Neuro Lab Edu Center
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Neuro Lab Edu Center, Education Website, Shirak, Yerevan.
Neuro Lab Edu Center-ը կրթական նախաձեռնությունների հարթակ է: Այստեղ կիրառվում են ոչ ֆորմալ կրթության մեթոդները, անհատական մոտեցումը, խաղարկայնացումը, իրականացվում են պատերից դուրս դասեր ու բաց միջոցառումները, կրթական ճամբարները և շատ ավելին:
14/05/2024
Ահա և իրականություն դարձավ Մասնագիտությունների Մարդկային Գրադարանը 🤩 Առաջին անգամ և սիրելի հայրաքաղաք Գյումրիում 😎
👩💼🧑⚕️15 վառ անհատականություններ ու իրենց գործի մասնագետներ հավաքվել էին մեկ վայրում որպես կենդանի գրքեր, իսկ մեր այցելուները՝ ընթերցողները, հնարավորություն ունեին կարդալ նրանց՝ անհատական զրույցների միջոցով ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:
Վայրը բավականին խորհրդանշական էր՝ Գյումրի՝ Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան 🙂
Ուրախ ենք, որ Մարդկային Գրադարան ձևաչափը նման գեղեցիկ բովանդակություն է ստանում նաև Հայաստանում և տարածում նոր մշակույթ 😉
Բոլորից շնորհակալ ենք այս իրականության մասը լինելու համար 💚
Ծանոթացեք մեր Մասնագիտությունների Մասնագիտությունների Մարդկային Գրադարան-ի 3-րդ գրքի հետ՝ Shahane Beglaryan. «Մասնագիտությունների աշխարհում իմ տեղն ու դերը»:
👩🏻💻Եթե երբևէ մտածել ես, թե ինչ մասնագիտություն ընտրել ու մասնագիտությունների աշխարհում ինչպես գտնել քո տեղն ու դերը, ապա արի միասին «կարդալու» մասնագիտությունների աշխարհը՝ Կարիերայի խորհրդատու/քոուչ Շահանե Բեգլարյանի հետ:
🫂«Սիրում եմ բացահայտել մարդկանց, ճանաչել նրանց մասնագիտությունների աշխարհը: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է, և բոլորն ունեն իրենց տեղն ու դերը ժամանակակից աշխատաշուկայում. շատ կարևոր է բացահայտել և զարգացնել մեր ուժեղ կողմերը՝ մեզ վերապահված դերը լավագույնս իրականացնելու համար:
Սա է իմ առաքելությունը մասնագիտությունների աշխարհում», - ասում է Շահանեն:
Շահանեն այժմ իրականացնում է դասընթացներ ամենազանազան կազմակերպություններում տարբեր տարիքային խմբերի հետ: Սիրում է իր գործը, մարդկանց հետ շփումը ու ոգեշնչվում, երբ տեսնում է իր կատարած գործի դրական ազդեցությունը մարդկանց մոտիվացիայի վրա:
Ծանոթացեք մեր Մասնագիտությունների Մարդկային Գրադարան-ի 2-րդ գրքի հետ՝ Angin Araqelyan. «Ես նկարներողներից եմ, բայց տեսախցիկով. մարզում ենք աչքերը» :👁
💻Անգինը մասնագիտությամբ լեզվաբան է, այժմ աշխատում է UNHCR-ի թեժ գծի համար, սակայն իր տարերքն ու սրտի գործը հենց լուսանկարչությունն է:
📸 «16 տարեկան էի, երբ իմ վարպետը (Սոնա Ա.-ն) ինձ հատիկ-հատիկ տեսնել սովորեցրեց, և արդեն 8 տարի է ինչ լուսանկարչության հետ համերաշխ ապրում եմ: 2 տարի աշխատել եմ «Զանան» մշակութային տանը. իմ մեծ փորձադաշտը, որտեղից քաղել եմ մարդկանց ու խցիկի մասին իմ գիտելիքների պրակտիկ մասը:
Իսկ հետո խելոք մարդկանց հետ ու լավ երկրներում թաքնված շատ գաղնիքներ եմ բացել: Ու հիմա երևի մի կիսատ գիրք եմ», - այսպես է իր մասին պատմում Անգինը: Իսկ դու ի՞նչ կկարդաս այս գրքում 😉
Ծանոթացեք մեր Մասնագիտությունների Մարդկային Գրադարան 1-ին գրքի հետ՝ Elen Avetisyann. «SMM և բլոգինգ. ինչպես լողալ թվային օվկիանոսում»:
🤔Եթե երբևէ մտածել ես քո բլոգն ունենալու մասին ու մարդկանց հետ կիսվել քո մտքերով ու խորհուրդներով, ապա արի «կարդալու» SMM մասնագետ և բլոգեր Elen Avetisyann-ին: 😎
Սա քո հնարավորությունն է ոչ միայն բացահայտել ոլորտի գաղտնիքները, այլև մոտիվացվել Էլենից ու սկսել այդքան սպասված գործը:
📈👩💻Էլենն արդեն հասցրել է համագործակցել տասնյակ գովազդային ընկերությունների հետ, աշխատել բազմաթիվ կազմակերպությունների հետ որպես սոցիալական մեդիայի պատասխանատու, ստեղծել ամենագունավոր ինտերնետային կոնտենտը, լինել այնպիսին, ինչպիսին կա ու հավաքել հետևորդների շքեղ բանակ:
🎨🤍Քեզ սպասվում է շատ վառ ընթերացանություն Էլենի հետ 😉
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Shirak
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when Neuro Lab Edu Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.