DMS - Digital Marketing Services
We are DMS: the guarantee to your Digital success. Our team specializes in #SMM, #GoogleAds, #WebDesi
We have made it our mission to provide high quality education or services for individuals and businesses and watch them grow online.
🎶 Թվային մարքեթինգում երաժշտական կոնտենտի ստեղծումը մտնում է նոր փուլ։
Google DeepMind-ը ներկայացրել է Lyria 3՝ նորագույն երաժշտության գեներացման մոդելը, որը թույլ է տալիս ստեղծել յուրահատուկ երաժշտական թրեքեր ընդամենը գաղափարը նկարագրելով կամ վիզուալ քոնթենթ (նկար կամ տեսանյութ) ներբեռնելով։
📱 Մոդելն արդեն հասանելի է Gemini հավելվածում, որտեղ օգտատերերը կարող են ընտրել Create Music գործիքը և ստանալ իրենց կոնտենտին համապատասխան երաժշտություն՝ առանց կոմպոզիտորական կամ տեխնիկական հմտությունների։
🌍 Lyria 3-ը ներկայումս հասանելի է Gemini-ում գլոբալ բետա տարբերակով, ինչպես նաև ինտեգրված է YouTube-ի Dream Track գործիքում (սկզբում՝ ԱՄՆ-ում, շուտով նաև այլ երկրներում)։
😌Հ․ Գ․ այս հրապարակման երաժշտությունը ստեղծվել է Lyria 3 միջոցով․․․
👉 Հետևե՛ք մեր սոցիալական էջերին նորությունները բաց չթողնելու համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
🎉 Մեծ նորություն YouTube–ից․․․
Այս գարնանը YouTube–ի մոնետիզացիան հասանելի կլինի Հայաստանում։
Սա նշանակում է, որ Հայաստանում գործող YouTube-յան ալիքների հեղինակները կարող են եկամուտ ստանալ իրենց տեսանյութերից և միանալ աշխարհի ավելի քան 3 միլիոն քոնթենթ ստեղծողներին, ովքեր իրենց աշխատանքը վերածել են բիզնեսի։
💥ԼԱՎ ԼՈՒՐ նաև գովազդատուների համար․․․
Հայաստանում արդեն կարող են գովազդվել հոլովակներ նաև YouTube–ում։
😀 ՎԱՏ ԼՈՒՐ YouTube-ում հոլովակներ դիտելու սիրահարներին՝ ստիպված եք լինելու նաև գովազդ նայել:
👉 Հետևե՛ք մեր սոցիալական էջերին նորությունները բաց չթողնելու համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
🛒 Ի՞նչ է ChatGPT Shopping-ը և ինչ է փոխվում թվային մարքեթինգում:
ChatGPT-ն այլևս պարզապես հարցերին պատասխանող գործիք չէ։
Այժմ այն դառնում է անձնական գնումների օգնական, որտեղ ամբողջ գնումը կարող է տեղի ունենալ մեկ զրույցի ընթացքում։
📌 Ինչպես է աշխատում․
Օգտատերը գրում է, օրինակ՝
👉 «Գտիր սուրճի մեքենա մինչև 200 դոլար»
և ChatGPT-ն՝
– առաջարկում է համապատասխան ապրանքներ
– ցույց է տալիս գները և առկայությունը իրական ժամանակում
– ներկայացնում է նկարներ, գնահատականներ և կարծիքներ
– իսկ որոշ դեպքերում թույլ է տալիս գնումն ավարտել անմիջապես չաթի մեջ
Այս հնարավորությունը ներդրվում է Stripe-ի, Shopify-ի և Walmart-ի նման խոշոր գործընկերների միջոցով։
👉 Հետևե՛ք մեր սոցիալական էջերին նորությունները բաց չթողնելու համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
29/01/2026
📸 Ամանորյա ֆոտոշութ մեր գործընկեր Fun Fruit ընկերության համար։
FunFruit-ում մրգերն առանձնանում են ոչ միայն որակով և համով, այլև անթերի էսթետիկ տեսքով, ինչն էլ ընդգծել ենք հենց այս լուսանկարների միջոցով։
✨ Արդյունքում՝ ոճային, վառ, գրավիչ դրվագներ և տոնական տրամադրություն։
👉 Այո,՛ այժմ արդեն ոչ միայն DMS այլև DMS media․ գաղափարից մինչև իրականացում ...
www.dms.am | [email protected] | +374 33 310011
28/01/2026
🇦🇲 Հայոց բանակի օր
Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպանին 🪖
13/01/2026
🗓️ DMS-ի սոց․ մեդիա օրացույցը՝ արդեն 2026-ի համար...
Մենք մեկ օրացույցում հավաքել ենք տարվա ամենակարևոր տոները, հիշարժան օրերը և սոց․ մեդիայի համար արժեք ստեղծող պահերը։
👇Մեկնաբանություններում գրի՛ր 2026 և ստացիր քո այս տարվա սոց․մեդիա օրացույցը։
✨Մաղթում ենք բարի աշխատանքային ՆՈՐ տարի։
✨ Շնորհավոր Ամանոր 2026 ✨
Թող նոր տարին բերի ավելի ուժեղ ռազմավարություններ, ավելի խելացի արշավներ, բարձր conversion-ներ և կայուն աճ։
Թող թվերը աշխատեն ձեր օգտին, իսկ արդյունքները՝ խոսեն ձեր փոխարեն։ 🚀
🚨 Meta-ն թեստավորում է Facebook-ում link sharing-ի սահմանափակումներ։
📌 Facebook-ը սկսել է փորձարկել նոր փոփոխություն․ հնարավոր է, որ ոչ Meta Verified օգտատերերին թույլ տրվի ամսվա ընթացքում կատարել ընդամենը 2 օրգանիկ գրառում, որոնք կարող են պարունակել հղումներ դեպի այլ կայքեր։
📌 Ինչ գիտենք այս փորձարկման մասին
• Այս պահին սահմանափակվել է որոշ ոչ վերիֆիկացված պրոֆիլների link ունեցող պոստերի քանակը
• Թույլատրելի քանակը կարող է տարբեր լինել ըստ էջի տեսակի
• Meta Verified օգտատերերին փոփոխությունները չեն վերաբերում
• Սա փորձարկում է, ոչ թե վերջնական որոշում
📌 Ի՞նչ է փորձում հասկանալ Meta-ն
• Արդյո՞ք verified նշանը դիտարկվում է որպես վստահության ազդակ
• Արդյո՞ք օգտատերերն ավելի վստահ են verified էջերի link-երի նկատմամբ
• Արդյո՞ք ավելի շատ link հրապարակելու հնարավորությունը մեծացնում է բաժանորդագրության արժեքը
📌 Ի՞նչ եք կարծում՝ սա որակա՞յին ֆիլտր է, թե օրգանական հասանելիության սահմանափակում։
👉 Հետևե՛ք մեր սոցիալական էջերին նորությունները բաց չթողնելու համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
10/12/2025
Instagram-ում նոր հնարավորություն՝ 📲 Story-to-Story Sharing
Այժմ քո story-ն կարող են տարածել նաև ուրիշները՝ իրենց story-ում։
Ավելի շատ տեսանելիություն, ավելի շատ ներգրավվածություն։
☑️ Մուտք գործե՛ք story settings-բաժին և ակտիվացրե՛ք allow people to share your stories կոճակը։
👉 Հետևե՛ք մեր սոցիալական էջերին նորությունները բաց չթողնելու համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
🤳 Instagram-ը թեստավորում է «Skip Ad» ձևաչափը Reels-ում…
Instagram-ը սկսել է փորձարկել գովազդի նոր ձևաչափ՝ «Skip Ad» հենց Reels-երում։
Այո, շուտով Reels դիտելիս կարող է հայտնվել գովազդ՝ հետհաշվարկով և «Skip» կոճակով, որից հետո տեսանյութը կսկսվի սկզբից։
Այս պահին ֆունկցիան փորձարկման փուլում է։
👉 Հետևե՛ք մեր սոցիալական էջերին նորությունները բաց չթողնելու համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
🎬 Ինչպես 50%-ով բարձրացրեցինք միջազգային կինոփառատոնի վաճառքները։
«Ոսկե Ծիրան» հեղինակային ֆիլմի փառատոնը՝ DMS-ի «հեղինակային» մարքեթինգով։
🤝 Շնորհակալություն Ոսկե Ծիրանին (Golden Apricot Yerevan International Film Festival) արդյունավետ համագործակցության համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
11/11/2025
🤖AI-ն մտնում է գովազդային խաղադաշտ
OpenAI-ն պաշտոնապես հաստատել է, որ ուսումնասիրում է գովազդային մոդելի ներդրումը ChatGPT-ում։
Այո՛, դա նշանակում է, որ մոտ ապագայում գովազդները կհայտնվեն հենց ձեր զրույցներում։
Այս քայլը կարող է ամբողջությամբ փոխել digital advertising-ի տրամաբանությունը։
Եթե մինչ այսօր Google-ը և Meta-ն էին ղեկավարում վճարովի գովազդի շուկան, ապա հիմա AI հարթակները՝ հատկապես ChatGPT-ն՝ իր 800 միլիոնից ավելի օգտատերով, պատրաստվում են դառնալ նոր խաղացողներ։
💡 Ինչ է սա նշանակում մարքեթոլոգների համար․
• Օգտատերերը այստեղ պարզապես scroll չեն անում, նրանք փնտրում են կոնկրետ լուծումներ։
• Գովազդը դառնում է զրույցի մաս։
• Բրենդերը կարող են հայտնվել ճիշտ պահին՝ երբ օգտատերը հարց է տալիս կամ որոշում է կայացնում։
Այս պահին համակարգը դեռ փորձարկման փուլում է, բայց փորձագետները կանխատեսում են՝
սա կարող է դառնալ ամենամեծ գովազդային նորարարությունը։
📍 Մարքեթոլոգների առաջադրանքն այժմ պարզ է․
Ժամանակն է սկսել մտածել՝
• ինչպես տեսանելի լինել AI հարթակներում,
• ինչպես գրել բովանդակություն, որը “զրուցում է” օգտատերի հետ,
• և ինչպես օպտիմալացնել ձեր բիզնեսի ներկայությունը այնպես, որ AI համակարգերն ընտրեն հենց ձեզ՝ որպես վստահելի աղբյուր։
👉 Հետևե՛ք մեր սոցիալական էջերին նորությունները բաց չթողնելու համար։
www.dms.am | [email protected] | +374 33 310011
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
26/3 Vazgen Sargsyan Str. , 3rd Floor, Room 317
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |