CARD Foundation
Center for Agribusiness & Rural Development
CARD’s main program departments consist of Agribusiness and Marketing, Rural Development, and Special Projects, which include specially contracted projects such as a Food Safety Program, in conjunction with the USDA and Louisiana State, and the creation of the Farm Credit Organization, guided by the U.S.Farm Credit Administration.
14/01/2026
24/12/2025
🇦🇲🇦🇹 Ս/թ դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի և Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Նորա Ալանակյանի գլխավորությամբ CARD հիմնադրամում տեղի ունեցավ Կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի վերջնական արդյունքների գնահատման ներկայացումը։
✅ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ավստրիական զարգացման գործակալության Երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԷՆ, ՀՀ ՍԱՏՄ, «Ամպերա» կազմակերպության, ՀԱԱՀ, CARD հիմնադրամի, ասոցիացիաների ներկայացուցիչներ։
📌 Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։
23/12/2025
📚🤝 Ուրախ էինք ևս մեկ անգամ հյուրընկալել Առաջին բիզնես դպրոցի ուսանողներին
22/12/2025
🌾 Առանց արցախյան ցորենի որքանո՞վ է Հայաստանը կախված ներկրվող հացահատիկից
🎬 CARD հիմնադրամի խորհրդի անդամ, CARD խմբի ընկերությունների խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանի նոր հարցազրույցը CivilNet-ին ⤵️
https://www.civilnet.am/news/993311/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%81%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%B8%D6%80%D6%84%D5%A1%D5%B6%D5%B8%D5%9E%D5%BE-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%AB%D6%81/
08/12/2025
🎬✅ «Անասնաբույժների ազգային ասոցացիա» ՀԿ-ի և ՍմարթԱգրո ՓԲԸ-ի տնօրեն Արման Օհանյանի հարցազրույցը
Մարդիկ մտածում են՝ մրսած են, բայց բարձր ջերմությունը, հոդացավը բրուցելոզի նշան է․ Արման Օհանյան Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից...
15/11/2025
08/09/2025
✅ Տեղեկացնում ենք, որ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» (SEEDS) ծրագրի շրջանակում նախատեսում ենք իրականացնել տեղեկատվական հանդիպումներ համայնքի պոտենցիալ շահառուների հետ, հատկապես գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող, սկսնակ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների հետ:
Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝
📍 Սեպտեմբերի 10, ժամը՝ 14։00 - Սյունիքի մարզ, ք. Կապան, Լեռնագործների փող., 3/3 շենք, «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ում,
📍 Սեպտեմբերի 11, ժամը՝ 18։00 - Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Ադելյան 3-րդ փողոց հասցեում գտնվող «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ում։
Հանդիպումների ընթացքում մենք կներկայացնենք ծրագրի հնարավորությունները և դրամաշնորհային բաղադրիչը, ինչպես նաև կպատասխանենք մասնակիցների հարցերին։
🇪🇺🇦🇹🇦🇲 * Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
** «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
#ԹիմԵվրոպա #ԴիմակայունՍյունիք
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
1/21-40 Azatutyan Avenue
Yerevan
0037
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
27/12/2025
13/11/2025