ArmRailway
ЗАО "Южно-Кавказская железная дорога"
Южно-Кавказская железная дорога является 100%-ной дочерней компанией ОАО «Российские железные дороги» и осуществляет концессионное управление железнодорожной инфраструктурой Армении. Компания работает на рынке железнодорожных перевозок Армении с 2008 года, осуществляя программы модернизации железнодорожной инфраструктуры, совершенствования внутриреспубликанских и международных перевозок, развития технического и гуманитарного сотрудничества.
19/02/2026
«ՌԺԴ Տուր» ընկերությունը առաջարկում է մայիսյան տոներն անցկացնել Հայաստանի և Վրաստանի երկաթուղային ուղիներով ուղևորությամբ:
Երկաթուղային ճանապարհորդության սիրահարների համար հասանելի է եռօրյա երթուղի՝ Երևան – Թբիլիսի – Երևան, հարմարավետ և ժամանակակից վագոններով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տրամադրած շարժակազմով:
Տուրի մեջ ներառված են՝ ընտրված կատեգորիայի վագոնով տեղափոխություն, տեսարժան վայրերի մուտքի տոմսեր, սնունդ, տրանսպորտային և էքսկուրսիոն ծառայություններ ըստ ծրագրի։
Ուղևորության տևողությունը՝ 3 օր և 2 գիշեր, հասանելի է մայիսի 1-ից և 9-ից:
30/12/2025
🥳 Ներկայացումներ, նվերներ ու լավ տրամադրություն պարգևեց փոքրիկներին Հարավկովկասյան երկաթուղին Ամանորի տոների կապակցությամբ։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լուսանկարները` arle
29/12/2025
Այս օրերին Ամանորյա տոները Վրաստանում նշելու նպատակով ՀԿԵ ընկերության գնացքներով Թբիլիսի են ուղևորվում հազարավոր մեր համաքաղաքացիներ, ինչի համար ընկերությունը հայտնում է՝
2026 թվականի հունվարի մեկից Վրաստանում ուժի մեջ է մտնում օրենքի փոփոխություն, ըստ որի երկրում գտնվող արտասահմանի բոլոր քաղաքացիները պետք է ունենան բժշկական ապահովագրություն։ Ընդ որում, դա վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր մուտք են գործել Վրաստան մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Ապահովագրությունը կարող եք անել օնլայն, միանգամից սահմանը հատելիս, կամ հայկական ապահովագրական ընկերություններում։ Այն պետք է լինի անգլերեն կամ վրացերեն լեզվով։
Уважаемые отбывающие на новогодние праздники в Грузию граждане!
С 1 января 2026 года, в соответствии с Законом Грузии «О туризме», для всех туристов, въезжающих в Грузию, становится обязательным наличие медицинского страхования и страхования от несчастных случаев.
Каждый турист, въезжающий в Грузию, обязан представить документ, подтверждающий наличие страхования, в бумажном или электронном виде, оформленный на грузинском или английском языке.
Страховой документ может быть выдан как грузинскими, так и международными страховыми компаниями, при этом страховая сумма должна составлять не менее 30 000 лари.
21/11/2025
Հայաստանում երկաթուղային զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է «Հայաստան 2025» միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-քննարկմանը։
Միջոցառման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացնում են միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրման ծառայությունները, ինչպես նաև երկաթուղային զբոսաշրջության ոլորտում նոր առաջարկները։ ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանը պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է զբոսաշրջային գնացքների նոր ձևաչափը՝ ընդգծելով, որ այս տարվա հաջող մեկնարկն ունենալու է շարունակություն։ Նա նաև անդրադարձել է ուղևորափոխադրումների համալիրի զարգացման, վերազինման և կայարանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացին։
Օրերս ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան ստորագրել են երկաթուղային զբոսաշրջության զարգացմանը միտված համագործակցության հուշագիր։
Ըստ ընկերության տվյալների՝ 2025 թվականի առաջին 10 ամիսներին ՀԿԵ-ն փոխադրել է 450 հազար ուղևոր, որոնցից 40 հազարը՝ միջազգային ուղղություններով։ Ընկերության ծառայությունները շարունակել են բարձր պահանջարկ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ երկրների ու Չինաստանի զբոսաշրջիկների շրջանում։
06/11/2025
Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Բեռը, որը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոններով, անցել է Ադրբեջանի տարածքով և հատել Վրաստան–Հայաստան պետական սահմանը։ Հացահատիկը կմատակարարվի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Դալարիկ կայարան։
Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։
Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից, նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները։
28/10/2025
Որոշ էլեկտրագնացքների չեղարկում մեկ օրով
2025 թվականի հոկտեմբերի 29-ին չեղարկվում են №681/682, №684/687 և №686/685 էլեկտրագնացքները Երևան-Գյումրի-Երևան երթուղով և №7011/7010 էլեկտրագնացքը Արաքս-Երևան-Արաքս երթուղով, ինչը պայմանավորված է Արմավիր-Սովետական վազուրդում գտնվող կամրջի փոխարինման աշխատանքներով: Հոկտեմբերի 30-ց երթևեկության գրաֆիկը կվերականգնվի:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը: Մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք անվտանգ փոխադրումներ:
26/09/2025
Ինչ նորություններ կան ուղևորափոխադրումների ոլորտում
ՀԿԵ-ն շեշտը դնում է սպասարկման որակի և փոխադրումների նոր ձևաչափերի վրա | Finport.am ՀԿԵ-ն շեշտը դնում է սպասարկման որակի և փոխադրումների նոր ձևաչափերի վրա
Լոռի, Դեբեդ ու Բաթումիի գնացքը։
Մեր ուղևոր Արևիկ Ղարիբյանի ինստագրամյան էջից
https://www.instagram.com/arevik_gharibyan/
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
пр. Тиграна Меца 50
Yerevan
0005
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |