Strategic Development Agency NGO
"Strategic Development Agency" (SDA) NGO is an Armenian development organization founded in 2002 https://www.youtube.com/channel/UCXNHBudcDnSp5VlNhUQX2NQ
09/06/2026
🟢 Հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդման տաղավարում հյուրընկալվեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ներկայացուցիչներն ու գործընկերները՝ քննարկելու ծրագրի ընթացքը, հիմնական ձեռքբերումները և կրթության ու աշխատաշուկայի համագործակցության ընդլայնման ուղղությունները:📻
👥 Զրույցին մասնակցեցին՝
▪️ Լիլիթ Բեգլարյանը՝ ՌԶԳ ՀԿ/SDA NGO, ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈւ խորհրդատու
▪️ Վարդան Վարդանյանը՝ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն
▪️ Հարություն Ծատրյանը՝ «ԷԼՈԼԱ» ՓԲԸ տնօրեն
Երբ կրթությունն ու աշխատաշուկան խոսում են նույն լեզվով․ ՄԱՎԵՏԱ ծրագրի փորձը. «Դպրություն» - Հայաստանի Հանրային Ռադիո «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծ
08/06/2026
🟤 Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականն անդրադարձել է IADAAM ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին, որը նպատակ ուներ բարձրացնել ֆերմերների կարողությունները՝ արձագանքելու Հայաստանում արագ տարածվող Հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) աճող վտանգին։
Հարավամերիկյան ցեցի դեմ պայքար. դասընթաց լոլիկ աճեցնողների համար Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Fa...
05/06/2026
🟢 #ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ընդլայնվում է գործընկեր քոլեջների ցանցը🌱🤝
📅2026թ. հունիսի 4-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կայացավ հանդիպում գործընկեր քոլեջների հետ և համագործակցության հուշագրերի հանդիսավոր ստորագրման արարողություն, որը նշանավորեց ծրագրի զարգացման նոր փուլը։
🚀Առաջին փուլի ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերությունները և գրանցված արդյունքները կարևոր հիմք դարձան ծրագրի հետագա ընդլայնման համար։ Հենց այդ հաջողված փորձի վրա հիմնվելով՝ ծրագրի երկրորդ փուլում գործընկեր քոլեջների թիվն ավելացել է՝ ներառելով ևս վեց ուսումնական հաստատություն։
Նոր գործընկերների ներգրավումը նշանակալի քայլ է ոչ միայն ծրագրի աշխարհագրական ընդգրկման ընդլայնման, այլև գյուղատնտեսական մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման տեսանկյունից։ Այն նաև վկայում է ծրագրի արդիականության, պահանջվածության և կայուն զարգացման ներուժի մասին։
Ավելին👉 https://sda.am/newsarm/maveta-expands-its-network-of-partner-colleges/
🤝ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:
26/05/2026
🟢 Հանրային ռադիոյի «Դպրության» տաղավարում հյուրընկալվեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ներկայացուցիչներն ու գործընկերները։ 🎙️
Զրույցին մասնակցեցին՝
🔹 Լիլիթ Բեգլարյանը՝ ՌԶԳ ՀԿ/SDA NGO, ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈւ խորհրդատու
🔹 Վարդան Վարդանյանը՝ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն
🔹 Հարություն Ծատրյանը՝ «ԷԼՈԼԱ» ՓԲԸ տնօրեն
🌱Քննարկման առանցքում էին դուալ կրթությունը, ժամանակակից աշխատաշուկային համապատասխան մասնագետների պատրաստումը և գյուղատնտեսության ոլորտում նոր հնարավորությունների ձևավորումը:
🍅 Հայաստանում հարավամերիկյան ցեցն արդեն լուրջ վտանգ է լոլիկի մշակության համար՝ տարածվելով գրեթե բոլոր մարզերում։
Տեղեկացված լինելն ու ժամանակին արձագանքելը բերքը պաշտպանելու առաջին քայլն է 🌱
#լոլիկ #գյուղատնտեսություն #հարավամերիկյանցեց #բերք #ֆերմեր
25/05/2026
🟡 ’s “Digitizing Sectors for Competitiveness” project supported the implementation of the “Policy Design for Armenia’s Startup Ecosystem” research, the findings of which were presented during the expert consultation meeting organized by the Union of Advanced Technology Enterprises (UATE) in Yerevan on May 22.
The development of Armenia’s startup ecosystem today requires more than innovative ideas alone. It calls for comprehensive policy solutions capable of addressing the structural barriers that continue to affect the growth and competitiveness of emerging businesses. Limited access to finance, challenges related to scaling and international market integration, as well as insufficient early-stage support mechanisms remain among the key constraints facing the ecosystem.
💡 The consultation provided an important platform to examine interim research findings on Armenia’s startup financing landscape, international best practices, and policy instruments that could contribute to building a more resilient, innovation-driven, and competitive entrepreneurial environment. Particular attention was given to the adaptation of successful international models to the Armenian context, taking into account local market realities, investment dynamics, and the evolving needs of technology-driven enterprises.
From the perspective of the RECONOMY’s “Digitizing Sectors for Competitiveness” project, such discussions are essential as digitalization and innovation are no longer solely technological priorities - they are increasingly central to economic competitiveness, workforce development, productivity growth, and regional cooperation. A stronger startup ecosystem can serve as a catalyst for investment attraction, job creation, technological advancement, and sustainable economic development.
🤝 The meeting also reaffirmed the importance of continuous dialogue and collaboration among the private sector, development programmes, policymakers, and industry experts. Inclusive and evidence-based policy discussions are critical for designing practical and impactful support mechanisms that respond to the real needs of the entrepreneurial ecosystem.
🤝 RECONOMY is an inclusive and green economic development program of the Swedish International Development Cooperation Agency (Sida - Styrelsen för Internationellt Utvecklingssamarbete), implemented by Helvetas in partnership with the Strategic Development Agency NGO and others in the Eastern Partnership and Western Balkan countries.
❄️ Եթե մտածում եք՝ ինչ մասնագիտություն ընտրել, որը կլինի պահանջված, ժամանակակից ու բարձր վարձատրվող, ապա «Սառնարանային տնտեսության տեխնիկ» մասնագիտությունը կարող է լինել հենց այն ուղղությունը, որը փնտրում եք 🔧
Connecting Cultures Through Tourism ✨🌍
Two weeks later… and we’re still mentally somewhere between the vineyards of Moldova and the mountains of Armenia 🍷⛰️🌍
An unforgettable fam tour connecting culture, heritage, gastronomy, and authentic experiences across Moldova & Armenia ✨
RECONOMY is an inclusive and green economic development program of the Swedish International Development Cooperation Agency (Sida), implemented by Helvetas in partnership with the Strategic Development Agency NGO and others in the Eastern Partnership and Western Balkan countries.
15/05/2026
🌱 «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը շարունակում է նպաստել Հայաստանում փախստականների և խոցելի հյուրընկալող համայնքների կայուն սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության ամրապնդմանը։
🤝 Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ։ Եռամյա ծրագիրը նպաստում է կենսապահովման հնարավորությունների դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսական դիմակայունության բարձրացմանը և ներառական տնտեսական զարգացմանը՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
🏘️ Թիրախային աջակցություն տրամադրելով փոքր ֆերմերներին, տեղական ձեռնարկություններին և խոցելի տնային տնտեսություններին՝ ծրագիրը նպատակ ունի ամրապնդել երկարաժամկետ ինքնաբավությունը և համայնքային համախմբվածությունը։
📍 SEIRA ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացին ծանոթանալու և շահառուների հետ անմիջական շփում ունենալու նպատակով մայիսի 11-12-ը Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի գլխավորած պատվիրակությունը՝ ՌԶԳ-ի և ՊՀԾ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ, իրականացրել է համատեղ դաշտային այց Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր։
🚜Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է անասնաբուծությամբ, հատապտղային մշակությամբ, հացաբուլկեղենի արտադրությամբ, կերարտադրությամբ և այլ եկամուտ ստեղծող գյուղատնտեսական գործունեություններով զբաղվող շահառուների հետ։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է ծրագրի ներդրումը պարենային անվտանգության ամրապնդման, կենսապահովման հնարավորությունների ընդլայնման և ինչպես փախստական, այնպես էլ հյուրընկալող համայնքների երկարաժամկետ դիմակայունության բարձրացման գործում։🐑 🍓🥖🌾
📈🌿Կենսապահովման հնարավորությունների զարգացման, տեղական կարողությունների ամրապնդման և երկարաժամկետ զարգացման հեռանկարների ստեղծման միջոցով SEIRA ծրագիրը նպաստում է առավել դիմակայուն և ներառական համայնքների ձևավորմանը Հայաստանում՝ որտեղ վերականգնումը վերածվում է կայուն զարգացման և համատեղ առաջընթացի։
🤝SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։
Swiss Development & Cooperation
Embassy of Switzerland in Armenia
World Food Programme
13/05/2026
🟢 #ՄԱՎԵՏԱ Ապագայի մասնագիտությունները՝ մեկ վայրում 🚀
Մայիսի 12-ին Նոյեմբերյանի պետական քոլեջ-ում ծրագրի շրջանակում անցկացվեց «Մասնագիտությունների խթանման օր» միջոցառումը՝ ոգեշնչելով երիտասարդներին բացահայտել կրթության ու մասնագիտական զարգացման նոր ուղիներ։ 🎓✨
Click here to claim your Sponsored Listing.
Contact the organization
Telephone
Website
Address
Yerevan
0070
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |