TRUST AUDIT CJSC
Audit and consulting
"Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն առաջարկում է ծառայությունների տարբեր փաթեթներ կախված ընկերության պահանջներից, գործունեության ոլորտներից և առանձնահատկություններից: Ընկերությունն ունի ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ, որն էլ հանդիսանում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի ապահովման երաշխիք:
Հաճախորդների հետ համագործակցելիս ընկերությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, ըստ որի կազմակերպության
01/04/2026
Համագործակցության հուշագրի կնքում 🤝
Ուրախ ենք տեղեկացնել, որ «ՓԱՐՎԱՆՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն և «ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ-ն կնքել են համագործակցության հուշագիր՝ միտված երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ գործընկերության զարգացմանը։
Համագործակցության շրջանակում կողմերը միավորում են իրենց փորձն ու մասնագիտական ներուժը՝ հաճախորդներին մատուցելու առավել համալիր և որակյալ ծառայություններ, ինչպես նաև փոխադարձաբար ներկայացնելու և առաջխաղացնելու միմյանց ծառայությունները։
Համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի նոր հնարավորությունների ստեղծմանը և արժեքի ավելացմանը մեր գործընկերների և հաճախորդների համար։
25/10/2025
💻ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ում գործարկվել է նոր «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ»։
Նոր համակարգը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։
Իսկ աշխատողները համակարգ կարող են մուտք գործել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ի միջոցով՝ իրենց հետ կնքված փաստաթղթերը դիտելու և ստորագրելու համար։
Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1244
29/07/2025
We’re Hiring: Audit Assistant 🌟
Ready to start your career in audit? Join our professional and supportive team as an Audit Assistant and gain hands-on experience while working on exciting and impactful projects.
Audit Assistant Trust Audit CJSC is looking for a highly motivated and result-oriented specialist to fill the position of Audit Assistant in Audit Department.
29/07/2025
We're Hiring: Senior Auditor 🚀
We are looking for a Senior Auditor to join our dynamic and professional team!
If you're passionate about audit, detail-oriented, and eager to work in a collaborative and growth-driven environment, we’d love to hear from you.
Senior Auditor Trust Audit CJSC is looking for a highly motivated and result-oriented specialist to fill the position of Senior Auditor in Audit Department.
21/07/2025
⚠️ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։
02/06/2025
https://staff.am/am/junior-accountant-215
Junior Accountant We are seeking a detail-oriented and motivated Junior Accountant to join our growing team. This entry-level role is ideal for someone who is passionate about accounting and eager to gain hands-on experience in a collaborative and fast-paced environment.
23/04/2025
⏰Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։
Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։
Նույն կերպ վերանայվել են նաև եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները, մասնավորապես՝ 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի վճարման վերջնաժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ հետագա՝ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը։
Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում՝ համաձայն որի, այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման վերջնաժամկետը (2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար՝ համապատասխանաբար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը) դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։
#հայտարարագրում2025
21/04/2025
📢ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։
17/04/2025
💬2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։
Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։
🛒Առևտրական գործունեության մասով․
▪️շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով,
▪️շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու եռամսյակում ձեռք բերված առևտրական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ը,
▪️եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1%-ը,
▪️ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար առևտրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։
🪚🧵Արտադրական գործունեության մասով․
▪️շրջանառության հարկը հաշվարկվում է 7% դրույքաչափով,
▪️շրջանառության հարկի գումարից նվազեցվում են արտադրության հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 5%-ը,
▪️եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3%-ը,
▪️ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար արտադրական գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։
🍽️Հանրային սննդի գործունեության մասով․
▪️շրջանառության հարկը հաշվարկվում է 12% դրույքաչափով,
▪️շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հանրային սննդի ծառայության մատուցման հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9%-ը,
▪️եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3,5%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի գործունեությունից գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3,5%-ը,
▪️ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար հանրային սննդի գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։
🧑🏼🔧Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության մասով․
▪️շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով,
▪️շրջանառության հարկի գումարից նվազեցվում են աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված՝ հաշվետու եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 6%-ը,
▪️եթե ծախսերը նվազեցնելուց հետո շրջանառության հարկի գումարը կազմում է աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4,5%-ից պակաս գումար, ապա ծախսերը նվազեցվում են այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4,5%-ը,
▪️ծախսերի չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու եռամսյակների համար աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից։
Շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ մանրամասները👉🏻 https://www.src.am/am/getNews/991
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
3 Hakob Hakobyan
Yerevan
0033
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |