Technologies
Everything about technologies from Armenia and world
12/09/2025
Ռուբեն Սիմոնյանը՝ DigiTec2025-ում
🇦🇲 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «հայթեք» ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունի։
🎓 Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
📊 Համակարգում է նախարարության այն բաժինների աշխատանքը, որոնք պատասխանատու են բարձր տեխնոլոգիաների ռազմավարությունների մշակման, ոլորտային ծրագրերի իրականացման, ստարտափ էկոհամակարգի խթանման և համալսարանների, պետական կառույցների ու մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդման համար։
🔑 Ռուբեն Սիմոնյանը տեխնոլոգիական էկոհամակարգի առանցքային դերակատարներից է։
📅 Հոկտեմբերի 10-11-12-ին հանդիպեք նրան ԴիջիԹեքում։
27/07/2025
18/07/2025
Synthflow AI-ը՝ հայ հիմնադիրներով ստարտափ, ներգրավել է $20 մլն Series A ներդրում - Armenian Fintech Բեռլինում գործող Synthflow AI ստարտափը, որի համահիմնադիրների թվում են հայ ձեռնարկատերեր, Series A փուլում ներգրավել է 20 միլիոն դոլարի ներդրում։ Ընկերությունը մասնագիտանու....
11/07/2025
11/07/2025
📢Դեռ չե՞ս դիմել «Գիտական եւ տեխնոլոգիական լրագրություն» անվճար դասընթացին։
📅 Հիշեցնու՜մ ենք՝ հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։
Դասընթացի նպատակն է կրթել լրագրողների նոր սերունդ, որը կկարողանա գիտությունն ու տեխնոլոգիաները ներկայացնել ոգեւորիչ, գրագետ ու մատչելի լեզվով։
✨ Սա հնարավորություն է սովորելու պարզ ու հետաքրքիր ձեւով պատմել բարդ եւ կարեւոր երեւույթների մասին, զարգացնելու քննադատական մտածողությունը եւ նպաստելու գիտելիքի վրա հիմնված հանրային քննարկումների ձեւավորմանը Հայաստանում։
📚 Այս տարի դասախոսական կազմին է միացել նաև միջազգային գիտական լրագրող, որի հոդվածները տպագրվում են Scientific American, New Scientist, Retraction Watch, Medscape և այլ հեղինակավոր պարբերականներում։
✍️ Մասնակիցները կսովորեն գրել ազդեցիկ եւ խորքային պատմություններ, իրականացնել բովանդակային հարցազրույցներ մասնագետների հետ, վերլուծել եւ վիզուալիզացնել տվյալներ, սովորել AI գործիքներ եւ մուլտիմեդիա հմտություններ։
🔍 Մանրամասներին ծանոթացեք iTel-ի հրապարակած հայտարարությամբ։ https://itel.am/am/news/16264
📥 Դիմել հնարավոր է այստեղ՝ լրացնելով հարցաշարը։ https://forms.gle/F5Z2FAq6V4jaR19X9
Դասընթացն անվճար է և կազմակերպվում է «Գիտուժ» նախաձեռնության, ISTC հիմնադրամի և ԵՊՀ - Yerevan State University-ի կողմից։ Գլխավոր գործընկերն է Union of Advanced Technology Enterprises-UATE -ը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
5 Arshakunyats Avenue
Yerevan
0007
30/11/2025