CoderDojo Armenia

CoderDojo Armenia

Share

CoderDojo is a global movement of free, volunteer-led, community-based programming clubs for young people.

20/10/2021

Seroond Lab / Սերունդ Լաբ-ը դպրոցական աշնանային արձակուրդների ընթացքում երեխաներին հրավիրում է ծրագրավորման Scratch դասընթացի՝ հոկտեմբերի 25-ից մինչեւ 29-ը:

5-օրյա ինտերակտիվ դասերը նախատեսված են 7-12 տարեկան երեխաների համար, ովքեր.
- կծանոթանան ծրագրավորման հիմունքներին ու տրամաբանությանը,
- կսովորեն կիրառել SCRATCH ծրագրավորման լեզուն,
- կնախագծեն, կկոդավորեն եւ կթողարկեն իրենց առաջին պարզ խաղը կամ անիմացիոն հոլովակը:

Դասերն անցկացվելու են Մերգելյան ինստիտուտի տարածքում՝ Բարեկամության մետրոյի հարեւանությամբ, հոկտեմբերի 25-29-ը, 5 դաս հանդիպում՝ յուրաքանչյուրը 2-ական ժամ տեւողությամբ՝ 10:00-12:00 կամ 17:00-19:00:

Դասընթացն անվճար կլինի Արցախից տեղահանված եւ արցախյան երկրորդ պատերազմի զոհերի երեխաների համար: Իսկ այլ մասնակիցների համար ամբողջ դասընթացի արժեքը 15.000դրամ է: Մասնակցելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ լրացնել այս հայտը՝ https://bit.ly/SeroondAutumn2021, ապա նաեւ կատարել վճարումը: Ի դեպ, տեղերը խիստ սահմանափակ են:

#ԾրագրավորումԵրեխաներիՀամար #ՍերունդԼաբ

09/09/2021

Կոդերը մեր ժամանակի այբուբենն են, ուրեմն երեխաներին պետք է հնարավորություն տալ կոդավորել սովորել վաղ տարիքից:

Seroond Lab / Սերունդ Լաբ-ի Scratch դասընթացը կայցելի նաեւ ՀՀ մարզերի խոշոր քաղաքներ, որպեսզի տեղի եւ մոտակա համայնքների երեխաները նույնպես կարողանան վաղ տարիքում սկսել եւ սիրել ծրագրավորումը:

Եռամսյա ծրագրի շրջանակում 7-14 տարեկանները կսովորեն Scratch ծրագրավորման լեզուն, կծանոթանան կոդերի ստեղծման հնարքներին, ալգորիթմների աշխատանքին եւ իհարկե կստեղծեն իրենց իսկ նախագծերը՝ անիմացիոն հոլովակներից մինչեւ իրական խաղեր, որոնք իրենք էլ դեմ չեն լինի խաղալ :):

Դասընթացն անվճար կլինի Արցախից տեղահանված եւ արցախյան երկրորդ պատերազմի զոհերի երեխաների համար:

Իսկ մյուսներին համար պայմանները հետեւյալ են.
- 1 ամվսա վճարը՝ 16.000դրամ,
- Ամսավճարը կկազմի 14.000դրամ, եթե վճարում կատարեք մինչեւ սեպտեմբերի 15-ը ներառյալ (1, 2 կամ 3 ամիսների համար) կամ եթե մույնույն ընտանիքից 1-ից ավելի երեխաներ միանան,
- Ասմավճարը կկազմի 12.000դրամ, եթե երեխան հաճախի իր սեփական համակարգչով:

Դասերն անցկացվելու են շաբաթական 2 անգամ 1,5 ժամով՝ աշխատանքային օրերին կամ շաբաթ-կիրակի, որը կկարողանաք ընտրել գրանցվելիս: Խմբում լինելու է միջինը 15 երեխա: Վճարման տվյալները կփոխանցենք գրանցված մասնակիցներին:

Դասընթացների մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի կեսին, համայնքներում դասերի անցկացման կոնկրետ վայրը եւ մեկնարկը կհաստատվի խմբերի վերջնական ձեւավորումից հետո: էնպես որ առաջարկում ենք որքան հնարավոր է շուտ հաստատել Ձեր երեխա/ների մասնակցությունը հետեւյալ հղումով՝ https://bit.ly/ScratchRegionsForm

Ի դեպ, մենք արդեն համագործակցության առաջարկներ ունենք համայնքային տարբեր կազմակերպությունների կողմից եւ բաց ենք նոր գործընկերությունների համար:

Առաջիկայում կհայտարարենք նաեւ HTML/CSS, JavaScript, Python եւ այլ ծրագրերի խմբերի մասին, որոնք կգործեն ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում, իսկ շուտով՝ նաեւ Արցախում: Երեւանի խմբին կարող եք միանալ այս հղումով՝ https://bit.ly/ScratchYerevanForm

Միասին մենք կարող ենք ուժեղացնել Հայաստանը:

#ԾրագրավորումԵրեխաներիՀամար #ՍերունդԼաբ

Seroond Lab. Ծրագրավորում երեխաների համար 04/09/2021

Girls in Tech - Armenia-ն, շարունակելով CoderDojo Armenia-ի բարի ավանդույթները, սկսում է լայնածավալ մի նախագիծ, որի նպատակն է Հայաստանի ողջ տարածքում ապրող 7-14 տարեկանների համար ապահովել ծրագրավորման հիմնարար գիտելիք եւ վաղ տարիքից նրանց պատրաստել ՏՏ աշխարհի մարտահրավերներին:

Seroond Lab / Սերունդ Լաբ-ն առաջարկում է միանալ մանկական ծրագրավորման դասընթացներին Երեւանում, ՀՀ բոլոր մարզերում, իսկ առաջիկայում՝ նաեւ Արցախում:
Դասընթացները ներառում են տարբեր ծրագրավորման լեզուներ՝ Scratch-ից մինչեւ HTML/CSS, JavaScript, Python եւ այլն: Խմբերում նախատեսվում է 10-15 երեխայի մասնակցություն, իսկ մեկնարկը՝ սեպտեմբերի կեսից:

Դասընթացն անվճար կլինի Արցախից տեղահանված եւ արցախյան երկրորդ պատերազմի զոհերի երեխաների համար: Իսկ մյուսների համար սահմանված վճարը կլինի մեծամասամբ հասանելի, որպեսզի հնարավորություն ընձեռվի առավել մեծ թվով երեխաներ ներգրավել հատկապես մարզերում, բայց նաեւ կարողանալ ապահովել ծրագրի կայուն շարունակականությունը:

Յուրաքանչյուր մարզի կոնկրետ համայնքում դասընթացի մեկնարկը եւ արժեքը կախված է դիմումների քանակից եւ մարզում մեր ունեցած ռեսուրսներից (տարածք, դասընթացավար եւ այլն), այդ պատճառով առաջարկում ենք լրացնել այս հայտի բոլոր դաշտերը եւ սպասել մեր արձագանքին: Տվյալ համայնքում խումբ ձեւավորելուց հետո կազդարարենք մեկնարկը: Հաստատված խմբեր արդեն կան Երեւանում եւ մի քանի մարզերում:

Դասընթացների համար որպես հիմնական ուղղություներ ընտրվել են մարզերի խոշոր համայնքները, որպեսզի մոտակա գյուղական համայնքներից նույնպես երեխաներ կարողանան միանալ:

Հայտերի գրանցումը նախատեսված է մինչեւ սեպտեմբերի 10-ը, բայց շուտ ստացված հայտերը կունենան առավելություն: Մի քանի երեխաների դեպքում անհրաժեշտ է լրացնել առանձին հայտեր: Գրանցվելու համար՝ https://bit.ly/seroondform-0921

Միասին մենք կարող ենք ուժեղացնել Հայաստանը:

#ԾրագրավորումԵրեխաներիՀամար #ՍերունդԼաբ

Seroond Lab. Ծրագրավորում երեխաների համար Սերունդ Լաբը վերսկսում է իր աշխատանքներն՝ այս անգամ առաջարկելով մանկական ծրագրավորման դասընթացներ Երեւանում, ՀՀ բոլոր մարզերում, իսկ առաջիկայում՝ նաեւ Արցախում: ....

Seroond Lab. Ծրագրավորում երեխաների համար 02/09/2021

Երեխաների համար ծրագրավորման դասընթացների նոր շարք՝ Երեւանում, բոլոր մարզերում, իսկ շուտով՝ նաեւ Արցախում: Ծանոթացեք մանրամասներին եւ դիմեք - https://bit.ly/seroondform-0921

Seroond Lab. Ծրագրավորում երեխաների համար Սերունդ Լաբը վերսկսում է իր աշխատանքներն՝ այս անգամ առաջարկելով մանկական ծրագրավորման դասընթացներ Երեւանում, ՀՀ բոլոր մարզերում, իսկ առաջիկայում՝ նաեւ Արցախում: ....

12/06/2021

Ամառային ճամբա՞ր եք փնտրում: Մենք առաջարկում ենք լավագույն տարբերակը, որը կներառի գիտելիք, փորձ, հմտություններ եւ իհարկե անմոռանալի ուրախ ժամանց Հայաստանի եւ սփյուռքի երեխաների ու պատանիների համար:

Ճամբարի մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է՝ մինչեւ 18 երեխա ամեն խմբում։ Էնպես որ շտապեք գրանցվել, մանավանդ որ առաջին խմբի մեկնարկը հունիսի 27-ին է, իսկ տեղեր արդեն քիչ ունենք։

Սփյուռքից միացող յուրաքանչյուր երկու նոր մասնակից կապահովեն մեկ անվճար տեղ արցախցի կամ որեւէ անապահով ընտանիքի մասնակցի համար:

✔ Նախնական գրանցման հայտը՝ https://bit.ly/STEMcamp-info-form
✔ Ճամբարի մանրամասներն ու գնացուցակը՝ https://bit.ly/STEMcamp-AMpack

---------------------------------------------------------------------
Looking for a summer camp in Armenia? We have the best fit! It will include knowledge, experience, skills and, of course, an unforgettable fun for kids and teens from Armenia and Diaspora.

The number of participants in each group is very limited - up to 18, so hurry up to register your child as the first group is starting already on 27 June and very few places are available.

Every 2 Diaspora participants will provide a free place for a participant from Artsakh or from a socially vulnerable family.

✔ Pre-registration - https://bit.ly/STEMcamp-info-form
✔ Info pack with price list - https://bit.ly/STEMcamp-ENGpack

#ԱմառայինՃամբար

10/03/2021

Եթե դու՝
- բնակվում ես Հայաստանի որեւէ համայնքում՝ Երեւանից դուրս,
- սովորում ես 9-12-րդ դասարաններում,
- հետաքրքրված ես նորագույն տեխնոլոգիաներով,
Ուրեմն ծրագիրը հենց քեզ համար է:

Մենք պատկերացնում ենք համայնքային խնդիրների լուծումը` պատանիների նորարարությամբ. 10 գաղափար, 100-ից ավելի ավագ-դպրոցականներ, առցանց ուսուցում եւ իհարկե արդյունք, որը կարող է լուրջ մրցանակի արժանանալ ամփոփիչ հեքըթոն մրցույթում: Միացեք, տարածեք, աջակցեք:

Մանրամասները կարդա ծրագրի էջում այս հղումով՝ http://bit.ly/3bxrCbH,
եւ դիմիր հենց այսօր, քանի որ տեղերը սահմանափակ են՝ http://bit.ly/Hacking4Future-form

Սա լավ հնարավորություն է սկսելու քո առաջին ստարտափը:

25/02/2021

Եկել է փոխվելու ժամանակը, իսկ գիտությունն ունի աղջիկները կարիքը. միացեք, աջակցեք, խրախուսեք:

Ծրագրին դիմել կարող են 9-12րդ դասարաններում սովորող աղջիկները Հայաստանի բոլոր անկյուններից, հայտերն ընդունվում են մինչեւ փետրվարի 28-ը հետեւյալ հղումով՝ http://bit.ly/STEMpowerGirlsArmenia-form

Աղջիկները պետք են գիտությանը. միացեք, աջակցեք, խրախուսեք

Girls in Tech - Armenia-ի աջակցությամբ իրականացվող նոր ծրագիրը կոչվում է STEMpower Girls Armenia, որի նպատակն է Հայաստանի ողջ տարածքում ձեւավորել գիտությամբ ու տեխնոլոգիաներով հետաքրքրված աղջիկների ցանց: Ծրագրի շրջիկ գիտական ճամբարների օգնությամբ մասնակիցները նախ կբացահայտեն STEM ոլորտները` Science-գիտություն, Technology-տեխնոլոգիա, Engineering-ճարտարագիտություն, Math-մաթեմատիկա, ինչից հետո իրենց ոգեւորությունը կփոխանցեն նաեւ համայնքներում հաստատված ընկերներին:

Ծրագրին մասնակցել կարող են Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում բնակվող, 9-12-րդ դասարաններում սովորող աղջիկները, ովքեր մինչեւ փետրվարի 28-ը պետք է լրացնեն հետեւյալ հայտն ու սպասեն արձագանքի - http://bit.ly/STEMpowerGirlsArmenia-form

Մենք բաց ենք նաեւ համագործակցության համար, էնպես որ Հայաստանում գիտության ապագայով հետաքրքրված անհատներն ու կազմակերպությունները կարող են ոչ միայն աջակցել՝ տարածելով այս հայտը, այլեւ գրել մեզ իրենց մտքերն ու առաջարկները:

Եկել է փոխվելու ժամանակը, իսկ գիտությունն ունի աղջիկները կարիքը


STEMpower Girls Armenia ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում

27/01/2021

Առաջիկա STEM հանդիպումը կիրակի է՝ հունվարի 31-ին, թեման՝ ալգորիթմները: Նախնական գրանցումը պարտադիր է հետեւյալ հղումով՝ https://bit.ly/STEM2021_Jan31_Reg

8-ամյա Բագրատն է Կողբից՝ ձեռքին խնձորի կտորներից պատրաստած ինժեներական կառույցը, որ ստեղծել է մեր առցանց STEM արկածների ընթացքում:

Առաջիկա հանդիպումը կիրակի է՝ հունվարի 31-ին, թեման՝ ալգորիթմները: Նախնական գրանցումը պարտադիր է հետեւյալ հղումով՝ https://bit.ly/STEM2021_Jan31_Reg

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan