Yerevan Events
Երևանյան մշակութային և ժամանցային միջոցառումների ուղեցույց:
Բեռնեք անվճար Yerevan events հավելվածը
Yerevan events (Երևանյան միջոցառումներ) նախագիծը ուղեցույց է, որը կօգնի Ձեզ հետևել Երևանյան մշակութային, ժամանցային, կրթական, սպորտային և այլ միջոցառումներին, ինչպես նաև կինոթատրոնների կինոցուցադրություններին: Yerevan events-ը հաղորդակցային գործիք և կապող օղակ է միջոցառումներ կազմակերպողների և ժամանցասերների միջև: Հետևելով մեզ, Դուք մշտապես տեղեկացված կլինեք ինչպես առանձին հաստատության, այնպես էլ
14/08/2026
Ինչպես նախկինում նշել էինք, այս տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կնշվի Օգոստոսի 16-ին ։
Այդ օրը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, և կկատարվի Խաղողօրհնության կարգ 🍇։
#երևանյանմիջոցառումներ #խաղողօրհնեք Qahana.am
11/08/2026
✨ ՄԵԿ ԵՐԵԿՈ, ՈՐԸ ՉԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ 🎷✨
Նյու Յորքից՝ direct դեպի Տիգրան Ձիթողցյանի Արտ Ստուդիո: 🎨🎤
✨ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ բացառիկ երաժշտական իրադարձություն է սպասվում. երգչուհի և կոմպոզիտոր Աստղիկ Մարտիրոսյանը առաջին անգամ կներկայացնի իր նոր՝ «Portraits in Between» ալբոմը։
✨ Բեմում կլինեն անվանի վիրտուոզները.
🎻 Արտյոմ Մանուկյան (թավջութակ)
🎹 Սամվել Գասպարյան (դաշնամուր)
🚀 8 հեղինակային ստեղծագործություն՝ ծնված աշխարհի տարբեր քաղաքներում, որոնք միահյուսվում են մեկ անկրկնելի պատմության մեջ։ Սա պարզապես համերգ չէ, այլ ճանապարհորդություն, որտեղ յուրաքանչյուր նոտա կրում է իր քաղաքի ու ներքին ապրումների հետքը։
📍 Վայրը՝ Տիգրան Ձիթողցյանի Արտ ստուդիո
🕒 Մուտքը՝ 18:00 | Սկիզբը՝ 19:00
⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստուդիոյի ձևաչափով պայմանավորված՝ տեղերը խիստ սահմանափակ են:
🎟 Ապահովե՛ք Ձեր տեղը այս անկրկնելի երեկոյին. ( https://bit.ly/3TOv0b2 )
#երևանյանմիջոցառումներ TM PRODUCTION
EQUINOX: Electronic & Live Fusion Fest (Summer Chapter 2026)
TM PRODUCTION -ը ներկայացնում է իր նոր բացառիկ երաժշտական նախագծերից մեկը՝ EQUINOX: Electronic & Live Fusion Fest։
EQUINOX-ը մշակութային նոր ֆեստիվալ է, որի նպատակն է կենդանի, էթնիկ երաժշտության և բնական գործիքների հնչողությունը սինթեզել ժամանակակից էլեկտրոնային երաժշտության հետ:
Ֆեստիվալն անցկացվելու է տարվա չորս եղանակներին՝ յուրաքանչյուր անգամ ներկայացնելով Հայաստանի պատմամշակութային բացառիկ վայրերն ու բնության գրկում ստեղծելով կենդանի երաժշտական էներգետիկա։
Ամառային թողարկումը (Summer Chapter 2026) տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ Գառնու հեթանոսական տաճարի համալիրի տարածքում։ Մեկ հարթակում կմիավորվեն հայկական ֆոլկի և դասական երաժշտության վիրտուոզներն ու էլեկտրոնային երաժշտության լավագույն արտիստները.
Ջիվան Գասպարյան կրտսեր (Դուդուկ)
Արտո Թունչբոյաջյան (Հարվածային գործիքներ և վոկալ)
Արտյոմ Մանուկյան (Թավջութակ)
Սամվել Գասպարյան (Ստեղնաշարային գործիքներ)
Նիկոլայ Մադոյան (Ջութակ)
Անահիտ Վարդանյան (Դաշնակահար, պրոդյուսեր, Live Act)
Հայկական դարավոր երաժշտական գործիք հանդիսացող դուդուկը, Գառնու տաճարի խորհրդավոր մթնոլորտը և էլեկտրոնային ռիթմերի աննախադեպ սինթեզը խոստանում են դառնալ այս ամառվա ամենահիշվող երաժշտական իրադարձություններից մեկը։
#երևանյանմիջոցառումներ Arto Tunçboyacıyan Jivan Gasparyan Jr.
05/08/2026
🎉 ✨ Սիրելի՛ հետևորդներ, մոտենում է տարվա ամենասիրված և լուսավոր հոգևոր-ազգային տոներից մեկը` Խաղողօրհնեքը: ✨ 🍇:
Այս տարի այն նշվելու է օգոստոսի 16-ին:
📌 Սպասվող միջոցառումների մասին կասենք, երբ հայտնի լինի:
Հետևե՛ք մեր էջի թարմացումներին, որպեսզի բաց չթողնեք տոնական ծրագրի մանրամասները:
#երևանյանմիջոցառումներ #Խաղողօրհնեք #Աստվածածին #ՎերափոխմանՏոն #Օգոստոս16 #Միջոցառումներ #Հայաստան
🎬 Այն, ինչ մնում է կուլիսներում…
Ներկայացումը միայն բեմը չէ: Սա մի ամբողջ ճանապարհ է․
▫️ Առօրյայից՝ մինչև բեմական կերպար,
▫️ Փորձերից ու կուլիսներից՝ մինչև անմար ծափահարություններ:
⚡️ ՇՈՒՏՈՎ․ բացահայտում ենք թատրոնի ամենահետաքրքիր կողմը՝ դերասանների հետ միասին:
🔔 Միացրե՛ք ծանուցումները, որ բաց չթողնեք։
#երևանյանմիջոցառումներ #արիթատրոն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
27/07/2026
Պատրաստվե՛ք ամռան ամենառիթմիկ ու անսպասելի երաժշտական կոլաբորացիային։ Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբն ու Gorgeouz Beats-ը միավորվել են՝ ներկայացնելու աննախադեպ «BRASS & BEATS» նախագիծը։
✨ Ի՞նչ է սպասվում.
Փողային ավանդական հնչյունների և էլեկտրոնային ռիթմերի հզոր միաձուլում, որը կստիպի պարել բոլորին։ 1 ժամ NON-STOP էներգիա և հայկական երաժշտության բոլորովին նոր ձևաչափ։
🎼 Դիրիժոր և գործիքավորող՝ Դավիթ Գյոդակյան
🎤 Մասնակցությամբ՝ Տիգրան Քախվերջյան, Սևադա Համբարչյան, Գրիգոր Քարտաշյան, Գրիգոր Դավթյան
🗓 Երբ՝ Հուլիսի 28 | ⏰ Ժամը՝ 20:00
📍 Որտեղ՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգի (Seasons Park)
👉 Նշի՛ր մեկնաբանություններում ընկերոջդ, ում հետ գալու ես, ու պահի՛ր ամսաթիվը յոթերորդ օրվա պլաններում։ 🎶
#երևանյանմիջոցառումներ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
17/07/2026
Պլաններն արդեն գծե՞լ եք, թե՞ սպասում եք ինտուիցիային 😉👇
Ուրբաթ երեկոն ստեղծված է սիրելի փողոցներով աննպատակ քայլելու, սիրուն երաժշտություն լսելու ու համեղ բաներ փորձելու համար։
#երևանյանմիջոցառումներ Yerevan Events
15/07/2026
🍻 Գարեջրի Օրերին ընդառաջ․ սիրով ու պատասխանատվությամբ
Ամառ, տաք երեկո ու սառը գարեջուր… Էլ ի՞նչ է պետք կատարյալ հանգստյան օրերի համար։ 😍✨
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի սրտում՝ Զաքյան փողոցում, մեկնարկում են սպասված «Գարեջրի օրերը»։ 🎸🍺
Սպասվում է անմոռանալի եռօրյա տոն՝ լավագույն բենդերի կենդանի հնչողությամբ, համեղ սննդի տաղավարներով ու երևանյան անկրկնելի ջերմությամբ։
⚠️ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սիրելի՛ համաքաղաքացիներ, որպեսզի տոնը անցնի հարթ, անվտանգ ու կազմակերպված, խնդրում ենք ծանոթանալ երթևեկության ժամանակավոր փոփոխություններին․
🚧 Փողոցի փակում.
Փառատոնի նախապատրաստական աշխատանքների պատճառով հուլիսի 16-ին՝ ժամը 07։00-ից, կդադարեցվի երթևեկությունը հետևյալ հատվածում․
Մ․ Խորենացի - Զաքյան խաչմերուկից մինչև Զաքյան - Գ․ Լուսավորիչ խաչմերուկը։
🚗 Մեքենաների տարհանում և կայանում.
Հուլիսի 16-ին՝ ժամը 07։00-ից, կմեկնարկի նշված հատվածներում կայանված մեքենաների տարհանումը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ բոլոր մեքենաները դուրս են բերվում տարածքից ամեն օր մինչև ժամը 12։00-ն։
Հորդորում ենք օգտվել հարակից փողոցներից՝ նախապես պլանավորելով Ձեր երթուղիներն ու կայանումը։
🔄 Երթևեկության վերականգնում.
Երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի հուլիսի 20-ին՝ ժամը 07։00-ից։
Շնորհակալ ենք Ձեր ըմբռնման և աջակցության համար։ Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին նշելու այս հրաշալի տոնը։ ❤️
📍 Զաքյան փողոց
📅 Հուլիսի 17, 18, 19
#երևանյանմիջոցառումներ #ԳարեջրիՕրեր #Երևան #Զաքյան EventToura / ԷվենտՏուրա
13/07/2026
Վարդավառ 2026. Հրապարակի մեծ փարթին 🥳💦
Տարվա ամենաուրախ, ամենաթաց ու սպասված տոնն այսօր իր շուրջն էր հավաքել բոլորին: Հանրապետության հրապարակը վերածվել էր հսկայական տոնախմբության ու բացօթյա փարթիի:
📸 Մեր օրվա ամփոփումը՝ նկարներում: Ժպիտներ, լիքը ջուր ու անմոռանալի պահեր:
Շնորհավոր Վարդավառ: Թող ձեր կյանքն էլ այսօրվա պես վառ ու լիքը էմոցիաներով լինի: ✨
#երևանյանմիջոցառումներ #վարդավառ2026 #Վարդավառ #
06/07/2026
Մինչև Վարդավառ մնացել է ընդամենը 6 օր։ Պատրաստվո՞ւմ եք, թե՞ նոր եք հիշում։ 😉
Ահա հուլիսի 12-ի քո պլանը...
💦 Ուր և երբ գնալ Վարդավառին. Իրադարձությունների ամբողջական ժամանակացույցը 👇
Հուլիսի 12-ին բոլոր ճանապարհները տանում են դեպի տարվա ամենասիրված տոնը 🪣։ Եթե ուզում եք օրը պլանավորել այնպես, որ հասցնեք լինել ամենահետաքրքիր վայրերում, պահպանեք այս ուղեցույցը։
📅 Հուլիսի 12-ի ժամանակացույցը.
⏰ 12։00 - 20։00 — Ջրային ակտիվություններ՝ Հանրապետության Հրապարակում 🌊
⏰ 12։00 - 20։00 — Սննդի գոտի՝ Պապ թագավորի - Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում 🍔
⏰ 13։00 — Վազքի մարաթոնի մեկնարկ 🏃♂️
⏰ 13։00-ից սկսած — Տոնական դիսկոտեկ և կենդանի հնչողությամբ կատարումներ Հանրապետության Հրապարակում՝ սիրված ու հրավիրված արտիստների մասնակցությամբ 🎧🎤
👉 Տարածեք (Share) այս նյութը ձեր էջում, որպեսզի ընկերներն էլ տեղեկացված լինեն, և միասին որոշեք ձեր ընթացքը։
Սիրով սպասում ենք բոլորին՝ բարձր տրամադրությամբ և, անպայման, ջրի պատրաստի «զենքերով»։ 🔫
#երևանյանմիջոցառումներ #վարդավառ #վարդավառ2026
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
Yekmalyan 6
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |