aloize
Բարի գալուստ մեծ աշխարհի իմ փոքրիկ, ստեղծագործական անկյուն 。・:*:・゚’☆
18/03/2026
❤️🏡
05/03/2026
Ձեռագործ, ջերմությամբ և մանրակրկտորեն ստեղծված Զատկի ափսե🌿🐣
Ներկայացված է 2 տարբերակով ՝ ծաղկային և ուղղանկյուն։
Չափսերը՝ ծաղկային ~ 25x25 սմ | ուղղ.~ 19x9.5 սմ
Գինը՝ 17 օօօ դր | 9ooo դր
21/02/2026
Հարսանիքների սեզոնը դեռ առջևում է, բայց արդեն պատրաստ է տարոսիկների առաջին տարբերակը։
Տարոսիկը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ դեկոր, այլև ունենալ իր շարունակությունը։
Այս մինի ծաղկամանը ստանալուց հետո կարող եք հանել զույգի ինիցիալները և օգտագործել այն փոքրիկ ծաղկեփնջերի համար՝ թողնելով ձեր տանը ջերմ ու նուրբ հիշողություն։ 🌸🤍
Չափսը՝ մոտ 5.5 × 6 × 3 սմ
Նկարում ներկայացված ծաղիկները պատվերի պահին կարող են առկա չլինել։
Դեկորատիվ ժապավենը ենթակա է փոփոխության։
Արժեքը՝
✿ 10–20 հատ → 2800 դր
✿ 21–60 հատ → 2300 դր
✿ 61+ հատ → 2000 դր
17/02/2026
🕊️❤️
17/02/2026
Առաքում📦🐌
Սիրելի հետևորդներ և պարզապես անցորդներ, մի փոքր՝ առաքման մասին🗣️
Ես հիմա գտնվում եմ Եկատերինբուրգում, բայց շարունակում եմ աշխատել և ընդունել պատվերներ 🤍
Առաքումը դեպի Հայաստան այս պահին տևում է մոտ 20+ օր (փոստով), կարող ենք առաքել նաև CDEK-ով, եթե շտապ է պետք (միջ.՝ ~ 7-10 օր), բայց այն բավականին թանկ է և ավելի հարմար է կորպորատիվ պատվերների համար։
Առաքման արժեքն այս պահին բարձր է և երբեմն գրեթե հավասարվում է աշխատանքների գնին, բայց իրավիճակը փոքր ինչ մեղմացնելու համար առաջիկա ամիսներին սահմանել եմ ֆիքսված առաքման գին՝ 2000 դրամ, անկախ պատվերի չափսից։
Սա մոտավորապես նույն արժեքն է, ինչ կվճարեիք Հայաստանում՝ Ա կետից Բ կետ առաքման դեպքում ✨
Ամեն դեպքում չեմ ուզում, որ այս ընթացքում մնաք առանց իմ աշխատանքների,այդ իսկ պատճառով, ի վնաս ինձ, առաջիկա 3—4 ամիսը կաշխատեմ այս ռեժիմով, մինչև վերադառնամ Հայաստան։
Եթե ցանկանում եք ինչ-որ բան պատվիրել կամ ամրագրել,
պարզապես հաշվի առեք առաքման ժամկետները ✨
Կամ կարող եք ամրագրել հիմա, իսկ ստանալ մի փոքր ուշ՝ անձամբ իմ կողմից 😉👌
Շնորհակալ եմ, որ սպասում եք և շարունակում եք մնալ ինձ հետ։
Սիրով ձեր՝
13/02/2026
Նվեր քեզ կամ մեկին, ով կարևոր է🕊️❤️
Կախազարդի չափսերը՝ 3.5 x 2.8 սմ
Զամշե պարանիկ՝ 1.50 սմ, որպեսզի կարողանաք ստանալ նման բանտ, ինչպես երկրորդ նկարում է💫
Պատվիրելու դեպքում գրիր ինձ📩
24/12/2025
Այնպես ստացվեց , որ այս Ամանորին քիչ նախապատրաստվեցի, քանի որ վառարանը նոր եմ ձեռք բերել և դեռ փորձարկման փուլում է։
Պատրաստել եմ մի քանի տեսականի շատ քիչ քանակությամբ՝ արդյունքը տեսնելու և թերությունները շտկելու համար։
Կարող եք գնահատել, մինչ կգա մյուս աշխատանքը, որն ի դեպ ոչ պատրաստի վիճակում արդեն տեսել եք🤩
23/12/2025
Պեչենիկ🤩🍪
Ծանոթացեք, սա ես եմ, aloize-ի հիմնադիրը, ով փորձում է երևալ և խոսել ռիլերում և միևնույն ժամանակ չհիասթափվել😅
Թողնեմ սա այստեղ✨
.pro -ի թրծման վառարանն եմ անբոքսինգ անում, որը մի 2 օր առաջ էր հասել ինձ։ Չափսը լրիվ իդեալական իմ փոքր ապրանքերի համար։
Դեռ չեմ միացրել, հուսամ տունը կրակի չեմ տա😁
06/11/2025
Փոքրիկներս ✨
Ու՞ր էի կորել ձեր տեսադաշտից, կհարցնեք դուք (կամ չեք հարցնի😀)
Ցավոք, հիմա ես երկրում չեմ, բայց դա ժամանակավոր է։ Այս ընթացքում ուսումնասիրում եմ առաքումների տարբերակները դեպի ՀՀ, որպեսզի կարողանաք ձեռք բերել իմ աշխատանքներից։
Մինչ այդ կփորձեմ ակտիվ լինել էջում, որն ինձ՝ պերֆեկցիոնիստիս համար, միքիչ բարդ է, քանի որ ձեռքիս տակ չունեմ համապատասխան սարքավորումներ՝ որակյալ կոնտենտ ստեղծելու համար։
Բայց ձեր հետ կապը պահելն ինձ համար ավելի կարևոր է, ուստի կփորձեմ ձեր «լենտան լցնել» գեղեցիկ աշխատանքներով։ Դուք էլ կարող եք ձեր ակտիվությամբ ու ջերմությամբ ոգեշնչել ինձ՝ նոր ստեղծագործությունների համար։
Ձեր սիրելի՝ 𝗮𝗹𝗼𝗶𝘇𝗲
03/07/2025
Մագնիսիկներ, որոնցից առկա էլ չկա😍
03/07/2025
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 19:00 |