KAMAR Business Center
KAMAR Business Center is an upscale Class A office building in the City Center of Yerevan, Armenia.
24/04/2025
April 24, 1915 ...
‼️Nothing is forgotten. We remember and demand.
27/09/2024
Հարգելի՝ ներառական ոլորտում աշխատող մասնագետներ, մանկավարժներ և յուրահատուկների ծնողներ, սիրով հրավիրում ենք ձեզ հոկտեմբերի 5-6 «Կամար» բիզնես կենտրոնում կայանալիք «Աուտիզմ. սոցիալիզացիա և սեռական դաստիարակություն» խորագրով սեմինարին, որը կվարի Իսրայելից հրավիրված վարքային վերլուծաբան (ABA) Ելենա Պինսկին։
Սեմինարի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝
✅Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ինտեգրումը կրթական համակարգում և հասարակության մեջ,
✅Խոսել ախտորոշման մասին, թե ոչ
✅Սեռական դաստիարակություն
Մանրամսների համար գրե՛ք մեր էջին կամ զանգահարե՛ք +37495950100 հեռախոսահամարին։
21/09/2024
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է: Մեր հանրապետությունն արդեն 33 տարեկան է: 🎉💚
September 21 marks Armenia's Independence Day. Our republic is now 33 years old. 🎉💚
14/08/2024
Կամարը հանդիսանում է միակ գործարար համալիրը Հայաստանում, որն ունի BREEAM սերտիֆիկացում 📄 🌱
բրիտանական սերտիֆիկացումը ճանաչված է ավելի քան 70 երկրների կողմից, որը հանդիսանում է շինությունների կայունության, որակի և հավաստագրման մեթոդ։
👉 BREEAM սերտիֆիկացված շինության նախագծման և գործարկման ընթացքում պետք է՝
🟢 նվազագույնի հասցնել էներգիայի սպառումը և ներառել էներգիայի վերականգնվող աղբյուրներ:
🟢 կիրառել ջրի վերամշակման համակարգեր՝ ջրի օգտագործումը զգալիորեն նվազեցնելու համար:
🟢 առաջնահերթություն տալ ներսի օդի որակին, բնական լուսավորությանը և ջերմային հարմարավետությանը:
🟢 որդեգրել թափոնների կրճատման, վերաօգտագործման և վերամշակման համապարփակ ռազմավարություն:
🟢 կարևորել կառույցի ներսում կանաչ տարածքների շատացումը:
🟢 որոշակի միջոցներ կիրառել անհրաժեշտ արտանետումները նվազագույնի հասցնելու, ջրի աղտոտումը կանխելու և լուսային աղտոտվածությունը նվազեցնելու համար։
🙌 Այսպիսով, Կամար բիզնես կենտրոնն առանձնանում է ոչ միայն իր ճարտարագիտական առանձնահատկություններով ու գեղեցկությամբ, այլ նաև ստեղծում է ապահով միջավայր՝ համախմբելով կարևոր նշանակության հաստատություններ իր տանիքի տակ։
05/07/2024
🇦🇲 Այսօր մենք նշում ենք Սահմանադրության օրը
Սահմանադրությունը մեր անկախ պետականության պահպանման և քաղաքացու իրավունքների և ազատության ապահովության երաշխիքն է: 💪
Շնորհավորում ենք բոլորիս 💚
19/06/2024
#ԿամարիՊատմությունը 💚
Թիֆլիսի առևտրային բանկի Երևանյան մասնաճյուղից մինչև Կամար բիզնես կենտրոն 🏢
📌 1895 թվականին Երևանի Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում՝ Դիլանյանների տան տարածքում բացվում Է Թիֆլիսի Առևտրային բանկի երևանյան մասնաճյուղը:
🧱 1910թ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի թույլտվությամբ Տեր-Ղուկասյան փողոցում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, Թիֆլիսյան առևտրային բանկի երևանյան մասնաճյուղի համար կառուցվում է նոր շենք` նշանավոր ճարտարապետ Միքայել Օհանջանովի նախագծով:
Իսկ արդեն 2014 թվականին այդ նույն տարածքում կառուցվում է Կամար բիզնես կենտրոնը՝ դառնալով երեք ժամանակաշրջանների կրողը՝ ցարական, խորհրդային և ժամանակակից։ ✊
01/06/2024
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ 💚
Կամար բիզնես կենտրոնի ողջ անձնակազմը մաղթում է ձեզ առողջ, անհոգ և երջանիկ մանկություն 🎈🎉
#հունիսի1 #երեխաներիպաշտպանությանօր #կամարբիզնեսկենտրոն
_____________
Happy International Children's Day 💚
Kamar Business Center's team wishes you a healthy, carefree, and happy childhood🎈🎉
28/05/2024
Շնորհավոր Մայիսի 28 🇦🇲
📯Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակն է: Մայիսի 28-ը մեծ հպարտություն է արթնացնում յուրաքանչյուրիս սրտում։
📜 Այս օրը Հայոց ազգային խորհուրդը առաջին անգամ հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
#կամարբիզնեսկենտրոն #մայիսի28 #շնորհավորմայիսի28
16/05/2024
#ԿամարիՊատմությունը 💚
📌 Կամար բիզնես կենտրոնի մուտքը զարդարում է խորհրդավոր կամարը, որի կենտրոնում «կենաց ծառն» է` երկարակեցության և բարգավաճման հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը։
Համահեղինակն է քանդակագործ Դավիթ Երևանցին, ում անունը ներառված է պլաստիկ արվեստների ամենահայտնի վարպետների համաշխարհային պատկերազարդ հանրագիտարանում:
«Ծառը հայ մշակույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Կենաց ծառ է եղել, հավերժության, պտղաբերության սիմվոլն է կրել: Բայց ինձ համար այս ծառը նաև գեղեցկության, դեկորատիվ հարստության խորհրդանիշ է: Արդեն հիմքից գալիս է ծառի նազանքը և ամրությունը՝ հզոր արմատով կապված հողին, ինչպես և այս շենքը, որն իր հիմքում ունի պատվաբեր անցյալ»,- Դավիթ Երևանցի:
🌿 Ծառի բարձրությունը 19 մետր ու կես է և մուտքի կամարի կեսը ծածկում են մեկը մյուսից ծնվող ճյուղերը։
Կամար բիզնես կենտրոնը պատմական և ժամանակակից ճարտարապետական մշակույթի միասնությունն է մայրաքաղաքի սրտում:
#կամարբիզնեսկենտրոն
01/05/2024
Շնորհավորում ենք աշխատանքի և աշխատավորների օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ 💼
Բոլորիս խաղաղ, ստեղծագործ ու սիրելի աշխատանք։
Իսկ մեր աշխատակիցներին շնորհակալ ենք իրենց աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար։
Սիրով, Կամար բիզնես կենտրոն 💚
#շնորհավորմայիսի1 #աշխատավորիօր #կամարբիզնեսկենտրոն
_______________________________
Happy International Labor Day 💼
Peaceful, creative, and beloved work for all of us.
And to our employees, we thank you for your work, dedication, and diligence.
Sincerely, Kamar Business Center 💚
🙌 Միանալով WWF Հայաստանյան (Բնության համաշխարհային հիմնադրամ) մասնաճյուղի ամենամյա նախաձեռնությանը՝ Կամար բիզնես կենտրոնը մասը կկազմի «Երկրի ժամը»՝ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժմանը։
Ուստի, մարտի 23-ին ժամը 20:30-21:30-ին մեկ ժամով մարելու ենք Կամար բիզնես կենտրոնի հիմնական արտաքին լուսավորությունը՝ ի աջակցություն Երկիր մոլորակի պահպանության այս նախաձեռնությանը։
Եկեք միասին աջակցենք մեր բնության պահպանությանը փոքրիկ քայլերով։ 🌱
————————————
🙌 Participating in WWF Armenia's (World Wide Fund for Nature) annual initiative, Kamar Business Center is proud to join the world's largest environmental movement, Earth Hour.
Thus, on March 23, from 20:30 to 21:30, the Kamar building will go dark for one hour. We'll limit our basic exterior lighting as a gesture of our commitment to conserving nature and our planet.
Join us in taking small steps toward the conservation of our environment. 🌱
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
2 Vazgen Sargsyan Street
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |