City ProMotion
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from City ProMotion, Advertising/Marketing, Armenia, Arshakunyats 2a, Yerevan.
BTL-MARKETING
✅️️Փրոմո֊ակցիա
✅️Սոցհարցում
✅️Գաղտնի գնորդ
✅️Դիմավորում
✅️Էքսպո֊ստենդիստուհիներ
✅️Մարքետինգային հետազոտություն
✅Գովազդային խորհրդատվություն
✅Թիմի համակարգում
✅Btl-թրեյնինգ/ուսուցում Btl-маркетинг в Армении
Наши услуги:
� Организация промо-акций любого масштаба.
� Предоставление промоутеров, стендисток и моделей для различных промо-акций, выставок, event-маркетинга и т.д.,
�распро
Հատված` Սիթի Փրոմոուշնի կողմից իրականցված` Kinder Bueno ապրանքանիշի սեմփլինգից, երբ գնորդներին փորձանմուշներ էին բաժանում մեր սիրելի փրոմոութերները։
Հոլովակում մեր գեղեցկատես փրոմոութեր Արփին ներկայացնում է ապրանքանիշը City ProMotion-ի հիմնադիր Մարմարային, ով, որպես գնորդ, այցելել էր սուպերմարկետ։)
Նշենք, որ Կինդեր Բուենոյի փրոմո֊ակցիան ամբողջությամբ վստահված էր City ProMotion-ին, և իրենից ներկայացնում էր հսկայածավալ կազմակերպչական, նախապատրաստական գործընթաց, որը հաջողությամբ իրականացրեց մեր Ընկերությունը` իր հրաշալի թիմով։
www.citypromotion.am
#ситипромоушн
05/04/2026
Շնորհավոր Սուրբ Զատիկ, սիրելինե՜ր։
Քրիստոս Հարյա'վ ի մեռելոց։
Օրհնյա՜լ է հարությունը Քրիստոսի։
01/04/2026
Ինֆորմացիոն ակցիան մեծ դեր է խաղում, հատկապես, մեդիագովազդին զուգահեռ։
Օրինակ, երբ հեռուստատեսությամբ հակիրճ հոլովակներ են պտտվում Ընկերության նոր առաջարկի մասին, կարիք է լինում դրա վերաբերյալ մանրամասներ հասցնել թիրախային լսարանին։ Ինֆորմացիոն ակցիայի ժամանակ փրոմոութերը մոտենում է մարդկանց, ներկայացնում և բացատրում առաջարկի, խաղարկության, հնարավորության ամբողջ էությունը, բացվածքը։
Սա թույլ է տալիս միանգամից ստանալ ամբողջական պատկերը, ձևավորել վստահություն և կատարել ընտրություն։
Ի դեպ, ինֆորմացիոն ակցիան օգնում է նաև պարզել և կարգավորել թյուրըմբռնելի հարցեր, որոնք կարող են վնասել ընկերության հեղինակությունը։
Նկարում մեր սիրուններն են` AEB-ի ինֆորմացիոն ակցիայի ժամանակ։
www.citypromotion.am
#սիթիրոմոուշն #հայէկոնոմբանկ #փրոմոակցիա
City ProMotion
BTL-MARKETING
✅️️Փրոմո֊ակցիա
✅️Սոցհարցում
✅️Գաղտնի գնորդ
✅️Դիմավորում
✅️Էքսպո֊ստենդիստուհիներ
✅️Մարքետինգային հետազոտություն
✅Գովազդային խորհրդատվություն
✅Թիմի համակարգում
✅Btl-թրեյնինգ/ուսուցում
07/01/2026
Մեր սիրունները և դեմքը փակել ցանկացող սիրունը💖
Նկարը` Kinder-Bueno ապրանքանիշի փրոմո֊ակցիայի նախապատրաստական փուլից, որտեղ աղջիկները, City ProMotion-ի անզուգական պրոյեկտ֊մենեջեր Վեներայի հետ, համազգեստի ընտրությամբ են զբաղված։ 💖
Վեներայի բարձր պատասխանատվության շնորհիվ, մեր հերթական նախագիծն ունեցավ հաջող ընթացք և լավագույն արդյունքները։
Հ.Գ.
Ցանկացած նախագիծ ունի իր ռիսկերը և ստորջրյա քարերը։ Թիմի խնդիրը` պատրաստ լինել դրանց, կանխարգելել, իսկ առաջացման դեպքում` անմիջապես անցնել լուծման գործին։ Խնդիրների հաղթահարումն ուժեղացնում է ինչպես անհատին, այնպես էլ` Ընկերությանը։
Իրականում, բուն փրոմո֊ակցիայի ընթացքն ամենաթեթևն է` ամբողջ նախագծի մեջ։ Դրա նախապատրաստական և հետագա պրոցեսսներն ամենից աշխատատարն են` ջանք, ժամանակ և միջոցներ պահանջող, հոգեբանական և ֆիզիկական ռեսուրսի մեծաքանակ ներդրմամբ։
Սակայն, ամբողջը կոմպենսացվում է, երբ արդյունքը գոհացուցիչ է։
Կրկին շնորհակալություն` մեր հիանալի թիմին (նաև` նրանց, ովքեր մեզ հետ էին, բայց նկարված չեն)։ Յուրաքանչյուրդ արժեք եք մեզ համար։💖
Սիրով` City ProMotion ընկերության հիմնադիր
Մարմարա (Մարինա) Կարապետյան։
www.citypromotion.am
#փրոմոակցիա
18/12/2025
Բոլորին` շամպա՜յն։
Մեր սիրելի ՍԱՆՏՈ ՍՏԵՖԱՆՈ շամպայնները` շաատ բարձրահասակների աշխարհում։))
#համտես
#հյուրասիրություն #փրոմոակցիա #շամպայն #սիթիփրոնոշն #սիթիրոմոուշն
15/12/2025
Օրեր առաջ Երևանի տարբեր սուպերմարկետներում իրականացրեցինք ԿԻՆԴԵՐ Պինգու և Կինդեր Կաթնային Բլիթների համտես֊ակցիան։
Սա այն նախագծերից էր, որի իրագործման ամբողջ ծավալուն պրոցեսսը վստահված էր City ProMotion-ին, և որը կայացավ սպասվածից ավելի ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ։
Դա City ProMotion-ի թիմից խլեց անքուն գիշերներ և սոված ցերեկներ։))
Սեղմ ժամկետներում արդյունավետ համակարգելով հսկայական կազմակերպչական գործընթացը, ապահովելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, խիստ ուշադրություն դարձնելով անգամ ամենաանշան թվացող մանրուքին, լուծելով վերջին վայրկյանին առաջացած խնդիրները և անցնելով ֆորս֊մաժորի միջով, միաժամանակ և անվրեպ իրագործեցինք նախագիծը։
Շնորհակալություն` մեր գործընկերներին` վստահության համար։
Շնորհակալություն` մեր թիմին և մեր գեղեցկուհի փրոմոութերներին` բարձր պատասխանատվության և անսահման նվիրվածության համար։
Հոյակապ արդյունքը քաղցր վայելք է💫
Հարգանքով` City ProMotion
www.citypromotion.am
#սիթիրոմոուշն
Սանտո֊Ստեֆանո բարձրորակ շամպայնների հյուրասիրությունը` Զովք սուպերմարկետի տարեդարձին` մեր հմայիչ փրոմոութերի մասնակցությամբ։
#սիթիփրոնոշն
#փրոմոակցիա
05/11/2025
Համտեսը գնորդների շրջանում ձևավորում է վստահություն։ Եթե տեսողական գովազդն ազդում է հուզական֊մտավոր կապերի վրա, ապա համտես֊ակցիան ստեղծում է անձնական փորձառությամբ ամրացած համոզմունք։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի համտեսի պրոդուկտը լինի թարմ և պահպանած լինի անհրաժեշտ ջերմաստիճանը, որակները։
Համտես֊ակցիա կազմակերպելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ և մշակել ճիշտ մասնագիտական պլան` հաջողելու համար։
Մենք տրամադրում ենք անհրաժեշտ խորհրդատվությունը` ցանկացած նախագիծ մեկնարկելուց առաջ, ինչպես նաև իրականացնում ենք ցանկացած մասշտաբի փրոմո֊ակցիա` բոլոր կազմակերպչական գործառույթներով։
www.citypromotion.am
Հ.Գ. Նկարում մեր հմայիչ փրոմոթերն է` Alpirsbacher գարեջրի համտեսի ժամանակ։
23/06/2025
Ո՞վ է փրոմոութերը։
Մեր ոլորտում դա այն անձն է, ով ներկայացնում է ընկերությունը` որևէ ծրագրի շրջանակներում` էքսպո, փրոմո֊ակցիա, սոցհարցում, միջոցառում և այլն։
Օրինակ, այն ժպտադեմ աղջիկն է, ով սուպերմարկետում ձեզ համտեսի հրավիրեց, այն համբերատար երիտասարդն է, ով մանրակրկիտ բացատրեց նոր տեխնոլոգիան, այն հաճելի օրիորդն է, ով Մոլում մոտեցավ ու պատմեց խաղարկության մասին, այն գեղեցկուհին է, ով էքսպոյի ժամանակ ներկայացրեց ֆիրման և այլն։
Սովորաբար, մենք ձևակերպում ենք մշտական կամ ժամանակավոր համագործակցություն` փրոմոթերների հետ, կազմում անհրաժեշտ փաստաթղթավորումը, որից հետո ընդգրկում նախագծերի մեջ։
Անկախ փորձից և գիտելիքներից, մեզ դիմած փրոմոութերն անցնում է մանրակրկիտ թրեյնինգ` գործնական հմտությունների վերաբերյալ։
Փրոմոութերի առջև դրվում են հստակ խնդիրներ և պահանջներ, տրվում համարժեք գիտելիքներ, որոնք արդարացման դեպքում, նա դառնում է մեր ոսկե թիմի անդամ և մասնակցում բոլոր հնարավոր նախագծերին։
www.citypromotion.am
#սիթիփրոմոշն #փրոմոակցիա #փրոմոթեր #պրոմո #պրոմոտեր
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Armenia, Arshakunyats 2a
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:00 |
| Friday | 10:00 - 17:00 |