Media Initiatives Center
Media Initiatives Center (MIC) is the former Internews Media Support NGO (Internews Armenia).
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախկին «Ինտերնյուս» Մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունն է։ Նոր անվանման եւ տարբերանշանի (լոգո) գրանցումը տեղի է ունեցել 2013 թ.-ի հուլիսի 3-ին։ Ազդարարելով կազմակերպության զարգացման եւ ինքնորոշման նոր փուլ, անվանափոխությունը, սակայն, չի նշանակում առաքելության եւ արժեքների փոփոխություն։
Խթանելով արտահայտման ազատությունը եւ ազատ լրատվամիջոցները՝ Մեդի
Ինչպե՞ս հասկանալ՝ ինչին վստահել, երբ ամեն օր բախվում ես կասկածելի պնդումների։
Հայաստանում գործարկված «iVerify Հայաստան» հարթակն ուսումնասիրում է ձեր կողմից ուղարկված կասկածելի, կեղծ կամ մանիպուլատիվ տեղեկությունները՝ օգտագործելով պաշտոնական և վստահելի աղբյուրներում առկա տվյալները։
Ստուգվում են ոչ թե կարծիքները, այլ փաստերը։
Եթե հանդիպել ես կասկածելի տեղեկության, ուղարկիր այն և ստացիր փաստերի վրա հիմնված պատասխան։
Հետք
CivilNet
#փաստացիխմբագրություն
27/05/2026
🐕 Տեան որոշել էր, որ առանց իրեն ոչ մի «թել» չի քանդվելու․․․
🧶 ԹելInk-ի ճամբարներում բազմաթիվ պատմություններ են հյուսվել։ Դրանցից մի քանիսի մասին որոշել ենք պատմել ձեզ։
Մեր վերջին ճամբարի «գլխավոր հերոսը» Տեան էր՝ Վարդաղբյուրի հյուրատան շունը, որ ճամբարականների հավատարիմ պահապանն էր գիշեր ու ցերեկ։ Արուսյակ Գյունաշյանի պատմությունը մի քիչ Տեայի, մի քիչ էլ բոլորիս մասին է․ այն կարող եք կարդալ այստեղ՝ https://mediainitiatives.am/tea-telink-story/
Իսկ նկարները պատմում են Գյումրիում հյուսված պատմությունների, նոր ծանոթությունների ու այն պահերի մասին, որոնք ԹելInk սթորիթելինգի ճամբարը վերածեցին հիշվող փորձառության։
Եթե դու էլ ուզում ես դառնալ այս պատմությունների մի մասը, մասնակցել քո փորձով ու գաղափարներով, գրանցվիր ԹելInk սթորիթելինգի ճամբարին` https://mediainitiatives.am/telink-storytelling-camps/
UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան
22/05/2026
«Մանկությունը՝ նշանառության տակ» նախագիծը ՄՆԿ ենթադրամաշնորհային ծրագրերից է:
Ֆոտոլրագրող Անի Գևորգյանն ու լրագրող Շուշան Փափազյանը վավերագրել են 2016-23 թթ ընթացքում Արցախում ադրբեջանական ագրեսիայի և հրետանակոծության հետևանքով մահացած հինգ երեխաների պատմություններն ու նրանց ընտանիքների ճակատագրերը:
Նախագծի գրանցած հաջողության արդյունքում ծնվել է համանուն ցուցահանդեսի գաղափարը, որը բացվեց մայիսի 15-ից Ժամանակակից արվեստի ինստիտուտում, քանի որ նախագծի հեղինակների համար կարևոր էր այս պատմությունները վերածել նաև տեսողական արխիվի՝ լրագրողական դիտանկյունից հեռանալով։
Շուշան Փափազյանն ասում է, որ այս կերպ ևս մեկ անգամ կարողացել ենք հարգել այս ընտանիքների կորուստը և ձայն տալ նրանց:
Անի Գևորգյանի խոսքով՝ ամենաարժեքավորն այն էր, որ այցելուների մեջ էին ոչ միայն արվեստով ու այս թեմայով հետաքրքրված մարդիկ, այլև ուսանողներ, ինչը ևս մի հնարավորություն էր ցույց տալու զգայուն թեմաների լուսաբանման նրբությունները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում՝ Ավետ Ավետիսյան 47 հասցեում։
—-
Նախագիծը իրականացվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։
European Union in Armenia
Կասկածի՛ր, Ստուգի՛ր, Վստահի՛ր․
Հայաստանում գործարկվել է iVerify.am-ը։
iVerify-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, «Հետք»-ի և «Սիվիլնեթ»-ի նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ։
Հատկապես ընտրություններին ընդառաջ՝ մեդիադաշտը ողողված է ապատեղեկատվությամբ, կեղծ ու մոլորեցնող լուրերով։ Երբեմն իսկապես շատ դժվար է հասկանալ, տարբերակել կամ ֆիլտրել տեղեկատվական ահռելի հոսքը։
iVerify-ը հենց այս նպատակով էլ ստեղծվել է․ եթե ունեք կասկածելի նյութեր, հակասական պնդումներ կամ մոլորեցնող տեղեկություններ, ուղարկեք մեզ կայքի միջոցով։ Մեր փաստեր ստուգող լրագրողները կգնան փաստերի հետքերով, կստուգեն, կուսումնասիրեն ու կհրապարկեն ճիշտ ինֆորմացիա։
Մեզ համար կարևոր են փաստերը, իսկ քո տեղեկացված որոշումները սկսվում են ստուգված և ճիշտ ինֆորմացիայից։
Hetq
CivilNet
#փաստացիխմբագրություն
🧶 ԹելInk-ը շրջում է Հայաստանի մարզերում։
Սթորիթելինգի ճամբարում սովորում ենք հետևել մեր մտքի թելերին, ստեղծել պատմություններ, շփվել, բացահայտել մեզ և ուրիշներին։
Ու եթե դու էլ ես ուզում դառնալ այս պատմությունների մի մասը, մասնակցել քո փորձով ու գաղափարներով, գրանցվիր ճամբարին՝ https://mediainitiatives.am/telink-storytelling-camps/
UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան
18/05/2026
🧶ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար կազմակերպում են սթորիթելինգի ճամբարներ։
Եթե 16-24 տարեկան ես, փնտրում ես տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ Այստեղ սովորելու ենք հյուսել պատմություններ՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։
Ճամբարները կանցկացվեն 2026թ-ի մայիս-հունիս ամիսներին Հայաստանի տարբեր մարզերում, յուրաքանչյուրը` 3 օր տևողությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։
Բոլոր մանրամասները՝ հայտարարության մեջ։
UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան
ԹելInk. սթորիթելինգի ճամբար երիտասարդների համար – Mediainitiatives Եթե 16-24 տարեկան ես, փնտրում ես տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ Այստեղ ս...
13/05/2026
🇦🇲 🇪🇺 Մայիսի 10-ին Երևանի Ազատության հրապարակում նշում էինք Եվրոպայի օրը։
Այս տարի ներկայացանք ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրով։
Տարիների ընթացքում Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ աջակցելով մեդիայի զարգացմանը, փաստերի ստուգմանը, երիտասարդների ներգրավվածությանը և մեդիագրագիտության տարածմանը։
Ծրագրի տաղավարում այցելուներին առաջարկում էինք «քաղցր ապատեղեկատվության» շոկոլադներ՝ տեղեկություն սպառելիս կասկածելու և ստուգելու կարևորության ուղերձով։ Խոսում էինք մեդիագրագիտության, փաստերի ստուգման և էթիկական լրագրության մասին, ինչպես նաև տրամադրում էինք Դիտորդ մարմնի կոնտակտները այն դեպքերի համար, երբ լրատվամիջոցի կողմից խախտվել են մարդկանց իրավունքները։
Ցանկացողներին ԲՏԻ-ի մեր գործընկերները օգնում էին ստուգել սարքերի կարգավորումները, հայտնաբերել հնարավոր վնասաբեր ծրագրերը և կատարել ծրագրային թարմացումներ։
Շնորհակալ ենք Եվրոպական միությանը վստահության և շարունակական համագործակցության համար։
European Union in Armenia
Yerevan Press Club
Media Diversity Institute
13/05/2026
🎬 «Ստուգված է»-ի վերջին թողարկման ընթացքում պարզում ենք, թե ինչ է իրականում ինֆլուենսեր լինելը։ Ինչպե՞ս են ինֆլուենսերները ձևավորում իրենց ազդեցությունը, ի՞նչ դժվարությունների են բախվում և արդյո՞ք նրանց կյանքը նույնքան կատարյալ է, որքան երևում է։
---
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia
#ԵրիտասարդներիԱռաջնորդություն
Ստուգված է երիտասարդների համար․ էպիզոդ 12 «Ստուված է»-ի վերջին թողարկման ընթացքում պարզում ենք, թե ինչ է իրականում ինֆլուենսեր լինելը։ Ինչպե՞ս են ինֆլուենսերները ձևավորում իրենց ազդեցությունը, ի՞նչ դ...
08/05/2026
📢 Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների մասին որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։
Առաջարկվող նախագծերի շրջանակում պատրաստված բովանդակությունը կարող է լինել կրթության, տնտեսության, ազգային անվտանգության, առողջապահության, մարդու իրավունքների և այլ թեմաներով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 18-ն է:
Մանրամասները և հայտը՝ հայտարարության մեջ։
---
Մրցույթի Լոտ 1-ն անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Մրցույթի Լոտ 1-ը համաֆինանսավորվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից։
Մրցույթի Լոտ 2-ն անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
European Union in Armenia
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation
Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար – Mediainitiatives Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների մասին որակյալ մ...
06/05/2026
Ընտրություններին ընդառաջ` սոցիալական ցանցերում տարածվող բովանդակությունն ու տեղեկատվական հոսքերը դառնում են առավել ազդեցիկ։ Եվ կարևոր է հասկանալ՝ ինչպես են ձևավորվում և տարածվում թիրախային նարատիվները, և ինչ դեր կարող են ունենալ տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը դրանց բացահայտման գործում։
🔎 Disint․ai հարթակը մոնիթորինգի է ենթարկում հայկական մեդիատիրույթը, սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվական հոսքերն ու դրանց զարգացումները։
Media.am-ի լրագրող Լուսինե Ոսկանյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում ներկայացրեց Disint.ai-ի տվյալների հիման վրա արված մշտադիտարկումը՝ տարածվող և թիրախային նարատիվների վերաբերյալ։
Հարթակի հիմնադիր Պավել Լիբերը պատասխանեց հարթակի հետ կապված հարցերին և ներկայացրեց՝ ինչպես է աշխատում այն։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնը իր խոսքում ընդգծեց Disint.ai հարթակի կարևորությունը նախընտրական շրջանում։
---
Միջոցառումը կազմակերպվել էր Konrad-Adenauer-Stiftung Armenia-ի հետ համագործակցությամբ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
3 Arshakunyats Avenue , 3rd Floor
Yerevan
0023