Ringtower
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ringtower, Advertising/Marketing, 15/4 Vardanants St, .
Մենք կազմակերպում ենք BookArt-ի և այլ նախագծերի շրջանակներում` գրողների, նկարիչների, թարգմանիչների, գործարարների և այլ ոլորտների կայացած անձանց հետ պանելային քննարկումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և այլն😍
Ի՞նչ բույր ընտրել գործնական հանդիպման գնալիս 🤔
Մարդիկ պետք է զգան ձեր օծանելիքը միայն այն ժամանակ, երբ մոտենում են ձեզ, ոչ թե այն պահին, երբ դուք մտնում եք սենյակ💙
Գործնական հանդիպումների ժամանակ օծանելիքը պետք է լրացնի ձեր կերպարը, այլ ոչ թե ուշադրություն գրավի։ Ահա մի քանի խորհուրդ․
🥰 Քանակը
💎Բավարար է 1-2 սեղմումը։
💎Եթե հանդիպումը փակ սենյակում է կամ երկար է տևելու, ավելի լավ է սահմանափակվել մեկ սեղմումով։
🥰Որտե՞ղ ցողել
💎Պարանոցի ստորին հատվածին կամ ականջի հետևում։
💎Կարող եք մեկ սեղմում անել նաև կրծքավանդակի հատվածին, որպեսզի բույրը մեղմ տարածվի։
🥰 Ինչպիսի՞ բույրեր ընտրել
Գործնական միջավայրի համար առավել հարմար են.
💎Թեթև ցիտրուսային բույրերը,
💎Մաքուր և թարմ նոտաները,
💎Նուրբ փայտային կամ ծաղկային բույրերը։
🚫Խուսափեք չափազանց քաղցր, ծանր կամ շատ ինտենսիվ բույրերից, քանի որ դրանք կարող են անհարմարություն պատճառել գործընկերներին։
🥰Երբ կիրառել
💎Օծանելիքը ցողեք հանդիպումից 20-30 րոպե առաջ, որպեսզի առաջին ուժեղ նոտաները մեղմանան։
💎Եթե հանդիպումը շարունակվում է ամբողջ օրը, սովորաբար անհրաժեշտ չէ օծանելիքը կրկին կիրառել։
🪙Գործնական միջավայրի «ոսկե կանոնը»
😊Եթե զրուցակիցը ձեր բույրը զգում է միայն մոտ տարածությունից, ապա օծանելիքը ճիշտ քանակով է կիրառվել։
---
#խորհուրդներ #օծանելիքիմասին
Օրեր կան, որոնք գունապնակ են💙
Սա իր տեսակով լրիվ այլ երեկո էր😍 Կայացավ📌Մայիսի 30-ին «Գույնը մատնում է» խորագրով հանդիպում-բանախոսությունը` դիզայներ, սինեսթետ Гаяне Мартиросянի հետ:
Շուրջ 2,5 ժամ բացահայտեցինք գույների աշխարի միջոցով, թե ինչո՞ւ չկա կնոջ և տղամարդու միջև հարմոնիա։
Արդյո՞ք նրանից չէ, որ էներգիայի գույնը հակամարտության մեջ է մեդիայի և գովազդների միջոցով մեր ուղեղում լցված սխալ ինֆորմացիայի հետ և այլն։
Անսահման հետաքրքիր էր լսել Գայանեին, ով տարիներով կուտակած ուսումնասիրությունները, գիտելիքները փորձում էր սեղմ ժամանակում հասցնել ներկաներին։ Համբերատար պատասխանում էր բոլորի հարցերին։
Բացահայտումներով լի աշխարհ էր, որը դեռ պիտի շարունակվի 💙
Շնորհակալություն Գայանե ջան, որ շատ մանրակրկիտ ես աշխատում, բացատրում և չես զլանում բոլորի հարցերին անհատապես պատասխանել 🫠
Շնորհակալություն նաև հետաքրքրասեր, բանիմաց ներկաներին, ովքեր ոիշադիր մոտ 2,5 ժամ լսում էին և ակտիվ մասնակցում❤️
#գույներըմատնումեն #գույներ
Հրաշալի մթնոլորտում կայացավ #Նեթվորկինգօր/ -ը և արդյունավոտ անցավ շնորհիվ ներկա գործարար կանանց💙
Բոլորը հնարավորություն ունեցան խոսել, պատմել զավեշտալի դեպքեր, կիսվել փորձով և իրար ոգևորել 🙂
Ուրախ ենք հայտնել, որ օծանելիքագործ Անահիտ Թունյանը 📌Մայիսի 16-ին սպասվող #Նեթվորկինգ օրը` -ին հանդես է գալու է խորհրդատվությամբ` «օծանելիքի գրագետ կիրառության» թեմայով 😍 Քանզի միջոցառմանը գործարար կանայք են լինելու, կարծում ենք լավ կլինի իմանանք, թե որտեղ ինչ բույր պիտի օգտագործենք ❤️
Տես իվենթը👇
https://www.facebook.com/share/18eTSiEpK1/
---
Նեթվորկինգ երեկոյին գրանցվելու համար գրեք մեզ 🙂
#Օծանելիքըարվեստէ
#գործարարժամ
11/05/2026
Ուրախ ենք հայտնել, որ 🙂 📌Մայիսի 16-ին սպասվող #Նեթվորկինգ օրը` -ի ընթացքում LAVart by Lusine Avdalyan բրենդի հիմնադիրը` Lusine Avdalyanը ներկաների համար հանդես կգա խորհրդատվությամբ` «Շարֆը որպես ամառային աքսեսուար և գործնական կերպարի մի մաս» թեմայով։
Ինչպես նաև 😉 սպասվում է նվեր Լուսինե կողմից` ամենակտիվ հարց ուղղողին 🩵
Իվենթը տես👇
https://www.facebook.com/share/18eTSiEpK1/
---
#աքսեսուարներ
#նեթվորկինգօր
#գործարարիվենթ
Contact the business
Telephone
Website
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |