Root Academy
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Root Academy, Education, N. Tigranyan 27, Yerevan.
27/05/2025
Դուք կստանաք ոչ թե միայն վիզուալ էֆեկտներ, այլև արդյունք և նոր հաճախորդներ։ Մենք չենք խոստանում «բում» էֆեկտով Reels կամ գեղեցիկ վիզուալ։
Մենք առաջնահերթ մշակում ենք՝
🔹 ռազմավարություն,
🔹 բովանդակություն,
🔹 ճիշտ ուղիներ՝ թիրախային հաճախորդին հասնելու համար։
Աշխատող մարքեթինգը սկսվում է հարցադրումից՝
▪️Ո՞վ է իմ հաճախորդը։
▪️Ի՞նչ լեզվով է նա մտածում։
▪️Որտե՞ղ է նա հիմա։
Ու հենց այդտեղից էլ սկսվում է աճը։
📩 Գրիր, եթե ուզում ես փորձել «այլ մարքեթինգ», որն իրականում գործում է։
21/02/2025
Դու փորձում ես SMM-ով վաճառքներ անել, բայց՝
❌ Գովազդը ճիշտ չի թիրախավորում հաճախորդներին
❌ Քոնթենթը չի ներգրավում ու չի տանում դեպի վաճառք
❌ Meta-ի (Facebook & Instagram) ալգորիթմները քեզ համար մնում են հանելուկ
Ժամանակն է վերջապես հասկանալու, թե ինչպես է աշխատում թվային գովազդը և վաճառող կոնտենտը💡
SMM ՔՈ ԲՐԵՆԴԻ ՀԱՄԱՐ պրակտիկ դասընթաց, որտեղ կսովորես՝
🔹 Meta (Facebook & Instagram) Ads Manager-ի ամբողջական աշխատանքը
🔹 Թիրախավորում, ռեթարգեթինգ, Lookalike audience – գտիր քո իդեալական հաճախորդին
🔹 Վաճառող քոնթենթ. Ո՞ր տեքստերն ու վիզուալներն են վաճառում
🔹 Տեխնիկական կարգավորումներ
🔹 Քո բիզնես էջը վերածի´ր վաճառող համակարգի
Արդյունքում կունենաք ոչ թե պարզապես քոնթենթ, այլ բիզնեսի իրական աճ 🚀
📌 Գրանցվի´ր հիմա, քանի որ տեղերը սահմանափակ են
📩 Մանրամասների համար՝ DM
#Վաճառքներ #Թիրախավորում #Գովազդ #ԲիզնեսԱճ
26/11/2024
Ֆիրմային ոճի մշակումը հաջող բրենդինգի կարևոր էլեմենտներից է👌
Կարևոր է ստեղծել եզակի վիզուալ կերպար, որը կհիշվի և կառանձնացնի ձեր բրենդը մրցակիցների ֆոնին: Լոգոտիպը, գույները և ֆոնտերը պետք է ներդաշնակ լինեն միմյանց հետ և փոխանցեն ընկերության արժեքները:
Ինչպե՞ս ստեղծել ֆիրմային ոճ, որը կհիշվի: Հարկավոր է ունենալ👇
1. Եզակի լոգոտիպ, որը կդառնա ձեր բրենդի պարզ և հիշվող խորհրդանիշը:
2. 2-3 Ֆիրմային գույներ, որոնք կարտացոլեն բրենդի բնավորությունն ու տրամադրությունը:
3. Ֆոնտեր, որոնք կլինեն ընթեռնելի և ոճային:
4. Գրաֆիկական էլեմենտներ, վառ պատկերներ, որոնք կօգնեն բարձրացնել բրենդի ճանաչելիությունը:
5. Մեկ ընդհանուր ոճի պահպանումն ու էլեմենտների հետևողական օգտագործումը բոլոր հարթակներում:
Ֆիրմային ոճը ձեր բրենդի դեմքն է և այն կօգնի գրավել ուշադրությունն ու ներշնչել վստահություն🙌
26/11/2024
Ինչպե՞ս խոսել վստահ🗣️
Վստահ և արտահայտիչ խոսք ունենալու համար անհրաժեշտ է կենտրոնանալ 4 հիմնական բաղադրիչի վրա👇🏻
1.Շնչառություն: Այն պետք է լինի խորքային և հանգիստ, ինչը օգնում է ազատել ձայնը լարվածությունից:
2.Խոսքի առոգանություն: Զարգացնելով խոսքի առոգանությունը` մենք մեր խոսքը դարձնում ենք լսելի ու հասկանալի, խուսափում ենք որոշ հնչյուններ, տառեր կուլ տալուց:
3.Խոսքի տեմպ: Խոսելիս հարկավոր է չշտապե, ընտրել խոսքի միջին տեմպ` հստակ և հասկանալի հնչելու համար:
4.Խոսքի հնչերանգ: Ճիշտ հնչերանգը օգնում է ավելի վստահ հնչել` նախադասության վերջում այն իջեցնելով: Խոսքի հնչերանգն օգնում է նաև խուսափել շատ բարձր նոտաներից և խոսել հավասարակշռված:
Պրակտիկան ևս շատ կարևոր է: Ձայնագրե´ք ձեր խոսքը, լսե´ք այն կողքից և վերլուծե´ք: Այս բաղադրիչների վրա հոտևողական աշխատանքից հետո դուք ձեր խոսքը կդարձնեք շատ ավելի վստահ ու համոզիչ:
19/11/2024
Կրեատիվ գովազդային վիզուալի ստեղծումը լսարանի ուշադրությունը գրավելու և ուղերձը տեղ հասցնելու ամենալավ մեթոդներից է💪🏻
Յուրաքանչյուր վիզուալ պետք է ուղերձ ունենա և լինի վառ ու հիշվող: Հարկավոր է ավելի համարձակ լինել գույների հարցում և լակոնիկ` ուղերձներում: Հաջող վկզուալը ձեր բրենդի արդյունավետ գովազդն է:
Կրեատիվ վիզուալի ստեղծման հիմնական սկզբունքներն են`
1.Պարզ և հզոր ուղերձ: Հայտնե´ք կարևորի մասին առաջին վայրկյանների ընթացքում:
2.Գրավիչ վիզուալ: Ներգրավեք վառ վիզուալ և կրեատիվ տեսանյութեր, որոնք կունենան բարձր որակ:
3.Գործողության կոչ: Մի մոռացեք Call-to-action գործիքի մասին` լսարանին դեպի հաջորդ քայլը ոգեշնչելու համար:
Հիշվող վիզուալը բարձր կոնվերսիայի (ըստ նպատակի գործողության հավանականության) առաջին քայլն է🔥
23/10/2024
Ինչպե՞ս ճիշտ փաթեթավորել
ինստագրամյան էջը
Ինստագրամյան էջի փաթեթավորումը ձևավորում է ձեր բրենդի կամ բիզնեսի մասին առաջին տպավորությունը:
Նախ և առաջ համոզվեք, որ ձեր պրոֆիլի գլխավոր նկարը, էջի վիզուալը, տեքստերը, բիոն (նկարագրությունը) և ակտուալ սթորիները արտացոլում են ձեր էջի հիմնական բովանդակությունը և ներշնչում վստահություն պոտենցիալ հաճախորդների մոտ:
Իսկ ինչպե՞ս ճիշտ փաթեթավորել Instagram-ի էջը👇🏻
1. Պրոֆիլի նկար: Լոգոտիպ կամ որակյալ նկար, որը հեշտ կմտապահվի:
2. Նկարագրություն: Պատմեք ձեր կամ ձեր բիզնեսի մասին կարճ և հստակ, ավելացրեք կարևոր ծառայություններն ու ինֆորմացիան:
3. Հայլայթներ (ակտուալ սթորիներ): Պահպանեք այստեղ ամենակարևոր սթորիները, որոնք կվերածվեն մինի կատալոգի կամ կայքի:
4. Ընդհանուր ոճ: Օգտագործեք միանման գույներ` վիզուալն ավելի ներդաշնակ դարձնելու համար:
5. Կոնտակտներ: Համոզվեք, որ էջում կոնտակտային տվյալները հեշտ կգտնեն:
Հիշեք, որ գրագետ փաթեթավորված էջը ձևավորում է վստահություն և օգնում ներգրավել թիրախային լսարանին:
14/10/2024
Արի՜ միասին դառնանք ավելի վստահ ու զարգացնենք խոսքի և հաղորդակցման հմտությունները🎙️
Վստահ խոսքի և հաղորդակցման հմտությունների դասընթացի շնորհիվ դուք`
☑️ կազատվեք մի շարք վախերից, կբարելավեք խոսքը, կդարձնեք այն ավելի վստահ, համոզիչ և արտահայտիչ
☑️կգեղեցկացնեք ձայնը, կսկսեք սիրել այն ու լիովին կառավարել
☑️կսկսեք համոզել խոսքով, խոսքը տեղ հասցնել առաջին անգամից և կդառնաք հետաքրքիր զրուցակից, ինքնավստահ խոսնակ
☑️կկարողանաք ավելի հեշտ հաղորդակցվել մարդկանց հետ, օգտագործել խոսքի հմտությունները աշխատանքի մեջ, կաճեք կարիերայում
☑️կտիրապետեք խոսքի սահուն ու տրամաբանական շարադրանքի մի շարք տեխնիկաների, որոնք ձեր հանրային ելույթները կդարձնեն համոզիչ
🎙️Դասընթացը կանցկացնի հաղորդավար, դասախոս և բլոգեր Տոմա Հակոբյանն, ով ունի եթերի ավելի քան 8 տարվա և դասավանդման ավելի քան 6 տարվա փորձ, Հայ-Ռուսական համալսարանի դասախոս է, ունի մի շարք հաջողված նախագծեր և 100-որ գոհ ուսանողներ:
📍Դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 1-ից
Տևողությունը` 5 շաբաթ, թվով 9 գործնական աշխատանքներով հագեցած հանդիպում
❗️Գրանցման վերջնաժամկետ`
Դասընթացի ամբողջական ծրագրին և այլ մանրամասներին ծանոթանալու համար գրե´ք DM💌
09/10/2024
🚀 ADS Manager դասընթաց՝ Քո հաջողության բանալին
Պատրա՞ստ ես, որ գովազդդ աշխատի քո օգտին:
Միացիր մեր առաջատար ADS Manager դասընթացին, սկսի՛ր հաղթել գովազդային խաղը:
Մեր ADS Manager դասընթացը հենց այն է, ինչ քեզ հարկավոր է:
🔍 Ի՞նչ կսովորես
Ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև ինչպես տեղայնացնել քո թիրախային լսարանը
💡 Գաղտնիքներ, որոնք կօգնեն ստեղծել շահավետ գովազդներ և կառավարել արշավները
Ինչպես բարձրացնել ROI-ն և հասնել առավելագույն արդյունքի
Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր արդեն փորձ ունեն և ուզում են խորացնել իրենց գիտելիքները։
Դարձիր թարգեթոլոգ ՝ օգտագործելով նորագույն գործիքներ ու մեթոդներ, և արձանագրիր բիզնեսդ հաջորդ մակարդակին
Սկսիր հենց այսօր՝ ապահովելով քո տեղը մեր առաջադեմ ADS Manager դասընթացում:
Գրանցվելու վերջնաժամկետ՝ (Նոյեմբերի 1)
#Գովազդ #Աճ
05/09/2024
Սեպտեմբերի 25-ից Root Academy-ում մեկնարկում է «Գրաֆիկ դիզայնի տեխնիկական արվեստը» դասընթացը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները լիարժեք կտիրապետեն գրաֆիկ դիզայների մասնագիտության բոլոր տեխնիկական հմտություններին, կսովորեն ստեղծել բացառիկ գրաֆիկական նախագծեր, կսկսեն տիրապետել գրաֆիկ դիզայնի կարևորագույն գործիքներին և մեթոդներին՝ աշխատելով Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերով:
Եկե՜ք միասին զարգացնենք ստեղծագործական և տեխնիկական հմտությունները, որոնք անհրաժեշտ են գրաֆիկական դիզայնի ոլորտում աշխատանքի համար:
Դասընթացը վարում է ոլորտում 5 տարվա փորձով մասնագետ, գրաֆիկ դիզայներ Աստղիկ Դավթյանը:
🖇️Արժեքը` ամսական 55.000 ՀՀ դրամ
🖇️Տևողությունը` 3 ամիս
Դասընթացին զուգահեռ լինելու են հանդիպումներ այլ բանախոսների և ինֆլյուենսերների հետ: Դասընթացի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերելու դեպքում հնարավոր կլինի ներգրավվել Root Media-ի գործընկերների նախագծերում և գործնականորեն կիրառել ստացած գիտելիքները:
02/09/2024
Մեր սիրելի ուսանողների կարծիքները Root Academy-ի դասընթացի մասին♥️
Միշտ ուրախանում ենք նրանց հաջողություններով: Եվ այս ամենն ապացուցում է, որ ուսանողները կարճ ժամանակահատվածում գրանցել են զգալի արդյունքներ ու անգամ կարողացել սկսել իրենց բիզնեսն արտերկրում:
26/08/2024
Օգտատերերի ներգրավվածությունը SMM-ի կարևորագույն մասնիկներից է, որն ուղղված է հավանումների, մեկնաբանությունների, repost-ների և այլ մեթոդների օգնությամբ լսարանի հետ փոխազդեղություն ապահովելուն: Հիմնական առավելություններն են👇🏻
•Լսարանի հետ կապի ամրապնդում: Ակտիվ փոխազդեցությունն օգնում է ստեղծել լսարանի հետ վստահելի հարաբերություններ:
•Տեսանելիության բարձրացում: Լսարանի մեծ ներգրավվածությունը նպաստում է սոցցանցերում հրապարակումների տեսանելիության բարձրացմանը:
•Հետադարձ կապ: Հնարավորություն է ընձեռվում ստանալ կարծիքներ պրոդուկտի կամ ծառայության մասին:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
N. Tigranyan 27
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when Root Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.