Fin Consult
Ֆինանսական տեղեկատու
30/09/2021
2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով ⤵️
2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով Կառավարությունը հավանություն է տվել նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օր....
23/06/2021
ℹ Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը` օնլայն առևտրի խթանման միջոց
#էլեկտրոնայինհդմ
Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը՝ օնլայն առևտրի խթանման միջոց Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը պետք է իրականացնի տնտեսվարողըՀսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կ...
02/01/2021
🔺️ 2021թ հունվարի 1-ից փոխվում է սոցիալական վճարի դրույքաչափը 2.5 տոկոսի փոխարեն կիրառվելու է 3.5 տոկոս։
Հիմք՝ ՀՕ-72-Ն
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131963
#հարկայինփոփոխություն #նորդրույքաչափ #սոցիալականվճար #դրոշմանիշ
17/06/2020
👨💻👩💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը:
21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.
✅2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.
✅2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:
⚠️Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:
Ավելին` https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7124
#ՊԵԿ
petekamutner.am Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թ....
15/06/2020
❗️❗️Լավ լուր՝ տնտեսվարողների համար
Այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։
1️⃣ Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։
2️⃣ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։
✅ Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։
Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։
Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։
Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր։
UPDATE: Նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսում ենք անել 24-ժամյա ռեժիմով։ Այսինքն՝ մինչև հունիսի 20-ը օրենքը ընդունված ու ստորագրված կլինի։
Հրապարակումը Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից։
15/06/2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կենտրոնական բանկի (ԿԲ) աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:
Վարչապետ. Մարտին Գալստյանի գալով բանկային համակարգում նոր էջ է բացվում Վարչապետ. Մարտին Գալստյանի գալով բանկային համակարգում նոր էջ է բացվում
02/06/2020
Հրապարակվել է 2020-2021թթ ստուգումների պլանը ⤵️
www.petekamutner.am 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիր
⚖ Ընդունվել է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մայիսի 5-ին, որն ուժի մեջ է մտել մայիսի 8-ից։
#աշխատանքայինօրենսգիրք
Legislation: National Assemly of RA Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Babken Tunyan-ի նախաձեռնությանը, որով տնտեսվարողները հնարավորություն կստանան մինչև այս տարվա վերջ կատարվող կապիտալ ներդրումների ամորտիզացիոն մասհանումները կատարել ոչ թե նվազագույն 5 կամ 20 տարում, այլ ավելի արագ։
Draft 559: National Assembly of RA «3) Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոց....
17/04/2020
Շնորհավորում ենք պրն․ Martin Galstyan-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Մարտին Գալստյանը ԿԲ նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը ԿԲ նախագահ է ընտրվել
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |