BKAM NGO
"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում” հասարակական կազմակերպություն Բնակիչ-բաժանորդների շահերի պաշտպանություն և իրազեկում:
15/10/2024
(ԲԿԱՄ) հասարակական կազմակերպությունը պաշտպանում է բնակիչ-բաժանորդների շահերը կոմունալ բնագավառում:
Հարգելի սպառող, եթե ուենք խնդիրներ, որոնք վերաբերում են կոմունալ բնագավառին, ապա դիմեք մեզ.
📞 /093/ 827 - 217
📞 /099/ 338 - 288
📞 /093/ 225 - 888
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
‼Սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը ⚖
✅Նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։
✅Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
✅Հիշեցնենք, որ գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝ բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
✅Վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Telephone
Website
Address
Վարդանանց փակ. 8ա
Yerevan
0010