Converse Bank
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Converse Bank, Bank, Yerevan.
Կոնվերս Բանկն աջակցում է անհատին, իր ընտանիքին բիզնես նախաձեռնություններում՝ օգնելով գտնել կյանքի բալանսի լավագույն բանաձևը:
Կոնվերս Բանկ - Վստահված սերունդների կողմից Վստահված սերունդների կողմից. այս կարգախոսի ներքո մենք կառուցում ենք երկարաժամկետ համագործակցություն մեր հաճախորդների հետ։
Կարևորելով ընտանեկան արժեքները՝ Կոնվերս Բանկը նորարարությունների ներդրմամբ առաջարկում է պարզ և հուսալի բանկայ
29/05/2026
C360 Ultra և բարձր փաթեթների հաճախորդների համար Sidon Travel Yerevan-ի հետ համատեղ հասանելի են բացառիկ ճամփորդական առաջարկներ՝ նախատեսված ավելի հարմարավետ և պրեմիում ճանապարհորդության համար։
📍 Լոս Անջելես ուղղության դեպքում հասանելի են՝
✔️ Լրացուցիչ ուղեբեռ՝ մինչև 32 կգ
✔️ Նստատեղի անվճար ընտրություն
✔️ Priority Check-in
✔️ Priority Boarding📍
Ավելին՝ բլոգում ⬇️
C360 Travel x Sidon Travel Sidontravel
22/05/2026
📍 C360 Travel x Sidon Travel x Condor Airlines
Նոր ճամփորդական հնարավորություններ դեպի ԱՄՆ ուղղության համար C360 Ultra և բարձր փաթեթների հաճախորդների համար:
✔ Համագործակցության շրջանակում C360 Ultra, Elite, Signature, Synergy և Private փաթեթների հաճախորդների համար դեպի Լոս Անջելես և եվրոպական մի շարք ուղղություններ ճանապարհորդելն այժմ ավելի հարմարավետ է՝ ճամփորդական արտոնություններով և պրեմիում սպասարկմամբ
➡ Լոս Անջելես ուղղության դեպքում հասանելի են՝
✔️ Լրացուցիչ ուղեբեռ՝ մինչև 32 կգ
✔️ Նստատեղի անվճար ընտրություն
✔️ Priority Check-in
✔️ Priority Boarding
➡ Ֆրանկֆուրտ և եվրոպական տարանցիկ ուղղությունների դեպքում՝
✔️ Լրացուցիչ ուղեբեռ՝ մինչև 30 կգ
✔️ Նստատեղի անվճար ընտրություն
✔️ Priority Check-in
✔️ Priority Boarding
✔ Այս ամենը համալրվում է նաև C360 Travel էկոհամակարգի առավելություններով՝
➡ Lounge & Fast Track ծառայություններ տեղական և միջազգային օդանավակայաններում
➡ Ճամփորդական ապահովագրություն
➡ Պրեմիում քարտերով հասանելի առավելություններ
➡ Concierge ծառայություն
➡ Թվային վճարումներ և կառավարում Converse Mobile հավելվածով
➡ Հատուկ travel գործընկերային առաջարկներ
✔ Առաջարկից օգտվելու համար կապ հաստատեք մեր գործընկեր Sidon Travel Yerevan տուրիստական ընկերության հետ:
Sidon Travel - Condor Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
📞 060 53 52 51 | 077 522 967 | 099 522 967
📍Նալբանդյան 9
Ճամփորդեք վստահ ու հատուկ առավելություններով 👌
22/05/2026
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենն ու Բանկի ղեկավար անձնակազմը մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի Վերջին զանգի արարողությանը։
Էդուարդո Էռնեկյանի և Կոնվերս Բանկի անունից շնորհավորելով շրջանավարտներին' Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է. «Երբ հիմնադրվում էր Էօրնեկեան դպրոցը, վստահ էինք, որ այն կդառնա կրթության, արժեքների և գիտության օջախ։ Այսօր, տեսնելով այս նպատակասլաց երիտասարդներին, կարող եմ ասել, որ մեր վստահությունը տեղին էր: Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ, մաղթում եմ նոր բարձունքներ: Միշտ մտածեք երկարաժամկետ և հիշեք, որ էօրնեկեանցի եք․ բարձր պահեք դպրոցի պատիվը և ջանք մի խնայեք Հայրենիքին օգտակար լինելու համար: Բարի երթ, սիրելի էօրնեկեանցիներ»։
Նշենք, որ Էօրնեկեան հանրակրթական դպրոցը բացվել է 2009 թվականին՝ արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ։
Իսկ 2017-ին բարերարի օժանդակությամբ բացվել է դպրոցի նոր մասնաշենքը, որտեղ ստեղծված են միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության կազմակերպման բոլոր պայմանները։
21/05/2026
📍Զգուշացե՛ք․ զեղծարարության նոր տեսակ է տարածվում
➡ Զեղծարարները, հանդես գալով ՆԳՆ ճանապարհային ոստիկանության անունից, փորձում են հաղորդակցման տարբեր ուղիներով ծանուցել ճանապարհային երթևեկության կեղծ տուգանքների մասին։ Նաև առաջարկում են տուգանքի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև վճարման չափը նվազեցնելու համար սեղմել իրենց ուղարկած հղումների վրա։
📍 Հղումների վրա սեղմելու դեպքում զեղծարարները կարող են հասանելիություն ստանալ Ձեր սմարթֆոնին, ինչպես նաև Ձեր բանկային հավելվածներին։
Ձեր ֆինանսների անվտանգությունն ապահովելու համար.
❗️Մի՛ անցեք կասկածելի հղումներով
❗️Տուգանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք բացառապես ՆԳՆ պաշտոնական կայքերից
❗️Ձեր բանկային տվյալները մի՛ փոխանցեք այլ անձանց
Իսկ կասկածի դեպքում զանգահարեք մեզ՝ (010) 511 211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
conversebank.am, (010) 511 211
Ինչո՞ւ ընտրել C360-ը 📍
Conversion. Սկսե՛ք Ձեր կարիերան բանկում՝ ոչ թե տեսությամբ, այլ իրական փորձով 🚀
Եթե դուք
✔ Ավարտական կուրսի ուսանող եք,
✔ Սովորում եք հեռակա ուսուցմամբ,
✔ Շրջանավարտ եք,
ապա Conversion ծրագիրը հենց Ձեզ համար է։
Դիմեք՝ Ձեր ինքնակենսագրականն ուղարկելով [email protected] էլ․ հասցեին (վերնագիրը՝ Conversion), մասնակցեք և սկսեք Ձեր առաջին քայլերը բանկային համակարգում Կոնվերս Բանկի հետ:
11/05/2026
Եթե Glovo-ն Ձեր ամենօրյա պատվերների մասն է, ապա ժամանակն է ավելին ստանալու 😉
Կատարեք 10 պատվեր մեկ ամսվա ընթացքում, վճարեք C360 Mastercard-ով Apple Pay/Google Pay-ի միջոցով, ստացեք 10,000 ՀՀ դրամ Ձեր Glovo հաշվին 👌
✔ Յուրաքանչյուր պատվերի նվազագույն գումարը՝ 3,000 ՀՀ դրամ
✔ Առաջարկը գործում է բոլոր կատեգորիաների համար
Պատվիրեք ինչպես միշտ ✔
Ստացեք ավելին C360 Mastercard-ով 💳
Առաջարկը գործում է մինչև մայիսի 31-ը:
11/05/2026
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ:
Ընտրությունը տեղի է ունեցել կազմակերպության Ընդհանուր տարեկան ժողովի ընթացքում, որտեղ ամփոփվել են նաև նախորդ տարվա գործունեության արդյունքները և սահմանվել կազմակերպության առաջիկա ռազմավարական ուղղությունները։
Հրանտ Հակոբյանն այս առիթով նշել է. «Մասնավոր հատվածը Հայաստանում ներդրումների, զբաղվածության և նորարարության հիմնական շարժիչն է։ Որպես բանկի ղեկավար՝ ես մշտապես շփվում եմ բիզնեսի հետ և հստակ պատկերացում ունեմ այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած են ընկերությունները՝ կապիտալի հասանելիությունից մինչև կարգավորման բացեր, անորոշություն, ավելի ճկուն բիզնես միջավայրի անհրաժեշտություն։
Ըստ այդմ, Խորհրդում իմ գործունեությունը կհիմնվի գործնական փորձառության, պրագմատիկ մոտեցման վրա և միտված կլինի բիզնեսի հետ հարաբերությունների սերտացմանը և AmCham-ի ՝ որպես բիզնեսի շահերի արդյունավետ պաշտպանի դիրքի ամրապնդմանը»:
C360-ը պարզեցնում է բանկինգը:
Այն սկսում է աշխատել Ձեր կյանքի ռիթմով, Ձեր ֆինանսական կարիքների համար։
Ակտիվացնել՝ https://conversebank.am/everyone_packages_c360/
Շնորհավոր Աշխատավորի օր 🇦🇲
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
Opening Hours
| Monday | 09:30 - 17:00 |
| Tuesday | 09:30 - 17:00 |
| Wednesday | 09:30 - 17:00 |
| Thursday | 09:30 - 17:00 |
| Friday | 09:30 - 17:00 |
| Saturday | 10:00 - 14:30 |