AETIS ARMENIA

AETIS ARMENIA

Share

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
🔵 Թվային դեպոնացում
🟠 Անվան և կեղծանվան ISNI գրանցում
🟢 Ապրանքային նշանի գրանցում

AETIS մտավոր սեփականության պաշտպանության էկոհամակարգի պաշտոնական էջը Facebook ում։

Հետաքրքիր փաստեր, նորություններ և օգտակար տեղեկություններ մտավոր սեփականության պաշտպանության և հեղինակային իրավունքների մասին:
AETIS-ն օնլայն էկոհամակարգ է ՝ հեղինակային իրավունքի պաշտպանության և՛ հեղինակների և՛ հեղինակային իրավունքի սեփականատերերի համար:
AETIS-ը տրամադրում է բոլոր անհրաժեշտ ծառայություններն ու գոր

14/04/2026

🚨 Ձեր բրենդը կարող են գրանցել Ձեզանից շուտ

Մինչ դուք մտածում եք, ինչ-որ մեկը կարող է գրանցել Ձեր բրենդի անվանումը և լոգոն:

Եվ այդ դեպքում ստիպված կլինեք վճարել… կամ փոխել ամեն ինչ և սկսել զրոյից։

❗️Ապրանքային նշանի գրանցում = Ձեր բիզնեսի իրավական պաշտպանություն

Դա անելու լավագույն պահը հիմա է՝ զեղչված արժեքով
🔥 –20% զեղչ ապրանքային նշանի գրանցման վրա

Պաշտպանե՛ք Ձեր բրենդը՝

✔️ ՀՀ տարածքում
✔️ լիարժեք իրավական աջակցությամբ
✔️ արագ և առանց փաստաթղթային քաշքշուկների

👉 Մանրամասների համար գրե՛ք անձնական նամակ

⏳ Զեղչը գործում է մինչև 30.04.2026

22/01/2026

Ժամանակային գերակայության սկզբունքը մտավոր սեփականության ոլորտում հիմնարար մեխանիզմ է, հատկապես՝ վիճելի դեպքերում։ Այն աշխատում է «ով առաջինն է՝ նա էլ իրավունք ունի» տրամաբանությամբ, բայց ունի իր նրբությունները։

🔑 Ի՞նչ է ժամանակային գերակայությունը
Ժամանակային գերակայությունը նշանակում է, որ իրավունքը կամ իրավունքի առաջնահերթությունը պատկանում է այն անձին, ով առաջինն է
• ստեղծել
• գրանցել
• կամ օրինական կերպով հայտարարել իր իրավունքների մասին, քանի դեռ դատարանով այլ բան ապացուցված չէ:

📌 Ինչպե՞ս է կիրառվում տարբեր ոլորտներում
🔹 Հեղինակային իրավունք
• Իրավունքը առաջանում է մտավոր սեփականության օբյեկտի ստեղծման, այլ ոչ թե գրանցման պահից

Բայց ի՞նչ անել վիճահարույց դեպքերում 👇

Կարևոր են ապացույցները՝❗

o ստեղծման ամսաթիվ
o սևագրեր, ֆայլերի մետատվյալներ
o թվային դեպոնացում, էլ․ նամակներ, պայմանագրեր

🔹 Ապրանքային նշաններ
• Գործում է հիմնականում «first to file» մոտեցումը
• Իրավունքը պատկանում է նրան, ով առաջինն է ներկայացրել գրանցման հայտ
📍 Բայց կա կարևոր բացառություն․
Եթե մյուս կողմը կարող է ապացուցել, որ նշանը օգտագործվել է ավելի վաղ և ճանաչելի է եղել, հնարավոր է վիճարկել ավելի ուշ գրանցումը։

🔒 Ինչպե՞ս պաշտպանվել
• ֆիքսել ստեղծման պահը
• չուշացնել գրանցումները (ապրանքային նշաններ)
• պահպանել բոլոր միջանկյալ ֆայլերն ու հաղորդակցությունները
• օգտվել թվային դեպոնացման ծառայությունից՝ գրելով մեզ անձնական նամակ կամ զանգահարելով +374 11-35-11-00 հեռախոսահամարին:

30/12/2025

Հարգելի օգտատերեր և գործընկերներ,

Շնորհավորում ենք գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը:
Թող Նոր տարին բերի ներշնչանք, վստահություն և հնարավորություններ՝ ստեղծագործական ու մասնագիտական ձեռքբերումների համար։ Մաղթում ենք ձեզ խաղաղություն, ջերմություն, ուրախ իրադարձություններ և Ձեր ներուժը բացահայտող նորանոր նախագծեր:

Թող 2026 թվականը դառնա աճի, նոր գաղափարների և մտավոր սեփականության գնահատման տարի։

Ձեր AETIS թիմ ❤️

28/12/2025

Դեկտեմբերի 28՝ Կինոյի Միջազգային օր🎬

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ստեղծում են կինո՝ սցենարիստներին, ռեժիսորներին, դերասաններին, օպերատորներին, պրոդյուսերներին, նկարիչներին, մոնտաժողներին և տասնյակ այլ մասնագետների, որոնց շնորհիվ ծնվում են պատմություններ, զգացմունքներ և նոր աշխարհներ 🔥։

Ամսաթիվը պատահական ընտրված չէ. հենց 1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Լյումյեր եղբայրների առաջին կոմերցիոն կինոդիտումը։ Դիտողներին ներկայացվեցին 10 կարճամետրաժ ֆիլմեր, որոնց թվում էր նաև լեգենդար «Աշխատավորների գործարանից դուրս գալը» ֆիլմը։ Այդ պահից սկսվեց համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմությունը։

Ցանկացած վիդեոկոնտենտի ստեղծումը մեծ թմի քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Հիշեք սա և հարգանքով վերաբերվեք մտավոր սեփականությանը ❗:

Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ապրում են կինոյով և սիրում այն 🤩։

12/12/2025

✨ Մեր հերթական հաղթանակը:

AETIS ARMENIA-ն դարձել է DIGITAL AWARDS 2025 մրցույթի մրցանակակիր՝
«Թվային նորարարություններ» անվանակարգում գրավելով 2-րդ տեղը։ 🚀💙

Սա ոչ միայն հաղթանակ է, այլ հաստատում, որ մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված ժամանակակից, հարմարավետ և արդյունավետ գործիքների ստեղծման մեր ճանապարհը իրական ազդեցություն և պատշաճ գնահատում ունի շուկայում 👌։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր ստեղծագործող, ձեռներեց և բրենդ պետք է հնարավորություն ունենա օգտվելու արագ, թափանցիկ և ամբողջությամբ թվայնացված լուծումներից՝ իր մտավոր սեփականությունը գրանցելու և պաշտպանելու համար։ Իսկ այս մրցանակը ևս մեկ ապացույց է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ :

🙏 Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում են AETIS-ին․
– մեր հաճախորդներին
– մեր թիմին
– գործընկերներին
– փորձագետներին, որոնք գնահատեցին մեր աշխատանքը։

Ձեր վստահությունն ու աջակցությունը մեզ նորանոր բարձունքներ գրավելու ուժ է տալիս 🤩:

Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է🔥։

Photos from AETIS ARMENIA's post 27/08/2025

AETIS-ը կօգնի պաշտպանել Ձեր բրենդը։ Վստահեք մեզ գրանցման ողջ գործընթացը՝ արագ և առանց ավելորդ դժվարությունների։

⚠️ Ուշադրություն․ եթե Ձեր բրենդն օգտագործվում է օտար լեզվով արտաքին գովազդում, ապա ՀՀ օրենսդրությամբ ապրանքային նշանի գրանցումը պարտադիր է։

📞 +374-35-11-00
🌏 https://aetis.am

22/08/2025

5 պատճառ գրանցելու ձեր բրենդի ապրանքային նշանը

1️⃣ Բացառիկություն – միայն դուք ունեք իրավունք օգտագործելու անվանումը, լոգոտիպը և կարգախոսը։
2️⃣ Պաշտպանություն մրցակիցներից – ոչ ոք չի կարող կրկնօրինակել կամ յուրացնել ձեր բրենդը։
3️⃣ Վստահության աճ – գրանցված բրենդը վստահություն է ներշնչում հաճախորդներին և գործընկերներին:
4️⃣ Ընկերության ակտիվ – ապրանքային նշանը հանդիսանում է ոչ նյութական արժեքավոր ակտիվ և կարող է եկամուտ բերել։
5️⃣ Միջազգային հեռանկարներ – գրանցված նշանը հեշտացնում է մասշտաբավորումը արտասահմանում։

⚠️ Կարևոր է․ ՀՀ օրենսդրության վերջին փոփոխությունների համաձայն ՝
անգլերեն լեզվով արտաքին գովազդում օգտագործվող ապրանքային նշանները ենթակա են պարտադիր գրանցման։

🔒 Պաշտպանեք ձեր բրենդի անունն ու ապագան AETIS-ի հետ։
Մենք կօգնենք արագ և թափանցիկ կազմակերպել գրանցման ամբողջ գործընթացը:

18/08/2025

Ի՞նչ պատահեց, երբ «Supreme»-ը չհասցրեց գրանցել իր ապրանքային նշանը Չինաստանում 🤔

«Supreme»-ը՝ ամերիկյան հանրահայտ «streetwear» բրենդը, ժամանակին չմտահոգվեց իր Չինաստանում իր ապրանքային նշանը գրանցելու հարցով: Այդ բացը օգտագործեցին տեղական ընկերություններն ու առաջինը գրանցեցին «Supreme» անվանումն որպես իրենց մտավոր սեփականություն:

Արդյունքում՝👇
• Բրենդը չկարողացավ իրավապես արգելել «կեղծ» Supreme ապրանքների վաճառքը
• Շուկայում հայտնվեց օրինականորեն գրանցված, բայց բրենդի հետ ոչ մի կապ չունեցող արտադրանք
• «Supreme»-ը կրեց միլիոնավոր դոլարների վնաս և կորցրեց իր դիրքը Չինաստանի շուկայում

Ինչ հետևություններ կարող ենք կատարել❗️՝
Արտահանման պոտենցիալ ունեցող բրենդի դեպքում անհրաժեշտ է ապրանքային նշանը գրանցել գործունեության իրականացման բոլոր երկրներում, քանի դեռ դա չեն արել ուրիշները։

Այդ գործընթացը արագ, թափանցիկ և առանց փաստաթղթային քաշքշուկի կազմակերպելու համար պարզապես դիմեք մեզ: Մեր հմուտ մասնագետները պատրաստ են աջակցել ազգային և Մադրիդյան համակարգով ապրանքային նշանի գրանցման հարցերում:

Մանրամասների համար խնդրում ենք անձնական նամակ գրել📩:

15/08/2025

Այդ կեղծանունը կարող է դառնալ քո բրենդը ։

Այն հեշտությամբ կարող է օգտագործվել ուրիշների կողմից որպես ապրանքային նշան գրանցված չլինելու դեպքում :
Ինստագրամի անունը կամ Յութուբի նիկը՝ օրենքով պաշտպանված չէ նախքան գրանցումը ❌

📌Գրանցի՛ր քո կեղծանունը որպես ապրանքային նշան
📌Պաշտպանի՛ր քո անունը
📌Հաստատի՛ր քո բրենդի անվան մենաշնորհը
📌Օգտագործի՛ր այն գովազդում, համագործակցություններում, մերչում

Ուզու՞մ ես պաշտպանել անունդ և կեղծանունդ առանց փաստաթղթային քաշքշուկի 🤔:

Պարզապես գրի՛ր մեզ 📩։

Photos from AETIS ARMENIA's post 12/08/2025

Պաշտպանի՛ր քո արվեստը քանի այն չեն գողացել։

Գինը՝ սկսած ընդամենը 6.900֏-ից։

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարի՛ր 📞+374-35-11-00 հեռախոսահամարով կամ գրի՛ր անձնական նամակ 📩

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Մոսկովյան 20
Yerevan
0002