e-bak.
e-bak-ը շենքերի կառավարման էկոհամակարգ է, որը ստեղծում է բնակիչների համար ավելի հարմար կյանք, իսկ համատիրությունների համար՝ ավելի հագեցած գործիքակազմ։
e-bak-ը շենքերի կառավարման էլեկտրոնային հարթակ է, որը ստեղծում է բնակիչների համար ավելի հարմար կյանք, իսկ համատիրությունների համար` ավելի հագեցած գործիքակազմ։
Այն միտված է պարզեցնելու բազմաբնակարան շենքերի կառավարման գործընթացը և ավտոմատացնելու անկանխիկ վճարումների հավաքագրումը։
Միացեք մեզ, որպեսզի ի վերջո լուծվի այս թնջուկը 🧶
29/05/2026
Հրազդանը միացել է e-bak-ին 💚
Շենքի խնդիրների համակարգային լուծում՝ e-bak-ով
Համլետ պապն այս պատասխանից հետո լցվել է հավատով, որ շքամուտքը կմաքրվի ու տանիքը կվերանորոգվի։
e-bak-ով համատիրության վճարները կատարելիս միջնորդավճար չկա, փոխարենը կան թվայինացված տվյալներ, հարմար գործիքակազմ՝ համատիրությունների և թափանցիկ պատկեր՝ բնակիչների համար։
Նկարահանման ընթացքում սուրճի մեքենայի մեջ կաթացել է 20,364 կաթիլ։ Իսկ e-bak-ին միացել է 120,000 բնակարան:
Շենքերի կառավարման գործում տվյալների ճշտգրիտ լինելը չափազանց կարևոր է։
01/05/2026
Ինչ է փոխվել և ինչ չի փոխվել 30 տարվա ընթացքում
08/03/2026
Երևանում կա մի փոքրիկ, բայց խորհրդանշական փողոց՝ Մարտի 8-ի փողոցը։ Այս անունը հիշեցնում է այն կարևոր դերի մասին, որ ունեն կանայք մեր հասարակության տարբեր ոլորտներում։
Ուրախությամբ նշում ենք, որ e-bak հարթակին միացած 70 համատիրություններից 16-ի ղեկավարները կանայք են։
Շնորհակալություն, որ մեզ շրջապատող աշխարհն ավելի լավ, ավելի հարմարավետ և բարի եք դարձնում։ Թող գարունը ոգեշնչի ձեզ, իրականանան ձեր երազանքներն ու ամեն օրը ժպտալու առիթներ բերի։
26/02/2026
Սկզբում գրում էին քարերի վրա։
Հետո՝ մատյաններում։
Հետո՝ excel-ում։
Հիմա՞
Կառավարումը տեղափոխվել է մեկ միասնական հարթակ։
21/01/2026
Տարին սկսում ենք լավ լուրով․ e-bak-ն արդեն հասանելի է Telcell Wallet-ում և վճարային տերմինալներում։
Համատիրության վճարումներն ավելի հեշտ է կատարել e-bak-ով՝ 0 դրամ միջնորդավճարով։ Իսկ համատիրության տեսուչի համեմատությունները՝ «տրանսպորտում վճարում ես, բա տան վարձն ինչի՞ չես վճարում»՝ այսուհետ, ձեր ցանկությամբ։
30/12/2025
Բակային համակարգի հաշտարար e-bak-ը շնորհավորում է Ձեր Ամանորն ու մաղթում հաշտ ու խաղաղ տարի։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
19a Koryun Street
Yerevan
0009
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |