-ը տառապում է Ադ-ով ամբողջ կյանքի ընթացքում:Միևնույն ժամանակ Ադ-ի դեպքերի մեծամասնությունը թեթև է ընթանում և հեշտությամբ բուժելի է:
Հիվանդությունը փոխանցվում է ժառանգականությամբ և կարող է ուղեկցվել այլ ալերգիկ հիվանդությունների հետ:
Կյանքի որակի վրա բացասական ազդեցությամբ՝ Ադ-ն ավելի բարձր տեղ է գրավում ,քան փսորիազը և վաղ տարիքում դիաբետի ախտորոշումը և այլ դժվար ,քրոնիկ հիվանդություններ:
Զարգացած երկրներում մինչև 5 տարեկան երեխաների 10-15% -ը տառապում են Ադ-ով,իսկ որոշ արդյունաբերական երկրներում այն հասնում է 20%-ի:
Ադ-ի ախտաբանության հիմքում ընկած է օրգանիզմում իմունոլոգիական փոփոխությունները, այն մաշկի հիպերակտիվ իմունային պատասխանն է շրջակա միջավայրի անտիգենների նկատմամբ:
Ախտանիշները.ՔորԿարմրությունՑանավորումԲշտիկներՀիպերեմիաԹեփոտությունՄաշկի չափազանց չորությունՃաքերՑավ և դիսկոմֆորտ մարմնի ցանկացած հատվածի վրա

16/06/2020

Հեշտ է կանխարգելել քան բուժել !!!
Աթերոսկլերոզի զարգացման կանխարգելման համար Եվրոպայի սրտաբնների ասոցիացիան առաջարկում է տարվա ընթացքում 1 կամ 2 անգամ ստուգել խոլեստերինի մակարդակը արյան մեջ, վարել առողջ ապրելակերպ(ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն) և կիրառել այնպիսի նուտրիցևտիկներ (բնական բաղադրիչներ պարունակող պրեպարատներ, որոնց էֆֆեկտիվությունն ու անվտանգությունն ապացուցված է) որոնք բնականորեն իջեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ:
Այդպիսի պրեպարատ է համարվում Armolipid-ը, որի բնական 5 բաղադրիչները ՝համատեղ ազդելով, օգնում են պահպանել խոլեստերինի մակարդակը նորմայի մեջ:
Armolipid-ը պետք է կիրառել օրական մեկ հաբ, երեկոյան ուտելու ընթացքում:
Ստուգե՛ք, խոլեստերինի մակարդակը: Կանխե՛ք աթերոսկլերոզի զարգացումը: Կանխարգելեք սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ:

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Դեմիրճյան 15
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00