Aeroex LLC

Aeroex LLC

Share

AEROEX Travel agency was founded in 1994 and is one of the leading companies in Armenia in the sphere of ticketing and tourism.

08/03/2022

☀️✈️🏖 Կազմակերպեք ձեր ամառային հանգիստը նախապես և օգտվեք վաղ ամրագրման զեղչերից!!

👋 Գնանք արևոտ ԿԻՊՐՈՍ

Նշված է 1 անձի արժեք, որը ներառում է՝
✅ 7 գիշեր/8 օր 3* հյուրանոցում
✅ նախաճաշ
✅ դիմավորում /ճանապարհում
✅ բժշկական ապահովագրություն

📌 Ներառված չեն՝ ավիատոմս (սկսած 100€-ից) և վիզայի վճար (15000դր.)
📩 Գործող առաջարկներին ծանոթանալու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝ 099280156, 099473133, 010547357 հեռախոսահամարներով

☝️ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է 😍
❤️ Ձեր՝ AEROEX TRAVEL

19/06/2021

🏝🏝 Շտապեք ամրագրել ձեր ամառային հանգիստն այսօր։ Տեղերը սպառվում են շաաատ արագ 😉։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որոնք պատրաստ են մեզ ընդունել🛫🛫

✅Եգիպտոս
✅Միացյալ Արաբական Էմիրություններ
✅Ալբանիա
✅Կիպրոս
✅Մոնտենեգրո
✅Խորվաթիա
✅Մալդիվյան կղզիներ
✅Թունիս

Արժեքների, ամրագրման և ձեռքբերման պայմաններին ծանոթանալու համար դիմեք մեր գրասենյակ կամ գրեք մեր էջին։
Սիրով սպասում ենք՝
ԱԷՐՈէՔՍ
ք․ Երևան, Նալբանդյան 25/14
Հեռ։ 010 547347, 099473133
E-mail: [email protected]

08/03/2021

🌷🌷Սիրելի կանայք և աղջիկներ,
սրտանց շնորհավորում ենք ձեզ՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Եղեք սիրված, գնահատված, շրջապատված միայն հաճելի և հարազատ մարդկանցով։ Թող ձեզ համար տոն լինի ոչ միայն Մարտի 8-ը, այլ ձեր ապրած յուրաքանչյուր օրը։
Սիրով՝
ձեր ճամփորդության լավագույն երաշխավոր՝ ԱԷՐՈԷՔՍ💖💖

11/09/2020

📣📣📣 Վերջապեես!! Շտապում ենք տեղեկացնել, որ երկար, շաատ երկար դադարից հետո վերսկվում են թռիչքները դեպի արևոտ Եգիպտոս ( Շարմ էլ Շեյխ)։ Արդեն իսկ սեպտեմբերի 17-ից կարող եք մեկնել հանգստի՝ վայելելու ծովն ու արևը🏖🏖
Դե ինչ, գնացինք՞😉....
📥Փաթեթների ամրագրման, ձեռքբերման և այլ մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝ 093 273030 հեռախոսահամարով։

26/08/2020

📣📣Սիրելի ուղևորներ և մեր էջի հետևորդներ!

🛫🛫Ուրախ ենք տեղեկացնել, որ
սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:
Երևանի 🇦🇲 «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի 🇷🇺 «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես 🇺🇸, Շանհայ 🇨🇳 և եվրոպական երկրներ 🇪🇺:
❗️Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան #ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Հիշեցնենք նաև, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

🔔🔔 Տոմսերի ամրագրման, ձեռքբերման և այլ մանրամասների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099280156/57

24/08/2020

📣📣Սիրելի ուղևորներ և մեր էջի հետևորդներ!

✈✈ Շտապում ենք տեղեկացնել, որ QATAR AIRWAYS ավիաընկերությունը Օգոստոսի 29, 30-ին և սեպտեմբերի 5, 6-ին իրականացնելու է 2 չվերթ Դոհա-Երևան-Դոհա երթուղով։

Այս պահին կարող եք ճամփորդել ավելի քան 85 ուղղություններով՝ ներառյալ Լոս ԱՆջելես, Նյու Յորք և այլն։

Խնդրում ենք նախապես ստուգել տվյալ երկրի մուտքի պահանջները, ինչպես նաև մեկնումից առաջ 96 ժամվա ընթացքում հանձնել Covid-19-ի թեստ նշված լաբորատորիաներում՝

🔴Նորմեդ բժշկական կենտրոն
🔴Պրոմ Տեստ
🔴Էկոսենս դիագնոստիկ կենտրոն և լաբորատորիա

⚠️⚠️ Օդանավակայանում պետք է ներկայացնել թեստի օրիգինալ պատասխանը և 3 պատճեն։ Պատճենը տրամադրելու համար պետք է նախապես ներբեռնել և լրացնել համաձայնության ձևանմուշը։ Այն կտրամադրենք մենք ՝ մեր գրասենյակից տոմսը ձեռք բերելու ժամանակ։☺

🔔🔔 Տոմսերի ամրագրման, ձեռքբերման և այլ մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099280156/57

19/08/2020

📣📣Սիրելի ուղևորներ,

✈✈Օգոստոսի 30-ին և Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա չարթերային չվերթ Երևան - Լոս Անջելես - Երևան երթուղով։
Երևան - Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։
Լոս Անջելես - Երևան չվերթից կարող են օգտվել բոլորը առանց սահմանափաակումների։ Նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործող անձը պետք է ենթարկվի 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի, սակայն եթե այդ ընթացքում թեստի բացասական արդյունք լինի, ապա ինքնամեկուսացման ռեժիմը կփոխվի:
Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։
Երևան - Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 3 ժամում։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Երևան - Լոս Անջելես ուղղությամբ գործում է ուղեբեռի սահմանափակում՝ ոչ ավել քան 1 հավելյալ կտոր ամեն ուղևորին, և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, հավելյալ ուղեբեռը անհրաժեշտ է գնել ավիատոմսի գնման ժամանակ։
Լոս Անջելես - երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։

✔Լոս Անջելես - Երևան չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$:
✔Երևան - Լոս Անջելես չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$, բիզնես կարգինը՝ 2450$:
✔ 0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100$ - ին համարժեք ՀՀ դրամ:

🔔🔔Ամրագրումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099280156/57

Photos from Aeroex LLC's post 16/08/2020

📣📣 Մեր էջի սիրելի հետևորդներ և հաճախորդներ!
Ողջույն "Հայկական Շվեյցարիայից" ⛰🏡

📤Բերել ենք ձեզ շաատ լավ առաջարկ, շտապեք օգտվել։

🏠Շատ հարմարավետ, մաքուր, նոր, հյուրընկալ վայր Դիլիջանում ՝ Sayat-Nova Guest House:

🛏Առկա են ստանդարտ և ընտանեկան տեսակի համարներ։
🏊‍♀️ 🏡Ունի բաց լողավազան և կանաչապատ տարածք։

💰1 օրվա արժեք 2 հոգու համար՝ 20000֏, ներառյալ շաատ համեղ նախաճաշ ☕🥐🍳..

✏📞Ամրագրումների և մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք 093 273030

01/08/2020

📣📣Սիրելի ուղևորներ,
Օգոստոսի 15-ին և 17-ին տեղի կունենա չարթերային չվերթ Երևան - Լոս Անջելես - Երևան երթուղով։
Երևան - Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։
Լոս Անջելես - Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ(ամուսին/կին/ծնող/երեխա)։
Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։
Երևան - Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 3 ժամում։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Երևան - Լոս Անջելես ուղղությամբ գործում է ուղեբեռի սահմանափակում՝ ոչ ավել քան 1 հավելյալ կտոր ամեն ուղևորին, և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, հավելյալ ուղեբեռը անհրաժեշտ է գնել ավիատոմսի գնման ժամանակ։
Լոս Անջելես - երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։
✔Լոս Անջելես - Երևան չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$:
✔Երևան - Լոս Անջելես չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$, բիզնես կարգինը՝ 2450$:
✔ 0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100$ - ին համարժեք ՀՀ դրամ:

🔔🔔Ամրագրումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099280156/57

21/07/2020

📣Սիրելի ուղևորներ,
Օգոստոսի 1-ին և 2-ին տեղի կունենա չարթերային չվերթ Երևան - Լոս Անջելես - Երևան երթուղով։

Երևան - Լոս Անջելես չվերթից կարող են օգտվել B1/B2 տուրիստական վիզաներով ճանապարհորդողները, ներգաղթային վիզաներով ճանապարհորդողները, ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողներ (Green Card)։

Լոս Անջելես - Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ(ամուսին/կին/ծնող/երեխա)։

Չվերթերը կիրականացվեն IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։

Երևան - Լոս Անջելես չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Բելգրադում, որի ընթացքում բոլոր ուղևորները պետք է անցնեն TSA-ի անվտանգության ստուգում։ Ստուգումը նախատեսվում է կատարել 1 ժամում։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Երևան - Լոս Անջելես ուղղությամբ գործում է ուղեբեռի սահմանափակում՝ ոչ ավել քան 1 հավելյալ կտոր ամեն ուղևորին։

Լոս Անջելես - երևան չվերթը կկատարվի տեխնիկական վայրէջքով Ռեյկյավիկում, վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ուղևորները կմնան ինքնաթիռում։

Լոս Անջելես - Երևան չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$:

Երևան - Լոս Անջելես չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$, բիզնես կարգինը՝ 2450$:
* 0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100$ - ին համարժեք ՀՀ դրամ:

🔔🔔Ամրագրումների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099280156/57

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Nalbandyan 25/14
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00