GoonaZard
Զարդեր՝ երեխաների նկարների հիման վրա։
Մենք շունչ ենք տալիս մանկական նկարին։
28/06/2022
ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ՄԱՍ 2)🖌🖍
ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՋՈՂԱԿ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
1․ Զարգացնում է երևակայությունը, ինտելեկտը, ստեղծագործ ունակությունները։
Նկարչության ընթացքում ակտիվ աշխատում է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է ստեղծագործելու համար։ Լավ զարգացած երևակայությունը տարբեր նախաձեռնությունների հաջողության գրավականն է։
2․ Նպաստում է երեխայի աշխարհընկալմանը։
Նկարչության միջոցով երեխան սովորում է ստեղծագործ ձևով ընկալել շրջապատող աշխարհը և հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ ունի իրականության սեփական ընկալումը, յուրովի տեսնել իրերն ու երևույթները։
3․ Օգնում է կայանալ։
Նկարչությունը փորձարկումների, ստեղծագործելու, առարկաների նկատմամբ անհատական մոտեցման պրոցես է։ Այդ աշխատանքի ընթացքում երեխան սովորում է ընկալել, ընդունել իր սխալները որպես հնարավորություն նոր ու յուրահատուկ բան ստեղծելու։ Այսինքն՝ սխալը չի ընկալվում որպես բացթողում, բացասական քայլ, ինչպիսին կարող է լինել այլ գործունեության ժամանակ։ Նման մոտեցումը օգնում է ամրանալ, դառնալ ինքնուրույն և հաջողակ։
4․ Բարձրացնում է ինքնագնահատականը։
Նկարի ստեղծման պրոցեսը թույլ է տալիս մարդուն զգալ իրեն ոչ թե «ավազեհատիկ», այլ արարող, ինչը դրական ազդեցություն է ունենում նրա ինքնագնահատականի և ինքնագիտակցման վրա։
5․ Օգնում է երեխային լինել արդյունքամետ։
Աշխատանքի ընթացքում երեխան սովորում է ստանալ իրական արդյունք՝ նկար, տեսնում է իր նոր ունակությունները։ Դա սովորեցնում է նրան դնել նպատակներ և ձևավորում է արդյունքամետություն։
6․ Դարձնում է երեխային կարգապահ։
Գեղանկարչության դասընթացները օգնում են երեխային համակարգել ժամանակը, ձևավորում են համառություն, կարգապահություն։
7․ Նկարչությունն օգնում է գտնել ընկերներ և համախոհներ։
Ընդհանուր հետաքրքրությունները սովորաբար մտերմացնում է մարդկանց։ Երեխան նկարչության խմբակում կարող է գտնել ընկերներ և կիսել իր արդյունքները այլ երեխաների հետ։
8․ Եվ ամենակարևորը՝ նկարչությունը երեխաներին տալիս է էսթետիկ դաստիարակություն՝ համաշխարհային մշակույթին ծանոթացում կերպարվեստի միջոցով։ Նկարչությունն օգնում է զարգացնել երեխայի էսթետիկ ճաշակը։ Ցանկալի է այն զարգացնել փոքր հասակում, երբ երեխան լավ ընկալում է ինֆորմացիան, լսում և հիշում է։ Կարելի է սկսել մանկական արվեստի գրքերից, հայտնի նկարներ պատճենելուց կամ դրանցից ստացած տպավորություններով նկարելուց։
25/06/2022
Երեխաներն իրենց ջերմությունն ու սերը տարբեր կերպ են արտահայտում, իսկ ամենաքնքուշ զգացումը ստանում ես, երբ բալիկդ առաջին անգամ պատկերում է քեզ։ Այդպես կարողանում ես հասկանալ նրա էմոցիաների ողջ խորությունը 😍
4.5 տարեկան Դավիթն առաջին անգամ նկարել է իր մայրիկին, իսկ մենք՝ մայրիկի օգնությամբ գունավորեցինք այն վառ գույներով։ Այժմ այս նկարը կախազարդի տեսքով զարդարում է մայրիկի պարանոցը 🧡
#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ
23/06/2022
ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ՄԱՍ 1)🖌🖍
Երեխայի զարգացման համար գեղանկարչությունը արժեքավոր է ոչ թե արդյունքով, այսինքն՝ ստացված նկարով, այլ անմիջականորեն ստեղծագործական պրոցեսով։ Նկարչության օգտակարությունը երեխաների համար ապացուցված է նաև գիտական տեսանկյունից։
ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ՈՒՂԵՂԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
1․ Ամենահայտնի օգտակարությունը՝ ձեռքերի փոքր մոտորիկայի զարգացումն է։
Այն խթանում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտածելու, խոսքի, տեսողական և շարժողական հիշողության, կոորդինացիայի համար։ Նկարչության ընթացքում մասնակցում են գլխուղեղի երկուկիսագնդերը, ակտիվ ձևավորվում են միջկիսագնդային կապերը։ Նկարչությամբ զբաղվող երեխան իր հասակակիցների համեմատ զարգանում է ավելի արագ ։
2․ Մարզում է հիշողությունը։
Մանկավարժները հաճախ հանձարարությունները տալիս են նկարելու, կառուցելու, պատրաստելու տեսքով, քանի որ տեսողական հիշողությունը մեծ ազդեցություն ունի ընդհանուր հիշողության զարգացման վրա։
3․ Զարգացնում է տարածական ինտելեկը։
Նկարելով երեխան սովորում է փոխանցել առարկաների չափերը, դրանց համաչափությունը, սովորում է տարբերել և փոխանցել գույները, երանգները, ստվերները։
4․ Օգնում է հեշտ յուրացնել ճշգրիտ գիտությունները։
Դպրոցականների համար նկարչությունը բանալի է մաթեմատիկական, ֆիզիկական մոդելների և այլ դիսցիպլինների յուրացման համար, քանի որ զարգացնում է ասոցիատիվ մտածողությունը, տարածության մեջ կողմնորոշման, հարթության վրա արտացոլումը ունակությունները
5․ Երեխան ինքնարտահայտվում է։
Ստեղծագործության միջոցով երեխան ինքնարտահայտվում է, արտացոլում է իր մտքերն, իր հոգեբանական վիճակը աշխատանքում, թղթի վրա։
6․ Օգնում է հանգստանալ։
Նկարչությունը համարվում է հանգստացնող, խաղաղեցնող զբաղմունք։ Նկարչությունը, կավագործությունը հանգստացնում են, հանում են լարվածությունը։ Ստեղծագործելը հատկապես օգտակար է այն երեխաների համար, ովքեր կապրիզների, դեպրեսիաների և նևրոզների հակվածություն ունեն։
22/06/2022
Մեր գործընկեր բալիկները տարբեր տարիքի են, իսկ հատկապես ամենափոքրերի նկարները ստացվում են շատ յուրահատուկ, քանի որ նրանց երևակայությունը հենց այդ ժամանակ է, որ սկսում է ամենաարագը զարգանալ
3 տարեկան Տիգրանը նկարել է իր սիրելի պապիկին, ում ի դեպ ասում է Պապու 👴
#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ
20/06/2022
Փիսիկի հեղինակը 7 տարեկան Էվելինան է։ Էվելինան մինասյան գույներով է հարստացնում իր նկարները։ Մեզ համար շատ դժվար էր ընտրել նրա գեղեցիկ ստեղծագործություններից որը վերածենք Գունազարդի 🧡🐱
#ԳունազարդՊատմություններ | Արծաթե բրոշ
18/06/2022
ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 3)
Մյուս ինֆորմատիվ նկարներից, որի մասին ցանկանում ենք խոսել, իրավիճակային նկարներն են 👨🏫👩⚕️👨🚀
Այդպիսիք են՝ «Ես մանկապարտեզում», «Ես հյուր գնալիս», «Ես բժշկի մոտ», «Ես դպրոցում» և այլն։
Իրավիճակային նկարները շատ լավ առիթ են պարզել՝ ինչպես է Ձեր երեխան զգում տվյալ վայրում և ինչ է կատարվում նրա հետ այդ պահին։
Երեխաները միշտ չէ, որ ուղղակիորեն պատմում են այդ մասին, իսկ նկարի միջոցով Դուք կարող եք իմանալ բավական հետաքրքիր մանրամասներ։
Հարցրեք երեխային՝ որտեղ է նա նկարված, ինչ է նա զգում, ինչպիսին է նա՝ ուրախ, տխուր և ինչու։ Ինչ են անում կամ խոսում նկարում պատկերված մյուս մարդիկ (ընկերները, դաստիարակները, բժիշկները, ուսուցիչները և այլն)։
#ԳունազարդՊատմություններ
16/06/2022
ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 2)
Ինֆորմատիվ նկարներից հաջորդը մարդկանց նկարներն են։ 👦👩
Խնդրեք երեխային նկարել մարդուկ՝ նման իրեն։ Ստեղծագործության այս արդյունքը ցույց կտա՝ ինչպես է երեխան ընկալում ինքն իրեն․ ինչ է երազում, ինչպիսին է ցանկանում լինել։
- Ուշադրություն դարձրեք՝ ինչպես է ինքն իրեն պատկերում, որքանով մանրամասն են մարմնի մասերը, հագուստը։ Դրանցից կարելի է տարբեր եզրակացություններ անել։
- Ինչպես է իրեն պատկերում մարդկանց խմբում․ եթե իրեն նկարել է մյուսներից փոքր և գտնվում է մի կողմում, ապա դա կարող է խոսել շփման մեջ առկա խնդիրների մասին։
- Ինչպես նաև կարիք կա ուշադրություն դարձնել նկարված մարդուկի տրամադրությանը։ Դա նույնպես եզրակացությունների լավ աղբյուր է։
Շարունակելի 👩👦
#ԳունազարդՊատմություններ
15/06/2022
Արծաթե կախազարդ մայրիկի համար։ Կախազարդի հետևի կողմում Լիլիանայի սիրո արտահայտումն է իր մայրիկին 😍
#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ
13/06/2022
Երեխաների ամենահետաքրքիր զբաղմունքներն են ներկերի մեջ թաթախվել, նկարել թաթիկներով, ստեղծագործել այնտեղ, որտեղ թույլատրված չէ 😍
2.5 տարեկան Արմենը նույնպես բացահայտել է ստեղծագործելու այս ուղղությունը 🧡նա փոքրիկ թաթիկներով թողնում է հետքեր, հետո դրանք վերածում տարբեր պատկերների;
Իսկ Ձեր բալիկն ի՞նչ նկարներ է ստանում թաթիկների գունավոր հետքերից։
#ԳունազարդՊատմություներ | Արծաթե բրոշ
12/06/2022
ԻՆՉ Է ՆԿԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆ (ՄԱՍ 1)
Շատ հաճախ երեխաների նկարներից կարելի է պարզել, թե ինչպես են իրենք իրենց ընկալում, զգում, ու վերհանել փոքրիկին անհանգստացնող հարցերը։ Սա հիմնականում աշխատում է 3-5տ և բարձր տարիքների դեպքում։
Այդ նպատակով ավելի ինֆորմատիվ են երեք տեսակի նկարները՝
1․ ընտանիքի նկարը,
2․ ինչպես է երեխան պատկերում մարդկանց,
3․ և իրավիճակային նկարները։
👨👩👧 Ընտանիքի նկար։ Այսպիսի նկարները պատմում են ընտանիքի ներսում փոխհարաբերությունների մասին՝ երեխայի ընկալմամբ։ Խնդրեք երեխային նկարել ձեր ընտանիքը։
Ինչին է պետք ուշադրություն դարձնել՝
- Ովքեր են ընտանիքի անդամների թվում, ում է նկարում և ում է "մոռացել" երեխան նկարել։ Շատ լավ, եթե երեխան ամբողջական ընտանիքն է նկարել։ Բայց երբեմն երեխան կարող է ընտանիքի փոխարեն ուղղակի նկարել տուն, որտեղ չեն երևում մարդիկ։ Դա վկայում է այն մասին, որ հարազատների հետ շփումը փոքրիկին չի տալիս իրեն անհրաժեշտ ըմբռնված լինելը։ Կամ ընտանեկան մթնոլորտը լարված է։
- Ինչպիսին են ընտանիքի անդամների տրամադրությունները պատկերված։ Նրանք ընկերներ են, ուրախ են, սիրում են իրար, վիճում են և այլն։
- Ընտանիքի անդամների չափերը և հասակները նույնպես շատ հետաքրքիր ցուցանիշ է։ Դրանք կարող են լինել իրական (օրինակ՝ հայրիկը մայրիկից իսկապես բարձրահասակ է), և կարող է խոսել այն մասին, թե ինչպես է երեխան ընկալում՝ ով է ընտանիքում գլխավորը։
- Ինչպես են թղթի վրա տեղակայված կերպարները։ Մարդիկ կարող են տեղաբաշխված լինել իրարից հեռու՝ ամեն մեկն "իր համար"։ Լավ նշան է, եթե բոլորը միասին են։ Այստեղ կարելի է տեսնել երեխայի էմոցիոնալ կապը ընտանիքի անդամների հետ՝ մտերմիկ, թե ընդհանրացված։ Կարելի է բացահայտել շփման և ուշադրության պակասի զգացողությունը հեռվում նկարված ընտանիքի անդամի կողմից։
Շարունակելի 👨👩👧👦
հ․․գ․ եթե թեման հետաքրքիր է, նշեք այդ մասին։
#ԳունազարդՊատմություններ
10/06/2022
Փոքրիկ Միշելը շատ հետաքրքիր կերպարներ է ստեղծում։ Մենք շատ զարմացած էինք, երբ դրանք տեսանք։ Մասնագետները գուցե խորհուրդ տան, որ հետագայում մուլտֆիլմների կամ խաղերի հերոսների պատկերազարդմամբ մասնագիտանա 🎉 Մի քանի կերպարներ թողնում ենք քոմենթներում, որպեսզի դուք նույնպես վայելեք 🧡
#ԳունազարդՊատմություններ | Արծաթե բրոշ
08/06/2022
Մանկական ամենաջերմ հիշողություններից են ճոճանակները, հատկապես երբ բացահայտում ես՝ ինչպես ինքդ քեզ օրորել 🥰 Էլ ավելի մեծ հաճույք է, երբ ծնողներդ են օրորում, շունչդ սկսում է ուրախությունից կտրվել, սիրտդ բարձրանում է վեր ու վեր, գույները դառնում են ավելի պայծառ, մարդիկ վերևից ավելի փոքր, հետո փակում ես աչքերդ ու միայն արևի ջերմությունն ու լույսն ես զգում և արագ բաբախող սիրտդ 🧡
#ԳունազարդՊատմություններ | Արծաթե կախազարդ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |