FPAN
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from FPAN, Environmental conservation organisation, Isahakyan 18, Yerevan.
FPAN (Հանուն Մարդկության և Բնության) հայկական ասոցիացիան շարունակում է NABU-ի 15-ամյա գործունեությունը Հայաստանում՝ խթանելով բնության պահպանությունն ու կայուն զարգացումը Հայաստանում։ 🇩🇪🇦🇲Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղ
📌NABU-ն հիմնադրվել է 1899 թվականին և Գերմանիայի ամենահին և ամենամեծ բնապահպանական ասոցիացիաներից մեկն է: Այն ունի է ավելի քան 900,000 անդամ և հովանավոր:
🤝2007 թվականի մարտին NABU-ն և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանության համար:
📍2010 թվականի նոյեմբերին NABU-ն պաշտոնական բացեց իր մասնաճյուղը Հայաստանում:
☝️Կազմակերության կարգախոսն է՝ հանուն մարդկանց և բնության:
🖇️Կազմակերպությունը ՀՀ-ում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է՝
✔️բնության պահպանությունը
✔️բնական ռեսուրսների կայուն օգտագործումը
✔️կենսաբազմազանության պահանությունը
✔️էկոկրթական մակարդակի բարձրացումը
✔️օրգանական գյուղատնտեսության զարգացումը
✔️գյուղական տուրիզմի զարգացումը և այլն:
12/04/2026
🐾 Երեկ համալիրի հարակից տարածքում FPAN-ի կամավորները հայտնաբերել են կովկասյան գորշուկ։
Կենդանին, ցավոք, ընկել էր ավտոմեքենայի տակ։
Կամավորների արագ արձագանքի շնորհիվ կենդանին տեղափոխվել է կլինիկա, իսկ այսօր արդեն գտնվում է Երևանի կենդանաբանական այգում՝ մասնագետների հսկողության ներքո։
🙏 Հուսով ենք՝ կենդանին շուտով կկազդուրվի։
⚠️ Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ համալիրի և Ծիծեռնակաբերդի հարակից տարածքները ունեն կարևոր կենսաբազմազանություն։
Դիմում ենք Երևանի քաղաքապետարանին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ դիտարկելու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի և Ծիծեռնակաբերդի հարակից ճանապարհահատվածի տարանջատման հնարավորությունը։
Հույս ունենք, որ պատկան մարմինները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ ուղղված տարածքի կենսաբազմազանության պահպանմանն ու վայրի կենդանիների անվտանգ տեղաշարժի ապահովմանը։
FPAN-ը պատրաստ է աջակցել՝ կիսվելով համապատասխան տեղեկատվությամբ և փորձով։🤝
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
01/04/2026
Կայուն համայնքները՝ Հայաստանի ապագան🌿
Մարզերի երկարաժամկետ զարգացման հիմքն են՝
🔹 կայուն գյուղատնտեսությունը
🔹 տեղական տնտեսական հնարավորությունները,
🔹 բնական ռեսուրսների նկատմամբ պատասխանատու մոտեցումը։
Սա երկարաժամկետ տնտեսական մոդել է, որը նպաստում է համայնքների համար կայուն և ինքնաբավ ապագա կառուցելուն։
FPAN-ը աշխատում է հենց այս ուղղությամբ՝
ստեղծելով լուծումներ հանուն մարդկության և բնության։
31/03/2026
FPAN-ի աշխատանքը կառուցվում է մի քանի առանցքային ուժեղ կողմերի վրա՝
🇦🇲 Տեղական փորձ
Շարունակելով Հայաստանում իրականացված 15 տարվա աշխատանքը՝ FPAN-ի թիմը խորապես հասկանում է համայնքների և գործընկերների իրական կարիքները։
🌍 Միջազգային մոտեցում
Մեր աշխատանքը հիմնված է եվրոպական փորձի և միջազգային չափանիշների վրա։
🤝 Համայնքահեն ազդեցություն
Մենք աշխատում ենք մարդկանց հետ և մարդկանց համար՝ ձևավորելով երկարաժամկետ արդյունքներ և նպաստելով բնության պահպանությանը։
Այս համադրությունն է, որը մեզ թույլ է տալիս ստեղծել իրական և կայուն ազդեցություն։
30/03/2026
Մարտի 30-ը՝ Թափոնների կառավարման միջազգային օր
Թափոնների կառավարումը անմիջապես կապված է մեր միջավայրին, առողջությանը և մեր ապագային։
Հայաստանում թափոնների կառավարման արդյունավետ համակարգը դեռ ձևավորման փուլում է,
և այստեղ յուրաքանչյուր քայլ ունի նշանակություն՝
թե՛ անհատների, թե՛ համայնքների, թե՛ բիզնեսի կողմից։
FPAN-ում մենք կարևորում ենք՝
♻️ պատասխանատու սպառումը
♻️ թափոնների կրճատումը
♻️ համայնքների իրազեկումն ու ներգրավվածությունը
Իսկ Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Ձեր առօրյայում թափոնների ճիշտ կառավարման համար։ Կիսվե՛ք Ձեր փորձով մեկնաբանություններում։☺️👇🏻
26/03/2026
FPAN-ի գործունեությունը կառուցված է հստակ ռազմավարական ուղղությունների շուրջ՝
🌱 Կայուն գյուղական զարգացում
Աջակցում ենք գյուղական համայնքներին՝ օրգանական գյուղատնտեսության, տեղական ձեռնարկատիրության և կայուն հողօգտագործման միջոցով։
🏞 Բնահեն տուրիզմ
Զարգացնում ենք տուրիզմ, որը միաժամանակ պահպանում է Հայաստանի բնությունը և ստեղծում եկամուտ համայնքների համար։
🐾 Կենսաբազմազանության պահպանում
Պաշտպանում ենք էկոհամակարգերը՝ իրականացնելով պահպանության ծրագրեր և ներգրավելով համայնքներին։
🤝 Բիզնեսի ներգրավում բնապահպանության մեջ
Աշխատում ենք բիզնեսների հետ՝ զարգացնելով կամավորական ծրագրեր, բնապահպանական նախաձեռնություններ և գործընկերություններ։
Սրանք այն ուղղություններն են, որոնց միջոցով մենք ձևավորում ենք երկարաժամկետ ազդեցություն Հայաստանում։
24/03/2026
Բնության պահպանությունը մեկանգամյա գործողություն չէ։ Այն շարունակական գործընթաց է 🌿
FPAN-ում մենք աշխատում ենք երկարաժամկետ մտածողությամբ՝
ոչ միայն լուծելով առկա խնդիրները,
այլ կառուցելով համակարգեր, որոնք ապահովում են կայուն արդյունքներ։
Մենք հավատում ենք, որ իրական փոփոխությունը հնարավոր է, երբ
✔️մոտեցումը համակարգային է,
✔️մարդիկ՝ ներգրավված,
✔️իսկ լուծումները՝ ապագային միտված։
Սա է մեր մոտեցումը բնության պահպանությանը Հայաստանում։
21/03/2026
Մարտի 21-ը՝ Անտառների միջազգային օր 🌳
Անտառները պարզապես բնության կարևոր մաս չեն․ դրանք կյանքի աղբյուր են՝ ապահովելով մաքուր օդ, կենսաբազմազանություն և կայուն ապագա համայնքների համար։
Հայաստանում անտառների պահպանումը կարևոր է թե՛ բնության, թե՛ մարդկանց բարեկեցության համար։
FPAN-ը շարունակում է իր գործունեությունը՝ նպաստելով բնության պահպանությանը և կայուն զարգացմանը՝ հանուն մարդկության և բնության։
Իսկ ի՞նչ է անտառը քեզ համար՝ մեկ բառով🌳
Կիսվի՛ր մեկնաբանություններում👇🏻☺️
20/03/2026
Մեր տեսլականը🎯
FPAN-ում մենք պատկերացնում ենք մի Հայաստան, որտեղ բնության պահպանումը, համայնքների զարգացումը և պատասխանատու բիզնեսը փոխկապակցված են և միասին ստեղծում են կայուն ապագա։
Այդ ապագայում՝
🌱 համայնքները զարգանում են կայուն տնտեսական հնարավորությունների շնորհիվ,
🌿 Հայաստանի կենսաբազմազանությունն ու լանդշաֆտները պահպանվում և գնահատվում են,
🏢 բիզնեսները ակտիվ մասնակցում են բնապահպանական նախաձեռնություններին,
🤝 մարդիկ և կազմակերպությունները միասին պաշտպանում են Հայաստանի բնական, ժառանգությունը:
Սա այն նպատակն է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք։☺️
#տեսլական
19/03/2026
Համագործակցելով տեղական համայնքների, միջազգային գործընկերների և մասնավոր սեկտորի հետ՝ Հանուն Մարդկության և Բնության (FPAN) Հայկական Ասոցիացիայի առաքելությունն է բնության պահպանությունը՝ ստեղծելով կայուն հնարավորություններ համայնքների զարգացման համար և խրախուսելով պատասխանատու բնապահպանական մոտեցումներ հասարակությունում։
Մենք այս առաքելությունը իրականացնում ենք՝
🔹Խթանելով կայուն գյուղատնտեսությունը,
🔹զարգացնելով բնության վրա հիմնված զբոսաշրջությունը,
🔹ներգրավելով բիզնեսներին գործնական բնապահպանական գործողություններում,
🔹պահպանելով կենսաբազմազանությունը և լանդշաֆտները,
🔹բարձրացնելով բնապահպանական իրազեկվածությունը։
Շարունակե՛ք հետևել մեզ բաց չթողնելու համար FPAN-ի գործունեության մանրամասները։☺️
#առաքելություն
11/03/2026
Հարգելի՛ հետևորդներ, գործընկերներ, շահառուներ և աջակիցներ,
15 տարիների ակտիվ գործունեությունից հետո Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ավարտում է իր աշխատանքը Հայաստանում՝ կազմակերպության միջազգային ռազմավարական որոշման շրջանակում։
Այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական կրթության զարգացմանը և համայնքների կայուն զարգացմանը։ Վստահ ենք՝ մեր կատարած աշխատանքի արդյունքները կշարունակեն իրենց դրական ազդեցությունն ունենալ Հայաստանի բնության պահպանության գործում։
Միաժամանակ կարևոր է նշել, որ NABU-ի նախաձեռնած և իրականացվող ծրագրերը Հայաստանում շարունակվելու են տեղական գործընկեր՝ «Հանուն Մարդու և Բնության հայկական ասոցիացիա» (FPAN) հասարակական կազմակերպության միջոցով։
Կազմակերպության սոցիալական հարթակները նույնպես կտրամադրվեն գործընկեր կազմակերպությանը՝ ծրագրերի շարունակականության և տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով։
Կազմակերպության գործունեության վերաբերյալ հարցերի կամ համագործակցության առաջարկների դեպքում կարող եք կապ հաստատել նույն սոցիալական հարթակների միջոցով կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
📩 [email protected]
Մենք խորապես շնորհակալ ենք բոլոր շահառուներին, գործընկեր կազմակերպություններին, պետական կառույցներին, համայնքներին և աջակիցներին համատեղ աշխատանքի, վստահության և տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար։
Բնապահպանական առաքելությունը Հայաստանում շարունակվում է՝ նոր ձևաչափով և նոր հնարավորություններով։ Համոզված ենք՝ համատեղ ջանքերով կշարունակենք նպաստել ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ և ԲՆՈՒԹՅԱՆ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Isahakyan 18
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when FPAN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.