HAYQ Accounting
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HAYQ Accounting, Accountant, Yerevan.
Մենք գերազանցում ենք թվերը՝ ստեղծելով արժեք։
⚡Հաղթահարե՛ք հարկային և ֆինանսական դժվարությունները մեզ հետ։
⚡ Ձեր վստահելի գործընկերը բիզնեսում։
📞 +374 41 77֊79֊95
📩 [email protected]
11/04/2026
📢 Ուշադրությո՜ւն,
Ըստ ՀՀ Կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի N 109-Ն որոշման՝
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
📅 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:
✅ Միացի՛ր էջին։
📲 +37441777995
📩 [email protected]
25/03/2026
📢 Կարևոր փոփոխություն ՀՀ հարկային օրենսգրքում
❗Ընդունվել է նախագիծ, որով սահմանվում են նոր պահանջներ բժշկական ծառայությունների հաշվառման և վճարումների վերահսկման համար։
☝️ Այսպիսով․
▪️ յուրաքանչյուր մատուցված բժշկական ծառայության համար պետք է առկա լինի էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված անհատականացված նույնականացման ծածկագիր,
▪️ էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական կազմակերպությունները և ԱՁ-ները պարտավոր են կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, եթե վճարումն ընդունվում է վճարային տեխնոլոգիաների միջոցով,
▪️ նույնականացման ծածկագիրը ներառվելու է նաև հաշվարկային փաստաթղթերում։
📅 Օրենքը ուժի մեջ է մտնելու 2026թ․ ապրիլի 1-ից, իսկ անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն 60 օրվա ընթացքում։
✅ Պահպանի՛ր փոստը, որ չկորցնես։
📲 +37441777995
📩 [email protected]
17/03/2026
📢 Ուշադրությո՜ւն,
☝️ ՊԵԿ նախագահի N 103-Ն հրամանով սահմանվել է հարկ վճարողի անձնական էջից ներբեռնվող փաստաթղթերի QR կոդի նույնականացման կարգը։
✅ QR կոդի սքանավորմամբ կարելի է ստուգել փաստաթղթի վավերականությունը և համեմատել այն ՊԵԿ բազայում առկա բնօրինակի հետ։
🤔 Իսկ ո՞ր փաստաթղթերն են ներառված ցանկում.
▪️ Անձնական հաշվի քարտի քաղվածքներ,
▪️ Հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ,
▪️ Ռեզիդենտության կարգավիճակի հաստատման տեղեկանքներ,
▪️ Ներկայացված բոլոր հաշվարկ-հաշվետվությունները,
▪️ ՊԵԿ վարչական ակտերն ու որոշումները։
📅 Հրամանն ուժի մեջ է մտնում QR կոդերի համակարգի ներդրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
✅ Ավելին իմանալու համար հետևի՛ր էջին։
📲 +37441777995
📩 [email protected]
01/03/2026
📢 Կարևոր նորություն եկամուտների հայտարարագրման վերաբերյալ։
☝️Որոշ եկամուտներ չեն հայտարարագրվում, եթե
💵 դրանք ՉԵՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ 1 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԸ։
📅 Սա վերաբերում է 2024 թվականին և դրանից հետո ընկած հաշվետու տարիներին:
❗Եթե վերոնշյալ եկամուտները գերազանցում են 1 մլն ՀՀ դրամը, ապա հայտարարագրման ենթակա է ամբողջ գումարը:
✅ Տվյալ եկամտատեսակներին ծանոթանալու համար կապ հաստատե՛ք մեզ հետ։
📲 +37441777995
📩 [email protected]
23/02/2026
📢 Սիրելի՛ հետևորդներ,
☝Ի հավելումն մեր նախորդ՝ ապրիլի 1-ից պետական վճարները անկանխիկ եղանակով կատարելու մասին հրապարակումների, հարկ ենք համարում նշել, որ․
▪️ Այն քաղաքացիները, ովքեր դեռևս կենսաթոշակ կամ նպաստ ստանում են կանխիկ եղանակով, կարող են մինչև 2026 թ․ մարտի 5-ը դիմում ներկայացնել և ընտրել իրենց ցանկությամբ վճարող բանկը։
▪️ Եթե մինչև մարտի 5-ը դիմում չներկայացվի, բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով։
▪️ Մարտի 5-ից ապրիլի 1-ը բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։
▪️ 2026 թ․ ապրիլի 1-ից հետո ներկայացված դիմումների դեպքում բանկի փոփոխությունը կկատարվի ընդհանուր կարգով։
▪️ Սուրհանդակային ծառայությամբ քարտերը կառաքվեն միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին։
▪️ Քարտով անկանխիկ գործարքների դեպքում հնարավոր է ստանալ մինչև 20% հետվճար (մինչև 10,000 դրամ)։
✅ Բոլոր օրենսդրական թարմացումները մեկ վայրում։
📲 +37441777995
📩 [email protected]
16/02/2026
📢 Ուշադրությո՜ւն
ՀԵՏԱՁԳՎԵԼ է աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու իմպերատիվ պահանջը։
☝️ Այսպիսով, փոփոխություններով սահմանվել է․
📅 աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1,
📅 գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
❗Կարևոր է իմանալ, որ․
▪️ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
▪️ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
✅ Ոլորտում օրենսդրական փոփոխությունների մասին իրազեկված լինելու համար միացի՛ր էջին։
📲 +37441777995
📩 [email protected]
10/02/2026
📢 Ուշադությո՜ւն
Այսուհետ բոլոր բանկերի վճարային տերմինալներով կգործի նույնականացման համակարգ հետևյալ գործարքները կատարելիս՝
▪️Քարտերի և հաշիվների համալրում,
▪️Արտարժույթի փոխանակում։
🤔 Իսկ ինչպե՞ս կարելի է անցնել նույնականացում։
☝️ Տերմինալով գործարքի տեսակը ընտրելուց հետո համակարգը կառաջարկի անցնել նույնականացում imID միասնական նույնականացման համակարգի միջոցով։
Եթե Ձեզ մոտ ակտիվ է imID բջջային նույնականացումը, անհրաժեշտ է մուտքագրել այն հեռախոսահամարը, որով Ձեր բջջային օպերատորի կողմից ակտիվացվել է imID նույնականացումը։ Այնուհետև Ձեր սմարթֆոնում կցուցադրվի PIN կոդի մուտքագրման պատուհան։
‼️Կարևոր է իմանալ․
▪️PIN կոդը սահմանվում է imID բջջային նույնականացումն ակտիվացնելու պահին։
▪️PIN կոդը 3 անգամ սխալ մուտքագրելու դեպքում imID համակարգը կբլոկավորվի։
▪️Ապաբլոկավորման համար անհրաժեշտ է դիմել Ձեր բջջային օպերատորին։
☝️Եթե Ձեզ մոտ ակտիվ չէ imID բջջային նույնականացումը, անհրաժեշտ է բացված պատուհանում պարզապես մուտքագրել․
▪️ Անուն, ազգանուն
▪️ Հեռախոսահամար
✅ Հետևե՛ք մեզ, խուսափե՛ք անհարկի խնդիրներից։
📲 +37441777995
📩 [email protected]
28/01/2026
Միշտ հիշենք, որ անկախ նրանից թե որքան հավատարիմ կլինեն մեր բարեկամ պետությունները, կամ ուժեղ մեր ռազմավարական դաշնակիցները, Հայաստանի հանրապետության խաղաղության ՄԻԱԿ երաշխավորը եղել է, կա ու կլինի Հայոց Բանակը և սահմանին կանգնած Հայ Զինվորը։
Կանգնենք միշտ զինվորի կողքին, և անկախ նրանից՝ հաշվապահ ենք, իրավաբան թե՝ ուսուցիչ, մեր լուման ներդնենք Հայոց Բանակի զարգացման և հարատևության գործում։
Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ,
Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր։
26/01/2026
☝️ Ի լրումն նախորդ հրապարակման․
📅 Սույն թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։
💜 Պահպանի՛ր փոստը, որպեսզի խուսափես անհարկի ֆինանսական և հարկային խոչընդոտներից։
📲 +37441777995
📩 [email protected]
25/01/2026
📢 Ուշադրությո՜ւն
▪️ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8 տոկոսով ավելի՝ 20 տոկոս հետվճարի համակարգը։
▪️ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր գործարքները կկատարեն անկանխիկ՝ ARCA քարտերի միջոցով, կստանան 2 տոկոս հետվճար։
▪️ Այն թոշակառուների համար, ովքեր ձեռք կբերեն ARCA քարտը որպես կենսաթոշակային քարտ, կգործի 20+2 սկզբունքը։
▪️ Եթե մինչ այժմ որոշ խմբեր (75+, հաշմանդամներ) իրենց ընտրությամբ կարող էին թոշակ, նպաստ ստանալ կանխիկ, ապրիլի 1-ից կընդգրկվեն անկանխիկի համակարգում։
✅ Մենք բարդ և խճճված օրենսդրական փոփոխությունները ներկայացնում ենք պարզ և հասկանալի լեզվով, միացի՛ր էջին իրազեկված լինելու համար։
📲 +37441777995
📩 [email protected]
24/01/2026
📢Փոփոխություն, որի իմացությունը կօգնի խուսափել օրինական վճարամիջոց չհանդիսացող դրամի ընդունումից և այլ ֆինանսական խնդիրներից։
📅 Ապրիլի 15-ից 2-րդ շարքի բոլոր տարիների
1 000, 5 000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամները
(1999, 2001, 2003, 2006, 2007, 2008, 2009, 2011, 2012, 2015 թթ.)
դադարում են լինել օրինական վճարային միջոց։
❗Ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:
☝️ Կարգելվի նաև վաղուց մետաղադրամով փոխարինված 500 դրամանոց թղթադրամի կիրառումը։
✅ Անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին առաջինը տեղեկանալու համար միացի՛ր էջին։
📲 +37441777995
📩 [email protected]
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:30 - 18:00 |
| Tuesday | 09:30 - 18:00 |
| Wednesday | 09:30 - 18:00 |
| Thursday | 09:30 - 18:00 |
| Friday | 09:30 - 18:00 |