A.B.MED

A.B.MED

Share

Diagnostic Laboratory and Direct relations with manufacturers of equipment.

03/08/2020

Ա.Բ.ՄԵԴ Լաբորատորիայում կատարվում են ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ SIEMENS ՊՇՌ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ հետազոտություններ: ՏԵՂԵԿԱՆՔԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է բոլոր դեսպանատներում և օդանավակայաններում:

21/07/2020

SARS-COV-2

Photos from A.B.MED's post 09/07/2020

Նոր կորոնավիրուսի COVID-19 թեստավորում: Երևան, Հրաչյա Քոչարի 10/5 փողոց, հեռ. 010320660

Photos from A.B.MED's post 22/01/2020

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ա.Բ.ՄԵԴ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ:
ՊԱՏՄՈՒՄ Է ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆԸ

«Ավարտելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, 1992-ից աշխատել եմ բժիշկ-համաճարակաբան: Այն ժամանակ քիչ էին մասնավոր կազմակերպությունները: Որոշում կայացրեցի մասնակից լինել մասնավոր ոլորտի գործունեությանը: Այդպես սկսվեց իմ լաբորատոր ոլորտում աշխատանքը և դրա կազմակերպումը:

Համաճարակաբանության ոլորտում կարևոր դերակատարում ունեն լաբորատորիաները և, ընդհանրապես, համաճարակաբանությունն` առանց լաբորատորիաների, պարզապես, գոյություն չունի: Հայտնի փաստ է, որ համաճարակաբանության մասնագետներն առողջապահությունում իրենց գիտելիքներով միշտ կարևոր տեղ են զբաղեցնում իրենց փորձով, ուղղորդում են հիվանդների հոսքերին, որը մեծ նշանակություն ունի ապագա կազմակերպչական աշխատանքներում:

Նախքան Ա.Բ.Մեդ լաբորատորիայի հիմնադրումը կազմակերպել եմ երկու միջանկյալ կառույցներ: 2010 թվականից հիմնադրեցի Ա.Բ.Մեդ լաբորատորիան և իմ ամբողջ գործունեությունն առայսօր ծավալում եմ դրա շրջանակում: 2020 թվականին, նշելու ենք տասնամյակը»:

«Ա.Բ. ՄԵԴ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
#ԱԲՄեդ

#լաբորատորիա
#կենսաքիմիական
#հետազոտություն
#անալիզ

Հայաստան, 0033, Երևան
Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
(Արաբկիր վարչ. շրջան)
📝Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00
Շբթ 08:00-13:00
📞+374-10-320660
🏥Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
📞+374 10 32 06 60

21/01/2020

Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԱՐՅԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

«Արյան կենսաքիմիա» բառակապակցությունը շատերին է ծանոթ, այն տեղեկատվական հետազոտություն է, որը տարբեր մասնագիտացմամբ բժիշկները հաճախ են պացիետներին նշանակում` հիվանդության ախտորոշման համար: Միջամտությունը երակից արյան նմուշի վերցնելը և վերջինիս ցուցանիշների թեստավորելն է: Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքները մուտքագրվում են բավականին ընդլայնված աղյուսակի մեջ, և տվյալների վերծանումն օգնում է հիվանդության առկայության և ախտորոշման գործընթացին:
Քչերը կարող են պարծենալ, որ բժիշկն իրենց մանրամասն բացատրել է արյան կեսնաքիմիական հետազոտության բլանկի յուրաքանչյուր տողը, այդ ամենին ստանդարտ ընդունելության ժամանակահատվածը չի բավականացնի: Սակայն երբեք ուշ չէ ինքնակրթությամբ զբաղվելը:

Ինչու՞մ է կայանում արյան կենսաքիմիական հետազոտության առանձնահատկությունը:

Այն ախտորոշիչ լաբորատոր եղանակ է, որը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների աշխատանքը, որոշել օրգանիզմի պահանջը տարբեր միկրո- և մակրոտարրերի, վիտամինների, հորմոնների և ֆերմենտների նկատմամբ, հայտնաբերել նյութափոխանակության խանգարումները: Արյան կենսաքիմիական հետազոտությունն անհրաժեշտ է գրեթե բոլոր հիվանդությունների ախտորոշման համար: Այն առավել մանրամասն հետազոտություն է, քան արյան կլինիկական քննությունը: Հատկապես կարևոր է արյան կենսաքիմիական քննությունը` հղիության ժամանակ: Կնոջ նորմալ ինքնազգացողության դեպքում այն նշանակվում է առաջին և երրորդ եռամսյակում, իսկ ոքսիկոզի, վիժման սպառնալիքի կամ ընդհանուր թուլության դեպքում ավելի հաճախ է իրականացվում:

Միջամտության նախապատրաստում և իրականացում

• վերցրվում է երակային արյուն, քանի որ նման հետազոտության համար ավելի որակյալ կենսանյութ է անհրաժեշտ, քան արյունը` մատից: Որպեսզի ախտորոշումն ավելի ճշգրիտ լինի, անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմաններ,

• արյունը պետք է հանձնել առավոտյան՝ ժամը 8:00-11:00, քաղցած,

• միջամտության օրն ու նախօրեին խորհուրդ է տրվում չխմել գազավորված ջուր,

• այլ ըմպելիքներն ու ծանր սնունդն անհրաժեշտ է բացառել,

• բժշկին հարցրեք՝ արդյո՞ք կարիք կա դեղեր ունդունելու դեպքում դրանք ընդհատել, և եթե այո, ապա որքան ժամանակով: Արյունը շատ զգայուն է դեղերի նկատմամբ, վերջիններս կարող են աղավաղել քննության արդյունքները,

• նախքան միջամտությունն առնվազն մեկ ժամ չի կարելի ծխել,

• նախքան միջամտությունը մեկ օրվա ընթացքում չի կարելի ալկոհոլ ընդունել:

• նախօրեին ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններն անհրաժշտ է հասցնել նվազագույնի,

• արյան նմուշը վերցնելուց անմիջապես առաջ խորհուրդ է տրվում 10-20 րոպե հանգիստ նստել նախասրահում,

• եթե Դուք ֆիզիոթերապիայի կուրս եք անցնում կամ Ձեզ նշանակված է գործիքային հետազոտություն, ապա բժշկին հարցրեք՝ արդյո՞ք պետք է հետաձգել արյան կենսաքիմիական հետազոտությունը կամ կատարել մյուս միջամտությունների ընդմիջում,

• լաբորատոր ցուցանիշների դիանամիկային պետք է հետևել նույն բժշկական հաստատությունում և հնարավորինը նույն պայմաններում, այդ դեպքում արդյունքները ճշգրիտ կլինեն:

Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքների վերծանում

Ժամանակակից լաբորատոր անալիզատորների առկայության դեպքում, որոնք արյան կենսաքիմիական բաղադրության բոլոր տվյալները կարող են ներկայացնել մի քանի ժամվա ընթացքում, վերջիններիս վերծանումը էականորեն արագացել է: Առավելագույնը երեք օրվա ընթացքում պացիենտը ստանում է տպագրված աղյուսակ, որտեղ նշված է, թե որ ցուցանիշներն են ուսումնասիրվել, ինչ տվյալներ են ստացվել, և ինչպես են դրանք հարաբերվում նորմայի հետ: Հարկ է նշել, որ արյան կենսաքիմիական հետազոտության որոշ ցուցանիշների նորմաները կանանց և տղամարդկանց մոտ տարբեր է, ինչպես նաև նշանակություն ունի հիվանդի տարիքը:

«Ա.Բ. ՄԵԴ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
#ԱԲՄեդ #լաբորատորիա #կենսաքիմիական #հետազոտություն #անալիզ

Հայաստան, 0033, Երևան
Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
(Արաբկիր վարչ. շրջան)
📝Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00
Շբթ 08:00-13:00
📞+374-10-320660
🏥Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
📞+374 10 32 06 60

20/01/2020

ՍՏՈՒԳԻՐ ՔՈ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
#ԱԲՄեդ #լաբորատորիա

Հայաստան, 0033, Երևան
🏥Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
(Արաբկիր վարչ. շրջան)
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00
Շբթ 08:00-13:00
📞+374-10-320660
🏬Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
📞+374 10 32 06 60

16/01/2020

ԱՐՅԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Անօրգանական նյութեր և վիտամիններ

• Կալիում

Կալիումն ապահովում է սրտի բնական գործունեությունը: Օրգանիզմի համար այդքան անհրաժեշտ էլեմենտն արյան հոսքում կազմում է ընդամենը 2%: Ուստի ամենաչնչին շեղումն անգամ, օրինակ, բարձրացումը երեխայի և չափահաս մարդու մոտ, կարող է բացասաբար ազդել օրգանիզմի աշխատունակության և ինքնազգացողության վրա:

Նորմայում արյան մեջ կալիումի խտությունը կազմում է 3,5–5 մմոլ/լ:

Սիրտ-անոթային և ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները, անկանոն սնուցումը, դիաբետը, ուռուցքային հիվանդությունները կարող են էականորեն նվազեցնել այդ ցուցանիշը:

«Ա.Բ. ՄԵԴ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
#ԱԲՄեդ #լաբորատորիա #կենսաքիմիական #հետազոտություն #անալիզ #կալիում #միներալներ

Հայաստան, 0033, Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00 Շբթ 08:00-13:00
Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
+374 10 32 06 60

15/01/2020

ԱՐՅԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

• Ռևմատոիդ գործոն

Ռևմատոիդ գործոնը նորմայում արյան կենսաքիմիական հետազոտությամբ պետք է չհայտնաբերվի՝ անկախ հիվանդի տարիքից: Այն սեռից նույնպես կախված չէ:

Ռևմատոիդ գործոնը հակամարմիններ են, որոնք արյան մեջ հայտնվում են մկանային և շարակցական հյուսվածքի հիվանդությունների, վիրուսային վարակների, չարորակ ուռուցքների զարգացման, համակարգային և աուտոիմուն հիվանդությունների ժամանակ:

Դրանց առկայությունը բժշկի համար տագնապային ազդանշան է:

«Ա.Բ. ՄԵԴ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
#ԱԲՄեդ #լաբորատորիա #կենսաքիմիական #հետազոտություն #անալիզ

Հայաստան, 0033, Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00 Շբթ 08:00-13:00
🏥Երևան, Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
📞+374 10 32 06 60

Как правильно сдать анализ кала 14/01/2020

КАК ПРАВИЛЬНО СДАТЬ АНАЛИЗ КАЛА

#հետազոտություն #ԱԲՄեդ #լաբորատորիա
____________________________________________
Հայաստան, 0033, Երևան
Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
(Արաբկիր վարչ. շրջան)
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00
Շբթ 08:00-13:00
📞 +374 10 320 660

Как правильно сдать анализ кала В этом видео я расскажу как правильно сдать анализ кала и покажу емкости для сбора кала, купить такую емкость для сбора забора кала можно тут: http://bit.ly/...

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


10/5 Hrachya Kochar Street
Yerevan
0033

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 08:00 - 13:00