17.am
www.17.am
Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կայք
17.am-ը Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի պաշտոնական կայքն է: Պատանի թղթակիցների ցանցը միավորում է 14-ից 24 տարեկան հարյուրավոր պատանիների ու երիտասարդների Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից (այժմ նաև Արցախից ու Սփյուռքից), իսկ կայքում ներկայացվում են նրանց պատրաստած հոդվածները, լուսանկարները, ֆիլմերն ու տեսանյութերը իրենց հուզող ամենատարբեր թեմաների վերաբերյալ:
Հայաստանի պատանի թղթակիցների ցանց
10/05/2026
Ճամփեզրին
Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի
Ճամփեզրին | 17 Ազատ տարածք Երևան Տավուշ Ճամփեզրին Ֆոտոշարք 2026/05/10 Սերյոժա Առաքելյան
30/04/2026
Գյուղ տեղ
Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի
https://www.17.am/?p=49195
27/09/2025
Ամեն ինչ ներսս խառնվել է՝ ճիշտն ու սխալը, պատերազմն ու խաղաղությունը, անցյալն ու ներկան։ Այսօր լրացավ ուղիղ հինգ տարին այն օրվանից, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ ժամանակ դու ընդամենը տասնինը տարեկան էիր՝ դեռ մանկության շունչը շուրթերիդ, բայց արդեն տղամարդկության ծանրությունը ուսերիդ։ Դու կռվում էիր իմ, մեր ու բոլորիս համար, իսկ ես քեզ չէի ճանաչում։ Հիմա ճանաչում եմ։ Հիմա գիտեմ, թե ինչ աչքեր են տեսել պատերազմի սարսափը, ինչ ձեռքեր են սեղմել զենքը, և ինչ հոգի է մնացել այդ ամենից հետո։ Բայց մենք չենք խոսում։
Մինչև վերջին փամփուշտը | 17 Ինչն է ինձ հուզում, Հայոց Անմահների գունդը Երևան Մինչև վերջին փամփուշտը 2025/09/27 Սաբինա Դավթյան Ամեն ինչ ներսս խառնվել է՝ ճիշտն ու սխալը, պատերազմն ու խաղաղությունը, ա...
25/08/2025
Ժամանակի հետ մեկտեղ, դու դարձար ինձ համար մի ճրագ,
Լույս տվեցիր մութ խուղերում, դու դարձար ինձ համար մի սրբավայր,
Քո կամքը թելադրեցիր ամենքին, բայց ավա՜ղ, քեզ լսող չգտնվեցավ,
Մի՞թե ես եմ այն միակը, որ պիտ դառնամ քեզ համար փրկություն։
Հայրենի երկիր | 17 Կիրակնօրյա ընթերցանություն Ջավախք Հայրենի երկիր 2025/08/25 Անի Մարգարյան Ժամանակի հետ մեկտեղ, դու դարձար ինձ համար մի ճրագ, Լույս տվեցիր մութ խուղերում, դու դարձար ինձ ....
07/08/2025
Մեղվանոցում
https://www.17.am/?p=49177
Ֆիլմի հեղինակներ` Մարգարիտա Դիլբարյան, Մարատ Սիրունյան
05/07/2025
Կան օրեր, երբ հոգիդ ծանր է,
Երբ աչքերդ փակ ես անում ու միայն մի բան ես ուզում.
չեզոքություն։ Լռություն։ Հեռավորություն։
Երբեմն ուզում ես ամեն ինչ թողնել ու հեռանալ։ Հեռանալ մի վայրից, որտեղ քեզ խեղդում են հիշողություններն ու ցավերը, որտեղ գուցե քեզ չեն հասկանում, չեն ընդունում, որտեղ կոտրված երազներն ու հին կապերը կծկում են հոգիդ։
Երկիր, որից չես կարող փախչել | 17 Ազատ տարածք, Իմ էջը Երևան Երկիր, որից չես կարող փախչել 2025/07/05 Սաբինա Դավթյան Կան օրեր, երբ հոգիդ ծանր է, Երբ աչքերդ փակ ես անում ու միայն մի բան ես ուզում. չեզոքություն....
02/06/2025
Ես գնացի…
ոչ թե որովհետև քեզ չէի ուզում,
այլ որովհետև մնալը արդեն ինձնից կտորներ էր պոկում։
Ես քեզ սիրում էի՝ առանց հաշվարկի,
մերկ, չպաշտպանված, անհարմար։
Իսկ դու…
մոտենում էիր՝ կարծես ոտքդ սառույցին ես դնում։
Ես գնացի… | 17 Իմ էջը, Կիրակնօրյա ընթերցանություն Շիրակ Ես գնացի… 2025/06/02 Մարիամ Ղազարյան Ես գնացի… ոչ թե որովհետև քեզ չէի ուզում, այլ որովհետև մնալը արդեն ինձնից կտորներ էր պոկու....
24/05/2025
Մի քանի օր էլ, ու ամառ կգա…
Կգամ, մա…
Կգամ կփարվեմ քո այնքան ինձ կարոտած գրկիդ, ուր այնքան արագ մեծացա, որքան դու, մա…
Ինձ կգրկես, մա, կգրկենք իրար մայր ու աղջիկ, կարոտա՜ծ, շա՜տ կարոտած:
Ես քեզ երևի միշտ մոռացել եմ ասել, թե որքան կարևոր ես ինձ համար, որքան սիրելի, որքան թանկ։
Դու ինձ կրկին թևեր տուր, մա… Թևաթափ եմ եղել։
Կգամ, մա… | 17 Իմ էջը Սյունիք Կգամ, մա… 2025/05/24 Վարդիկ Բարխուդարյան Մի քանի օր էլ, ու ամառ կգա… Կգամ, մա… Կգամ կփարվեմ քո այնքան ինձ կարոտած գրկիդ, ուր այնքան արագ մեծացա, որքան դու, ....
18/05/2025
Այն տունը, որտեղ ես մեծացել եմ, կարծես հյուսված լիներ գրքերից։ Գրադարակների վրա շարքով դասավորված էին հաստափոր դասագրքեր` թերթերն արդեն մաշված, բայց բույրը՝ թարմ ու հին գեղարվեստական կտավներ։ Այդ գրքերի կողքին ապրում էին մորս ձայնը, տատիկիս հայացքը ու իմ ներսում անշշուկ աճող սերը՝ սովորելու, սովորեցնելու և երբեմն լուռ երազելու հանդեպ։
Գրքերից կառուցված տունը | 17 Ազատ տարածք, Իմ էջը Սյունիք Գրքերից կառուցված տունը 2025/05/18 Լիլիթ Պողոսյան / Ուլունց Նվիրվում է մորս, տատիկիս և իմ բոլոր ուսուցիչներին… Այն տունը, որտեղ ես մեծացել եմ,...
15/04/2025
Ոտքերս քայլեցին՝ ու ինձ դարձյալ քեզ մոտ բերեցին,
ձեռքերումս` շուշաններ,
աչքերումս` արցունքներ,
Ամեն քայլ մի հիշողություն էր կուլ տալիս լուռ,
Պապ ջան, էստեղ եմ, լսու՞մ ես դու ինձ,
Էլ ոչ ոք չունեմ, որ հասկանա հիմա…
Շուշաններ ու արցունքներ | 17 Իմ էջը Գեղարքունիք Շուշաններ ու արցունքներ 2025/04/15 Արաքսյա Տոնոյան Ոտքերս քայլեցին՝ ու ինձ դարձյալ քեզ մոտ բերեցին, ձեռքերումս` շուշաններ, աչքերումս` արցունքներ, Ամե...
09/04/2025
Հերոսները միայն պատմության մեջ չեն լինում: Նրանք ապրում են մեր կողքին, մեզ հետ, մինչև մի օր դառնում են անմահ: Իմ քեռին` Շահնազարյան Դավիթը, այդպիսին էր: Նա իր կյանքը նվիրեց Հայրենիքի պաշտպանությանը` 44-օրյա պատերազմի ամենածանր օրերին կռվելով մինչև վերջին շունչը:
Իսկական հերոսը | 17 Հայոց Անմահների գունդը Իսկական հերոսը 2025/04/09 Վիկտորյա Շահինյան Հերոսները միայն պատմության մեջ չեն լինում: Նրանք ապրում են մեր կողքին, մեզ հետ, մինչև մի օր դառնում են...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Website
Address
48 Abovyan Street
Yerevan
0009