urolog.am

urolog.am

Share

Տղամարդու և կնոջ առողջության հարթակ

DeCode #06 Ռաֆֆի Ջանեցյան - Տղամարդու ընդհանուր առողջություն, կանխարգելիչ բժշկություն, մոտիվացիա 25/05/2026

Podcast տղամարդու առողջության մասին։ Հետաքրքիր է, լսեք անպայման։🧔🏻‍♂️🏥👂

DeCode #06 Ռաֆֆի Ջանեցյան - Տղամարդու ընդհանուր առողջություն, կանխարգելիչ բժշկություն, մոտիվացիա Ռաֆֆի Ջանեցյանի հետ խոսել ենք տղամարդու ընդհանուր առողջության, ռիսկ...

10/04/2026

Ինչո՞վ է ազդում կնոջ «անտարբերությունը» տղամարդու ցանկության վրա...⁉️❤️

#առողջտղամարդ #առողջություն #ցանկություն #ռաֆֆիջանեցյան

08/04/2026

Շագանակագեղձի բորբոքումը միայն տղամարդու խնդի՞րն է… թե՞ նաև կնոջը...⁉️👩‍❤️‍👨

📍Medclub clinic, Նժդեհի 7
☎️ 010424340, 033424334

#ռաֆֆիջանեցյան #առողջտղամարդ #առողջություն #պրոստատիտ

06/04/2026

Հակասպերմալ հակամարմիններ, երբ սերմնաբջիջը դառնում է իմունային բջիջների թիրախ...⁉️

#ջանեցյան #սպերմ #տղամարդու

30/10/2025

Որո՞նք են անպտղության հոգեբանական և էմոցիոնալ ազդեցությունները ․․․⁉️

1️⃣ Երբ ամիսներն անցնում են, բայց հղիությունը չի լինում, զույգերի մոտ ապագայի հանդեպ առաջանում է սթրես և անվստահություն, որը բացասական է ազդում ինքնավստահության և հարաբերությունների վրա։🤯

2️⃣ Ժամանակի ընթացքում զույգերը սկսում են միմիանց մեղադրել կամ ինքնամեղադրել, ինչը բերում է ինքնագնահատականի անկման և դեպրեսիայի։😔

3️⃣ Ընտանիքի կամ ընկերների հաճախակի հարցերը, թե " ե՞րբ եք երեխա ունենալու", առաջացնում է ճնշում զույգերի վրա, ինչը ստիպում է նրանց զգալ միայնակ ու տխուր։🤐

4️⃣ Հղիության փորձերը, հետազոտությունները, բուժումները կարող են մարմնապես և հոգեպես հյուծել զույգերին, ինչը կարող է լինել զույգերի լարվածության, վեճերի, օտարման կամ նույնիսկ բաժանության պատճառ։💔

5️⃣ Հղիության յուրաքանչյուր ձախողված փորձ բերում է խորը հիասթափությանն, տխրության և հոգեբանական անկման։ Իսկ յուրաքանչյուր նոր հնարավորություն կրկին հույս է ներշնչում։ Այս հուզական տատանումները կարող են ուժասպառ անել զույգին։🎢

__________________________________
👨‍⚕️ Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ
🏥 Medclub clinic
☎️ +374 10 424340
📲 +374 33 424334

#անպտղություն #հոգեբանություն #կին #տղամարդ #առողջություն #ռաֆֆիջանեցյան #առողջություն

30/10/2025

Ի՞նչ է հեշտոցի խմորասնկային վարակը։⁉️🍄

✅Հեշտոցի խմորասնկային վարակը պայմանավորված է հեշտոցում սնկերի չափազանց մեծ քանակությամբ, որը առաջացնում է քոր, ցավոտություն և արտադրություն։ Այն հայտնի է նաև որպես վագինալ կամ վուլվովագինալ կանդիդոզ։ Սա երկրորդ ամենատարածված վագինալ վարակն է հեշտոցի բակտերիալ վարակներից հետո։ Ամեն տարի մոտ 1.4 միլիոն կին այս հիվանդության կապակցությամբ դիմում է ամբուլատոր բուժման նպատակով։

✅ Այս հիվանդության ախտանշանները անհետանում են բուժումն սկսելուց մի քանի օր անց։ Սակայն կանանց 5–9% -ի մոտ այն կրկնվում տարվա մեջ չորս և ավելի անգամներ, և կրկնվող վարակների դեպքում ավելի երկար է տևում։ Չնայած հեշտոցի խմորասնկային վարակների ախտորոշն ու բուժումը հեշտ է, բայց շատ կարևոր է նրա կանխելումը։

#ՌաֆֆիՋանեցյան #ինտիմ #կին #կանդիդոզ

30/10/2025

✅ Գիտե՞ք, թե մարդու օրգանիզմում ամենամեծ բջիջը կնոջ ձվաբջիջն է, իսկ ամենափոքրը՝ տղամարդու սերմնաբջիջը։

✅ Ձվաբջիջը տեսանելի է նույնիսկ առանց մանրադիտակի՝ մոտավորապես 0.1 մմ (100 միկրոմետր) տրամագծով է։ Իսկ ամենափոքր բջիջը համարվում է սերմաբջիջը մոտ 5 միկրոմետր գլխի երկարությամբ և 50 միկրոմետր պոչով։

✅ Համեմատելով՝ ձվաբջիջը սերմաբջջից տասնյակ անգամներով (մոտ 20 անգամ) ավելի մեծ է տրամագծով, իսկ ծավալով՝ նույնիսկ հարյուրավոր անգամ ավելի մեծ։

✅ Բնությունը կարծես խոսում է այս հակադրությամբ։ Կինը՝ ընդարձակ, ընդունող, կյանքին ձև և սնունդ տվող։ Իսկ տղամարդը՝ փոքր, շարժման մեջ և նպատակաուղղված ուժ։

🇦🇲 #սերմնաբջիջ #ձվաբջիջ #տղամարդ #կին #ռաֆֆիջանեցյան

30/10/2025

Ի՞նչ է կատարվում ալկոհոլի հետ օրգանիզմում։⁉️🥂

✅ Ալկոհոլը օրգանիզմում հիմնականում մշակվում է լյարդում, որտեղ ֆերմենտները այն քայքայում են ացետալդեհիդի, իսկ հետո՝ ացետատի, որը հեռացվում է միզի, շնչի և քրտինքի միջոցով։ Միջինում օրգանիզմը մեկ ստանդարտ խմիչք է մետաբոլիզացնում մեկ ժամում, սակայն այս արագությունը կարող է տարբեր լինել կախված տարիքից, քաշից, սեռից, նյութափոխանակությունից, լյարդի գործառությունից և խմելու սովորություններից։

✅ Մեկ ստանդարտ խմիչքը սովորաբար համարվում է մոտավորապես 50 մլ 40% օղին, 330 մլ 5% գարեջուր կամ 150 մլ 12% գինի:🍺

✅ Մեզի թեստերը հայտնաբերում են կամ հենց ալկոհոլը, կամ դրա մետաբոլիտները։ Էթանոլը մեզում կարող է հայտնվել խմելուց մոտ 30 րոպե անց և սովորաբար անհետանում է 7–12 ժամվա ընթացքում։ Իսկ մետաբոլիտներ՝ ինչպես էթիլ գլուկուրոնիդը (EtG) և էթիլ սուլֆատը (EtS), կարող են պահպանվել մինչև երեքից հինգ օր։ Ահա թե ինչու մեզի թեստերը երբեմն կարող են ցույց տալ վերջին օրերին ալկոհոլի ազդեցություն, նույնիսկ երբ արյան մեջ այն այլևս չկա։🔬

✅ Որոշ դեղամիջոցներ, սննդամթերքներ, ձեռքերի ախտահանիչներ կամ բերանի ողողումներ կարող են առաջացնել կեղծ դրական արդյունքներ։ Հիգիենայի պահպանումը, փակ փաթեթավորված թեստերի օգտագործումը և բուժանձնակազմին վերջին ազդեցությունների մասին տեղեկացնելը կարող են բարձրացնել արդյունքների ճշգրտությունը։

✅ Ալկոհոլի հայտնաբերման այլ մեթոդներ են՝ արյան, շնչի, թքի և մազերի անալիզները, որոնցով հայտնաբերման ժամանակահատվածը տատանվում է մի քանի ժամից մինչև մի քանի ամիս։ Չնայած սնունդը կամ կոֆեինը կարող են ազդել ձեր սթափության զգացողության վրա, դրանք չեն արագացնում ալկոհոլի մետաբոլիզմը։

✅Ալկոհոլից խուսափումը համարվում է այդ թեստերի ճշգրտության լավագույն միջոցը

🇦🇲 #տղամարդ #ալկոհոլ #ՌԱֆֆիՋանեցյան

30/10/2025

Ինչպե՞ս սնվել քաղցկեղային հիվանդության ժամանայ։🥗🦀

✔ Քաղցկեղի ախտորոշումից հետո շատ կարևոր է սահմանել հատուկ սննդակարգ, որտեղ ցանկալի է, որ մրգերն ու բանջարեղենը կազմեն օրվա ընդունած սննդի կեսը, ձավարեղենը՝ քառորդը, իսկ բուսական սպիտակուցները՝ մնացածը:

✔ Պետք է խուսափել վերամշակված սննդամթերքից (սառեցված պիցցա, չիպս, հոթ-դոկ, երշիկ, խմորեղեն, կեքսեր, միս, քաղցր ըմպելիq և այլն): Կան բազմաթիվ աշխատություններ, որոնք վկայում են, որ վերամշակված սնունդը մեծացնում է քաղցկեղի վտանգը։

✔ Սպիտակուցներից հատկապես նախընտրելի է ձուկը, թռչնամիսն ու ընդեղենը, սակայն նախապատվությունը հարկ է տալ բուսկան ծագման սպիտակուցներին՝ (ոսպ, ոլոռ, լոբի), որոնք ոչ միայն փոխարինում են կենդանական սպիտակուցներին, այլև օրգանիզմն ապահովում են մանրաթելերով։ Սոյայի մթերքը նույնպես անվտանգ է քաղցկեղով հիվանդների համար։ Ընկույզն ու ընդեղենը նույնպես օրգանիզմի համար մանրաթելերի և սպիտակուցների հիանալի աղբյուրներ են:

Medclub- ի հետ՝
Եղեք երջանիկ ու առողջ ❤
__________________________________________________
👨‍⚕️ Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ
🏥 Medclub clinic
☎️ +374 10 424340
📲 +374 33 424334

#ջանեցյան #ռաֆֆիջանեցյան #քաղցկեղ #սննդակարգ

30/10/2025

✅ Կանայք սկսել են ավելի հաճախ դիմել տեստոստերոնի օգնությանը՝ ավելի երիտասարդ զգալու, ինչպես նաև էներգիա, տրամադրություն եւ սեռական հետաքրքրությունը բարձրացնելու հույսով։ Բայց գիտական տվյալները վկայում են այն մասին, որ ամեն դեպքում այն օգուտ չի տալիս։ 🔥🔋

✅ Տեստոստերոնը արտադրվում է կանանց ձվարաններում եւ մակերիկամներում։ Այն դեր ունի սեռական ցանկության, տրամադրության, մկանների ու ոսկրերի առողջության հարցում։ Այս հորմոնը օգտակար կարող է օգտակար լինել հատկապես մենոպաուզայից հետո ցածր սեռական ցանկություն ունեցող կանանց համար։

✅ Կանանց տեստոստերոնի բուժման հստակ չափաբաժիններ կամ ուղեցույցեր սահմանված չեն, երկարաժամկետ անվտանգության վերաբերյալ տվյալները քիչ են, եւ չափից ավելի օգտագործումից առաջանում են կողմնակի և վտանգավոր ազդեցություններ։

#ՌԱֆֆիՋանեցյան #առողջություն #կին

30/10/2025

✅ Թռչունները հայտնի են իրենց խելքով և յուրահատուկ վարքով, սակայն դրանցից ամենահետաքրքիրը այն է, երբ թռչունները օգտագործում են մրջյուններին՝ իրենց փետուրները մաքրելու և պաշտպանելու համար։

✅ Ըստ «Ethology Ecology & Evolution» ամսագրում հրապարակված ուսումնասիրության՝ ագռավները, և կաչաղակները գտնելով մրջյունների բույն, պառկում են դրա վրա և կիրառում մրջյուններրին ինքնաբուժման համար։

✅ Այս բուժման էֆեկտը իրականանում է մրջյունների արտազատած (formic acid)ի միջոցով, որը ոչնչացնում է վնասակար բակտերիաները, տիզերը և մակաբույծները, որոնք ապրում են թռչունների փետուրների վրա։ 🐜🦅

#թռչուն #մրջնաբույն #բուժում

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


7 Garegin Nzhdeh Street
Yerevan
0006

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 14:00