ProctoClinic

ProctoClinic

Share

Մեր կենտրոնում զբաղվում են հաստ և ուղիղ աղիքի հիվանդությունների ախտորոշումով և
բուժումով։ 091545630

Կլինիկայում իրականացվում է
1. Թութքի ոչ վիրահատական և վիրահատական բուժում
2. Թութքի հանգույցների վակումային լիգավորում գերմանական " Karl Storz " սարքավորումներով
3. Թութքի հանգույցների հեռացում "Ուլտրոիդ" սարքով
4. Ճաքի ոչ վիրահատական բուժում /լազերաթերապիա/
5. Ճաքի հեռացում "Սուրգիտրոն" սարքով
6.

09/08/2025

Ուղիղ աղիքի արտանկում

Նյութը պատրաստվել է վիրաբույժ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանի կողմից։

Ուղիղ աղիքի արտանկում կամ պրոլապս – պաթոլոգիկ վիճակ է, երբ ուղիղ աղիքը մասնակի կամ ամբողջությամբ դուրս է գալիս հետանցքից։

Հանդիպում է տղամարդկանց և կանանց մոտ, բայց ավելի հաճախ կանանց մոտ և ծերունական տարիքում։

Պատճառները
1.Կոնքի հատակի մկանների և հետանցքի սֆինկտերի թուլություն – տարեցների մոտ՝ տարիքային փոփոխությունների հետևանքով, երեխաների մոտ՝ զարգացման արատների պատճառով։
2.Ներորովայնային ճնշման բարձրացում – նպաստում են քրոնիկ փորկապությունը կամ լուծը, ծանր ֆիզիկական աշխատանքը։
3.Կոնքի և շեքի շրջանում ծննդաբերական տրավմաները և հետվիրահատական բարդությունները։
4.Ուրոգինեկոլոգիական հիվանդություններ – արգանդի,հեշտոցի իջեցում կամ արտանկում և այլն։
5.Հոգենեվրոլոգիական հիվանդությունները
6.Այլ պատճառներ – Դոլիխոսիգմա, օրգանիզմի նախատրամդրվածություն և այլն
Արտանկման աստիճաններ
1-ին աստիճան – արտանկվում է միայն լորձաթաղանթը դեֆեկացիայի կամ նիքերի ժամանակ ինքնուրույն ներուղղվում է։

Գանգատներ – հետանցքի շրջանում դիսկոմֆորտի, ոչ լիարժեք դատարկվելու զգացում, քոր։ Հաճախ շփոթում են թութքի հետ։

2-րդ աստիճան – արտանկվում է աղիքի ամբողջ պատը ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ դեֆեկցիայի ժամանակ, ներուղղվում է ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ։

Գանգատներ – ցավ, դիսկոմֆորտ, արյունալորձային արտադրություն, ակամա կղազատում։

3-րդ աստիճան – արտանկվում է նույնիսկ հանգստի,փոքր ծանրաբեռնվածության դեպքում։ Ներուղղվում է միայն ձեռքի օգնությամբ։

Գանգատներ – ցավը,արյունալորձային արտադրությունը,անկղապահությունը տուժում է կյանքի որակը։

4-րդ աստիճան ուղիղ աղիքը մշտապես գտնվում է դրսում, ներուղղել հնարավոր չէ։

Գանգատներ – ցավ, լորձարյունային արտադրություն, լորձաթաղանթի էրոզիաներ, նեկրոզ։

Կտրուկ ընկնում է կյանքի որակը,բարդությունների դեպքում պահանջվում է շտապ բուժօգնություն։
Գանգատների և սիմպտոմների նմանությամբ պատճառով հաճախ շփոթում են թութքի հետ։

Ախտորոշումը
1․ Պրոկտոլոգի զննում

2․ Լաբորատոր և գործիքային հետազոտություններ – անոսկոպիա, ռեկտոսկոպիա, իրիգոսկոպիա, կոնքի և շեքի շրջանի ՄՌՇ հետազոտություն

Բուժում
1-ին և 2-րդ աստիճանների դեպքում – կոնսերվատիվ բուժում։ Եթե չկա դրական արդյունք՝ վիրահատություն։

3-րդ և 4-րդ աստիճանների դեպքում բուժումը միայն վիրահատական է։

Կանխարգելում
1․ Փորկապության կամ լուծի բուժում

2․ Ավելորդ քաշի նվազեցում

3․ Վարժություններ, որոնք նպաստում են կոնքի հատակի մկանների և հետանցքի սֆինկտերի ամրացմանը (Կեգելի վարժություններ)

4․ Ֆիզիկական ծանրաբեռնվածության նվազեցում։

Վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում, ամրագրեք ձեր այցը վիրաբույժ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանի մոտ։
091491753

ԿԻՍՎԵԼ՝

28/09/2024

Եվրոպայի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի 19֊րդ գիտական կոնֆերանս։Սալոնիկ։

Photos from ProctoClinic's post 26/09/2024

ESCP 2024

02/06/2023

Թութքահատում Ligasure (լիգաշուր)սարքի միջոցով։
Լիգաշուրի միջոցով կատարվում է թութքային հանգույցների բիպոլյար կոագուլյացիա։
Վիրահատությունը կատարվում է ստացիոնար պայմաններում, ընդհանուր կամ ողնուղեղային անզգայացման տակ։
Առավելությունն է
Անարյուն է։
Առանց կարերի։
Մինիմալ ազդեցություն առողջ հյուսվածքների վրա։ Հետվիրահատական ցավը նվազ արտահայտված։
Հոսպիտալացման օրերի և վերականգնողական շրջանի կրճատում։
Հետվիրահատական բարդությունների` կոպիտ սպիական նեղացումների,
դեֆորմացիաների ռիսկի նվազում։

20/01/2023

🔊Ուղիղ աղիքի արտանկման բուժման դեպք՝ նվազ ինվազիվ վիրահատությամբ

👉63 տարեկան կինը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք՝ գանգատվելով հետանցքից ուղիղ աղիքի արտանկումից, հեշտոցի լորձաթաղանթի արտանկումից, կղազատման խանգարումից, անկղապահությունից։

📎Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ աղիքի արտանկում, անալ սֆինկտերի (սեղման) անբավարարություն, ռեկտոցելե 3-րդ աստիճանի (հեշտոցի հետին պատի իջեցում)։
Ուղիղ աղիքի արտանկման դեպքում հիմնականում կատարվում է ռեկտոպեկսիա՝ ըստ Քյումելի (որովայնային-կոնքային մուտքով ուղիղ աղիքը ֆիքսվում է սրբոսկրին):

✅Այս պացիենտի դեպքում շեքի շրջանից կատարվել է ուղիղ աղիքի արտանկված հատվածի լորձաթաղանթի դիստալ ռեզեկցիա (մասնահատում)՝ մկանային շերտի պլիկացիայով դեպի սֆինկտեր՝ ըստ Դելորմի, միաժամանակ կատարվել է սֆինկտերոլեվատորոպլաստիկա՝ ռեկտոցելեի վերացումով։

🔴Այսպիսով, միաժամանակ իրականացված երկու վիրահատությունների արդյունքում վերացվել է ուղիղ աղիքի արտանկումը, կատարվել է նաև հեշտոցի հետին պատի պլաստիկա, առաջային և հետին սֆինկտերոպլաստիկա անկղապահությունը վերացնելու, հիվանդության կրկնման հավանականությունը նվազեցնելու նպատակով:

👩‍⚕️👨‍⚕️Վիրահատությունը իրականացրել են Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի բժիշկ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանը, ասիստենտ Ֆլորա Ավանեսյան, անեսթեզիոլոգ՝ Աշոտ Փամբուխչյան:

☑️Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, զննվել է 2 ամիս անց, պաթոլոգիա չկա, գանգատներ չի նշում:
Դելորմի վիրահատության առավելություններն են՝ քիչ տրավմատիկ է, վիրահատությունը կատարվում է շեքի շրջանից, առավել ֆիզիոլոգիական է՝ բարելավվում է հետանցքի սֆինկտերի աշխատանքը ուղիղ աղիքի մկանային շերտի պլիկացիայի հաշվին, ստացիոնար շրջանը ավելի կարճ է, ռեցիդիվի (կրկնության) հավանականությունը մոտ 10 տոկոս։

❗️ Վիրահատական այս միջամտությունը հատկապես ցուցված է ուղեկցող հիվանդությունների, ավելորդ քաշի, անալ սֆինկտերի արտահայտված անբավարարության, անկղապահության դեպքում։

10/12/2022

Ուղիղ աղիքի և հետանցքի շրջանի հիվանդությունների ախտորոշում և բուժում։
091545630

04/11/2022

Ինչ է՞ Անոսկոպիան

Անոսկոպիան իրականացվում է հատուկ օպտիկական սարքի` անոսկոպի միջոցով։ Անոսկոպիայի միջոցով հնարավոր է ուղիղ աղիքի զննում հետանցքից մինչև 12 սմ. հատվածը և պրոտոկոլային ցուցում է հետանցքի հիվանդությունների հայտնաբերման ժամանակ (թութք, պոլիպներ, խուղակներ, սֆինկտերի պաթոլոգիաներ և այլն)։
Մեր karl Storz ֆիրմայի ժամանակակից անոսկոպներով հետազոտությունն իրականացվում է արագ և անցավ։ Չի պահանջվում աղիների մաքրում։

26/10/2022

Սիրելի հետևորդներ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում պացիենտներին սպասարկում ենք նաև պետական պատվերի և սոց. փաթեթի շրջանակում։
Ա.Վ.Ղարագուլյան
091545630

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


ՀՀ, ք․Երևան․ Միքայելյան Համալսարանական կլինիկա
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00
Sunday 09:00 - 17:00