TM Legal
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TM Legal, Lawyer & Law Firm, 49/2 Komitas Avenue , floor 7, # 703, Yerevan.
07/01/2026
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր գործունեությանը կարող եք հետևել նաև Instagram սոցիալական հարթակում։
Հետևելով մեզ՝ հնարավորություն կունենաք ժամանակին տեղեկանալ բոլոր թարմ և կարևոր նորություններին։
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Սիրով՝ TM Legal
TM Legal (@tm.legall) • Instagram photos and videos 0 Followers, 31 Following, 0 Posts - See Instagram photos and videos from TM Legal (.legall)
06/11/2025
⚖️ Ի՞նչ անել, երբ գործընկերը չի պահպանում պայմանագիրը
Երբ բիզնես գործընկերը չի կատարում իր պարտավորությունները՝ դա պարզապես «թյուրիմացություն» չէ․ դա պայմանագրի խախտում է, և Դուք իրավունքի ուժով պաշտպանված եք։
📑 ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է՝
👉 Դուք կարող եք պահանջել պայմանագրի կատարում,
👉 վնասների կամ տույժի փոխհատուցում,
👉 իսկ էական խախտման դեպքում՝ լուծել պայմանագիրը և պահանջել ձեր իրավունքների վերականգնումը։
💬 Խորհուրդ․ երբեք մի թողեք, որ «դատական վեճ» դառնա առաջին քայլը։ Սկսեք գրավոր պահանջից կամ իրավաբանի խորհրդից՝ դա հաճախ բավական է խնդիրը խաղաղ լուծելու համար։
📌 Իսկ եթե հակառակ կողմը շարունակում է անտեսել պայմանագիրը՝ մենք գիտենք ինչպես պաշտպանել Ձեր իրավական և ֆինանսական շահերը։
👨⚖️ TM Legal — Ձեր գործընկերը վստահելի իրավական պաշտպանությունում։
26/09/2025
❗️Ժառանգությունը ՀՀ օրենսդրությամբ❗️
Ժառանգությունը քաղաքացու մահվան հետևանքով նրա գույքի և գույքային իրավունքների անցումն է այլ անձանց։ Ըստ օրենսդրության, ժառանգությունը բացվում է մահվան օրը, իսկ քաղաքացուն դատարանի կողմից մահացած ճանաչելու դեպքում՝ համապատասխան վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից։ Ժառանգության բացման վայրը համարվում է ժառանգատուի վերջին բնակության վայրը։
🔆Ժառանգության զանգված
Ժառանգության մեջ մտնում է այն գույքն ու իրավունքները, որոնք պատկանել են ժառանգատուին մահվան պահին։ Չեն ժառանգվում անձի հետ անբաժան կապված իրավունքները և պարտավորությունները (օր.՝ ալիմենտային պարտավորությունները, առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և այլն)։
❗️Ժառանգությունը կատարվում է․
⭕️ըստ կտակի, կամ
⭕️ըստ օրենքի (երբ կտակ չկա կամ չի ընդգրկում ամբողջ գույքը)։
Կտակը քաղաքացու կամքի արտահայտությունն է, որով նա տնօրինում է իր գույքը մահվան դեպքում։
Կտակը վավեր է համարվում ժառանգության բացվելու պահին։
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչպես է իրականացվում ժառանգությունը այն դեպքում, երբ կտակ չկա կամ այն ընդգրկում է ոչ ամբողջ գույքը։
👨👩👧👦 Ժառանգների հերթականությունը
1️⃣Առաջին հերթ – ժառանգատուի ամուսինը, երեխաները և ծնողները։ Թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։
2️⃣Երկրորդ հերթ – հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը։ Նրանց երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով։
3️⃣Երրորդ հերթ – ժառանգատուի տատիկը և պապիկը՝ թե՛ մայրական, թե՛ հայրական կողմից։
4️⃣Չորրորդ հերթ – հորեղբայրները, հորաքույրերը, քեռիները և մորաքույրերը։ Նրանց երեխաները նույնպես կարող են ժառանգել ներկայացման իրավունքով։
📌 Բացի այդ՝ ժառանգների շարքին կարող են ներառվել նաև․🔽
Ժառանգատուի խնամքի ներքո գտնված անաշխատունակ անձինք (առնվազն մեկ տարի),
Որդեգրվածները և որդեգրողները՝ հավասարեցված լինելով կենսաբանական ազգականներին։
Եթե ժառանգը չի դիմել ժամանակին, կարող է․
ժառանգել մյուս ժառանգների գրավոր համաձայնությամբ, կամ
դատարանի միջոցով վերականգնել իր իրավունքը, եթե պատճառները հարգելի են։
Ժառանգությունից հրաժարում
◀️Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից վեց ամսվա ընթացքում:
⬅️Հնարավոր է հրաժարվել հօգուտ այլ ժառանգի, բացառությամբ պարտադիր բաժնի կամ այն դեպքերի, երբ կտակում նախատեսված է ենթաժառանգ։➡️
Եթե ժառանգը դուրս է մնում (հրաժարվել է, չի ընդունել, կամ ճանաչվել է անարժան), նրա բաժինը բաշխվում է մնացած ժառանգների միջև։
Սիրով՝ TM LEGAL💜
Հեռ: (+374) 095-55-25-35
18/09/2025
Յուրաքանչյուր բիզնեսի կայուն զարգացման հիմքում գտնվում է ճիշտ կազմակերպված իրավական աջակցությունը։ TM LEGAL-ը տրամադրում է կորպորատիվ իրավունքի ամբողջական աութսորս ծառայություններ՝ ապահովելով Ձեր ընկերության օրինական ու անվտանգ գործունեությունը։
🔹 Ի՞նչ է իրավաբանական աութսորսը
Սա գործընկերության մոդել է, երբ Ձեր կազմակերպությունը ստանում է իրավաբանական բաժնի բոլոր գործառույթները՝ առանց լրացուցիչ ծախսերի սեփական աշխատակազմի պահպանման վրա։
Ինչու՞ ԴԻՄԵԼ ՄԵԶ․
✨ Արժեք՝ մեկ մասնագետի փոխարեն ստանում եք փորձառու թիմ
✨ Խնայողություն՝ առանց լրացուցիչ աշխատավարձերի և հարկերի
✨ Հանգստություն՝ պայմանագրերը, փաստաթղթերը և իրավական ռիսկերը վերահսկված են
✨ 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ
Մենք ապահովում ենք Ձեր բիզնեսի օրինականություն, անվտանգություն և կայունություն։
⚖️ TM LEGAL– Մենք պաշտպանում ենք Ձեր բիզնեսը, որպեսզի Դուք աճեք առանց սահմանների։
TM LEGAL-ի ծառայությունը նշանակում է՝
📈 ավելի քիչ ռիսկեր
💰 ավելի քիչ ծախսեր
🤝 ավելի շատ վստահություն
📩 Կապվեք մեզ հետ՝ վստահելի իրավաբանական աջակցության համար։
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ Է՝ 49/2 KOMITAS AVE., FLOOR 7, #703, YEREVAN, ARMENIA
«Սիրելի ընկերներ, երկար դադարից հետո մեր էջը կրկին ակտիվ է։ Այստեղ կկիսվենք իրավական ոլորտի կարևոր նորություններով, օգտակար խորհուրդներով և մեր գրասենյակի ծառայությունների մասին տեղեկություններով։ Շնորհակալ կլինենք, եթե հետևեք մեզ և կիսվեք ձեզ հուզող հարցերով։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել ձեզ իրավական ցանկացած հարցում։» Սիրով՝ TM LEGAL
11/01/2023
Իրավական այս կամ այն խնդրի լուծման համար մարդիկ հաճախ են դիմում փաստաբանի.
Այսօր ուզում ենք խոսել «ՎՃԱՐՈՒՄ» կոչվող երևույթի մասին․․․ Նշենք մի քանի աքսիոմներ, որոնք չեն քննարկվում‼️
✅Այս կյանքում ամեն ինչի համար մենք ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ,
✅Հնարվոր է մեր փոխարեն ՎՃԱՐԵՆ, բայց միևնույն է ՎՃԱՐՈՒՄ ԵՆ,
✅ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ոչ միայն գումարով, այլ ժամանակով, կապերով, հնարավորություններով և օրենքով չարգելված այլ ձևերով։
‼️Հստակեցրեք,վերջնարդյունքում ինչի եք ակնկալում հասնել:
✅Եթե նախապես մտածեք ձեր հարցի շուրջ, փաստաբանի հետ քննարկելիս հեշտ որոշում կկայացնեք հետագա գործողությունների վերաբերյալ։
‼️Հավաքեք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
✅Եթե նույնիսկ Ձեզ թվում է,թե Դուք առանց դրանց էլ ամեն ինչ մանրամասն կպատմեք,դա բավարար չէ։Փաստաբանը պարտադիր է համարելու այդ փաստաթղթերին անձամբ ծանոթանալը։
‼️Գրեք Ձեր հարցերը
Խորհրդատվության ժամանակ որևէ հարց կարող եք մոռանալ։Այդ պատճառով ճիշտ կլինի նախապես գրի առնել Ձեր հարցերը։
‼️Վստահեք
✅Վստահեք այն փաստաբանին ում ընտրել եք։
‼️Եթե արդեն դիմել եք փաստաբանի,հիշեք,որ Ձեր խնդրի հետ Դուք մենակ չեք։
🤗Տրամադրվում է նաև Անվճար իրավաբանական խորհրդատվություն։
👨💼👩🎓Վստահեք Ձեր խնդիրները մեզ, եւ մենք կգտնենք լուծման արդյունավետ տարբերակներ՝ ապահովելով Ձեր խախտված իրավունքների պաշտպանությունը։👇
📢👩⚖️👨💼Եղի՛ր ապահով TM LEGAL թիմի հետ։
Մեր կոնտակտներ են
☎️ (010) 24 24 34
▶️ Viber +374 95 55 25 35
▶️ WhatsApp +374 95 55 25 35
📍 Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 շենք, 7-րդ հարկ, 703 սենյակ
#օրենք #պաշտպանություն սենյակ
#օրենք #պաշտպանություն
10/01/2023
Ո՞ր ընկերությունները և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրական շահառուների մասին հայտարարագրեր
Ո՞ր ընկերությունները և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրական շահառուների մասին հայտարարագրեր
https://www.youtube.com/watch?v=RpwT7Ka1HuE
10/01/2023
31/12/2022
Սիրելի՜ հետեւորդներ եւ գործընկերներ.
Շնորհավորում ենք Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թո՛ղ 2023 թվականը լինի զարգացման,ստեղծարար մտքերով ու ձեռքբերումներով լի տարի։
Թո’ղ իրականան բոլոր սպասումներն ու երազանքները։
Ու թող Նոր տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին՝ Հայստանում, Արցախում և Սփյուռքում։
Շնորհակալ ենք մեր բոլոր Վստահորդներին մեր ընկերության հետ համագործակցելու և մեզ վստահելու համար։
Սիրով՝ թիմ.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
05/10/2022
👩🏫Կրթելը մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն , որ մեծագույն պատասխանատվությամբ ստանձնում է ուսուցիչը:
🤗Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով ու նվիրումով հղկում եք մեր հայրենիքի ապագա զինվորներին ու գիտնականներին, բժիշկներին ու դիվանագետներին։
Անչափ շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի, գիտելիքների աշխարհում ձեր սաներին ճիշտ ուղղորդելու և մեր հասուն կյանքի հիմքը կառուցելու համար:
#Թիմ
21/09/2022
Չի կարելի մարել այն, որն էությամբ անմարելի է՝ հայկական ոգին:
Շնորհավոր տոնդ 🇦🇲ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ 🇦🇲
17/09/2022
📢 ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։
Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։
📌 Հարթակում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3UaEnxc , քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն:
Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրմադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։
🔻 Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և հասարակական կազմակերպություններին այս համակարգում մուտքագրել իրենց կողմից հայտնաբերված քաղաքացիների կարիքները, որոնց, նույն ընթացակարգով, կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
49/2 Komitas Avenue , Floor 7, # 703
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |