Unique Tours

Unique Tours

Share

Tourism and more... Tour packages,Tickets, Inbound packages, Social packages, Visa support, Event organizing...

23/07/2020

🤗😍 Անմիջապես համաճարակային իրավիճակի ավարտից հետո սկսում ենք մեր
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԸ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր 🚌🚌 , որովհետեւ մեր դպրոցական էքսկուրսիաները

✅Ամենայուրահատուկն են
✅Ամենամատչելին են
✅Ամենաուսուցողականն են

21/07/2020

Ուշադրություն !!!
Օգոստոսի 1-ին և 2-ին տեղի կունենա չարթերային չվերթ Երևան - Լոս Անջելես - Երևան երթուղով։

Երևան - Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։

Լոս Անջելես - Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ(ամուսին/կին/ծնող/երեխա)։

Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։

Երևան - Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 1 ժամում։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Երևան - Լոս Անջելես ուղղությամբ գործում է ուղեբեռի սահմանափակում՝ ոչ ավել քան 1 հավելյալ կտոր ամեն ուղևորին։

Լոս Անջելես - երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։

Լոս Անջելես - Երևան չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$:

Երևան - Լոս Անջելես չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$, բիզնես կարգինը՝ 2450$:

Գրեք մեզ և մենք կկազմակերպենք Ձեր ավիատոմսի ձեռքբերումը րոպեների ընթացքում

02/07/2020

📸🎥🤩 Մեր ամենահավատարիմ հետեւորդներից Արամը հոլովակ է պատրաստել Սան Ֆրանցիսկոյից հատուկ մեզ համար😍❤️

😍Վայելե՜ք

29/05/2020

💡 Իսկ դուք գիտեի՞ք , որ ԱՇՏԱՐԱԿՈւՄ 3 եկեղեցիներ կոչված են նույն անունով ՝ Սուրբ Աստվածածին:

⛪️ Եկեղեցիներն իրարից տարբերվում են մականուններով, որոնք ավելի հայտնի են՝ Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր անվանումներով ։

26/05/2020

🇬🇷 Հունաստանը բաց կլինի միջազգային զբոսաշրջիկների համար հունիսի 15-ից՝ հուլիսի 1-ի փոխարեն։

https://edition.cnn.com/travel/article/greece-reopen-tourists-june-15-coronavirus/index.html?fbclid=IwAR07nStel3N3_CQ1qfP3ofmmch9xC3JooPY6Va0DBQrf0QXckOszC2oYw8w

Shanghai Disneyland Reopens Its Gates - The Walt Disney Company 17/05/2020

😍Երկարատև դադարից հետո Շանհայի Դիսնեյլենդը նորից բացեց իր դռները 🏰

Shanghai Disneyland Reopens Its Gates - The Walt Disney Company Shanghai Disney Resort’s theme park, Shanghai Disneyland, reopened its gates today, welcoming guests of all ages back and inviting them to savor the beauty …Read More

У Кипра есть хорошие шансы во второй части сезона 15/05/2020

🇨🇾 Կիպրոսը պլանավորում է ընդունել միջազգային զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից սկսած

У Кипра есть хорошие шансы во второй части сезона Кипр готовится к приему иностранных туристов в июле. По мнению туроператоров, средиземноморское направление имеет несколько преимуществ по сравнению с конкурен.....

04/05/2020

🙈 🏞Անի պատմական մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա է գտնվում Շիրակի մարզի ճարտարապետական հրաշալիքներից մեկը` Երերույքի տաճարը։ Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է։ Այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է։ Տաճարը հսկա բազիլիկ է:

📍Այն հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։

🤗Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։

🏞Միացեք մեր առաջիկա ուղեւորությանը բացահայտելու Շիրակի գեղատեսիլ անկյունները😍

Photos from Unique Tours's post 02/05/2020

բացառիկ ուսուցողական տուր բոլորի համար 😍

💥💥Բացառիկ փաստեր և ամենահետաքրքիր և արժեքավոր ինֆորմացիան մենք հավաքել ենք մեր՝ հատկապես դպրոցական տարիքի հետևորդների և առհասարական բոլորի համար։

📍Այցելելու ենք տեսնելու Հայաստանի ամենավաղեմի արևային ժամացույցը, խոսելու ենք ամենահետաքրքիր թեմաների մասին, պարգևելու ենք ամենահիշարժան օրերից մեկը։

Շտապեք գրանվել։ 💥

Photos from Unique Tours's post 30/04/2020

Արտակարգ դրության ավարտից և սահմանափակումների վերացումից անմիջապես հետո

30/04/2020

"Յուրահատուկ Հայաստան" Յունիք տուրսի հետ

Այս տարվա լավագույն երազանքը

26/04/2020

Արտակարգ դրության և սահմանափակումների վերացումից անմիջապես հետ գնում ենք Գյումրի՝ բացահայտելու ամենայուրահատուկ և կոլորիտային հայրաքաղաքը գյումրեցի զբոսավարի հետ միասին։
Միացեք մեզ՝ բացահայտելու մեր հայրենիքը։

Ֆայտոնից լավ տրանսպորտային միջոց չկա ,չէ՞ 😊...................................
💫ԱմենաUNIQUE տուրը ուղեւորվում է մեր ամենամշակութային քաղաք

Այցելելու ենք՝

📍Գյումրու Վարդանանց հրապարակ
📍Յոթ Վերք եկեղեցի
📍Հովհ․ Շիրազի տուն - թանգարան
📍Ավ․ Իսահակյանի տուն - թանգարան
📍Մհեր Մկրտչյանի տուն - թանգարան
📍Սև Բերդ

Տեսնելու ենք ՝
✅ ստեղծագործությունը
✅Պոլոզ Մուկուչի արձանը
✅Օժիտի շենքը
✅Հին վարսավիրանոցի շենքը
✅Հայկական ֆիլմերի նկարահանման հրապարակը


💰Արժեքը 7500 ՀՀ դրամ💰Ներառում է՝

🚌Տրանսպորտ
👩Գյումրեցի զբոսավար
🎫Թանգարանի և այցելության վայրերի մուտքերի բոլոր տոմսերը, ինչպես նաև տուն-թանգարանների զբոսավարների ծառայությունը

🙈Եկե՛ք բացահայտենք Գյումրին, քանի որ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը պարտադիր տեսնել է պետք🌍

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


9/12, Moldovakan Street
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00