iNFOEXPERT
Բիզնես գործընթացների ավտոմատացում՝ 1C ծրագրի հենքով
ԱՎՏՈՄԱՏԱՑՈւՄ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
iNFOEXPERT ընկերությունը ՀՀ-ում գործող փոքր, միջին և խոշոր ընկերություններին՝ անկախ գործունեության ոլորտից, առաջարկում է 1C ծրագրերի՝
• խորհրդատվություն
• ներդրում
• ուսուցում
• սպասարկում
29 տարի շարունակ iNFOEXPERT-ը ընձեռում է բիզնես գործընթացների կառավարման առավել արդյունավետ հնարավորություններ՝ խիստ անահատականացված և եզակի լուծումներով:
iNFOEXPERT-ին վստահում ե
05/08/2026
🥳 Տեղի ունեցավ iNFOEXPERT ընկերության կողմից ՀՊՏՀ և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար կազմակերպված կրթաթոշակի մրցույթի հավաստագրերի հանձնման արարողությունը:
Մրցույթի բոլոր փուլերը հաղթահարած և հաղթանակած ուսանողներն են՝
🥇Գոռ Սարգսյան
🥈Էլեն Հարությունյան
🥉Լիա Փանդունց
🙌🏻 Կրթաթոշակի հաղթողները, ինչպես նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ստացան աշխատանքի առաջարկ iNFOEXPERT ընկերության կողմից:
Սիրով շնորհավորում ենք բոլորին և հիշեցնում, որ հաղթող մասնակիցները մեկ ամբողջ ուսումնական տարի կստանան iNFOEXPERT ընկերության անվանական կրթաթոշակը 💙
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)
ՀՊՏՀ քոլեջ - ASUE college
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
04/08/2026
🤩 Ավարտվեց iNFOEXPERT ընկերության կողմից ՀՊՏՀ և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար կազմակերպված կրթաթոշակի մրցույթը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 115 ուսանող:
Մրցույթի շրջանակներում ուսանողները սովորեցին «1C: Հաշվապահություն 8.3»,
«1C: Առևտրի կառավարում» և «1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում» ծրագրերը, ձեռք բերեցին գործնականում կիրառելի գիտելիքներ և մասնագիտական փորձ:
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին` ներդրված ջանքերի և ակտիվ մասնակցության համար💙
Իսկ թե ովքե՞ր են մրցույթի հաղթողները՝ կիմանաք շատ շուտով...🧐
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
#հպտհ
01/08/2026
📊 5 փաստ «1C: Առևտրի կառավարում» ծրագրի մասին
1️⃣ Ծրագրի միջոցով հնարավոր է կառավարել վաճառքների ամբողջ գործընթացը` պատվերները, վաճառքները, գնումները և հաճախորդների հետ աշխատանքը մեկ համակարգում։
2️⃣ «1C: Առևտրի կառավարում»-ը վերահսկում է պահեստային մնացորդները, որի շնորհիվ իրական ժամանակում կարելի է հետևել ապրանքների շարժին, մնացորդներին և կանխել պակասուրդն ու ավելցուկային պաշարները։
3️⃣ Ծրագիրն օգնում է ճիշտ գնային քաղաքականություն վարել` աջակցելով տարբեր գնացուցակների, զեղչերի, ակցիաների և գնագոյացման ճկուն կառավարմանը։
4️⃣ Այն տրամադրում է վերլուծական հաշվետվություններ, որոնց հիման վրա կարելի է կայացնել հիմնավորված բիզնես որոշումներ։
5️⃣ Ծրագիրը կարող է կիրառվել ինչպես փոքր, այնպես էլ խոշոր կազմակերպություններում՝ յուրաքանչյուր բիզնեսի պահանջներին համապատասխան։
💡 Անկախ նրանից՝ ցանկանում եք կիրառել 1C-ը Ձեր բիզնեսում, թե դառնալ պահանջված 1C մասնագետ, iNFOEXPERT-ը պատրաստ է աջակցել Ձեզ թե՛ ծրագրի ներդրման, թե՛ մասնագիտական ուսուցման հարցում։
Խորհրդատվության և ծրագրի ներդրման համար.
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
20/07/2026
🎓 Կրթաթոշակի մրցույթի մասնակիցները հաջողությամբ հաղթահարեցին ծրագրի առաջին փուլը` հանձնելով «1C: Հաշվապահություն 8.3» ծրագրի քննությունը:
Մրցույթը դեռ շարունակվում է. առջևում են «1C: Առևտրի կառավարում» և «1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում» ծրագրերի քննությունները:
Հաջողություն ենք մաղթում բոլորին💙
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
#կրթաթոշակ2026 #մրցույթ #ՀՊՏՀ
17/07/2026
💡 iNFOEXPERT ընկերությունն առաջարկում է սերվերային համակարգերի խորհրդատվություն, ներդրում, սպասարկում և մոնիթորինգ՝ ապահովելով բիզնեսի ՏՏ ենթակառուցվածքի կայուն և արդյունավետ աշխատանքը։
Առաջարկվող լուծումները ներառում են`
✔️ Ցանկացած բարդության բիզնես գործընթացների ավտոմատացում
✔️ Սերվերային համակարգերի տեղադրման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում
✔️ Տեղադրված համակարգերի տեխնիկական սպասարկում
✔️ Պարբերական մոնիթորինգի իրականացում` խնդիրների կանխարգելման համար:
🤝🏻 Կառուցե´ք անվտանգ և արդյունավետ բիզնես միջավայր՝ վստահելով iNFOEXPERT-ի փորձառու մասնագետներին։
Խորհրդատվության և ծրագրի ներդրման համար.
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
11/07/2026
🎓 «1C: Հաշվապահություն 8.3» դասընթացն ավարտելուց հետո մեր մասնակիցներն արդեն սկսել են ուսումնասիրել «1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում» ծրագիրը` ծանոթանալով աշխատավարձի հաշվարկման և կադրերի կառավարման հիմնական գործիքներին:
Դասընթացների շրջանակներում նրանք շարունակում են ընդլայնել 1C համակարգի վերաբերյալ իրենց գիտելիքները և ձեռք բերել նոր մասնագիտական փորձ։
🚀 Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
#կրթաթոշակ2026 #մրցույթ #ՀՊՏՀ
10/07/2026
🚀 Ժամանակակից բիզնեսում հաջողության կարևոր գրավականներից մեկը գործընթացների ավտոմատացումն է։
iNFOEXPERT-ն առաջարկում է Ձեր բիզնեսի կարիքներին և պահանջներին համապատասխան ավտոմատացման լուծումներ, որոնք օգնում են՝
✅ Օպտիմալացնել բիզնես գործընթացները
✅ Խնայել ժամանակ և ռեսուրսներ
✅ Նվազեցնել ձեռքով աշխատանքի ծավալը
✅ Բարձրացնել տվյալների վերահսկելիությունն ու ճշգրտությունը
✅ Կատարել արագ և հիմնավորված կառավարման որոշումներ:
📈 Ավտոմատացումը պարզապես տեխնոլոգիա չէ․ այն արդյունավետ աշխատանքի, վերահսկելի գործընթացների և բիզնեսի աճի հիմքն է։
🤝🏻 Վստահե՛ք Ձեր բիզնեսի թվային զարգացումը iNFOEXPERT-ին։
Խորհրդատվության և ծրագրի ներդրման համար.
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
30/06/2026
📊 5 փաստ «1C: Հաշվապահություն 8.3» ծրագրի մասին
1️⃣ «1C: Հաշվապահություն 8.3» ծրագրի միջոցով կարելի է ավտոմատացնել հաշվապահության գրեթե բոլոր գործառույթները` փաստաթղթերի ձևավորումից մինչև հաշվարկներ, ինչը խնայում է ժամանակը և նվազեցնում սխալների հավանականությունը։
2️⃣ Ծրագիրը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, մշտապես թարմացվում է՝ ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխություններին համապատասխան։
3️⃣ Ծրագիրը ճկուն է և կարելի է հարմարեցնել տարբեր ոլորտների և կազմակերպությունների աշխատանքային պահանջներին։
4️⃣ «1C: Հաշվապահություն 8.3»-ը նպաստում է հաշվապահական աշխատանքների ճշգրտությանը։ Ավտոմատացված հաշվարկներն ու ստուգումները նվազեցնում են սխալների հավանականությունը և հեշտացնում ամենօրյա աշխատանքը։
5️⃣ Աշխատաշուկայում 1C ծրագրի մասնագետների պահանջարկը տարեցտարի աճում է՝ շնորհիվ ծրագրի լայն կիրառման և բիզնեսների ավտոմատացման։
💡 Անկախ նրանից՝ ցանկանում եք կիրառել 1C-ը Ձեր բիզնեսում, թե դառնալ պահանջված 1C մասնագետ, iNFOEXPERT-ը պատրաստ է աջակցել Ձեզ թե՛ ծրագրի ներդրման, թե՛ մասնագիտական ուսուցման հարցում։
Խորհրդատվության և ծրագրի ներդրման համար.
📞 012 533 002
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
20/06/2026
🥳 2026 թվականի անվանական կրթաթոշակի մրցույթի մեկնարկը տրված է:
Փորձառնության առաջին փուլում ուսանողները մեր փորձառու դասընթացավարների օգնությամբ կուսումնասիրեն «1C: Հաշվապահություն 8.3» ծրագիրը:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին. ամեն ինչ առջևում է...💙
📞 012 533 001
📩 [email protected]
🌐 www.infoexpert.am
🔗 Հետևե´ք մեզ նաև Telegram-ում.
https://t.me/infoexpertandacademy
#կրթաթոշակ #մրցույթ #ՀՊՏՀ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Viktor Hambardzumyan Street , 113
Yerevan
0033
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 18:00 |