AMPERA
AMPERA is a consulting and project management company. It was established in 2006.
In 2006-2024 the Company acted as AM Partners Consulting Company and was renamed to AMPERA in May 2024. Monitoring and Evaluation
Feasibility Studies
Needs Assessments
Business & Investment Planning
Economic analysis of enterprises
Market Surveys & Research
Sociological Surveys
Strategic Planning
Social-Economic Studies
Trainings and Seminars
29/05/2026
Hermine Ghazaryan
22/02/2026
Артём Варданян
16/02/2026
📣 Աշխատանքի առաջարկ
🔵 Առաջիկա 6 ամիսներին մեր ընկերությունն իրականացնելու է մի քանի համապետական հետազոտություններ` դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով
🔵 Այդ հետազոտություններին մասնակցելու համար մեր թիմ ենք հրավիրում հետազոտությունների դաշտային աշխատանքների ղեկավարման/համակարգման փորձ ունեցող անձանց` ԴԱՇՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ-ՀԱՄԱԿԱՐԳՈՂ աշխատելու համար
👇ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
🔵 Կատարել ներկայացուցչական գործառույթներ` բնակավարում ներկայանալ տեղական իշխանություններին և ներկայացնել Ծրագիրը և կազմակերպությանը.
🔵 Իրականացնել դաշտում հարցազրուցավարների աշխատանքի կազմակերպում և աշխատանքի բաժանում` տարածքի/փողոցի ընտրություն, հասցեների, քանակների, քվոտաների բաշխում.
🔵 Իրականացնել զուգայցեր տնային տնտեսություններ (ՏՏ)՝ հարցազրուցավարների աշխատանքի որակը ստուգելու համար.
🔵 Իրականացնել հետայցեր ՏՏ՝ հարցազրուցավարների կողմից ընտրված ռեսպոնդենտին և հասցեն ստուգելու համար.
👇ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
🔵 Ունենալ դաշտային աշխատանքների համակարգման ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ.
🔵 Ծրագրի շրջանակներում չունենալ այլ զբաղվածություն.
🔵 Չունենալ ժամային սահմանափակումներ.
🔵 Լինել թիմային և կարգապահ.
👇ԱՌԱՋԻԿԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ
🔵 Աշխատանքային տարածքները՝ Երևան և բոլոր մարզեր
🔵 Աշխատանքի տևողությունն առաջիկա հետազոտությունում՝ 1-2 ամիս
🔵 Աշխատանքի օրվա տևողությունը՝ չնորմավորված
🔵 Աշխատանքի մեկնարկը՝ 2026թ. փետրվարի 25
👇ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵ՞Լ
🔵 CV ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին, CC` [email protected] հասցեին.
🔵 Հարցերի համար զանգել (099) 01-71-81 հեռախոսահամարով՝ հետազոտությունների ղեկավար-համակարգող ՄԵԼԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
🔵 ԴԻՄԵԼ մինչև 2026թ.-ի փետրվարի 23-ը
22/01/2026
📣 #հարցազրուցավարի #աշխատանքի հրավեր
Հարցազրուցավար ԱՄՊԵՐԱ խորհրդատվական և ծրագրերի կառավարման ընկերությունն իրականացնում է հետազոտություններ, որոնց շրջանակներում իրականացվում են հարցումներ՝ ՀՀ տնային տնտեսությ....
14/01/2026
🔵 Առաջինի «Լուրերի» անդրադարձը ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատում - #բարոմետր 2025-ի արդյունքներին:
🔵 ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների 3-րդ ազգային հետազոտությունն իրականացվել է AMPERA-ի կողմից, ՀՀ Կենտրոնական բանկի (Central Bank of Armenia) պատվերով:
Vardan Aghbalyan
Vahe Mambreyan
Davit Kharatyan
Ֆինանսական կարողությունների ինդեքսը գերազանցել է ազգային թիրախները Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...
10/01/2026
Արմեն Մամբրեյան
08/01/2026
📣 Համալրում ենք ՀԵՏԱԶՈՏՈՂ-ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐՆԵՐԻ մեր թիմը...
🔵 Մենք անում ենք ՀՀ բնակչության հետ դեմ առ դեմ հարցումներ՝ տնայցերով:
🔵 Մենք աշխատում ենք մեր սիրուն երկրի ամբողջ տարածքում՝ Երևանում, մարզերի քաղաքներում և գյուղերում:
🔵 Եթե ունեք աշխատելու և եկամուտ վաստակելու ցանկություն, ինչպես նաև մարդկանց հետ հաղորդակցության հրաշալի ունակություններ՝ եկեք մեզ մոտ և միացեք լուսավոր և պայծառ մարդկանց մեր թիմին:
🔵 Տնային տնտեսություններում հարցազրույցների փորձը կդիտվի որպես առավելություն:
🔵 Օրական կարելի է վաստակել 10-15 հազ. դրամ (զուտ):
🔵 Աշխատանքի մյուս մանրամասները կքննարկենք դիմորդների հետ:
🔵 Մեր թիմը համալրելու ենք փուլերով: Այս փուլում մասնակցության հայտեր կընդունենք մինչև 2026թ.-ի հունվարի 22-ը: Շուտ դիմելը խրախուսվում է. դիմորդների հետ կապ կհաստատենք անմիջապես:
🔵 Դիմորդներն իրենց հետաքրքրության նամակը և/կամ CV-ն կարող են ուղարկել հետևյալ հասցեներին.
🔸 To: [email protected]
🔸 CC: [email protected]
30/12/2025
🔵 Սիրելի ընկերներ, գործընկերներ, հետևորդներ
🔵 Սիրելի հայրենակիցներ
🔵 Մեր թիմի անունից ողջույններ, շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում ձեզ, մեր երկրին և ժողովրդին: Մաղթում ենք անկորուստ տարի: Առողջ և խաղաղ եղեք!
🇦🇲 Աստված պահապան մեր երկրին!
Vahe Mambreyan
Vardan Aghbalyan
27/12/2025
ՀԵՏԱՔՐՔԻՐ․․․
🔵 Օրեր առաջ ՀՀ Կենտրոնական բանկում (Central Bank of Armenia) կայացավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) 2-րդ փուլի մշակման և իրագործման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում AMPERA-ի գործընկեր և ծրագրերի ղեկավար Vardan Aghbalyan-ը ներկայացրեց ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման (ՖԿԳ) 3-րդ ազգային հետազոտության ( #բարոմետր 2025) արդյունքները:
🔵 Ներկայացվող ցուցանիշներից մեկը ՀՀ բնակչության մեջ ՊԱՐԶ ՏՈԿՈՍ ՀԱՇՎԵԼՈՒ ՈՒՆԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ մասնաբաժինն էր։ ՖԿԳ 2025-ի արդյունքներով՝ մեր բնակչության ընդամենը 2️⃣8️⃣%-ն է կարողանում պարզ տոկոս հաշվել։ Արձանագրեցինք, որ, ցավոք, ֆինանսական կարողությունների տեսանկյունից այս կարևոր գիտելիքը մեր երկրում գտնվում է անբավարար մակարդակի վրա։ Ավելին, վերջին 10 տարում այդ հարցում ունենք իրավիճակի վատթարացում։
🔵 Նիստին ներկա էր ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը (Zhanna Andreasyan, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), ով հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք այլ երկրների հետ համեմատական տվյալներ, որոնք թույլ կտային համեմատության մեջ հասկանալ մեր երկրում տոկոս հաշվելու ունակ մարդկանց մասնաբաժնի բարձր կամ ցածր լինելը։
🔵 Տարբեր երկրներում պարզ տոկոս հաշվելու ունակ մարդկանց մասնաբաժինի ցուցանիշները մենք գտանք OECD-ի կողմից 2023թ․-ին իրականացված մի հետազոտության հաշվետվության մեջ (հղում՝ https://www.oecd.org/en/publications/oecd-infe-2023-international-survey-of-adult-financial-literacy_56003a32-en.html): Նայելով այդ տվյալներին, մենք համոզվում ենք կարծիքի մեջ, որ մեր երկրում պարզ տոկոս հաշվելու ունակ մարդկանց թիվը փոքր է։
🔵 Թեպետ մեր երկրում բնակչության ֆինանսական կարողությունները վերջին 10 տարիներին դինամիկ կերպով աճում են, սակայն դա հիմնականում տեղի է ունենում ֆինանսական ծառայությունների օգտագործման ծավալների աճի (վարքագծային փոփոխությունների) հաշվին։ Գիտելիքների զարգացումը հետ է մնում, ինչը հուշում է, որ ֆինանսական կրթման առաջիկա ծրագրերը պետք է միտված լինեն ֆինանսական գիտելիքների հզորացմանը, իսկ կրթական համակարգում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն մաթեմատիկայի դասավանդման որակի վրա։
↘️ Ներկայացված են աշխարհի 40 երկրներում չափահաս բնակչության կազմում պարզ տոկոս հաշվելու ունակ մարդկանց մասնաբաժնի ցուցանիշները (OECD 2023) ⬇️
20/12/2025
2025թ.-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) 2-րդ փուլի մշակման և իրագործման հանձնաժողովի ավարտական նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփման աշխատանքները։ Նիստը վարել է ՖԿԾ մշակման և իրագործման հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանը:
Նիստի ընթացքում AMPERA-ի գործընկեր և ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը (Vardan Aghbalyan) ներկայացրեց ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման (ՖԿԳ) 3-րդ ազգային հետազոտության ( #Բարոմետր 2025) արդյունքները: ՖԿԳ 2025-ի արդյունքներով՝ ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների ինդեքսը կազմել է ‼️56.5%՝ գերազանցելով ինչպես 2025թ.-ի թիրախային ցուցանիշը, այնպես էլ երկարաժամկետ (2031թ.) նպատակային ցուցանիշը: 2025թ.-ի բնակչության ֆինանսական կարողությունների ինդեքսը 9.7 տոկոսային կետով բարձր է, քան նախորդ (2019թ.) #բարոմետրի ցուցանիշը և 12 տոկոսային կետով բարձր՝ քան 2014թ.-ի #բարոմետրի ցուցանիշը: ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների զարգացումը և ինդեքսի աճը ապահովվել են բնակչության ֆինանսական կրթման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի և գործընկերների արդյունավետ աշխատանքի արդյունքում:
Մեր ընկերության կողմից ներկայացվել են բոլոր այն թիրախային ուղղությունները, որտեղ դեռ աշխատանք կա անելու՝ բնակչության ֆինանսական կարողությունները զորեղացնելու նպատակով: Վստահ ենք, որ մեր առաջարկները կարևոր ուղենիշ կհանդիսանան՝ 2027թ.-ին մեկնարկող ՖԿԾ 3-րդ փուլի գործողությունների ծրագրի մշակման համար:
Պատեհ առիթ է՝ երախտիքի խոսք հղելու մեր թիմին՝ երկրի համար շատ կարևոր՝ ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատմանը մասնակցելու և պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու համար: Թվով 27 հոգի ներգրավված էին հետազոտության մեջ, այդ թվում՝ հետազոտության ղեկավար, վերլուծաբաններ, ընտրանքի և տվյալների բազայի մասնագետ, ընդհանուր համակարգող, դաշտային աշխատանքների համակարգող-վերահսկողներ, հարցազրուցավարներ, որակի վերահսկողներ, ծրագրի օգնական, տեխնիկական աշխատակազմ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
3, 135 Verin Antarayin Str
Yerevan
Opening Hours
| Monday | 09:30 - 18:30 |
| Tuesday | 09:30 - 18:30 |
| Wednesday | 09:30 - 18:30 |
| Thursday | 09:30 - 18:30 |
| Friday | 09:30 - 18:30 |