FRESH Clean Car Service
Fresh Clean Car ընկերությունը մատուցում է բարձրորակ ավտոկոսմետիկ ծառայություններ`ավտոլվացում, թափքի ոսկապատում, վաքսում և փայլեցում։
Fresh Clean Car ընկերությունը հիմնադրվել է 2012թ, բայց գործունեությունը սկսել է ծավալել 2013թ։
Ընկերությունը մատուցում է բարձրորակ ավտոկոսմետիկ ծառայություններ`ավտոլվացում, թափքի ոսկապատում, վաքսում և փայլեցում։ Սրահի քիմ․ մաքրում, կաշվեպատ սրահների կրեմապատում, անվահեծերի նագարների մաքրում, լուսարձակների և ապակիների փայլեցում։
Մեր առավելություններն են՝
1․անհատական և հոգատար վերաբերմունք հաճախո
20/07/2017
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է սեփական արտադրության առաջին սերիական փիքափը, որը ստացել է X-Class անվանումը:
Մոդելի կոնցեպտուալ տարբերակը ներկայացվել էր 2016թ. աշնանը:
Փիքափը կառուցվել է Nissan Navara մեքենայի հիմքով: Այն ունի 5.3մ երկարություն, 1.9մ լայնություն, 1.8մ բարձրություն:
Ի սկզբանե մոդելը կառաջարկվի 2 հատ 4 գլանանի տուրբոդիզելային շարժիչներով: Դրանցից ամեն մեկի աշխատանքային ծավալը կլինի 2.3 լ: Ավելի ուշ կներկայացվի նաև 3 լ աշխատանքային ծավալով, 258 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով տարբերակը:
Mercedes-Benz X-Class-ի վաճառքը Եվրոպայում կսկսվի նոյեմբերից, իսկ 2018թ. սկզբից այն կհայտնվի նաև Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության շուկաներում:
Գերմանիայում փիքափի գինը կսկսվի 37.000 եվրոյից:
https://youtu.be/nXu05CH690I
The new Mercedes-Benz X-Class Pickup Today, Mercedes-Benz unveiled the production version of its new X-Class pickup. http://www.testdriven.co.uk/mercedes-benz-concept-x-class-pickup/
10/10/2016
09/10/2016
ԱՄՆ-ում նոր ռազմական ամենագնաց են մշակել` ջրածնային վառելիքային տարրերով: Colorado ZH2 մեքենան ստեղծել է Chevrolet ընկերությունը` ԱՄՆ բանակի զրահապատ տեխնիկայի մշակման և հետազոտությունների ինժեներական կենտրոնի պատվերով:
ԱՄՆ բանակը մի քանի տեսակի ամենագնացներ է օգտագործում սպառազինման մեջ, որոնք մի քանի ընդհանուր թերություններ ունեն, որոնցից կարևորը, ըստ զինծառայողների, աղմուկն է, ինչը պայմանավորված է ներքին այրման շարժիչի աշխատանքով:
Հաղորդվում է, որ Chevrolet-ը Colorado ZH2 մոդելն անաղմուկ է ստեղծել: Այն տեղաշարժվելու է էլեկտրաշարժիչների օգնությամբ, էներգիա են ստանալու ջրածնային վառելիքային տարրերից:
04/10/2016
American Dream-ը ստեղծվել է հատուկ կինոնկարահանումների համար և մինչև հիմա Գինեսի ռեկորդակիր է որպես պատմության մեջ ամենաերկար լիմուզին: Լիմուզինի երկարությունը 30,48 մ է: Այն ստեղծվել է 1980-ական թթ.,26 անիվով հիմքային մեքենան եղել է 1970-ական թթ. կեսերին ոսկեգույն Cadillac Eldorado-ն:
American Dream-ի անիվների կենտրոնական խմբի մոտ «կտրվածք» կա, այդ տեղում ավտոմեքենան բաժանվում է ավտոգնացքի պես, լիմուզինի հետևի մասը կցամաս է:
World's Longest Car The Limousine - 100 feet World Longest Car|Longest Limousine-The American Dream The American Dream Limo is owned by car collector and designer Jay Ohrberg of Burbank,California,USA.I...
04/10/2016
Փարիզում ընթացող ավտոսրահի շրջանակներում Mercedes-Benz ընկերությունը զարմացրել է ավտոսիրահարներին նոր՝ GLC մոդելին նմանվող Generation EQ էլեկտրաամենագնացի նախատիպով: Ամենագնացի հզորությունը 408 ձիաուժ է կազմում, ինչը հնարավորութուն է տալիս 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 5 վայրկյանում: Գերմանական մոդելի սերիական տարբերակը, որը շուկայում կհայտնվի 2019-ին, կմրցակցի Tesla Model X-ի, ինչպես նաև Audi, Porsche և Jaguar ընկերությունների ապագա էլեկտրական ամենագնացների հետ: Mercedes-Benz Generation EQ-ն համալրված է 2 էլեկտրաշարժիչով` 1-ական առաջնամասում և ետնաասում: Մեկ լիցքավորմամբ հնարավոր է 500 կմ ճանապարհ անցնել: Իսկ վերալիցքավորումը կտևի ընդամենը 5 րոպե: Նոր էլեկտրամեքենան չունի ապակեմաքրիչներ և դռների բռնակներ, իսկ ավանդական արտաքին հայելիները կփոխարինվեն տեսախցիկներով:
Paris Motor Show 2016: Generation EQ – Trailer – Mercedes-Benz Original With "Generation EQ", Mercedes-Benz shows how electric cars can soon move into the fast lane: the concept vehicle, with the appearance of a sporty SUV coupé,...
04/10/2016
«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year, WCOTY) մրցույթի կազմակերպիչները հրապարակել են 2017թ. աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման հավակնորդների ցուցակը: Հաղթանակի համար մրցելու է 22 մոդել:
WCOTY-ի ներկայացուցիչներն անվանել են նաև «Ներկայացուցչական ավտոմեքենա/տարվա սպորտային ավտոմեքենա» (13 մոդել) և «Տարվա կանաչ ավտոմեքենա» (11 մոդել) անվանակարգերի հավակնորդներին: Բացի այդ, այս տարվանից նոր անվանակարգ է մտցվել՝ «Քաղաքային ավտոմեքենա» (World Urban Car): Այդ կոչմանը հավակնում է ութ ավտոմեքենա:
Մրցույթի ժյուրին ներառելու է մոտ 70 ավտոմոբիլային լրագրող 20 երկրից: Հաղթողներին հայտարարելու են 2017թ. ապրիլի 17-ին Նյու Յորքի ավտոսրահի շրջանակներում:
«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» անվանակարգում կպայքարեն Audi A5/S5 Coupe, Audi Q2, Audi Q5, Chevrolet Cruze, Honda Civic, Infiniti Q60, Volkswagen Tiguan, Kia Rio, Toyota CH-R և այլ ավտոմեքենաներ:
«Ներկայացուցչական ավտոմեքենա/տարվա սպորտային ավտոմեքենա» անվանակարգում տեղ են գտել Audi R8 Spyder, BMW 5-Series, Cadillac CT6, Honda/Acura NSX, Lexus LC 500, Mercedes-AMG GT Roadster, Range Rover Evoque Convertible, Porsche Boxster/Cayman և ևս մի քանի ավտոմեքենանր:
«Տարվա քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում հաղթողի հավակնորդներից են BMW i3, Citroen C3, Ford Ka+, Smart ForTwo/ForFour Brabus, Suzuki Baleno մակնիշները:
«Տարվա կանաչ ավտոմեքենա» անվանակարգում հաղթողներ կարող են դառնալ Audi Q7 e-tron 3.0 TDI quattro, Tesla Model X, Toyota RAV4 Hybrid, BMW 740e iPerformance, Honda Clarity, Mercedes-Benz GLC 350e և մի քանի այլ ավտոմեքենաներ:
02/10/2016
Կանադացի ինժեներ Թոդ Ռեյչարտն իր իսկ ստեղծած Aerovelo Eta հեծանվով արագության նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է lenta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայացած առաջնության ժամանակ հեծանիվը զարգացրել է 144 կմ/ժ արագություն:
Հայտնի է, որ արագության նախկին ռեկորդը (72կմ/ժ), որի հեղինակը ևս Ռեյչարտն է, սահմանվել է նախորդ տարի:
Նշվում է, որ Aerovelo Eta-ն կարողանում է նման բարձր արագություն զարգացնել հատուկ կոմպոզիտ նյութով պատված լինելու շնորհիվ: Ըստ մասնագետների՝ հեծանվի շարժման ժամանակ նյութը նվազեցնում է օդի դիմադրության ուժը:
02/10/2016
Խորհրդային ավտոարտադրության 15 ամենապոպուլյար մոդելները։
ЗАЗ 968А Мы рассказываем о автомобилях наших подписчиков. Чтобы стать участником нашего проекта, вам просто нужно оставить заявку в What"S App или Viber 8-985-645-99-...
02/10/2016
Եթե շտապում եք սիրելիի հետ հանդիպման, մի՛ մոռացեք, որ մեքենայի տեսքը ևս նշանակություն ունի:
Վստահե՛ք ձեր մեքենայի մաքրւմը FRESH clean 🚗 service-ին ու ստացե՛ք ցանկալի արդյունքը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Tigran Petrosyan 4a
Yerevan
0054