ISOC.am

ISOC.am

Share

Internet Society of Armenia

12/05/2026

ՉՏԵՍՆՎԱԾ ՓՈԴՔԱՍԹ | էպիզոդ 4 - Փոքր ու մեծ զրույցներ

Փոդքասթում հայր և դուստր զրուցում են համատեղ զբաղմունքների և սովորույթների, երեխաների առօրյայի կազմակերպման կարևորության և հաշմանդամություն ունեցող ծնող ունենալու առանձնահառկությունների մասին։

🎙️Փոդքասթը վարում է Andranik Qocharyanը

🎧 Զրուցակից՝ Նարե Քոչարյան

9 ամյա Նարեն խորհուրդ է տալիս երեխաներին սիթքոմեր նայելու փոխարեն կարդալ Թոմ Գեյթսի գրքերը, որոնք հումորային են, նկարազարդ, բայց միևնույն ժամանակ հորդորում է լուրջ չընդունել գրքի զվարճալի իրավիճակները և չկրկնել տնային պայմաններում։

ℹ Փոդքասթը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց մեդիաինտեգրմանը և ժամանակակից մեդիա հմտությունների զարգացմանն ուղղված «Չտեսնված» փոդքասթ դասընթացի շրջանակում, որն իրականացրել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ Կույրերի մշակույթի տան հետ համագործակցությամբ։ Մասնակիցները և փոդքասթ պատրաստողները հենց իրենք են, այս համայնքի ներկայացուցինչերը։

🎧 Լսե՛ք «Չտեսնված» փոդքասթի նախորդ էպիզոդները` https://youtube.com/playlist?list=PLJRzVjaBsaV4eqzVYi-78yjeHOzmQYHsK&si=WAQ-Zdu_fLwqs6f-

🔷 Մենթոր՝ Christian Ginosyan
______

UNSEEN PODCAST | Episode 4 – Small and Big Conversations

In this podcast episode, a father and daughter talk about shared activities and family habits, the importance of organizing children’s daily routines, and the unique experience of having a parent with a disability.

🎙️ Host: Andranik Kocharyan

🎧 Guest: Nare Kocharyan

Nine-year-old Nare recommends that children read the humorous and illustrated Tom Gates books instead of watching sitcoms. At the same time, she reminds listeners not to take the funny situations in the books too seriously or try to imitate them at home.

ℹ️ The podcast was produced within the framework of the “Unseen” podcast training program aimed at media integration and the development of modern media skills for people with visual impairments. The program was implemented by the Internet Society NGO in cooperation with the House of Culture for the Blind. The participants and podcast creators themselves are representatives of this community.

🎧 Listen to the previous episode of the “Unseen” podcast: https://youtube.com/playlist?list=PLJRzVjaBsaV4eqzVYi-78yjeHOzmQYHsK&si=WAQ-Zdu_fLwqs6f-

🔷 Mentor: Christian Ginosyan

Photos from ISOC.am's post 11/05/2026

📢 Կիբեռհիգիենա և անձնական տվյալների պաշտպանություն․ ինչպե՞ս պաշտպանվել համացանցում
Վերջերս Էջմիածնում և Հրազդանում անցկացված դասընթացները ևս մեկ անգամ ընդգծեցին՝ թվային աշխարհում անվտանգ լինելը սկսվում է գիտակցված վարքից։

Ավելի քան 60 մասնակից՝ գրադարանավարներ, ուսանողներ և դասավանդողներ, միավորվել էին մեկ նպատակի շուրջ՝ սովորել, թե ինչպես պաշտպանել իրենց տվյալներն ու խուսափել կիբեռհանցագործություններից։

🔐 Որո՞նք են անվտանգ վարքագծի կանոններն առցանց միջավայրում

1️⃣ Ստեղծել ուժեղ գաղտնաբառեր և ճիշտ կիրառել դրանք (յուրաքանչյուր հարթակի համար՝ առանձին)
2️⃣ Օգտագործել երկփուլ նույնականացում (2FA)՝ հավելյալ պաշտպանության համար
3️⃣ Զգուշանալ կասկածելի կայքերից և հղումներից
5️⃣ Տեղյակ լինել սոցիալական ինժեներիայի մեթոդներին և խուսափել խաբեություններից
6️⃣ Տարբերել վտանգավոր ֆայլերը և չբացել անհայտ աղբյուրներից ստացված նյութերը
7️⃣ Հասկանալ հակավիրուսային ծրագրերի նշանակությունն ու դրանց սահմանափակումները
8️⃣ Պարբերաբար թարմացնել օպերացիոն համակարգերն ու ծրագրային ապահովումը

Դասընթացները կազմակերպվում են «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո:

________

📢 Cyber Hygiene & Personal Data Protection: How to Stay Safe Online
Recent training sessions held in Ejmiadzin and Hrazdan once again highlighted an important point - staying safe in the digital world starts with conscious behavior.

More than 60 participants, including librarians, students and educators, came together with one goal: to learn how to protect their data and avoid cybercrime.

🔐 What are the rules for safe behavior online?

1️⃣ Create strong passwords and use them properly (a different one for each platform)
2️⃣ Use two-factor authentication (2FA) for an extra layer of protection
3️⃣ Be cautious of suspicious websites and links
5️⃣ Be aware of social engineering methods and avoid scams
6️⃣ Identify dangerous files and avoid opening materials from unknown sources
7️⃣ Understand the role and limitations of antivirus software
8️⃣ Regularly update operating systems and software

The courses are organized as part of the “Digital Democracy in Action” project, implemented by the Freedom of Information Center NGO in partnership with the Internet Society NGO. The project is supported by GIZ Armenia as part of the “Digital Democracy for All” initiative.

10/05/2026

.հայ դոմենը 12 տարեկան է 🎉

Շնորհակալ ենք ֆլեշմոբին միանալու և բարեմաղթանքների համար❤️

🤝 Yeremyan Group

#քոկայքիհասցենհայատառ #հայատառդոմեն

Photos from ISOC.am's post 09/05/2026

.հայ դոմենը 12 տարեկան է 🎉

Շտապի’ր գրանցել քո հայատառ հասցեն 🫢 🔥

🇦🇲 Նպաստի’ր հայերենի զարգացմանը համացանցում:

#քոկայքիհասցենհայատառ #հայատառդոմեն spark

08/05/2026

Հայատառ դոմենը 12 տարեկան է🔥
Yeremyan Group Seasons park
😎 #քոկայքիհասցենհայատառ

08/05/2026

Միացե’ք մեր ֆլեշմոբին 🔥😎
Yeremyan Group Seasons park
#քոկայքիհասցենհայատառ #

05/05/2026

🎉 Մայիսի 5-ը Հայաստանի թվային օրացույցում արդեն 12 տարի տիտղոսակիր օր է՝ տոնում ենք հայատառ .հայ դոմենի ծնունդը
հայ-ը համացանցում հայերեն տառերի լիարժեք կիրառությունն ապահովելու մեկնակետն է, նաև Հայաստանի թվային ինքնության այցեքարտն աշխարհում 🇦🇲

🔶 Համացանցում հայերենի և .հայ դոմենի զարգացման գործը ստանձնել ու հետևողականորեն իրականցնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ միանալով Համընդհանուր ընդունում շարժմանը։

🎥 Դրա կարեւորության մասին տեղեկացի՛ր տեսանյութից։

Գրանցի՛ր քո .հայ դոմենը։ Դու էլ միացի՛ր մեզ 🧡

🤗 Մայիսի 8-ին արի՛ միասին տոնենք .հայ-ի ծննդյան տարեդարձը Երևանի Սիզընս այգում։

🎁 Մասնակցի՛ր տոնական ֆլեշմոբին, ստացի՛ր նվերներ։

ℹ️ Ֆլեշմոբի մասին մանրամասները տե՛ս մեկնաբանությունների հղումով։

02/05/2026

ՉՏԵՍՆՎԱԾ ՓՈԴՔԱՍԹ | էպիզոդ 3 - Բրայլի այբուբենի արդիականությունը` տեխնոլոգիական դարում

Այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչ տեղ ունի Բրայլյան համակարգն արագ զարգացող թվային տեխնոլոգիաների աշխարհում։

էպիզոդ 3.
🎙️ Փոդքասթը վարում է Ալլա Սահակյան
🎧 Զրուցակից՝ Սենիկ Մուրադյան
🎞️ Մոնտաժը` Արև Գևորգյանի

Արդյո՞ք աուդիոգրքերը և screen reader-ները կարող են լիովին փոխարինել Բրայլին, թե՞ այն շարունակում է մնալ գրագիտության և լիարժեք կրթության առանցքային հիմք։ Կանդրադառնանք նաև ժամանակակից լուծումներին՝ թվային բրայլ սարքեր, նորարարական ուսուցման մեթոդներ և դրանց դերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույնության և զարգացման ճանապարհին։

ℹ Փոդքասթը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց մեդիաինտեգրմանը և ժամանակակից մեդիա հմտությունների զարգացմանն ուղղված «Չտեսնված» փոդքաստ դասընթացի շրջանակում, որն իրականացրել «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։ Մասնակիցները և փոդքաստ պատրաստողները հենց իրենք են, այս համայնքի ներկայացուցինչերը։

ℹ Համայնքի ներկայացուցինչների համար ժամանակակից մեդիա հնարավորությունները հասանելի դարձնելու նպատակով 2024-ին մեր գործընկեր «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ International Telecommunication Union-ի աջակցությամբ վերազինեց նաև «Մենք» ինտերնետային ռադիոյի ձայնագրման ստուդիան՝ վերագործարկելու նպատակով։

ℹ «Մենք» (radio-menq.am) ռադիոն ստեղծվել է 2016-ին՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, իրականացվել է Հայաստանի Կույրերի միավորման աջակցությամբ՝ միջազգային Internet Society կազմակերպության ֆինանսավորմամբ։

🔔 Հետեւեք մեր էջին մյուս էպիզոդները բաց չթողնելու համար!

__________

UNSEEN PODCAST | Episode 3 – The Relevance of the Braille Alphabet in the Technological Age

In this episode, we explore the role of the Braille system in the rapidly evolving world of digital technologies.

🎙️ Host: Alla Sahakyan
🎧 Guest: Senik Muradyan
🎞️ Editing: Arev Gevorgyan

Can audiobooks and screen readers fully replace Braille, or does it remain a fundamental pillar of literacy and comprehensive education? We also անդրադառնում ենք (explore) modern solutions such as digital Braille devices, innovative learning methods, and their role in supporting independence and development for people with visual impairments.

ℹ️ The podcast was produced within the framework of the “Unseen” podcast training program aimed at media integration and the development of modern media skills for people with visual impairments. The program was implemented by the Internet Society NGO, and both participants and podcast creators are representatives of this community.

ℹ️ To expand access to modern media opportunities for community members, in 2024 the Internet Society Armenia Chapter, with the support of the International Telecommunication Union, upgraded the recording studio of “We” Internet Radio to relaunch its operations.

ℹ️ “We” Radio (radio-menq.am) was founded in 2016 by the Internet Society NGO, with the support of the Armenian Union of the Blind and funding from the Internet Society.

🔔 Follow our page so you don’t miss upcoming episodes!

Photos from Internet Society Armenia Chapter's post 29/04/2026

📣 Աղջիկները ՏՀՏ-ում 2026 | Girls in ICT 2026

Կարևորի մասին 👇

💬 «Միջազգային նման արշավները լավ առիթ են STEM ոլորտում բազմափորձ մասնագետների և այդ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար միմյանց տեսնելու, հաղորդակցվելու, մասնագիտական զարգացման հնարավորությունները քննարկելու։ Ապագա մասնագետների համար այս հանդիպումները ճակատագրական կարող են դառնալ՝ կողմնորոշվելու, առաջ գնալու ուղիներ գտնելու առումով»:

©️ Վեսմիրա Հարությունյան` ԻՀՀՀ ՀԿ խորհրդի նախագահ

🔷 «Արհեստական բանականության գործիքները պարզ հարց ու պատասխանի համար օգտագործելը նպատակահարմար չէ։ Դրանք բոլորի և հատկապես ուսանողների սեփական մտահղացումներն իրականացնելու և սովորելու պրոցեսն արագացնելու հնարավորություն են։ Օգտագործեք այն որպես օժանդակող գործիք, բայց ոչ ձեր փոխարեն գործն անող»:

©️ Մերի Դավթյան` COPA, տվյալագետ

🔷 «Աշխատաշուկայում տեղ ունենալու համար կարևոր է մշտապես սովորելու պատրաստակամությունը պահպանել և նկատի ունենալ, որ AI գործիքներին տիրապետելն այսօր արդեն գործատուի պարտադիր պահանջներից մեկն է»։

©️ Անի Ալավերդյան` «Սինոփսիս Արմենիա», Ճարտարագիտական գերազանցության խմբի Ծրագրային ապահովման արդիականացում բաժնի հետազոտությունների և զարգացման առաջատար ճարտարագետ

🌐 ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը կարևորելով՝ այս տարի ևս «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն արդեն 9-րդ անգամ միացել էր Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) «Աղջիկները ՏՀՏ-ում» (Girls in ICT) համաշխարհային արշավին։ Դրա շրջանակում «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների համար կազմակերպել էր «AI զարգացումներ. թվային ապագա կերտող կանայք» հանդիպումը։



ITU Synopsys Armenia Gayane Markosyan

Photos from ISOC.am's post 27/04/2026

Ամբողջական ինֆորմացիան շարժման մասին 🔗 uaday.am , isoc.am

27/04/2026

🌐 Girls in ICT 2026
🔶 AI for development: Girls shaping digital future
📍

Special thanks to 🤝

🔸Meri Davtyan — Data Scientist, COPA
🔸Ani Alaverdyan — R&D Engineering Staff Engineer (EEG), Software Modernization, Synopsys Armenia

ITU Synopsys Armenia Gayane Markosyan

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Aram Khachatryan 17-3
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00