OxYGen Foundation
OxYGen Foundation for Protection of Youth and Women Rights is an OXFAM spin-off organisation.
30/04/2026
🤝 Եռակողմ համագործակցության հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է համայնքում ավելի հասանելի և ներառական աջակցության մեխանիզմների զարգացման ուղղությամբ։ «Աջակցման կայան» ծրագիրը իրականություն է դառնում ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ Արմավիրի համայնքապետարան / Armavir municipality republic of Armenia-ի և Երիտասարդական ավանգարդ ՀԿ-ի համագործակցության արդյունքում:
🤱👨🍼 Ծրագրի նպատակն է աջակցել հղիներին և երիտասարդ մայրերին՝ տրամադրելով հոգեբանական և սոցիալական աջակցություն և խթանել ծնողական հավասար դերաբաշխումը՝ ներգրավելով հայրիկներին և զուգընկերներին:
Մանրամասները՝ շուտով:
📊 Սա հերթական քայլն է համայնքում գենդերային բյուջետավորման սկզբունքների ներդրման համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
________________________
🤝 A tripartite memorandum of cooperation marks another important step toward more accessible and inclusive support mechanisms for women in the community. The "Support Station" is becoming a reality through the collaboration of OxYGen Foundation, Armavir Municipality, and "Youth Avangard" NGO.
🤱👨🍼The project aims to support pregnant women and new mothers with psychological and social support, while also engaging fathers and partners to promote equal sharing of parenting responsibilities. More details coming soon.
📊 This is another step toward embedding gender‑responsive budgeting principles at the community level.
This project is funded with UK International Development from the UK government.
Փորձում եմ. Անի Դավոյան
❤️🩹 Անի Դավոյանի պատմությունը փորձելու մասին է։ 35-ամյա կնոջ օրն անցնում է երեխաների խնամքով ու տան գործերով։ «Ուզում եմ տնից դուրս գալ, ինձ փորձել խոհարարության մեջ»,— ասում է Անին։
#կրկնակիՀերթափոխ
04/04/2026
✨ Ծանոթացե՛ք Անի Դավոյանի պատմությանը
🌿 Նա մասնակցել է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից իրականացված «Կանանց վերաինտեգրումը աշխատաշուկայում» դասընթացին:
Փորձում եմ. Անի Դավոյան Փորձում եմ. Անի ԴավոյանԱնի Դավոյանի պատմությունը փորձելու մասին է։ 35-ամյա կնոջ օրն անցնում է երեխաների խնամքով ու տան գործերով։ «Ուզում եմ տնից դուրս գալ, ի...
📌Բյուջեն ապագայի տեսլականն է․ մասնակցե՛ք դրա ձևավորմանը։
📝Յուրաքանչյուրի դերը կարևոր է:
_______________________
📌The budget shapes the vision of our future—take part in shaping it.
📝 Every voice counts.
ENG ⬇️
Գենդերազգայուն բյուջեները ձևավորվում են այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվում են և խոսում իրենց կարիքների մասին:
📝ՏԻՄ ներկայացուցիչները բյուջեների պլանավորման մեջ կարող են կիրառել տարբեր գործիքներ և ինտեգրել համայնքի բոլոր խմբերի անձանց, այդ թվում՝ կանանց և երիտասարդների կարիքների վերլուծությունը։
🏡Համայնքի բնակիչները կարող են մասնակցել այդ գործընթացին, հարցեր տալ, առաջարկներ անել, իրենց ձայնը լսելի դարձնել:
🗣 Բյուջեն ապագայի տեսլականն է․ մասնակցե՛ք դրա ձևավորմանը։
💬Յուրաքանչյուրի դերը կարևոր է:
_________________
Gender-responsive budgets are shaped where people come together and speak about their needs.
📝 Local self-government representatives can apply various tools in budget planning and integrate the needs analysis of all community groups, including women and youth.
🏡 Community members can actively participate in this process, asking questions, making proposals, and ensuring their voices are heard.
🗣 A budget is a vision for the future—take part in shaping it.
💬 Everyone’s role matters.
#ՀավասարՀնարավորություններ
🎥 Կադրեր՝ Թալին և Արևուտ խոշորացված համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների համար իրականացված աշխատաժողովից:
31/03/2026
Մարտի 28-29-ը Աղվերանում տեղի ունեցավ Արագածոտնի և Արմավիրի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա դասընթաց «Գենդերային մեյնսթրիմինգից` շահապաշտպանական արշավ» թեմայով։
Ինչի՞ մասին ենք խոսել և ի՞նչ ենք արել.
✅ Գենդերային վերլուծություն և բյուջե. Փորձագետ Անի Կոջոյանի հետ մասնակիցները քննարկեցին, թե ինչպես իրականացնել գենդերային ազդեցության գնահատում և ինչպես է ձևավորվում գենդեր-արձագանքող բյուջեն։
✅ Հաղորդակցություն և մեդիա. մասնակիցները սովորեցին հաղորդակցության արշավներ պլանավորել և արդյունավետ աշխատել մեդիայի հետ՝ հանրային հնչեղություն ապահովելու համար։
✅ Շահապաշտպանություն (Advocacy). Մշակվեցին շահապաշտպանության կոնկրետ ուղերձներ և մոդելավորվեցին արշավներ, որոնք կարող են իրական փոփոխություններ բերել համայնքներում։
Դասընթացը հագեցած էր խմբային աշխատանքներով և մենթորական քննարկումներով։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի հզորացնել քաղաքացիական հասարակությանը՝ համայնքային կյանքում հավասարություն և ներառականություն խթանելու համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
_________________________________________
On March 28–29, a two-day training was held in Aghveran for representatives of civil society organizations (CSOs) from the Aragatsotn and Armavir regions.
What did we discuss and accomplish?
✅ Gender analysis and budgeting. Together with expert Ani Kojoyan, participants explored how to conduct gender impact assessments and how gender-responsive budgets are developed.
✅ Communication and media. Participants learned how to design communication campaigns and work effectively with the media to ensure strong public outreach and visibility.
✅ Advocacy. Concrete advocacy messages were developed, and campaign models were designed with the potential to bring real change to communities.
The training was enriched with group work and mentoring discussions, creating space for practical learning and exchange.
This initiative aims to empower civil society to promote equality and inclusion in community life.
This project is funded with UK International Development from the UK government.
31/03/2026
Մարտի 27-28-ը Աղվերանում տեղի ունեցավ «Գենդերային հավասարություն և գենդերազգայուն բյուջետավարում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին Թալին և Արևուտ խոշորացված համայնքների ՏԻՄ ներկայացուցիչները:
Երկու օրերի ընթացքում մասնակիցները.
✅ Վերլուծեցին համայնքներում արդեն իսկ իրականացված ծրագրերի փորձն ու կայունությունը:
✅ Քննարկեցին գենդերազգայուն բյուջետավարման (ԳԶԲ) հեռանկարները և ներկայացրին առաջարկներ՝ ուղղված ՀՀ համայնքներում ԳԶԲ կայացմանը:
✅Պլանավորեցին համայնքային զարգացման 5-ամյա ծրագրերի գենդերային ուղղորդման գործընթացը:
Աշխատաժողովն ավարտվեց հիմնական ուղերձների ձևակերպմամբ և հետագա քայլերի նախանշմամբ, որոնք կնպաստեն համայնքների առավել հավասարակշռված զարգացմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
________________________________________
On March 27–28, a workshop on “Gender Equality and Gender-Responsive Budgeting” took place in Aghveran, bringing together representatives of the Talin and Arevut communities.
Over the course of two days, participants:
✅ Analyzed the experience and sustainability of programs already implemented in their communities.
✅ Discussed the prospects of Gender-Responsive Budgeting (GRB) and presented recommendations aimed at strengthening the institutionalization of GRB in communities across Armenia.
✅ Planned the process of integrating a gender perspective into five-year community development programs.
The workshop concluded with the formulation of key messages and the identification of next steps that will contribute to more balanced and inclusive community development.
This project is funded with UK International Development from the UK government.
30/03/2026
Երազանքից դեպի տվյալահեն փոփոխություններ. ամփոփեցինք «Ժողովրդագրական դիմակայունություն» ծրագիրը 🚀
«Ես գյուղում եմ ծնվել ու ունեի երազանք՝ դառնալ հագուստի մոդելավորող... Այսօր ես ոչ միայն քայլում եմ իմ նպատակի ուղղությամբ, այլև ցանկանում եմ օգնել այլ կանանց ևս բարձրաձայնել իրենց երազանքների մասին»։
Սա Արմինեի պատմությունն է՝ մեր ծրագրի մասնակիցներից մեկի, ում հաջողության ուղին դարձավ Երևանի պետական համալսարանում կայացած մեր ամփոփիչ միջոցառման ամենահուզիչ պահերից մեկը։ ✨
📍 «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և ընտրության հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվել է՝
✅ Կանանց զորեղացում. ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից իրականացված դասընթացների արդյունքում բազմաթիվ կանայք ստացան անհրաժեշտ հմտություններ՝ աշխատաշուկա վերադառնալու և իրենց ներուժը բացահայտելու համար։
✅ Անտեսանելի աշխատանքի գնահատում. Հայաստանում առաջին անգամ NTTA մեթոդաբանությամբ հաշվարկվեց «չվճարվող խնամքի աշխատանքը»։ Սա հեղափոխական քայլ է՝ հասկանալու, թե որքան մեծ է կանանց ներդրումը տնտեսության մեջ, որը հաճախ մնում է ստվերում։
✅ Տվյալահեն քաղաքականություն. Հավաքագրված տվյալները հիմք կդառնան ավելի ներառական և ընտանիքահեն պետական քաղաքականությունների մշակման համար։
Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը և մեր մյուս գործընկերները միջոցառման ընթացքում վերահաստատեցին՝ չվճարվող աշխատանքի ճանաչումն ու կանանց հնարավորությունների ընդլայնումը կայուն հասարակության հիմքն են։ 🤝
🙏 Հատուկ շնորհակալություն British Embassy Yerevan -ին ֆինանսավորման համար, UNFPA Armenia-ին,ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ԵՊՀ - Yerevan State University-ին և բոլոր այն փորձագետներին ու մեդիա գործընկերներին, որոնք օգնեցին տեսանելի դարձնել կանանց խնդիրներն ու հաջողությունները։
Մենք չենք սահմանափակվում ամփոփմամբ. Արմինեի և մյուս մասնակիցների հաջողության պատմությունները դեռ շարունակվելու են։ 🌿
✨ Աշխարհի փորձը ցույց է տալիս՝ գենդերազգայուն բյուջետավարումը փոխում է կյանքի որակը։
Անվտանգ տրանսպորտը կամ լուսավորված փողոցները կանանց տալիս են ինքնիրացման ազատություն:
📊Ներառական բյուջեն ներդրում է համայնքի տնտեսական և մշակութային առաջընթացի մեջ:
_______________________________
✨International best practices show that gender-responsive budgeting significantly improves quality of life.
By prioritizing safety and accessibility, we unlock opportunities for women’s self-fulfillment.
📊 Ultimately, inclusive budgeting serves as a strategic investment in sustainable community development.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Երևան, Դավիթ Անհաղթ փ. , 23 շենք, թիվ 19
Yerevan
Opening Hours
| Monday | 09:30 - 17:30 |
| Tuesday | 09:30 - 17:30 |
| Wednesday | 09:30 - 17:30 |
| Thursday | 09:30 - 17:30 |
| Friday | 09:30 - 17:30 |