Nor Horizon
Universal Credit Organization
Հայտարարություն
Հարգելի հայրենակիցներ
ՈՒՎԿ ՍՊԸ–ի կողմից ստացված ահազանգերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ facebook սոցիալական ցանցում 14.04.2022թ. ստեղծվել է անվանումով օգտատիրոջ էջ, որով գովազդվում արտոնյալ պայմաններով, առցանց վարկերի տրամադրում 18-65 տարեկան քաղաքացիներին, մասնավորապես՝ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկի տրամադրում անհուսալի դասով դասակարգված (սև ցուցակում գտնվող) հաճախորդներին:
Ըստ ընկերություն ահազանգած հաճախորդների, իրենց հետ անձնական նամակով հաղորդակցվելիս , որպես գործունեության հիմնավորում, անվանումով օգտատերը իրենց է ուղարկում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ՈՒՎԿ ՍՊԸ-ին տրամադրված լիցենզիայի և գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակները, որոնք հրապարակված են կազմակերպության պաշտոնական կայքում:
Ընկերության տնօրինությունը պաշտոնապես հայտարարում է, որ facebook սոցիալական ցանցում անվանումով օգտատիրոջ էջը ոչ մի կապ չունի ՈՒՎԿ ՍՊԸ –ի հետ և ընկերությունը ողջամիտ կասկածներ ունի այն մասին, որ նշված օգտատերը ընկերության անվան և լիցենզիայի օգտագործմամբ իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից չլիցենզավորված գործունեություն, ուստի խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ նշված օգտատիրոջ հետ որևէ գործարք իրականացնելուց:
ՈՒՎԿ ՍՊԸ
Գործադիր տնօրեն ՝ Աշոտ Սարգսյան
12/04/2022
Ս․թ․ ապրիլի 7-ին կայացավ ՀՀ ՎԿԱ տարեկան ընդհանուր ժողովի նիստը։
Իրականացվեցին Ասոցիացիայի Նախագահի և Խորհրդի կազմի ընտրություններ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի հրապարակուով։
https://acora.am/news/30
01/11/2021
Ֆինանսական միջնորդ Վարկային գործարքներ կատարե՛ք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների հետ, այլապես ֆինանսական խաբեութ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հաճախորդներ
Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՝Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:
ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը , տեղեկացնում է իր բոլոր այն հաճախորդներին , ովքեր 16.08.2019թ-ից հետո , իրենց վարկային պարտավորությունները կատարել են Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ` կազմակերպությունը իրականացրել է վաղաժամկետ մարված վարկային պայմանագրերի մասով՝ վարկի տրամադրման պահին գանձված միանվագ վճարների վերահաշվարկ, որի արդյունքում վաղաժամկետ մարված պայմանագրերի գծով առաջացել են հաճախորդին վերադարձման ենթակա գումարներ:
Բոլոր այն հաճախորդները , ովքեր սկսած 16.08.2019թ-ից իրենց վարկային պարտավորությունները մարել են ժամկետից շուտ, մինչև 31.12.2021թ-ը կարող են դիմել Նոր Հորիզոն ՈՒՎԿ ՍՊ Ընկերության Գլխամասային գրասենյակ կամ տարածքային բոլոր ստորաբաժանումներ՝ վերահաշվարկի արդյունքում գոյացած վերադարձման ենթակա իրենց գումարները ստանալու համար:
Վերադարձման ենթակա գումարները՝ հաճախորդի ցանկությամբ, կարող են վերադարձվել ինչպես կանխիկ, այնպես էլ այլ բանկերում իրենց հաշվեհամարներին փոխանցում կատարելու , ինչպես նաև կազմակերպությունում իրենց գործող վարկի ընթացիկ մարմանը ուղղելու եղանակներով:
Հարցերի դեպում խնդրում ենք այցելել կազմակերպության գրասենյակներ կամ զանգահարել կազմակերպության հեռախոսահամարներով :
Հարգանքով ՝
ՈՒՎԿ ՍՊԸ
ՈւՎԿ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում որակավորման վկայական ունեցող
. հաշվապահի
. ներքին աուդիտորի (վերստուգող)
Ձեր ինքնակենսագրականը(CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել (010) 29-73-79 հեռախոսահամարով:
Հայաստանի Վարկային կազմակերպությունների միության հայտարարությունը
Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որոշել է.
❗️Ռազմական դրությունով պայմանավորված, վարկային կազմակերպությունների զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում,
‼️տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
#ՀաղթելուԵնք
🇦🇲🇦🇲🇦🇲
Սիրելի հայրենակիցներ
Հաշվի առնելով երկրում հայտարարված Ռազմական Դրությունը ՝ Նոր Հորիզոն ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը հայտարարում է .
Այն հաճախորդները , որոնց վարկային պարտավորությունների մարման ժամանակացույցով ետվճարների կատարման օր է հանդիսացել ս.թ. Սեպտեմբերի 28-ը, 29-ը և 30-ը և ստեղծված իրավիճակի պատճառով վճարումները չեն կատարվել , կազմակերպությունը այդ հաճախորդների համար չի կիրառի պայմանագրով նախատեսված տույժեր , տուգանքներ , չվճարված պարտավորությունները՝ մեր նախաձեռնությամբ կտեղափոխվեն հաջորդ ամսվա ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա : Տեղեկացնում ենք նաև , որ վերոնշյալ ժամանակահատվածում ետվճարները չկատարած հաճախորդների վարկային պատմությունը որևէ փոփոխության չի ենթարկվի , ինչպես նաև ԱՔՌԱ տեղեկատվական համակարգում և վարկային ռեգիստրում այս ժամանակահատվածի համար ուշացած օրերի քանակ չեն արտացոլվի :
Հարգելի հայրենակիցներ , միասին հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերները:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
🇦🇲🇦🇲🇦🇲
Հարգելի հաճախորդներ
ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը ստեղծված իրավիճակից ելնելով՝ 04 մարտի 2020թ-ից մինչև 30 Հունիսի 2020թ սեփական նախաձեռնությամբ տրամադրել է վարկային արձակուրդ այն հաճախորդների համար , ովքեր ֆինանսական դժվարությունից ելնելով չեն կարողացել կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ համաձայն վարկային պայմանագրերով ամրագրված ժամանակացույցի :Սկսած 04 մարտի 2020թ Ձեր վճարումները չկատարելու հետևանքով ԱՔՌԱ տեղեկատվական համակարգում չեն արտացոլվել ուշացած օրեր և չեն հաշվեգրվել ժամկետանց տույժ և տուգանքներ:
01 հուլիսի 2020թ-ից սկսած ՝ ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը դադարեցնում է սեփական նախաձեռնությամբ վարկային արձակուրդների տրամադրումը և հորդորում է իր բոլոր հաճախորդներին դիմել կազմակերպության գրասենյակներ ՝ Արտակարգ Դրության ժամանակահատվածում երկարաձգված և կուտակված վարկային պարտավորությունների հետագա վերաձևակերպման և/կամ վարկային ժամանակացույցների վերակառուցման և վերանայման նպատակով:
Տեղեկացնում ենք նաև , որ մինչև օրենքով սահմանված Արտակարգ Դրության Ավարտը ՝ 15 հուլիսի 2020 կազմակերպությունը հոգ տանելով իր հաճախորդների մասին ՝ շարունակելու է չկիրառել ժամկետանց տույժերի և տուգանքների հաշվարկ:
Սիրելի հայրենակիցներ < > ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը կրկին կոչ է անում պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները , հնարավորինս խուսափել ընկերության գրասենյակներ այցելելուց, օգտվել վարկի մարման հեռահար բոլոր հնարավոր տարբերակներից, ցանկացած հարցի դեպքում զանգել կազմակերպության հեռախոսահամարներով:
Հարգանքներով
< > ՈՒՎԿ ՍՊԸ
Հարգելի հայրենակիցներ
ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով և հայտարարում է , որ եթե կան հաճախորդներ , ովքեր ստեղծված իրավիճակի հետ պայմանավորված ունեն ֆինանսական դժվարություններ և չեն կարողանում կատարել պայմանագրով նախատեսված իրենց ամսական վարկային պարտավորությունների մարումները, ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը մինչև օրենքով սահմանված Արտակարգ Դրության ավարտը /13.06.2020թ ներառյալ / կշարունակի հետաձգել ամսական ետվճարները և կուտակել հաճորդ ամսվա ժամանակացույցով նախատեսված վճարման վրա: Հիշեցնում ենք նաև , որ Ձեր չկատարված և առաջիկա ամիսներին կուտակված վարկային պարտավորությունների հետևանքով Ձեր վարկային պատմությունը, ԱՔՌԱ համակարգում արտացոլված,չի վատթարացել և այս ժամանակահատվածում ուշացված օրերի քանակը հավասար է զրոյի:
Հորդորում ենք Ձեզ, Արտակարգ Դրության ավարտից հետո հետևողական լինել՝ դիմել կազմակերպության Գլխամասային գրասենյակ և/կամ մասնաճյուղեր , Ձեր չկատարված վարկային պարտավորությունների գծով կուտակված գումարների հետագա վերաբաշխման , վերաձևակերպման և Ձեր վարկային պարտավորություններին վերաբերվող այլ հարցերի կարգավորման նպատակով:
Սիրելի հայրենակիցներ ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը կրկին կոչ է անում պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները , հնարավորինս խուսափել ընկերության գրասենյակներ այցելելուց, օգտվել վարկի մարման հեռահար բոլոր հնարավոր տարբերակներից, ցանկացած հարցի դեպքում զանգել կազմակերպության հեռախոսահամարներով:
Միասին մենք կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները !
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !
Հարգանքներով
ՈՒՎԿ ՍՊԸ
Հարգելի հաճախորդներ
ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը ելնելով ստեղծված իրավիճակից և հոգ տանելով իր հաճախորդների առողջության մասին
Տեղեկացնում է ՝
Այն հաճախորդները , ովքեր այս իրավիճակի հետ կապված ունեն ֆինանսական դժվարություններ և չեն կարողանում կատարել 2020թ Ապրիլ ամսվա ետվճարները իրենց վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան ՝ ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը Ձեր Ապրիլ ամսվա ետվճարի հաջորդ օրը, վճարվելիք գումարի ծավալը ( մայր գումար և տոկոսագումար ) տեղափոխում և կուտակում է 2020թ Մայիս ամսվա Ձեր ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա: Հաճախորդների հետ անմիջական շփումներից խուսափելու համար ՝ վերոնշյալ գործառույթը կիրականացվի առանց հաճախորդների անհատական դիմումների՝ կազմակերպության նախաձեռնությամբ:
Հիշեցնում ենք նաև , որ Հայաստանի Հանրապետությունում Արտակարգ Դրության հայտարարման պահից սկսած ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը, առանց բացառությամբ, բոլոր վարկային պայմանագրերի գծով չի կիրառում տույժերի և տուգանքների հաշվեգրում :
Տեղեկացնում ենք նաև, որ երկրում հայտարարված Արտակարգ Դրության օրվանից սկսած, այն հաճախորդները , ովքեր ֆինանսական դժվարությունների պատճառով չեն վճարել իրենց վարկի ժամանակացույցով նախատեսված Մարտ և Ապրիլ ամսվա ետվճարները և իրենց պարտավորությունները ՈՒՎԿ ՍՊ Ընկերության կողմից հետաձգվել և կուտակվել են Մայիս ամսվա ժամանակացույցով նախատեսված օրվան՝ այս գործողության հետևանքով ոչ մի հաճախորդ չի դասակարգվի և այս գործառույթը ոչ մի կերպ բացասական ազդեցություն չի ունենալու մեր հաճախորդների վարկային պատմության որակի վրա:
Արտակարգ Դրության ավարտից անմիջապես հետո ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը բոլոր հաճախորդներին կցուցաբերի անհատական մոտեցում և հաճախորդի դիմումի համաձայն , տեղափոխված վճարումների ծավալի հետագա մարման և ըստ ժամանակացույցի բաշխման տարբերակները կհամաձայնեցվեն հաճախորդների հետ ՝ ելնելով հաճախորդի վարկունակությունից:
Սիրելի հայրենակիցներ հորդորում ենք պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում օգտվել վարկի մարման հեռահար տարբերակներից:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !
Հարգանքներով ՝
ՈՒՎԿ ՍՊԸ
Հարգելի հաճախորդներ
Այն հաճախորդները , ովքեր ստեղծված իրավիճակից ելնելով , չեն կարողացել վճարել 2020թ Մարտ ամսվա իրենց վարկի ժամանակացույցով նախատեսված ետվճարը , ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը ավտոմատ կերպով , ժամանակացույցով նախատեսված վարկի Մարտ ամսվա ետվճարի հաջորդ օրը, վճարվելիք գումարի ծավալը ( մայր գումար և տոկոսագումար ) տեղափոխում և կուտակում է 2020թ Ապրիլ ամսվա Ձեր ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա: Հանրապետությունում հայտարարված Արտակարգ Դրության ավարտից հետո , ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը բոլոր հաճախորդներին կցուցաբերի անհատական մոտեցում և հաճախորդի դիմումի համաձայն , Մարտ ամսվա տեղափոխված վճարման ծավալի հետագա մարման և ժամանակացույցի բաշխման տարբերակները կհամաձայնեցվեն հաճախորդների հետ ՝ ելնելով հաճախորդի վարկունակությունից:
Հարգելի հաճախորդներ , կրկին հորդորում ենք պահպանել Արտակարգ Դրության իրավիճակում Պարետատան սահմանած բոլոր անվտանգության կանոնները և հնարավորության դեպքում օգտվել վարկի մարման հեռահար տարբերակներից:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ !
Հարգանքներով ՝
ՈՒՎԿ ՍՊԸ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Arabkir, Aram Khachatryan 16-29
Yerevan
Opening Hours
| Monday | 09:30 - 17:30 |
| Tuesday | 09:30 - 17:30 |
| Wednesday | 09:30 - 17:30 |
| Thursday | 09:30 - 17:30 |
| Friday | 09:30 - 17:30 |