Concern Dialog

Concern Dialog

Share

Concern Dialog is a top-tier, full-service law firm headquartered in Yerevan, Armenia since 1998.

🇦🇲⬇ Concern Dialog is a top-tier, full-service law firm headquartered in Yerevan, Armenia. We have established ourselves as a reliable partner for businesses and individuals seeking legal counsel and representation since 1⃣9⃣9⃣8⃣.

🔺 The Best of Both Worlds: A Full-Service Law Firm with Specialized Expertise

Our team is well-respected for our work in the areas of corporate law, labour law, compe

Photos from Concern Dialog's post 20/05/2026

📍 Մայիսի 2–ից 6-ը Կոնցեռն Դիալոգի Մտավոր սեփականության պրակտիկայի ղեկավար Սարգիս Կնյազյանը և տեղակալ Եվգենյա Նիկողոսյանը մասնակցեցին INTA-ի 148-րդ տարեկան համաժողովին։ Այն մտավոր սեփականության ոլորտի աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջոցառումներից է, որն այս տարի Լոնդոնում համախմբել էր շուրջ 10,000 առաջատար մասնագետների, բրենդերի ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների ողջ աշխարհից։

🌐 Գլոբալ կապեր և նոր համագործակցություններ
Համաժողովը հիանալի հարթակ էր ինչպես գոյություն ունեցող գործընկերային կապերի ամրապնդման, այնպես էլ նոր կապերի հաստատման համար։ Մեր թիմն արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ ունեցավ իրավաբանական ընկերությունների, IP գործակալությունների, ներքին իրավաբանների (in-house counsel) և բրենդների ներկայացուցիչների հետ Եվրոպայից և ԱՄՆ-ից, Չինաստանից, Մերձավոր Արևելքից և այլ առանցքային շուկաներից։

🔍 Օրակարգի առանցքային թեմաները
Քննարկումների կենտրոնում էին մտավոր սեփականության ոլորտի ամենաարդիական հարցերը, այդ թվում՝

▪️Ապրանքային նշաններ և արդյունաբերական նմուշներ
▪️Հեղինակային իրավունք և աշխարհագրական նշումներ
▪️Հակակեղծարարական մեխանիզմներ ու մաքսային պաշտպանության գործիքներ
▪️Միջսահմանային և բազմաիրավազորական (multi-jurisdictional) IP խնդիրներ

Միջազգային բիզնես միջավայրում մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն տեղական փորձառություն, այլև վստահելի համաշխարհային ցանց։ INTA 2026-ին մասնակցությունը Կոնցեռն Դիալոգի ռազմավարության կարևոր մասն է՝ ուղղված մեր միջազգային կարողությունների հզորացմանը և Հայաստանում ու դրանից դուրս մեր հաճախորդներին լավագույնս աջակցելուն։

Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին արժեքավոր հանդիպումների համար և անհամբեր սպասում ենք ձևավորված կապերը երկարաժամկետ ու հաջողված նախագծերի վերածելուն։

15/05/2026

📘Հայաստանի ներդրումային գրավչությունը 2026-ին. ռազմավարական գործընկերություններից մինչև գլոբալ տեխնոլոգիական հաբ
Կոնցեռն դիալոգի մասնագետների վերլուծությունը հրապարակվել է հեղիանակավոր Լեգալ 500-ում։

Հրապարակումը ներկայացնում է Հայաստանի բիզնես և ներդրումային միջավայրը, իրավական համակարգը, օտարերկրյա ներդրողների համար առկա հնարավորություններն ու հիմնական կարգավորումները, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարային ոլորտները։

📎 Ամբողջական ուղեցույցին կարող եք ծանոթանալ հղումով՝
https://www.legal500.com/firms/17149-concern-dialog-law-firm/c-armenia/doing-business-in/armenia-2

13/05/2026

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը, որում նա անդրադարձել է Ընկերության հաջողության բանաձևին ու Հայաստանում ռազմավարական իրավաբանական խորհրդատվության աճող դերին։

Հարցազրույցում ներկայացված են.
🔹 Հայաստանի իրավական շուկայի արդի միտումները,
🔹 Վեճերի լուծման և արբիտրաժի զարգացման հեռանկարները,
🔹 Տեխնոլոգիական լուծումների ինտեգրումը փաստաբանական աշխատանքում,
🔹 Բիզնես միջավայրի փոփոխություններն ու խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։

Մանրամասները կարդացեք այստեղ՝
🔗 https://www.legal500.com/interviews/aram-orbelyan-managing-partner/

Photos from Concern Dialog's post 08/05/2026

📍 Ապրիլի 27-ին կայացած միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետությանը նվիրված մասնագիտական քննարկմանն իր փորձագիտական դիտարկումներն է ներկայացրել Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը:

🤝 Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (VIAC) Ambassadors Network նախաձեռնության շրջանակում՝ ArbMenia-ի և ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի հետ համագործակցությամբ։

🌐 Ոլորտի առաջատար մասնագետների հետ ծավալված քննարկման առանցքում էին արբիտրաժի արդյունավետության բարձրացմանն ուղղված հրատապ հարցեր, մասնավորապես՝
🔹 դատավարական ձգձգումների կանխումն ու հաղթահարումը,
🔹 ներդրումային արբիտրաժի արդի մարտահրավերները,
🔹 պետություն-բիզնես փոխազդեցության դերը վարույթների օպտիմալացման գործում,
🔹 բանակցության և հաշտարարության՝ որպես վեճերի լուծման արդյունավետ գործիքների կիրառումը։

✨ Միջոցառումը բացառիկ հարթակ դարձավ գործնական փորձի փոխանակման և միջազգային արբիտրաժի ոլորտում մասնագիտական երկխոսության ընդլայնման համար։

06/05/2026

📣 ԿՈՆՑԵՌՆ ԴԻԱԼՈԳԸ ԵՎ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅԱՆ ՄԵԿՕՐՅԱ ԻՆՏԵՆՍԻՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Կալա՞նք, թե՞ այլընտրանք. պաշտպանական մարտավարությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես են այս որոշումները կայացվում և ինչն է իրականում աշխատում դատարանում, ապա այս ԴԱՍԸՆԹԱՑԸ հենց Ձեզ համար է։

🎓Դասընթացը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են տեսական գիտելիքները կապել իրական դատական պրակտիկայի հետ։

🎤 ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
🔹 Սերգեյ Մարաբյան, Կոնցեռն Դիալոգի գործընկեր
🔹 Անահիտ Առաքելյան, Կոնցեռն Դիալոգի իրավաբան
🔹 Սվետլանա Մկրտչյան, Կոնցեռն Դիալոգի իրավաբան
🔹 Արեգ Յոլչյան, Կոնցեռն Դիալոգի իրավաբան

💡 Ի՞ՆՉ ԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ
✅ Խափանման միջոցների կիրառման խորքային պրակտիկա
✅ Պաշտպանական ռազմավարությունների ձևավորում
✅ Իրական գործերի վերլուծություն և մասնագիտական քննարկում

📅 Ե՞րբ- Մայիսի 29
📍 Որտե՞ղ- Ռուս-հայկական համալսարան,
⏳ Դիմելու վերջնաժամկետ- Մայիսի 25

🔗 Մանրամասները՝ https://www.dialog.am/article/776

🚀 Մտածե՛ք որպես պաշտպան․ կայացրե՛ք ճիշտ որոշումներ:

#ՔրեականԻրավունք #Իրավաբանություն

01/05/2026

Շնորհավոր աշխատանքի օրը 😊

Photos from Concern Dialog's post 30/04/2026

Մասնագիտական համայնքի ուժեղացում՝ գործնական երկխոսության միջոցով. Կոնցեռն Դիալոգի էքսպո-օրագիրը

Ապրիլի 25-ին և 26-ին Կոնցեռն Դիալոգը մասնակցեց Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին:

🤝⚖️Մեզ համար սա հարթակ էր՝ նպաստելու մասնագիտական համայնքի զարգացմանն ու ուժեղացմանը: Մենք հավատացած ենք, որ բաց երկխոսությունն ու փորձի փոխանակումը բարձրացնում են ոլորտի ընդհանուր նշաձողը և ձևավորում որակյալ իրավական մշակույթ:

📌 Իրադարձության առանցքային կետերը (թերթե՛ք կառուսելը՝ մանրամասների համար) ➡️

✅ Միջազգային համագործակցություն. ստորագրվեցին հուշագրեր ՀՀ փաստաբանների պալատի և Վրաստանի ու Ֆրանսիայի (Վալանս) գործընկերների միջև:

✅ Երկրորդ օրվա փորձագիտական պանելներ. մեր գործընկերները կիսվեցին իրենց փորձով.

🔹 Արամ Օրբելյանը (կառավարիչ գործընկեր) և Սերգեյ Մարաբյանը (գործընկեր) անդրադարձան քրեադատավարական քաղաքականության ազդեցությանը գործարար միջավայրի վրա:

🔹 Լիլիթ Կարապետյանը (գործընկեր) ներկայացրեց բիզնեսի իրավաբանական սպասարկման արդյունավետության գաղտնիքները:

✅ Սերնդափոխություն. ուրախ էինք տեսնել մեծ թվով ուսանողների, ովքեր մեր տաղավարում ծանոթացան փաստաբանական աշխատանքի նրբություններին և ստացան գործնական խորհուրդներ:

✅ Հանրային շահ. երկօրյա միջոցառման ընթացքում մեր թիմը տրամադրեց անվճար իրավաբանական խորհրդատվություններ՝ նպաստելով հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, ուսանողներին և այցելուներին՝ կառուցողական ու ոգեշնչող երկխոսության համար:

📍 Մանրամասները կարդացեք մեր կայքում՝ https://www.dialog.am/article/775
📍 Մեր մասնագիտական հրապարակումներին ծանոթացեք այստեղ՝ https://www.dialog.am/library/

ՀՀ փաստաբանների պալատ ՀՀ փաստաբանական ակադեմիա

28/04/2026

📣 Ցանկանո՞ւմ եք տիրապետել ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ կարևորագույն գործիքներին և մոտեցումներին։

Կոնցեռն Դիալոգը և Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագիրը համատեղ կազմակերպում են եռօրյա ինտենսիվ դասընթաց՝ նախատեսված իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։

🎤 ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
🔹 Նարինե Բեգլարյան, Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր
🔹 Լիլիթ Կարապետյան, Կոնցեռն Դիալոգի գործընկեր
🔹 Նարինե Մելիքյան, Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն
🔹Արաքսյա Հարությունյան, «ԱՐՄԲՐՈԿ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

💡 ԻՆՉՈՒ ՄԱՍՆԱԿՑԵԼ
✅ Խոր տեսական գիտելիքներ + գործնական հմտություններ,
✅ Կորպորատիվ գործարքների և բաժնետերերի իրավունքների խորքային ուսումնասիրություն,
✅ Անմիջական շփում ոլորտի առաջատարների հետ,
✅ Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է։

📅 Երբ՝ հունիսի 18, 19, 20
📍 Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), Մանուելյան լսարան
📩 Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 5
✉️ [email protected]

🔎 Մանրամասները՝ https://www.dialog.am/article/774

🚀Միացե՛ք մեզ և հասցրե՛ք ձեր մասնագիտական հմտությունները նոր մակարդակի։

#ԿորպորատիվԻրավունք

26/04/2026

📍 Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսը։

🤝 Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Ընկերության գործունեությունը, արժեքներն ու մասնագիտական ուղղությունները՝ կիսվելով փորձով և կարևորելով ոլորտում որակյալ իրավաբանական ծառայությունների դերը։

24/04/2026

Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է:
Հավերժ խոնարհում...

22/04/2026

Կոնցեռն Դիալոգի քրեական իրավունքի և քրեական դատավարության պրակտիկայի ղեկավար, փաստաբան Սերգեյ Մարաբյանը դարձել է Ընկերության գործընկեր։

Սերգեյ Մարաբյանի մասնագիտական ուղին՝

⚖️ 10 տարվա դատավորի փորձ, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում և Վճռաբեկ դատարանում,
🌍 Միջազգային ծրագրերի ազգային փորձագետ՝ քրեական դատավարության, դատավորի գործունեության, ինչպես նաև Հայաստանի համար եզակի ուղղության՝ իրավական և դատական էթիկայի ոլորտներում,
🎓Դասախոս, հետազոտող և գիտական աշխատությունների հեղինակ։

📈 Նրա մասնագիտական փորձն ու ներգրավվածությունը նշանակալի ավանդ ունեն Ընկերության զարգացման գործում։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և վստահորդներին՝ Սերգեյ Մարաբյանի աշխատանքի բարձր գնահատականի և նրա ու Ընկերության նկատմամբ ցուցաբերած վստահության համար։

#ՔրեականԻրավունք #ՄասնագիտականԱռաջխաղացում #Հայաստան

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


1 Charents Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00