Trait Portal
Modeling
14/05/2019
Խոսենք նորաձեւության այն տենդենցներից,որոնք կերտում է փողոցը ։ Թերեւս սա լավագույն նորաձեւությունն է։
Քիչ չէ պատահում, որ փողոցում հայտնված այս կամ այն լուքը հետագայում տեսնում ենք լյուքս բրենդերի նորաձեւության ցուցադրությունների ժամանակ ։
2019-ին ամենապոպուլյարներից էին հեծանիվ վարելու շորտերը։
Պոպուլյար համադրություն է բլեյզեր+ cycling shorts :
Համարձակ համադրություն է : Քչերի կողմից ընդունելի : Ուստի ավելի հասկանալի տեսք ունենալու համար կարելի է ընտրել տաբատային տարբերակները (բերմուդաները) , նրանք ոչ շատ նեղ են գրկում, եւ լիովին կարելի է կրել առանց տարօրինակ թվալու վախի ։ Հարմարեցնել կարելի է նուն գույնի բլեյզերի հետ ։ blazer +crop top+ cycling shorts=Հրաշալի առօրյա կերպար 😉
•
Մի վախեցեք տարբերվելուց, փորձեք էքսպերիմենտներ արեք , սեյվ եւ լայքը չմոռանաք 😘♥️
#2019 @ Yerevan, Armenia
04/03/2019
Կլյոշ տաբատները եւ ջինսերը շարունակում են մնալ թրենդի մեջ նաեւ այս սեզոնին։Այսպիսով, ինչ կարելի է եւ ինչ պետք է հագնել այսպիսի տաբատների հետ եւ ինչից լավ կլինի խուսափել...
Բարձր գոտկատեղ։
Ակտուլ լուքը ենթադրում է ունենալ բարձր գոտկատեղ։ Եթե այն նախընտրելի չէ, ապա կարելի է ընտրել միջին բարձրությունով տարբերակներ։ Ցածր գոտկատեղը դեռ անտիթրենդ է համարվում։
Օֆիսային ոճ
Կլյոշով հնարավոր է կազմել օֆիսային լուք։ Այն հրաշալի համադրվում է եւ սպիտակ բլուզի հետ, եւ սեւ վերնաշապիկի հետ։
Թավիշ կամ կաշի:
Եթե ուզում եք 80ականների շունչ հաղորդել, առաջարկում եմ գնել թավշյա կամ կաշվե տաբատներ։ Օրիգինալ են կոստյումային տարբերակները երկարացված պիջակներով։ Հատկապես ակտուալ են զմրուխտե թավիշը եւ գունավոր կաշին։
Վերնաշապիկ եւ ջինս։
Համադրություն, որն արդեն կարելի է դասական համարել։ Այսպիսով, վստահ կարող եք հանել զգեստապահարանից սիրելի բամբակյա վերնաշապիկները։ Հատկապես զոլավոր վերնաշապիկներն են հրաշալի նայվում՝ ամփոփելով մեկ լուքում երկու թրենդ։
Կլյոշ ջինս + շապիկ (t-shirt)
Եւս մեկ հավերժական տարբերակ. կլյոշ ջինս եւ ինչ-որ պրինտով կամ գրվածքով շապիկ։ Այսպիսի լուքը կարելի է հավելել ծավալուն ժակետով եւ անգամ ընդգծել գոտկատեղը գոտիով։
Համադրություն ծավալուն տրիկոտաժի հետ:
Ահա տրիկոտաժը հարկավոր է ընտրել միմիայն ծավալուն։ Այդպիսի գործվածքով սվիտերները հրաշալի ոճ են հաղորդում։ Իդեպ այն կարելի է կրել ինչպես տաբատի վրա, այնպես էլ մեջը դրված տարբերակով։ Եվ բոլորը հիշում են դեռ նախորդ տարվանից մնացած միայն դիմացից ներս դնելու տարբերակը։
Կարելի է հավելել լուքը ջինսե բաճկոնով։ Ալտերնատիվ տարբերակ կարող է լինել բախրամայով կամ ներքեւի հատվածը չմշակված պիջակը, որը լուքին ավելի ազատ եւ ապստամբ տեսք կհաղորդի։ Եւս մեկ հավելում կլյոշ ջինսերը լավ են համադրվում բարձրակրունկների հետ _ այդպիսով նրանք վիզուալ ոտքերն ավելի երկար եւ սլացիկ են դարձնում։ Ողջ օրը ոտքի վրա լինելու դեպքում հարմարավետ կլինեն կայուն քառակուսի կրունկները։
28/02/2019
Բազմաշերտություն _հետաքրքիր մոտեցում, որը մեզանում քիչ է կիրառվում ։Ժամանակն է մոռանալ ձանձրալի -ջինս +ժակետ, կիսաշրջազգեստ+ ժակետ համադրությունների մասին...
Եթե վախենում եք մեծ ծավալ հաղորդել , ապա գլխավոր լայֆհաքն է ճիշտ պահել պռոպորցիաները ... Ոգեշնչման համար միքանի լուք_ հուսով եմ պետք կգա...
27/02/2019
Ողջույն))) վերջին օրերին վերանայեցի ու մտածեցի, որ ձեզ եւս կարող է հետաքրքրել...Եթե դուք սիրում եք նորաձեւությունը , ինչպես ես եմ այն սիրում , եւ կցանկանաք ոգեշնչվել անթերի ոճով, նայել նորաձեւության աշխարհին ներսից ,ապա-ահա իմ պատկերացմամբ լավագույն նորաձեւության մասին ֆիլմերի ցանկը , որոնք կարող եք դիտել օրինակ երբ վատառողջ եք եւ ստիպված եք օրը անցկացնել տանը...
✔️Завтрак у Тиффани
Այս ֆիլմը ուղակիորեն չի առընչվում նորաձեւությանը , բայց սա այն ֆիլմերից է ,որը մշտապես արժանանում է դիզայներական աշխարհի ուշադրությանը։
Այս գործից հետո Օդրի Հեփբերնը համարվեց ոճի իկոնա, իսկ նրա դեպի ներքեւ նեղացող կիսաշրջխզգեստը, կոս հավաքած մազերը եւ պարանոցին գցված մարգարիտները ՝կլասիկա...
✔️Дьявол носит прада
Ֆիլմը ներկայացնում է գլամուրային ամսագիր «պոդիում»ի նորաձեւության նկարահանումները , նոր հավաքածուները ։Խմբագրեր, լուսանկարիչներ_ սա ամենիչ է ...
✔️Коко до Шанель
Պատմություն ուժեղ եւ ոճով անգերազանցելի կնոջ մասին ։Երգչուհու չստացված կարիերայից միչեւ հանրահայտ դիզայներ ... .
✔️Cекс в большом городе(սերիալ)
Լավագույն ընկերուհիներ,վառ հագուստ, շաաատ ոճ ... էլ ինչ է հարկավոր երջանկության համար...
✔️Шопоголик
Ֆիլմը պատմում է լրագրողուհու եւ շոփինգի մեծ սիրահարի մասին...
✔️Джиа
Դրամա_կենսագրություն սկանդալային , 1970ականների ողջ աշխարհին հայտնի սուպերմոդել՝
Ջիա Մարիա Կարանջի ։Չափազանց բարդ , չափազանց ինքնատիպ, չափազանց գեղեցիկ՝ Ջիա...
✔️Великий Гэтсби
20 ականների Երիտասարդ եւ կայացած մարդկանց կյանքի մասին ։Ջազզ, բուռն երեկույթներ , երկար ատլասե շրջազգեստներ,կրիստալներով եւ փայլերով ծածկված ,վելյուր,մորթի,փետուրներ-այս ամենը անտարբեր չի թողնի...
✔️Ив Сен-Лоран
Ստեղծեց փայլուն կարիերա ,դառնալով գլխավոր նորաձեւության տուն՝ Christian Dior ի գլխավոր
կուտյուրեն ,ընդհամենը 21 տարեկանում...
✔️Маккуин
Ֆիլմը նորաձեւության հանճար Ալեքսանդր Մակքուինի կյանքի պատմությունն է,որին համաշխարհային փառքը երջանիկ չդարձրեց ...
✔️сентябрьский номер
Սա պատմություն է այն մասին՝ ինչպես ստեղծվեց Vogue ամսագրի ամենահայտնի համարը , եւ ինչպիսի դժվարություններ հաղթահարեց նրա հիմնադիրը..
Լայք գեղեցկուհուն ❣️
25/06/2018
Thanks for Your Trust!!!💛 @ Dalma Garden Mall
11/06/2018
Ո՞ր գույնն է այժմ ամենանորաձևը:
Տարվա գլխավոր գույնը մանուշակագույնն է:
Կար ժամանակ, երբ այս գույնը կանանց նախընտրելիների ցանկից դուրս էր. կանայք չէին նախընտրում այս գույնը՝ կարծելով, որ այն իր հագեցածությամբ «խլում» էր իրենց գեղեցկությունը և մեծացնում: .
Ինչպես նաև պետք չէ վախենալ նրանից, որ ոմանք մանուշակագույնը համարում են ագրեսիայի եւ միայնության գույն: Ընդհակառակը, այն կրում են լուրջ, հավասարակշռված, ներդաշնակ և նպատակաուղղված անհատները: Նման գունային ընտրություն կարող են իրենց թույլ տալ համարձակ և ինքնավստահ կանայք: .
Պարզվում է՝ մանուշակագույնը հրաշալի համադրվում է շատ գույների հետ՝ հաղորդելով տեսքին յուրահատուկ փայլ: Հաջողված համադրություններ են ստացվում սպիտակի, սևի, նարնջագույնի երանգների հետ։ Վատ չեն ստացվում նաև կարմիր և մանուշակագույն, ինչպես նաև մանուշակագույն և կապույտ համադրությունները: .
Ոգեշնչվելով ուլտրամանուշակագույն երանգով՝ կանգ չառա միայն հագուստի վրա և որոշեցի, որ կոշիկը նույնպես պետք է գույնով համապատասխանեցվի հագուստին:
Այսպես հայտնվեցին նաև այս նորաձև և օրիգինալ երանգի բոթաս-նասկիները։ Դրանք հրաշալի համադրվում են մանուշակագույն սպորտային կոստյումների հետ։
Հագեցած մանուշակագույնը թարմացնելու համար կարելի է ավելացնել սպիտակ և մոխրագույն։ Հրաշալի է նայվում մարմնագույն զգեստ, մետալիկ պիջակը և մանուշակագույն պայուսակ և կոշիկների համադրությունը։ Կարելի է փորձել համադրություններ հագեցած մանուշակագույնով և դրա բաց երանգներով։
Որպես օրինակ՝ լավ է նայվում բաց մանուշակագույն շրջազգեստը և հագեցած մանուշակագույն պիջակը։
Հետաքրքիր կոմպլեկտներ են ստացվում, երբ մանուշակագույնը հավելում ենք կանաչ կամ երկնագույն աքսեսուարներով: Հրաշալի են ստացվում նաև ուլտրամանուշակագույնի և պաստելային գույների համադրությունները։ .
Գույն ավելացնելուց չարժե ծանրացնել կերպարը և օգտագործել ավելի քան երեք գունային երանգ:
13/05/2018
10/05/2018
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan