CIC

CIC

Share

Ձեր ընկերը բիզնեսում և անձնական աճի ճանապարհին

Էջը նախատեսված է CIC (Centre for Intellectual Capital) ընկերության գործունեության, կենտրոնի կողմից կազմակերպվող թրեյնինգների, ծառայությունների և խորհրդատվությունների մասին տեղեկացնելու համար: Էջի նպատակն է նաև մեր աջակիցների և հետևորդների առաջարկությունների ու կարծիքների հիման վրա մշակել և մատուցել առավել արդյունավետ ծառայություններ:

Մեր առաքելությունն է Հայաստանում խթանել և նոր մակարդակի հասցնել սպասարկման և ծառայությունների ոլորտը՝ կազմակերպելով նոր և ստեղծագործական մտքի հոսք հայրենի բիզնես աշխարհ: Մեզ հետևելով՝ Դուք կկարողանաք զինել Ձեզ համապատասխան գիտելիքներով և հմտություններով թե 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու, թե Ձեր անձնական աճը ապահովելու և թե Ձեր կազմակերպությանը հագեցնելու այնպիսի ինտելեկտուալ ռեսուրսով, որը կապահովի բարձր արդյունավետություն և առաջընթաց:

4 Characteristics of Outstanding Salesperson 18/10/2021

These four characteristics are the most important to have for salespeople. So if you are considering a career in sales, consider this to see how fit you are for this job. If you are a recruiter, find out these essential threats in applicants.

4 Characteristics of Outstanding Salesperson 4 fundamental characteristics that can help you stand out from peers and set the most ambitious and prospective career path in sales…

How Enneagram can change the business 12/10/2021

How Enneagram can change the business The Enneagram explains unexplainable things in our personality, in our subconscious and provides us with special glasses to see others…

Ինքնաբացահայտման և զարգացման ուղի 05/06/2019

Հուլիսի 5-7-ը Դիլիջանում հնարավորություն կունենանք բացահայտել ինքներդ ձեզ և ինքնազարգանալ, միաժամանակ հանգստանալ կանաչ բնության մեջ և մաքուր օդին: Էնեագրամայի գիտելիքները, յոգայի և մեդիտացիայի տեխնիկաները և չինական թեյի շուրջ մտերիմ զրույցները անմոռանալի կդարձնեն ձեր ժամանցը:
Մեր նախորդ թրեյնինգի մասնակիցները վերադարձել էին հիանալի տպավորություններում և այնուհետ արդյունավետորեն կիրառել այդ գիտելիքներն ու հմտությունները իրենց ինքնազարգացման համար: Նրանց կարդալու , ինչպես նաև թրեյնինգի մանարամասներն իմանալու ու գրանցվելու համար հետևեք հղմանը ))

Ինքնաբացահայտման և զարգացման ուղի Էնեագրամայի, յոգայի և մեդիտացիայի միջոցով

Ինքնաբացահայտման և զարգացման ուղի 20/08/2018

Ինքդ քեզ ճանաչելը անձնական աճի ու զարգացման գլխավոր գործոնն է: Ինչպե՞ս աճես, եթե չգիտես, թե որոնք են թուլություններդ ու առավելություններդ ❓
🔅Ինքնաբացահայտման և զարգացման համար մենք առաջարկում ենք մի քանի գործիքներ՝ էնեագրամա, յոգա, մեդիտացիա:
💡Եվ ուրեմն, բաց մի թողեք զարգացման ձեր հնարավորությունը:
Օրակարգին ծանոթացեք և գրանցվեք այստեղ՝ 👉👉http://enneayogatraining.tilda.ws/training

Ինքնաբացահայտման և զարգացման ուղի Էնեագրամայի, յոգայի և մեդիտացիայի միջով

Սոցհարցում կոնտակտային լինզաների կրման մասին 21/01/2018

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մասնակցել այս փոքր հարցմանը՝ տրամադրելով ընդամենը 5 րոպե: Ուրախ կլինենք, որ դուք էլ տարածեք 😀

Սոցհարցում կոնտակտային լինզաների կրման մասին Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե ժամանակ և օգնել մեզ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք բարելավել կոնտակտային լիզաների շուկան և այն դարձնել առավել հարմար Ձեզ համար: «B4BA» կ...

Photos 11/06/2017

Հաղթողի 7 հիմնական հատկանիշները

1. Ուղղությունը դեպի նպատակներ, այլ ոչ թե անհաջողության վախ:
Քանի անգամ է Ձեզ հնարավորություն ընձեռվել սկսել բիզնես կամ ձեռք բերել շահավետ հնարավորություններ, բայց Դուք բաց եք թողել այն, քանի որ չեք համարձակվել ներդնել գումար անհայտ տեղ: Մտածե՛ք դրա մասին: Երբեմն անհրաժեշտ է քաջություն, որպեսզի առաջ շարժվեք առանց վախի և կասկածների:

2. Ակտիվ գործունեություն
«Ես մի օր կհասնեմ ուզածիս» խոսքերը չեն աշխատում, եթե դրանք չամրացնեք գործողություններով:

3. Ինքնակազմակերպվածություն
Անկախ նրանից, թե որն է Ձեր նպատակը՝ ավտոտնակը հավաքելը, թե բիզնեսի հիմնումը, հաջողության հասնելու գաղտնիքը այն է, երբ ինքներդ Ձեզ հետ պայքարելու ունակություն ունենաք: Ինքնակազմակերպվածությունը չի ծնվում մեզ հետ միասին, մենք ինքներս պետք է այն զարգացնենք մեր մեջ: Հաջորդ անգամ ինքնավստահությունը կորցնելիս հարցրեք ինքներդ Ձեզ.«Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել ինքս ինձ և անել դա»:

4. Համառություն
Ցանկալի նպատակին հասնելու համար միայն տաղանդը բավարար չէ: Շատ դեպքերում այն մնում է չգնահատված: Ոչնչով չամրագրված կրթությունը ևս բավարար չէ, իսկ համառությունը միշտ հզոր գործիք է:

5. Սխալվելու իրավունք
Հնարավոր չէ միշտ ամեն ինչ ճիշտ անել, անհաջողությունը ևս փորձ է: Պետք չէ դրանում մեղադրել ինքներդ Ձեզ, դա Ձեզ միայն կզրկի էներգիայից և ինքնավստահությունից:

6. Պատասխանատվություն
Միայն Դուք եք պատասխանատվություն կրում այն ամենի համար ինչ կատարվում է Ձեր կյանքում: Պետք չէ մեղադրել ԶԼՄ-ին, կառավարությանը, ծնողներին կամ ընկերներին Ձեր անհաջողությունների կամ դժբախտությունների մեջ:

7. «Ես կարող եմ» դիրքավորում
Այն, ինչի մասին Դուք մշտապես մտածում եք, տարածվում է Ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Պետք է կարողանաք ճիշտ դիրքավորել Ձեզ: Դա կօգնի պահպանել դրական տրամադրվածությունը, ավելի հեշտ հաղթահարել ճգնաժամային իրավիճակները և շարժվել դեպի դրված նպատակը:

, ,

Photos 13/05/2017

Ինչպե՞ս ճիշտ սահմանել նպատակները.
Դուք գիտեք, որ անհրաժեշտ է նպատակներ դնել, բայց ինչի՞ց սկսել:
Ձեր կյանքը բաժանե՛ք չորս կատեգորիաների.
1-Բիզնես, կարիերա, փող
2-Հարաբերություններ հարազատների, ինքդ քո և հասրակություն հետ
3-Անհատական, հոգևոր և էմոցիոնալ զարգացում
4-Առողջություն
Գնահատե՛ք Ձեր ձեռքբերումները յուրաքանչյուր կատեգորիայում 1-ից 10 սանդղակով: Այսպես դուք կկարողանաք տեսնել Ձեր խնդիրները, Ձեր Ա կետը: Այժմ անհրաժեշտ է որոշել Բ կետը: Օրինակ, մինչև ամսվա վերջ աշխատել գումար:
Եվ մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր նպատակ պետք է ամրապնդվի ինչ-որ արժեքավոր բանով: Չէ՞ որ ամենահիմար բանը, որ կարող եք անել, դա գումար աշխատելն է ուղղակի փողի համար:
Նպատակները պետք է մոտիվացնեն և ստիպեն, որ ամեն օր արթնանաք վաղ առավոտյան ինչ-որ բան անելու ուժեղ ցանկությամբ:

Photos 04/05/2017

Ինչո՞ւ է շատ աշխատելը վնասակար 😉
«Apple» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը ասում էր. «Ավելի լավ է աշխատել ոչ թե 12 ժամ, այլ գլխով»:
Այն, որ պետք է աշխատել օրը 20 ժամ, պարզապես պատրանք է:
Եթե զբաղվում ես բիզնեսով և անընդհատ կատարում ես նույնանման գործողություններ, ապա նոր գաղափարների ստեղծման հնարավորություն չես ունենա:
Ինչպես ասում են, նա ով շատ է աշխատում ժամանակ չի ունենում գումար վաստակելու:
Այնպես որ, հանգստանում ենք և ցրվում աշխատանքից, որպեսզի հետո ուժ ունենաք իսկապես նոր և հզոր գաղափարներ ստեղծելու և իրագործելու համար:

Photos 29/04/2017

10 պատճառ, թե ինչու չեն իրականանում նպատակները
1. Նպատակն ուղղակի դրված չէ. սա ամենածեծված պատճառն է: Մինչ այժմ մեծաքանակ մարդիկ չեն գիտակցում, որ պետք է նպատակներ դնել և պլանավորել կյանքը:
2. Նպատակները դրված են ոչ ճիշտ՝ ոչ հստակ, անորոշ, չունեն հստակ ժամկետ, հաշվի առնված չէ համատեքստը, ռեսուրսները, չկա պլան և այլն:
3. Հավատի բացակայություն. նպատակը թվում է անիրական, հեռու և անհասանելի: «Ինչո՞ւ դնել անիրականանալի նպատակներ, որոնք չեն լինելու. ..»- այսպես են ասում շատերը: Այս տիպի մարդիկ ոչինչ չեն անում իրենց նպատակին հասնելու համար:
4. Ցածր ինքնագնահատական. այստեղ առաջ են գալիս արդարացումներն ու պատճառաբանությունները: «Ես չունեմ այն որակները, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար», « Ես չեմ կարող...», « Իմ պարագայում դա անհնար է... » և այլն:
5. «Ես արժանի չեմ..»: Մարդ կարող է հավատալ, որ ի վիճակի է հասնել այդ նպատակին բայց իրեն արժանի չի համարում:
6. Դրված նպատակի վերջնարդյունքի վիզուալիզացիայի բացակայություն:
7. Ծուլություն. հաճախ մարդիկ ոչինչ չեն անում դրված նպատակին հասնելու համար: Հաջողության հասնելու համար անհարժեշտ է ոչ միայն հավատ և վիզուալիզացիա, այլ նաև քրտնաջան աշխատանք:
8. Անվճռականություն և կրքոտ ցանկության բացակայություն. նպատակները դրվում են «Կցանկանայի» ձևաչափով, «Ես ցանկանում եմ» -ի փոխարեն: Պետք է գիտակցել, որ իրականանում են այն նպատակները, որոնք Դուք անկեղծորեն ցանկանում եք:
9. Արդարացում. սա միայն վատացնում է իրավիճակը, պետք է հստակ նայել բոլոր դժվարություններին և շարժվել նրանց դեմ հանդիման:
10. Վախեր. վախերը կաթվածահար են անում, շեղում են, սպանում եմ մոտիվացիան: Միաժամանակ հաղթահարելով վախը` Դուք միանգամից կբարձրացնեք Ձեր ինքնագնահատականը և հավատը Ձեր անձի հանդեպ:
Իսկ ինչպե՞ս եք Դուք մոտիվացնում Ձեզ նպատակներին հասնելու համար, Կիսվեք Ձեր փորձով

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Hakob Hakobyan 3
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when CIC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.